Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը հանդիպել է Ջորջ Հեֆերնի հետ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 15-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շաբաթներ առաջ Արամ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցին ու ամերիկյան պետական քաղաքական եւ հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների եւ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների

Վարդան Օսկանյան. «Օրինաց երկիր» կուսակցության հետ համագործակցության եզրեր կան (Տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՕԵԿ-ԲՀԿ հանդիպումը: ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հանդիպման ավարտից հետո լրագրողներին  ասաց, որ  քննարկումը հետաքրքիր  էր: Նրա խոսքերով,  վաղը տեղի է ունենալու ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկեն ԲՀԿ-ի առաջարկներն ու քաղխորհրդի նիստից հետո կհայտարարեն իրենց պաշտոնական մոտեցումները: ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ հավելեց. « Այստեղ հիմնականում կենտրոնացանք մեծամասնական ընտրակարգի փոփոխության հարցի վրա: Շատ

Գ. Բեգլարյան. «Նրանք մտրակով մարդ են ծեծում» (տեսանյութ)

Պատգամավոր Մանվել Գրիգորյանի կարծիքով ֆեոդալիզմի, հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի կոնֆլիկտին վերաբերող մեր հարցերի միակ հասցեատերը թուրքերն են. «Գնա իրանց հարցրա՝ կիմանաս»։ Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը պատրաստակամ է խոսել հատկապես ֆեոդալիզմի մասին, ինքը ֆեոդալ չէ.«Որտեղից ուզենամ, էնտեղից էլ կընտրվեմ»։ Մհեր Սեդրակյանը կարծում է, որ մեծամասնական ընտրատարածքների դեմ խոսում են հեղինակություն չունեցող մարդիկ. նրանք փող ունեն, բայց չեն

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Երևանի պետական մանկավարժական համալսարանի գիտխորհրդի անդամների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ նոյեմբերի 15-ին հանդիպել է ԵՊՄՀ-ի  գիտխորհրդի անդամների հետ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին հրավերն ընդունելու համար, Ռ. Միրզախանյանը նշել է. «Պարոն նախարար մենք հպարտանում ենք Ձեր կենսագրությամբ, որտեղ իրենց արտացոլումն են գտել մեր ազատամարտի կարևոր

Տղամարդը ցատկել է Նիագարայի ջրվեժից և ողջ մնացել

Կանադայում մի տղամարդ ցատկել է Նիագարայի ջրվեժից, սակայն ողջ է մնացել: Ենթադրվում է, որ նա փորձել է ինքնասպան լինել: Ոստիկանները տեսել են, թե ինչպես է տղամարդը անցել արգելապատից և «գիտակցաբար ցած նետվել»: 55 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, մի քանի կող կոտրել: Չնայած լուրջ վնասվածքներին` նա ինքնուրույն ափ է հասել: Տղամարդը

«Հարկային համակարգը դրել` բռնաբարել են». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

«Նախ ասեմ ձեզ, որ հստակ ապացուցեցինք, որ բյուջեում 300 միլիարդ դրամ հաշվառված չէ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով` կան փոփոխություններ, որ բերում են խորը եկամուտներ, կան` մակերեսային, որոնք կրկին եկամուտների փոփոխությունների են բերում. «Ոնց որ բորշչի մեջի սմետանը: Նույնիսկ այդ սմետանը կազմում է 80 միլիարդ դրամ, որով, եթե եկամուտները ավելացվեին,

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա. Մինսկ, Եղեգնաձոր

«Ոսկե ծիրան»-ն անիվների վրա.  ֆիլմեր առանց սահմանների ծրագրով`  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը  նոյեմբերի 2-ից  9-ը  հյուրընկալվեց Մինսկի  19-րդ «Լիստոպադ»  միջազգային կինոփառատոնին: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները»  և  ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը»  ֆիլմերը: «Լիստոպադ»-ի  շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ոսկե ծիրանի տնօրեն

Վրաստանում ձերբակալվել են ՆԳՆ-ի 9 պաշտոնյաներ

Թբիլիսիում անցած գիշեր ձերբակալվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության միանգամից ինը բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արդարադատության նախարար Թիա Ծուլուկիանին առավոտյան հրավիրած մամուլի ասուլիսին շտապել է հայտարարել, որ քաղաքական ենթատեքստ այստեղ փնտրել պետք չէ։ «Այդ մարդիկ մեղադրվում են ժամանակակից տեխնոլոգիաների, համակարգչային կապի միջոցով մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու մեջ, այդ թվում եւ` կոմերցիոն ու ֆինանսական բնույթի

«ԼՂՀ ճանաչման միջազգային գործընթացն արդեն մեկնարկել է». հնարավոր զարգացումները նոր լիցք կհաղորդեն կարգավորմանը

Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության հնարավոր ճանաչումը, որի մասին խոսակցությունները վերջին օրերին նոր թափ են ստացել, ըստ վերլուծաբանների, նոր լիցք կարող է հաղորդել ԼՂՀ կարգավորման գործընթացին, ինչպես նաև բարեբեր ազդեցություն ունենալ տարածաշրջանային լարված իրավիճակի վրա: «Մենք տեսնում ենք, թե որքան հաճախակի են դարձել Ադրբեջանի հոխորտանքները, որ պատրաստվում է նոր պատերազմի Հայաստանի դեմ: Այս դեպքում միջազգային հանրության

Սեյրան Օհանյան. «Երիտասարդները մշտապես պետք է մուտք ունենան զորամասեր` հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար»

 «Պաշտպանության նախարարության եւ կրթության ու գիտության նախարարության հրամաններով բոլոր դպրոցները կցված են զորամասերին: Զինվորը մշտապես կապ պետք է պաշտպանի իր դպրոցի հետ»,-այս մասին այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի նիստի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը դժվարությամբ ելույթ ունեցավ այն մարդկանց մոտ, ովքեր կրթել ու դաստիարակել են իրեն, նա

ՕԵԿ-ԲՀԿ հանդիպումը սկսվեց

ՕԵԿ գրասենյակում քիչ առաջ սկսվեց քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում նախատեսված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հանդիպումը ՕԵԿ- փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաները 100 տոկոս համամասնական ընտրակարգին և խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու վերաբերյալ են: ԲՀԿ-ն արդեն հանդիպել է ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։

ԲՀԿ-ն միացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը

Այսօր մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնում` չորեքշաբթի օրը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու համար: Այն վերաբերվելու է խորհրդարանում շրջանառության մեջ դրված ՀԱԿ-ի՝ ՀՀ ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու առաջարկներին: Ժամը 17. 00-ի դրությամբ արդեն առկա էին անհրաժեշտ քանակի ստորագրություններ, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց նոյեմբերի 9-12-ը Պրահայում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքների արդյունքները: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի ԽՎ հանձնաժողովների նիստերը: Հայաստանի պատվիրակությունը նոյեմբերի 10-11-ը մասնակցել է քաղաքական հանձնաժողովի նիստերին: Քննարկվել են «Արաբական գարուն. դրա հետեւանքները եվրատլանտյան

Vesti. «Ադրբեջանն անհանգստացած է Ջոն Քերրիի պետքարտուղար դառնալու հավանականությամբ»

Բարաք Օբամայի վերընտրվելը կարող է լրջորեն վնասել ԱՄՆ- Ադրբեջան հարաբերությունները: Գրում է ադրբեջանական «Վեստի» լրատվականը և շարունակում` բանն այն է, որ խոսակցության հիմնական թեման է, թե ինչպիսի խումբ կձևավորվի Բարաք Օբամայի շուրջ հետագա չորս տարիների համար: Լրատվականին անհանգստացնում է հարցը, թե ով կզբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը, քանի որ Հիլարի Քլինթոնը հաստատել է պաշտոնից հեռանալու մասին: Լրատվականը,

Ցմահ դատապարտյալը կմասնակցի դատին

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը վերջապես կմասնակցի իր բողոքի քննությանը: Այսօր նման որոշում կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը՝ քննության առնելով ցմահ ազատազրկվածի միջնորդությունը: «Վերաքննիչ բողոքում ներկայացված փաստերի քննարկմանն նա մասնակից կլինի եւ համատեղ այդ բոլոր հարցերը քննարկման», – դատական նիստից հետո «Ա1+»-ին ասաց Ենոքյանի պաշտպան Վահագն Մանուկյանը։ Դեկտեմբերի 3-ին վերաքննիչ դատարանի նիստը տեղի

Ուսանողները բացառում են կաշառակերությունը. ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական լեզուների ֆակուլտետում

«Առավոտ երիտասարդականը » Երեւանի պետական համալսարանի Ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետում էր: Փորձում էր իմանալ՝ ի՞նչ խնդիրներ ունեն ուսանողներն այստեղ:  Առաջին կուրսեցիներից մեկն ասաց, որ երեք ամիս է, ինչ ԵՊՀ-ում են սովորում, բայց դեռ ուսանողական տոմս չունեն: Դրա հետեւանքով չեն կարողանում գրանցվել գրադարանում, ինչի պատճառով էլ ձեռք են բերում դասախոսների կողմից առաջարկված մասնագիտական գրքերը: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ. «Եթե համոզված լինեինք, որ արդար է որոշումը, չէինք բողոքարկի»

Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում նշանակված էին դատական նիստեր՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի երկու որոշումների: ՀՀ վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն՝ ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու որոշումների: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2010 թ. դեկտեմբեր ամսին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել

Մոլդովայի հավաքականի մարզիչն ափսոսում է բաց թողնել Արտեմ Խաչատուրովին

Մոլդովայի հավաքականի մարզիչ Իոն Կարասը ափսոսանք է հայտնել Արտեմ Խաչատուրովի Հայաստանի հավաքականում հնարավոր մասնակցության մասին: Հայտնում է «Մոլդ ֆուտբոլ» պարբերականը` հղում անելով «Պռո տեվե»-ին: «Ես մեծ ցանկություն ունեմ, որ նա այստեղ մնա ու շարունակի հանդես գալ երիտասարդական հավաքականում ու մոտակա ժամանակներում կարող է ընդգրկվել ազգային հավաքականի կազմ», – ասել է Կարասը: Բացի Մոլդովայի քաղաքացիությունից, Խաչատուրովը

Բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված, ոչ թե հանրապետական. Գերասիմ Վարդանյան

«Տարիների ընթացքում մի շարք խնդիրներ են կուտակվել,որոնց լուծումը մինչ այսօր կառավարությունը չի տալիս: Խնդիրները ստիպում են հայ ուսանողին լքել եւ հեռանալ իր հայրենիքից եւ վաղվա ապագան փնտրել օտարության մեջ: Բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված, ոչ թե հանրապետական: Բարձրացված հարցին պետք է լուծում տալ, եթե չլուծեն, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ

Ներկայացվել է 2012 թվականի ծրագրով նախատեսված շինարարության և բարեկարգման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը լրագրողներ իհետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացված լյանածավալ աշխատանքները: Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է 2 մլն ք/մ ընդհանուր ծավալով ասֆալտապատում, այդ թվում 40 փողոցներ հիմնանորոգվել են` վերականգնելով ինչպես ասֆալտբետոնե ծածկը, այնպես էլ կատարվել

Հրանտ Բագրատյան. «Ինձ մոտ հայտնվել է ինտիմ կյանք»

Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու առաջադրվելը, հավանական է: Այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Իսկ թե ինչո՞ւ է ուշանում ՀԱԿ-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին, պարոն Բագրատյանը հորդորեց 1-2 շաբաթ էլ սպասել եւ ՀԱԿ-ի նախագահի թեկնածուի անունը կբացահայտվի: ԱԺ պատգամավորն այս պահին չի ցանկանում թեկնածուի անուն տալ, քանի որ, ըստ նրա, այս օրերին

The Armenian Mirror-Spectator. «Գուլբենկյան հիմնադրամը ծննդատնով կօգնի սիրիահայերին»

Գուլբենկյան հիմնադրամի Նյու Յորքում կայացած տնօրենների հանդիպման ժամանակ, հիմնադրամի տնօրեն Էդվարդ Գուլբենկյանը հայտնել է, որ Հալեպի ծննդատունը, որը հիմնել է իր ընտանիքը, ժամանակավորապես կտրամադրվի Հալեպի հայ մեծահասակներին օգնելու համար: Գրում է «Արմենիան միրոր-սպեկտատորը»: Գուլբենկյանը նշել է, որ հիվանդանոցի տնօրենը կլինի Հալեպի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը: Գուլաբի Գուլբենկյանը կորցրել էր իր դստերը կնոջ հղիության շրջանում: 1935թ. որոշել

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Բարև Ձեզ Ուրախ եմ ողջունել Էդգարս Ռինկևիչսին, Լատվիայի արտաքին գործերի նախարարին, որը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցելությամբ: Այս տարվա հունվարին ես գտնվում էի Ռիգայում, և  ուրախ եմ հիմա հյուրընկալել Երևանում իմ լատվիացի գործընկերոջը: Մենք այսօր առիթը օգտագործեցինք շարունակելու մեր քննարկումները երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ: Գոհունակությամբ նշեցինք, որ երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային լավ դաշտ ունեք՝ 24 համաձայնագիր

ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային ժողովում

Հարգելի նախագահողներ, պատգամավորներ, ցանկանում եմ նշել, որ բյուջետային քննարկումներն Ազգային ժողովում սկսվեցին վարչապետի ելույթով, ես պատիվ ունեի ձեզ ներկայացնել այն գաղափարախոսական սկզբունքները, որոնց հիման վրա էլ կառուցված է պետական բյուջեի նախագիծը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ շահագրգիռ և օգտակար քննարկումների համար: Թիվ մեկ խնդիրը, որ մենք դնում ենք մեր առջև, կայանում է հետևյալում. 2013 թվականին

Տիգրան Առաքելյանի հայտարարությունը

Դե հիմա սպասում եմ այն մարդկանց արձագանքին, ովքեր կաշկանդվում էին իրենց կարծիքը հայտնել՝ կապված ՀԱԿ երիտասարդների եւ ոստիկանության միջեւ 2011 թ օգոստոսի 9- ին տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Մեր վստահ պնդմանը, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, հնչեցին հակադարձ  կարծիքներ, որ փորձ է արվում քաղաքականացնել, եւ որ հարցը իրավական հարթությունում է, ուստի  դատարանն էլ կորոշի։

Բացվեց գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթը

Ուսանողության եւ երիտասարդության տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը իրականացրել են մի շարք միջոցառումներ: Դրանց սկիզբը տրվել է զորամասերում, շարունակվել սոցիալական եւ առողջապահական ծրագրերով, իսկ կրթական եւ մշակութային ծրագրերը դեռ ընթացքի մեջ են: Վերջին երկուսի շրջանակներում այսօր «Հայարտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթը: Ներկայացված էին

Գարեգին Չուգասզյանի պատկերացմամբ՝ նախախորհրդարանը կլուծի իշխող վերնախավին հատուկ, քրեաօլիգարխիկ արժեհամակարգի հարցերը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը, բնապահպան Եղիա Ներսիսյանը եւ թարգմանիչ Սյուզան Սիմոնյանը  «Ուրբաթ» ակումբում խոսեցին քաղաքական նոր գործընթացների մեկնարկի` «նախախորհրդարանի» մասին: Դեռեւս ամիսներ առաջ «Սարդարապատ» շարժումը նախաձեռնել էր քննարկումներ այլընտրանքնային իշխանության ձեւավորման վերաբերյալ եւ ներկայացրել էր ճանապարհային քարտեզ, այսօր ի վերջո հայտարարում են, որ այդ նոր քաղաքական գործընթացը մեկնարկում է իր առաջին փուլով,

DW. «Կարին գյուղ` օազիս անապատում»

«Դի Դաբլյու» պարբերականը, անդրադառնալով Հայաստանի ծառահատումներին, գրում է` Մաշտոցը Երևանի արվարձաններին բնորոշ թաղամաս է: Կիրակի օրը երեխաները խաղում էին փողոցի ասֆալտին, մինչ ծնողները շաբաթվա խորովածն էին սարքում: Սերոբ Բադալյանի ընտանիքի համար դժվար չէր ցախ գտնել կրակ վառելու համար: Սակայն 34-ամյա ինժեները հիշում է 1990-ականների սկիզբները, երբ փայտ ճարելը մեծ խնդիր էր: «Խնդիրն այն էր, որ

Նախընտրական տրամադրությունները՝ Սպիտակում (Տեսանյութ)

Aravot.am-ը Սպիտակ քաղաքի բնակիչների շրջանում փոքրիկ հարզախույզի միջոցով փորձեց պարզել, թե քաղաքում ինչպիսին են նախընտրական տրամադրությունները: Տարբեր տարիքի և սեռի սպիտակցիներից հետաքրքրվեցինք՝ իրենց կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ Գագիկ Ծառուկյանը կառաջադրե՞ն իրենց թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին և արդյոք որոշե՞լ են, թե ում են իրենց ձայնը տալու: Կարծիքները բավականին իրարամերժ էին: Շատերը կարծում էին, որ Գագիկ Ծառուկյանը

Լեւոն Զուրաբյանի նոր ճշգրտումը՝ «Մարտի 1»-ի հարցում. «Թե իրականում ով ինչ պատասխանատվություն է կրում, մենք դեռեւս չենք կարող ասել»

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է Արամ Մանուկյանի՝ վերջերս հայտնած այն տեսակետը, թե «Մարտի 1»-ի գործում որեւէ քաղաքական ուժ չի մասնակցել: Նա պատասխանեց. «Ես իմ տեսակետը հայտնել եմ, միշտ էլ ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ «Մարտի 1»-ի համար քաղաքական պատասխանատվություն կրում են բոլոր այն ուժերը, ովքեր եղել են կոալիցիայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031