Օրվա լրահոսը
Լուսանկարչական մրցույթ հայերի համար
Հայաստանի և Ուկրաինայի լուսանկարիչների համար Եվրոմիության արևելյան գործընկերության մշակութային ծրագիրը մրցույթ է հայտարարել: Թեման է «Բազմազանությունը իմ հասարակությունում»: Այս մասին ասված է ԵՄ հարևանության տեղեկատվական կայքում: Մրցույթի նպատակն է Հայաստանի և Ուկրաինայի հասարակություններում մշակութային բազմազանության կարևորության մասին ուշադրության և իրազեկության բարձրացման զարգացումը: Մրցույթին կարող են մասնակցել և’ պրոֆեսիոնալ, և’ սիրողական լուսանկարիչներ: Աշխատանքները մրցույթին ուղարկելու վերջնաժամկետն
Սյունիքի հանքարդյունաբերական ձեռնարկությունների ոչ ճիշտ շահագործումը բացասական է անդրադառնում բնակիչների առողջության վրա
Սյունիքի մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրների եւ բնակչության առողջության, շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցությունների մասին բազմիցս է խոսվում, սակայն օրակարգային այդ խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից լուրջ քայլեր չեն իրականացվում: Սյունիքի մարզկենտրոնում բնապահպանական թեմաներով կազմակերպվող ցանկացած քննարկման ժամանակ խիստ քննադատվում է հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրին հասցվող վտանգի առկայությունը եւ ահազանգում
Կիրսան Իլյումժինով. Հայաստանում շախմատի ակադեմիա կբացվի
Կանանց շախմատի աշխարհի առաջնության կայքում հրապարակված հարցազրույցում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն ասել է, որ 2013թ. Հայաստանում նախատեսված նախագահական ժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ քննարկվելու է Երևանի կենտրոնում շախմատի ակադեմիա բացելու հարցը: Իլյումժինովը նաև ասել է, որ շախմատային տախտակի առջև երկրներն իրար դեմ «հրելու» միտք ունի. «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի, Ռուսաստանն ընդդեմ ԱՄՆ-ի… Մրցաշարը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը
Ըստ զեկույցի, ընտանիքի խելամիտ պլանավորմամբ կարելի է նվազեցնել աբորտների թիվը, մայրական մահացությունն ու կանխել անպտղությունը Երևան, 14-ը նոյեմբերի, 2012 թ.: Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակեց իր «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը, որն այս տարի նվիրված էր ընտանիքի պլանավորմանը, որը կարող է օգնել նվազեցնել աբորտներն ու մայրական մահացությունը: Եթե ողջ աշխարհում բավարարվի բեղմնականխման միջոցների պահանջարկը, ապա
Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց Լատվիայի ԱԳ նախարարի վերջին շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ
Նոյեմբերի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Վահան Կարապետյանը հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության դեսպան Ն.Գ. Գինտոս Ապալսի հետ: Ողջունելով հյուրին՝ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը, եվրոպական ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ նշելով, որ եվրոպական ինտեգրացիան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարեւորագույն ուղղություններից մեկն է : Զրուցակիցները քննարկեցին
Վարչապետի կարծիքով՝ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածու չի լինի
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում արած պնդումը, թե «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին»: Տիգրան Սարգսյանը նաեւ քիչ հավանական համարեց, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասնաբար հանդես կգան նախագահական ընտրություններում: Մանրամասն՝ ավելի ուշ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ
Բյուջեն, որ մենք այսօր քննարկում ենք, մեր պետության կարևորագույն քաղաքական փաստաթղթերից մեկն է։ Ուստի իմ շեշտադրումները կլինեն քաղաքական։ Բյուջեն, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը, չնայած նախընտրական տարուն, նախընտրական չէ, և սա շատ կարևոր է։ Այսինքն, այստեղ չկան պոպուլիզմի, դեմագոգիայի և ամբոխահաճո հայտարարությունների այլ էլեմենտներ, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ այսօրվա քննարկումները զերծ չեն
Աղքատների «շքերթ»` Ծառուկյանի նվիրած տրակտորների ֆոնին (ֆոտոշարք)
Այսօր Գյումրիում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա եկել էր գյումրեցիներին հանդիսավորությամբ հանձնելու դեռևս երկու ամիս առաջ իր խոստացած նվերը`ձյունամաքրիչ 10 տրակտորներն ու աղբատարները: Նախքան պարոն Ծառուկյանի ժամանելը, Գյումրու քաղաքապետարանի դեմ-դիմաց` Վարդանանց արձանախմբի տակ, կանգնեցրել էին օլիգարխ-բարերարի նվիրած տեխնիկան, որի ֆոնի վրա էլ ցրտի ու քամու տակ ելույթ էր ունենում նվագախումը: Նշենք, որ ցուրտ
Արա Պապյան. «Չեմ կարծում, որ մեզ ձեռնտու է վերականգնել կիսամեռ արձանագրությունները»
Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-Թուրքիա-Հայաստան հարաբերություններին ու հարցին, ԱՄՆ ընտրություններից հետո սպասվելիք հնարավոր զարգացումների հետ կապված Հայաստանը զգուշավորություն ցուցաբերի՞, թե՞ ոչ ասաց. «Չեմ կարծում, որ զգուշանալու հարկ կլինի, պարզապես Ամերիկա-Թուրքիա հարաբերությունների մեջ որոշակի փոփոխություններ կլինեն, քանի որ Թուրքիան գնալով ավելի ինքնուրույն
«Իմ քաղաքը» մրցույթում հաղթեց…
Սևան քաղաքի 170-ամյակի առթիվ քաղաքի հանրակրթական դպրոցներում հայտարարված էր «Իմ քաղաքը» խորագրով շարադրությունների մրցույթ: Մրցույթի արդյունքներն ամփոփված են: Նոյեմբերի 13-ին Սևանի քաղաքապետարանում քաղաքապետն Ռուդիկ Ղուկասյանն անձամբ հայտարարեց հաղթողների անունները` շնորհավորելով նրանց: Ներկայացված 20 աշխատանքներից ընտրվել էր 7-ը` մեկ հատուկ եւ 6 խրախուսական պարգևներ անվանակարգերում: Առաջին մրցանակին արժանացած Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտ Հայկ
Սիրիահայերի վարժարանում. «Որոշ դժվարություններ կան, բայց հաղթահարելի են» (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Երեւանի թիվ 14 դպրոցում Կիլիկյան բարեսիրական միությունը հիմնել է Կիլիկյան վարժարան, որպեսզի Հայաստանում ժամանակավոր ապաստանած սիրիահայ ընտանիքների երեխաները կարողանան շարունակել կրթությունը: Միության Հայաստանի շրջանի վարչության անդամ Վազգեն Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վարժարանի կյանքն այնքան էլ հարթ չի ընթանում. «Որոշ դժվարություններ կան, բայց հաղթահարելի են: Շատ ենք չարչարվել հատկապես աշակերտների տեղափոխումը ավտոբուսներով ապահովելու համար:
ՀՀ-ում ստվերի բարձր աստիճանի մասին. «Հայաստանում խնդիր է դրված, որ որոշ մարդիկ հարստանան»
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) օրերս «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա. Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» անվանմամբ զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության ստվերայնության աստիճանը դեռևս 2008 թվականին կատարված ուսումնասիրություններով ամենաբարձրերից է ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլեւ արեւելաեվրոպական և կենտրոնասիական երկրների շարքում: Ըստ զեկույցի` Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 35 տոկոսը: Aravot.am-ը
Ռ. Հայրապետյան. «Քենեդուն էլ եմ ես սպանել»
Ռուբեն Հայրապետյանը հերքում է հրապարկված այն լուրը, թե ծեծել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի աշխատանքից ազատված բժիշկ Վարդան Հովասափյանին: «Ես նման բան չեմ արել, գնացեք իմ գործի տեղը հարցրեք, գնացեք հարցրեք բժշկին, ես մի շաբաթ ա չեմ էլ գնացել կաբինետ: «Փյունիկ» ակումբը բժշկին ազատել է աշխատանքից, մարդիկ վերցնում են, գրում են»,-«Ա1+»-ին հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն
Երգչուհի Լիլուի գործով կշարունակի քննել ոստիկանությունը
ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված երգչուհի Լիլուի, նույն ինքը Լիլիթ Ղուկասյանի կողմից հասարակական կարգի խախտման առնչությամբ քննությունը կշարունակի ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման էին ենթարկել Լիլիթ Ղուկասյանին՝ հասարակական կարգը խախտելու, ոստիկանության աշխատակիցներին հայհոյելու
SacramentoBee. «Ջուլյան Մովսիսյան` ՄաքԴոնալդսից մինչև տարվա մարդ»
Կալիֆորնիայի Օրանժ շրջանի «Big brothers big sisters» հ/կ-ն 48-րդ ամենամյա ճաշկերույթին տարվա մարդ է ճանաչել «Succession Capital Alliance» կյանքի ապահովագրական ընկերության նախագահ Ջուլյան Մովսեսյանին: Գրում է «Սակրամենտո Բի» պարբերականը: Մովսեսյանը, որը ծնվել է Կահիրեում, 17 տարեկանում համոզել է իր ծնողներին` թույլ տան իրեն տեղափոխվել Կալիֆորնիա, որտեղ նա ապրել է խնամակալ ընտանիքի հետ, սովորել դպրոցում ու
Ամբողջ աշխարհում նկատվում է շաքարախտի դեպքերի աճ. Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է
Հայաստանում գրանցված է 56 հազար շաքարախտով հիվանդ: «Հայերը սկսում են հետևել իրենց առողջությանը միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրած են լինում այն: Նրանք չեն հետևում իրենց առողջությանը՝ ռեժիմով սնվում, սպորտով զբաղվում,-ասուլիսներից մեկի ժամանակ ասել է Հայաստանի Շաքարախտի ասոցիացիայի նախագահ, Էրեբունի բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Էլզա Հայրապետյանը և հավելել,- ամբողջ աշխարհում ծխելն ամոթալի է համարվում,
Գազի գինը կթանկանա 2013-ին
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գրավոր հարց էր ուղղել ՀՀ կառավարությանը՝ գազի գնի հնարավոր թանկացման մասին եւ հետաքրքրվել, թե ինչպիսի փոխհատուցում է նախատեսվում սոցիալապես անապահով ընտանիքներին։ Խորհրդարանական քառօրյայի այսօրվա նիստում Հովհաննես Մարգարյանը բարձրաձայնեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի գրավոր պատասխանը, որով վերջինս ծանուցում է այն մասին, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, առաջիկայում, երբ
Նամակ վարչապետին. Եզդի երեխաներին քրդերենով դասավանդելու դեպքում Հայաստանն էլ անվտանգ չի լինի եզդի ժողովրդի համար
Հայաստանի Հանրապետության Վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանին Մենք անհանգստությամբ տեղեկացանք, որ այն դպրոցներում, որտեղ ժամանակին դասավանդվում էր եզդիերեն, այժմ փորձ է արվում կամ արդեն դասավանդվում է քրդերեն: Այն, որ եզդիերենն ու քրդերի մի մասի խոսակցական լեզուն նման են, կարծում ենք առիթ չէ դպրոցներից դուրս թողնել եզդիերեն լեզուն և դասագրքերը, որտեղ նաև պատմվում է եզդի հերոսների մասին:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ. «Աշխարհի վերջ այս տարի չի լինելու»
Նոյեմբերի 13-14-ին Ավստրալիայի հյուսիսում եւ Խաղաղ օվկիանոսի վրա տեղի է ունեցել արեգակի խավարում: Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն ասաց, որ եթե վերցնենք Գրինվիչի ժամանակով, ապա այն պետք է սկսվեր ավելի վաղ` նոյեմբերի 13-ին եւ ավարտվեր 14-ին, բայց տեղական ժամանակով խավարումը սկսվել է հաջորդ օրը եւ ավարտվել նախորդ օրը, այսինք սկսվել է նոյեմբերի 14-ին եւ
Լիլիթ Գալստյանը՝ մշակույթի ոլորտի բյուջեի մասին.Դժվար չէր կանխատեսել լուսանցքային վերաբերմունքը
Aravot.am-ը Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ, նախորդ խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում մշակույթի ոլորտի 2013-ի նախատեսվող բյուջեավորումը: Տիկին Գալստյանը նշեց, թե դժվար չէր կանխատեսել, որ նախորդ տարիների նման՝ այս անգամ եւս մշակույթի նկատմամբ վերաբերմունքը կլինի լուսանցքային. «Այն գումարը, որ 2013 թվականի բյուջեով
BBC. «Իրանցի կնոջ գողացված դեմքը»
Իրանցի կինը դժգոհել է, որ իր Ֆեյսբուքի նկարը լրատվամիջոցները սխալմամբ օգտագործել են նույն անունով մեկ այլ կնոջ նկարի փոխարեն, որը սպանվել էր 2009թ. Թեհրանի ցույցերի ժամանակ: Գրում է «Բի Բի Սի»-ն: Նեդա Սոլթանիի Ֆեյսբուքի գլխավոր նկարը հայտնվեց համացանցում և հեռուստաալիքներում Նեդա Աղա-Սոլթանի մահվան լուրի հետ կապված, որը շատ արագ տարածվեց ամբողջ աշխարհում և հետագայում դարձավ
Ժառանգություն – ԲՀԿ հանդիպման շուրջ
14 նոյեմբերի 2012թ., Երեւան: Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ կարծիքների եւ մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» Կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես եւ պաշտոնապես համաձայնեցված հանդիպում «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակների միջեւ: «Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանն արծարծված հարցերը
Աղջիկները խնդրել էին աջակցություն, «Վիտամին» ակումբն օգնել էր
Երեկ «Վիտամին » ակումբում մթնոլորտը երաժշտական էր: «Հայ սուպերսթար 5 » նախագծի մասնակիցներից Լիաննա Արոյանը, Ջուլիետա Սարգսյանը եւ Էլիզաբեթ Ադիկյանն էին իրենց կատարումներով զարմացնում ներկաներին: Աղջիկները հեռուստատեսային նախագծից հետո որոշել էին միասին համերգ կազմակերպել. քննարկել էին ամեն ինչ եւ որոշել համերգի կայացմանն օգնելու համար դիմել «Վիտամին » ակումբի ղեկավարությանը, խոսել էին Գարիկի, Արամ MP3-ի եւ
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ
Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն Շատ կարճ կխոսեմ: Պատճառը 2012 և 2013 թվականների բյուջեների գրեթե նույնականությունն է: Ե’վ ֆինանսական, և’ արդյունքային ցուցանիշների առումով: Էական որևէ փոփոխություն չկա: Ակնհայտ է նաև, որ 2013 թվականին մեր բնակչության բացարձակ գերակշիռ մասը մի փոքր ավելի վատ է ապրելու: Փոխաբերական իմաստով՝ ներկայացվածը ես անվանում եմ «տարկետման բյուջե»: Այսինքն՝ կառավարությունը վատ է սովորել,
Գալուստ Սահակյան. «Դուրս են գալու, ասելու են՝ տեսա՞ք ինչ դուխով էինք, վարչապետին հակադարձեցի, նախագահին անպատվեցի»
«Երկու օր է՝ խոսում են, որ վարչապետը չեկավ: Տո ձեր ի՞նչ գործ է՝ եկա՞վ, թե՞ չեկավ: Գոնե անգրագետ մի եղեք, հիշեք, թե բյուջեի քննարկումները ոնց են անցել»,- ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսպես ամփոփեց իր ելույթը ԱԺ-ում՝ բյուջեի քննարկման ժամանակ: Նրա խոսքերով՝ «Ելույթ կային, որ չէին քննադատում, պարզապես ասում էին՝ տեսեք ինչ խելացի եմ ես,
Շահավետ իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի համար. անորոշ ու ձգձգվող ներքաղաքական դիվիդենտներ շահելու ժամանակը
Նախագահական ընտրություններից հաշված ամիսներ առաջ ներքաղաքական անորոշ և լղոզված իրավիճակում, ԲՀԿ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նախաձեռնությունը, ըստ վերլուծաբանների, վարկանիշային առումով դիվիդենտներ շահելու միտում ունի: Անցյալ շաբաթ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության նախաձեռնությունը` կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին դեռևս պասիվ ներքաղաքական դաշտի քննարկումների և գնահատականների առիթ դարձավ: Կուսակցությունը թեև արդեն իսկ սկսել է բանակցությունների
Աշոտյանը պատասխանում է իրեն քննադատողներին. «Իմ ազատության իրավունքները չսահմանափակե՛ք»
«Ինձ երբեմն մեղադրում են վիրտուալ քաղաքական քննարկումների համար: Իմ ազատության իրավունքները, խնդրում եմ, որեւէ մեկը չսահմանափակի: Նախարարները նաեւ քաղաքական պաշտոնյաներ են եւ կարող են, եւ պետք է ունենան քաղաքական տեսակետներ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսպես պատասխանեց իրեն ուղղված բոլոր քննադատություններին, որ ԿԳ նախարար է եւ պետք է իր գործով զբաղվի,
ՀՀ պաշտպանության նախարարությունում բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան
ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմակրթության վարչության օտար լեզուների կենտրոնում նոյեմբերի 14-ին բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան: Լսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով և այլ անհրաժեշտ պարագաներով: Այս լսարանը հնարավորություն կընձեռի ՀՀ Զինված ուժերի սպաներին և քաղաքացիական հատուկ ծառայողներին զարգացնել լսողական և խոսակցական անգլերենի մակարդակը: Հետագայում լսարանում կիրականացվեն առցանց թեստավորում, հեռակա ուսուցում: Լսարանի
Աշխարհի առաջնություն` պիլոնի վրա պարերում (ֆոտոշարք)
Աշխարհի բազում երկրներում կան ու գործում են սպորտային պարերի ֆեդերացիաներ: Ամեն տարի կազմակերպվող ամենաբարձրակարգ մրցումներում, այդ թվում` աշխարհի առաջնություններում, լավագույն պարող մարզիկներն իրենց վարպետությամբ գերագույն հաճույք են պարգեւում մարզասերներին: Ցյուրիխում անցկացվել է մոտավորապես սպորտային պարերի նմանվող մի մրցաձեւի աշխարհի առաջնություն, որը թեեւ դժվար է սպորտային պարեր անվանել, բայց այնտեղ սպորտային տարրերը` ակրոբատիկական, մարմնամարզական վարժությունները, առկա
New CanaanNews. «Հայազգի մանուկը` ամերիկյան շքերթում»
Վամպիրների, հոգիների, ծովահենների, կատուների և այլ կերպարների զգեստներ հագած երեխաները հոկտեմբերի 28-ին հավաքվել էին Նյու Քանան քաղաքի 31-րդ ամենամյա Հելլոուինի շքերթին մասնակցելու: Գրում է «Նյու Քանաան նյուզ» հանդեսը: Շքերթի ժամանակ պարբերականը ֆիքսել է հայազգի երեխայի` Լևոն Քեշիշյանին, որի դեմքին մեծ ժպիտ է առաջացել շքերթից հետո: Լևոնը առյուծի շոր էր հագել: Նրա մայրը պարբերականին բացատրել է,


















































