Օրվա լրահոսը
ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի իրականացումը արդարադատության նախարարի կարծիքով՝ իշխանությունների պատվի խնդիրն է
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում առավոտյան ժ.10-ից սկսած քննարկվում է «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ.ռազմավարական ծրագիրը»: Բացման խոսքով հանդես եկած ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, թե չի հիշում մի միջոցառում, որտեղ նախարարն իր 4 տեղակալներով մասնակցի: Նախարարը տեղեկացրեց, որ այս ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության կողմից, ապա ներկայացվել ՀՀ նախագահին, Ազգային
Արմեն Սարգսյան. «Տիգրան Նաղդալյանի սպանության հետ ես որևէ կապ չունեմ»
Հատվածներ Արմեն Զ. Սարգսյանի հարցազրույցից: – Հնարավո՞ր է՝ ինչ–որ պահից Դուք Էլ մտնեք քաղաքականություն։ – Ո՛չ, հնարավոր չէ։ Չնայած ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք, այդուհանդերձ, բացառում եմ։ Միշտ եղել եմ ոչ թե քաղաքականության մեջ, այլ կողքին, եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ 96-ին, Ռոբերտ Քոչարյանի վստահված անձը։ – Սերժ Սարգսյանի մասին բան չասացիր։ 2008-ի
Ռուբեն Հակոբյան. «ԲՀԿ-ն իշխանության հետ հավասար մրցակցության պայմաններում այդ ընդդիմությունների հերն անիծեց»
Հատված «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից: -Նկատելի է, որ շատ ավելի մեղմ եք արտահայտվում իշխանությունների հասցեին, քան խորհրդարանական ընտրություններից առաջ։ -Մենք հիմնականում հակադարձողի դերում ենք՝ պատասխանում ենք նրանց, ովքեր հարձակումներ են գործում մեզ վրա։ Իշխանության եւ ԲՀԿ-ի տարբերությունը գիտե՞ք որն է. իշխանությունը չի թաքցնում՝ ասում է, այո՛, պետք է վերարտադրվեմ՝ դրա համար անիմաստ
ԱՀԱՐՈՆ
ՀՀԿ ասելիս թվերս աճում են, ՀՀԿ լսելիս չուզողս հաչում է, ՀՀԿ ասելիս ձեր առյուծն ո՞ւմ շունն է. Կլինեմ՝ կմնամ այսպես:
Ուղիղ միացում. Մանվել Սարգսյանը եւ Ռուբեն Մեհրաբյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 24-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քննարկման թեման` ԼՂՀ նախագահի ընտրությունների միջազգային արձագանքն ու դրա հնարավոր անդրադարձը հակամարտության կարգավորման վրա: Watch live streaming
Զաուր Դարղալի. «Այն ժամանակ ես սկսեցի հասկանալ, որ ես թուրք եմ»
Հուլիսի 21-ին Մառնեուլիի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ որպես փորձագետ հանդես եկած Մառնեուլիի ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչ Զաուր Դարղալին ասաց, որ Մառնեուլի քաղաքում իր հարեւանների մեջ հայեր կան, հայ հարեւանների հետ երբեւէ խնդիրներ չեն առաջացել, նույնիսկ ղարաբաղյան հակամարտության տարիներին, տարբեր տոներին իրենք հարեւաններով նվերներ են փոխանակել եւ հավելեց. – Մեր հայ հարեւանը`ձյաձյա Լյովան իր ավտոտնակը տեղափոխել
Նաիրա Զոհրաբյան. «Արցախը եւս մեկ անգամ ապացուցեց միջազգային հանրությանը, որ կարող է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել»
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս ԼՂՀ նախագահի ընտրություններն անցան առանց էական խախտումների, թե՞ պարզապես մեր «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու համար» բոլորը միաբերան հայտարարեցին, որ Արցախը ժողովրդավար երկիր է։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքս երկրում չեմ եղել, հեռվից եմ հետեւել ընտրությունների ընթացքին; Ծանոթ եմ միայն ընդդիմադիր թեկնածուի հայտարարությանը եւ կարծում եմ, որ անցել են իսկապես նորմալ պայմաններում։ Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Իրանն աշխարհին օլիմպիական համերաշխության դասե՞ր է տալիս
Երեկ Լոնդոնում Իրանի ԱՕԿ գլխավոր քարտուղար Բահրամ Աֆշարզադեն հայտարարել է, թե այս օլիմպիական խաղրում իրանցի օլիմպիականները չեն հրաժարվի իսրայելցիների հետ պայքարելուց, ինչպես պատահել է Աթենքում եւ Պեկինում: Այս մասին տեղեկացնում են երկու երկրների ԶԼՄ-ները եւ «Associated Press» գործակալությունը: Այսպես, Իրանը հաստատել է Խաղերի ժամանակ թշնամության եւ պատերազմների մասին մոռանալու իր պատրաստակամությունը: Աֆշարզադեն հայտարարել է նաեւ,
ՀԱԿ ակտիվիստ. Կոնգրեսն ամեն ինչ անելու է, որ իր ոչ մի անդամ չդառնա այս ռեժիմի զոհը
Հատված ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի հետ հարցազրույցից: – Ի՞նչ է անում Հայ ազգային կոնգրեսը Ձեզ համար, միշտ նման դեպքերում ստորագրահավաք է կազմակերպվում, ակցիաներ են իրականացվում։ Գո՞հ եք ՀԱԿ-ի վերաբերմունքից։ – Կոնգրեսն այն ուժն է, որի ներկայացուցիչն եմ ես, որն իր ամբողջ ռեսուրսով պաշտպանում է յուրաքանչյուր քաղաքացու։ Այդպիսի հարցն ուղղակի ծիծաղելի է, չի կարելի գոհ կամ
Բակո Սահակյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ կստանձնի սեպտեմբերի 7-ին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդյունքում այդ պաշտոնում վերընտրված Բակո Սահակյանի պաշտոնամուտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին: ԼՂՀ սահմանադրության համաձայն, լիազորությունների 5 տարի ժամկետով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Բ.Սահակյանը նախորդ անգամ ԼՂՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2007թ.-ի սեպտեմբերի 7-ին: Սահմանադրությամբ ամրագրված է նաև, որ ԼՂՀ
Ի՞նչ տրամաբանությամբ են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կազմել «Հարսնաքար»-ի վերաբերյալ հարցաշարը
«Այլ խնդիր է, թե ինչքանով են արդյունավետ ճնշումները, բոլոր դեպքերում, ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կան այդ առիթով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հարսնաքար»-ի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների երեկ հրապարակած հարցաշարին՝ ասաց «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը: Հարցաշարի բովանդակային մասին մեր զրուցակիցը չցանկացավ անրադառնալ, քանի որ իր կարծիքով՝ ավելի կարեւոր երկու խնդիր կա որոնց վրա
Մեքենան շրջվել է
Հուլիսի 23-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան–Հաղարծին վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 61 ՕՏ 624 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1968 թ. ծնված Արթուր Մխիթարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Հրշեջ-փրկարարները մեքենան դուրս
Գալուստ Սահակյանն ինֆորմատոր չէ
Փորձեցինք պարզել, թե մյուս կուսակցությունները թեկնածուներ ունենալո՞ւ են Գյումրիում։ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կուսակցության ներսում, ինչպես նաեւ տեղական կառույցում քննարկում ենք հարցը, բայց դեռ վերջնական որոշում չկա, երբ որ ունենանք, կհրապարակենք՝ կիմանաք»։ Եթե «Ժառանգությունում» այս հարցի քննարկումը գոնե սկսվել է, ապա ԲՀԿ-ի ռազմավարական դաշնակիցներ ՀՅԴ-ում եւ Հայ ազգային կոնգրեսում այն չի էլ քննարկվում։
Մեքենան շրջվել է գետը
Հուլիսի 24-ին, ժամը 01.25-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական ջոկատը։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում` «Մերսեդես» մակիշի 09 ԼՏ 282 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Մարմարիկ գետը: Նախքան փրկարարների ժամանումը՝
ԲՀԿ-ն գտել է պետության թշնամուն, Հայաստանի բոլոր խնդիրների պատճառին՝ «Ժառանգությանը»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցել Ազգային ժողովի չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների կազմած հարցաշարին՝ Վահե Ավետյանի սպանության գործով, որ ԱԺ այդ խմբակցություններն ուղղում են գլխավոր դատախազությանը: Ընդ որում` շատ հետաքրքրական է «Բարգավաճ Հայաստանի» բացատրությունը, թե ինչու չեն միացել հարցաշարին: ԲՀԿ-ն չի միացել, որովհետև որոշել է չմիանալ «Ժառանգության» մասնակցությամբ որևէ ձևաչափի: Փաստորեն «Բարգավաճ Հայաստանը» գտել է պետության
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը մերժել է թուրքական ընկերություններին մենաշնորհ շնորհելու մասին օրինագիծը
Փալուուն. «Առկա են բազմաթիվ հիմքեր, որոնց պատճառով այս օրինագիծը պետք է տապալվի» Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները մերժել են «2011 թվականի Բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ 2362 բանաձևի հաստատումը, որով նախատեսվում էր թուրքական ընկերություններին Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք շնորհել: Այս օրինագիծը, Ամերիկայի հայկական
Օձերն անհանգստացնում են
Հուլիսի 23-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի «Անդրանիկ» թաղամասի թիվ 69 տան մոտակայքում օձ է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերտիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: ԱԻՆ
Ամենամեծ պարգեւավճարները կստանան դաղստանցի մարզիկները
Ռուսաստանի Դաշնությունից Լոնդոնի օլիմպիական խաղերում հաջողության հասած մարզիկներից ամենից առատաձեռն կպարգեւատրվեն Դաղստանի ներկայացուցիչները: Այստեղ օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճողներին խոստացել են 1,8 միլիոն, արծաթե մեդալակրին՝ 900 հազար, բրոնզե մրցանակակրին՝ 600-ական ռուբլի պարգեւավճար: Դաղստանի Հանրապետությունից օլիմպիական խաղերում հանդես է գալու վեց մարզիկ: Նրանք ՌԴ-ն ներկայացնելու են ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում եւ թհեքվանդոյում: Իրենց օլիմպիականներին մի փոքր պակաս են
Տուժածներ հրդեհից
Հուլիսի 23-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 3 շենքի 22-րդ բնակարանում: Դդեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի 5 կգ-անոց բալոն, 1 ծածկոց և 1 վարագույր: 1957 թ. ծնված
Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը
Ի պատասխան 21.07 2012 թվականին Aravot.am կայքում տեղադրված լուրի, որում նշվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարի մասին տեղեկությունը, պարզաբանում ենք, որ ՀՀ նախագահի Շիրակի մարզային նախընտրական շտաբը ղեկավարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սա հայտնի փաստ է ¨ հակված ենք մտածելու, որ սփռված լուրը տեղեկատվական բացի արդյունք է: Գյումրու քաղաքապետարնի մամուլի
Արջը կենդանիներ է հոշոտել
Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում «Մոմիկսար» կոչվող հանդամասում արջը հոշոտել է Գ. Սաֆարյանին, Ա. Կյուրեղյանին և Կ. Խաչատրյանին պատկանող 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: ԱԻՆ
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին ու Բելգիայի ԱԳ նախարարին
Հուլիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արևելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը և Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ
2011 թ. Ռուսաստանից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ
2011 թ. և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 244 անձինք: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հուլիսի 23-ին Հայաստանում տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստում նշվել է նաև, որ հայկական կողմը ձերբակալել
Հայտնաբերվել և ձերբակալվել է
Այսօր, ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չինգիլ» կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչատրյանին դանակահարել և սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985 թ. ծնված Վրեժ Մելքումյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրը Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա մեծանուն դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Գալյա Նովենցը բացառիկ հետք է թողել հայկական կինոյի և թատրոնի պատմության մեջ, իսկ նրա մարմնավորած կերպարները միշտ կմնան մեզ հետ, կապրեն մեր կողքին՝ որպես հայկական դերասանական արվեստի բացառիկ նմուշներ: Այս ծանր պահին ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել մեծ դերասանուհու հարազատներին, բարեկամներին և
Աղբաման եւ ոչ միայն
Մասիվում մի խանութ կա, որի անունը գրված է խանութի դիմաց դրված աղբամանի վրա ու, չնայած դրա գոյությանը, աղբ դրված է աղբամանի կողքին: Արթուր Հարությունյան «Աղբաման եւ ոչ միայն» (mynews.am)
Տեղի ունեցավ ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը
2012 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը: Նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցում էին միավորված կոլեգիայի անդամները, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության կենտրոնական
Գյումրիի ռոտոնդան
Գյումրիում կիսաշրջանաձեւ հորինվածքով մի կառույց կա`ռոտոնդան: Այն գտնվում է Գյումրիի «Գորկա» զբոսայգում: Ռոտոնդայից կարելի է տեսնել Թուրքիայի հետ սահմանը, Ախուրյան գետի հովիտը: Այստեղ նկարահանվել են տարբեր ֆիլմերից դրվագներ, այդ թվում նաեւ «Մեր մանկության տանգոյից»: Տարիներ առաջ ռոտոնդան եղել է բնակիչների համար բացօթյա պարասրահ: Այսօր էլ այն զբոսանքի եւ գեղեցիկ հուշերի վայր է: Արփինե Արզումանյան` «Գյումրիի ռոտոնդան»
«Դեմ առ դեմ».Մանվել Սարգսյան եւ Ռուբեն Մեհրաբյան
Հուլիսի 24-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 24-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քննարկման թեման` ԼՂՀ նախագահի ընտրությունների միջազգային արձագանքն


















































