Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել և ձերբակալվել է

Հուլիս 23,2012 23:04
Այսօր, ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր   Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չինգիլ» կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչատրյանին դանակահարել և սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985 թ. ծնված Վրեժ  Մելքումյանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը լուսադեմին, ժամը 05.30-ին, Վրեժ Մելքումյանը հայտնաբերվեց Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 2-րդ կմ-ին և բերման  ենթարկվեց բաժին:
Վրեժ Մելքումյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031