Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Կովկասը մերն է» հրամանը տրվել է Մոսկվայից

Հուլիսի 21-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասաց,որ սահմանագոտում կրակոցներ արձակելու համար զինվորականներին հրամայում է երկու երկրների քաղաքական ղեկավարությունը: -Իմ մոտ, որպես քաղաքագետի, տպավորություն է ստեղծվել, ես այնպես եմ հասկացել, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին փոխհրաձգությունը կապված էր այն բանի հետ, որ

Կատուն արդեն 15-րդ անգամ վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում

Ալյասկա նահանգում գտնվող Թալկիտնա քաղաքի բնակիչները արդեն 15-րդ անգամ քաղաքապետի պաշտոնում իրենց վստահությունը տվեցին կատվին: 1997թ.-ին Սթաբս անունով կատուն, առաջին անգամ զբաղեցրեց քաղաքապետի պաշտոնը ու մինչ այսօր նա որեւէ   բողոք չի ստացել: Թալկիտնա քաղաքի բնակիչները, որոնք շուրջ 900 հոգի են, իրենց նախապատվությունը տվել են կատվին, քանի որ կատուն չի կարողանա խաբել իրենց ու յուրացնել քաղաքի

Էներգետիկայի փոխնախարարի եղբոր տղան խոստովանել է, որ մահվան ելքով վրաերթի հեղինակը ինքն է (ֆոտոշարք)

Երեկ՝ հուլիսի 22-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը և նույն բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը քննչական-փորձարարական գործողություններ էին կատարում Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրը Չարենցի 1 հասցեն էր: Քննչական-փորձարարական գործողությունները կապված էին այս տարվա հունվարի 3-ին ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության

Բակո Սահակյան. Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը

Արցախի Հանրապետության վերընտրված նախագահ Բակո Սահակյանն այսօր ուղերձ է հղել 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման և ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության

Հայտարարություն ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վերաբերյալ

2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին:                    Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար

ԱԺ խմբակցությունների հարցաշարը «Հարսնաքարի» վերաբերյալ

 ՀՀ կառավարություն ՀՀ գլխավոր դատախազություն   2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի հետևանքով սպանվեց  ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի բնական այս հետևանքը հասարակության մեջ առաջացրել է լարված իրավիճակ: Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետով և 7-րդ հոդվածի 1-ին

Ռմբակոծությունների և հրաձգությունների ալիք Իրաքում, կան բազմաթիվ զոհեր

Իրաքում երկուշաբթի օրն իրականացրած կատաղի հարձակումների ալիքը դարձել է առնվազն 91 զոհի և 172 մարդու վնասվածքներ ստանալու պատճառը: Հրաձգությունների և ռմբակոծությունների ալիքն Իրաքում սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ երկրում գործող «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղի ղեկավարը զգուշացրել է, որ խմբավորումն ակտիվացնելու է գործողությունները ԱՄՆ-ի զինծառայողների կողմից լքված տարածքներում: Այս մասին հաղորդագրությունը, որտեղ նշվել

Ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու կրակոցների լուրը

ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարեւանությամբ Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները եւ թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Այս մասին “Ա1+”-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` օրերս Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը գնացել է Սամվել Բալասանյանի տան մոտ

Վահան Թումասյանը` Վարդան Ղուկասյանի դեմ սեւ PR-ի մասին. «Այո, Բալասանյան Սամվելն ինձ 110 հազար եվրո է տվել»

Panorama.am-ի «Ի՞նչ խունտա է աշխատում Վարդան Ղուկասյանի դեմ» հրապարակման ներքո, որը նաեւ Aravot.am-ն էր հղում անելով տեղադրել, մեր ընթերցողներից մեկը` VARDGES-ը հետեւյալ մեկնաբանությունն էր թողել` «Կարիք չկա երկար-բարակ մտածելու, թե ով է Վարդան Ղուկասյանի դեմ սև PR-ի կազմակերպիչը: Այստեղ գործում է Սամվել Բալասանյան-Վահան Թումասյան տանդեմը: Վահանը «Շիրակ-կենտրոնի» նախագահն է, ԱԺՄ Գյումրու կառույցի ղեկավարը, իսկ ԱԺՄ

Հրանտ Մարգարյան. «Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում»

Հալեպում փողոցային մարտեր տեղի չեն ունենում, բայց լարվածություն կա։ Հալեպից վերադարձած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տպավորությունն է։ Այնուամենայնիվ, նա տեղեկություններ ունի, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում զոհեր կան նաեւ հայերի մեջ։ «Մի 6 հոգի զոհվել են, ոչ իբրեւ հայ, մի երկուսը պատահական ռումբի պայթյունից, մի քանիսը բանակի ծառայության մեջ են եղել»,-նշեց պարոն Մարգարյանը։ Ինչու՞ Հայաստանը

«Ժառանգությունը» ԲՀԿ-ի դե՞մ է աշխատում

ԲՀԿ-ն չի միացել խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հարսնաքարի» գործով նախաձեռնած հարցաշարին: Այդ մասին քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքի նախաձեռնության տապալումից հետո խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներ՝ Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») և Ստեփան Մարգարյանը (ԲՀԿ), համատեղ

Օսկանյանի գնահատականը դատարանի որոշմանը. «Այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի»

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվել է Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով պահանջվում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
 Դռնփակ նիստից հետո տեղի ունեցած դատական բաց նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ մերժում է բավարարել ԱԱԾ-ի կողմից քրեական

Սիրիացի ապստամբները կպաշտպանեն Հալեպի հայերին

Հալեպի ճակատամարտն արդեն իսկ մեկնարկել է», – ազդարարում են սիրիացի ապստամբները: YouTube-ում կիրակի օրը զետեղված հայտարարության մեջ սիրիական ընդդիմության զինված թեւի` «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչ գնդապետ Աբդել Ջաբար ալ-Օքայդին հայտարարել է. –  «Մենք սկսում ենք Հալեպի գրավմանն ուղղված ռազմական գործողությունը, որի նպատակն է քաղաքի ազատագրումը Ասադի արյունարբու հրոսակախմբերից»։ Սիրիական ընդդիմության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ

«ՀԱԿ ակտիվիստների ազատազրկումը քաղաքական ճնշում է` հասարակության վրա» (Տեսանյութ)

«Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ ակտիվիստների դատապարտումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ռեժիմը ամեն ինչ կատարում է, որպեսզի ճնշումներ գործադրի հասարակական, քաղաքական ակտիվության համար»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Արմեն Գրիգորյանը այսպես գնահատեց ՀԱկ ակտիվիստներին 2-6 տարով ազատազրկումը: Ըստ նրա` «Բոլորս էլ գիտենք, որ այդ 6 տարին շատ մեծ թիվ է

Սիրիահայերի դիրքորոշումը միանշանակ չէ

Սիրիայում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Դեռևս հնարավոր չէ պատասխանել այն հարցին՝ կշարունակվի՞ արդյոք Բաշար Ասադի ռեժիմը, թե՞ ընդդիմադիր ուժերին կհաջողվի տապալել այն։ «Գնալով դեպքերը շատ սուր բնույթ են ստանում, բայց հանգուցալուծումը դեռևս չի երևում, և ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում ինչ-որ բան փոխվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ, վերլուծաբան Սարո Սարոյանը։

Բրիտանացին դատապարտվել է Ադրբեջանին զենք վաճառելու համար

Ադրբեջանին ապօրինի զենք-զինամթերք վաճառելու համար Լոնդոնում անցած շաբաթավերջին երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտվել բրիտանացի Մայքլ Ռանջերը։ Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ, վերջինս փորձել է Հյուսիսային Կորեայից ձեռք բերել երկիր-օդ տեսակի հրթիռներ, Միացյալ Նահանգներից՝ ատրճանակներ՝ Ադրբեջանին վաճառելու համար։ Դատարանում ներկայացված փաստաթղթերի եւ նամակագրության համաձայն, Ռանջերը Հյուսիսային Կորեայում գտնվող մատակարարների առջեւ պարծեցել է, թե Ադրբեջանի կառավարությունը իրեն ճոխ

«Արմավիան» հայ պրոֆեսիոնալ օդաչուներին փոխարինել է հույներո՞վ

Վերջերս ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշ թռիչքներ պարբերաբար ժամերով հետաձգում է: Օրերս Մոսկվա-Երեւան թռիչքն էր հետաձգվել, իսկ հուլիսի 11-ին` Սամարա-Երեւանը: Ընդ որում, վերջինիս թռիչքը հետաձգվել է 10 ժամով. Նախապես սահմանված ժամը 23.30-ի թռիչքը կայացել է առավոտյան 9.30-ին, իսկ ընկերությունն իր ուղեւորներին հրաժարվել է ապահովել կացարանով եւ սննդով: Aravot.am-ի հետ զրույցում Սամարա-Երեւան թռիչքի ուղեւորները դժգոհեցին, որ

Բալասանյանը զգուշացնում է` հեռու մնալ Գյումրիում լարվածություն ստեղծելուց

Գյումրիում մթնոլորտը բավականին լարված է. վերջին օրերին, երբ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքապետի թեկնածուն Սամվել Բալասանյանն է, իսկ գործող քաղաքապետի առաջադրվել-չառաջադրվելու հարցը հարցականի տակ է, լարվածությունն ավելի ակնհայտ դարձավ: Մամուլում օրեր առաջ լուրեր շրջանառվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, Բալասանյանի տնից մոտ 30 մ հեռավորության վրա մեքենայով կանգնել եւ

Միջազգային զեկույցներում ՀԱԿ ակտիվիստների դատապարտման վերաբերյալ անդրադարձ կլինի

ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարով ազատազրկման դատապարտելու Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը չափից շատ է համարում: Նա ասաց, որ ակտիվիստների գործի մանրամասներին ծանոթ չէ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդները նախկինում հանցագործություն չեն արել՝ դատարանն ավելի մեղմ պատժաչափ պետք է սահմաներ: Դատարանի վճիռն էլ

Մեկնարկեց Համահայկական բնագիտական օլիմպիադան

Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպել է Համահայկական բնագիտական օլիմպիադա: Դրա մեկնարկը տրվեց այսօր` Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Օլիմպիադայի առարկաները երեքն են` ֆիզիկա, ինֆորմատիկա եւ մաթեմատիկա: Նման օլիմպիադայի անցկացման նպատակն է՝ խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, գտնել Սփյուռքում եւ Հայաստանում բնակվող տաղանդավոր պատանիներին, ինչպես նաեւ` ընդլայնել Սփյուռքի հետ տարվող աշխատանքի

Ալբերտ Ազարյանն արդեն Լոնդոնում է

  20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, որին վստահվել է Լոնդոնում օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության շքերթում տանել Հայաստանի պետական դրոշը, արդեն ժամանել է օլիմպիական խաղերի մայրաքաղաք: «Օղակների արքան» Հայոց Եռագույնի դրոշակակիրն էր նաեւ Պեկինի օլիմպիական խաղերում: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մի առիթով հայտարարել է, թե Ալբերտ Ազարյանը մեր հպարտությունն է

Կայացավ «Teen Choice Awards 2012» մրցանակաբաշխությունը

Երեկ ԱՄՆ-ում կայացավ «Teen Choice Awards 2012» մրցանակաբաշխությունը. միջոցառում, որի ժամանակ հավաքվում են արտասահմայնան շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Մասնակիցների շարքում էին՝ Ջասթին Բիբերը, Սելենա Գոմսեը, Ռոբերտ Փեթինսոնը, Քրիստեն Ստյուարտը, Քիմ Քարդաշյանը եւ այլք: Հայտնի է, որ «Fox» հեռուստաընկերությունն ամեն տարի քվեարկություն է անցկացնում դեռահասների շրջանում, պարզելու համար, թե դերասաններից ով է նրանց կուռքը, սիրելի ֆիլմը, կատարողը:  «Teen

Կառավարությունը էպոսի Վերգոն է, ուժային համակարգը՝ Քեռի Թորոսը, օրենսդիրն էլ՝ Հովնանը

«Ընդդիմությունը չունի առաջնորդ, փնտրտուքների մեջ է, նոր թեկնածու են ցանկանում տեսնել: Եվ եթե ընդդիմադիր բոլոր կուսակցությունները ուզում են ունենալ մեկ միասնական թեկնածու, ապա նրանք լուրջ խնդիրներ ունեն ու անկախ ամեն ինչից՝ պարտվելու են»,- Aravot.am-ի հետ զրույցում, գալիք նախագահական ընտրությունների մասին խոսելիս, ասաց իրեն նախագահի թեկնածու հայտարարած էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նրա ձեւակերպմամբ՝ ԱԺ ընտրությունների նույն թվերն

411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 23-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմելէ 411 դրամ:

ՏՄՊՊՀ. «Խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում»

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները: Տեղեկացնենք, որ համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների, վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից: ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ

ՀԱԿ անդամը` Դավիթ Շահնազարյանի մասին. «Ոչինչ, առանցքային դեմքերն անփոխարինելի չեն»

«Կոնկրետ մենք այն կուսակցությունն ենք, որ Քոչարյանի վերադարձին դեմ է ընդհանրապես: Դա կարող եմ ասել: Դա իր անձնական կարծիքն է, ես չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու է ինքը այդպես ասում: Ես չգիտեմ՝ ինքը ինչ է նկատի ունեցել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, Արմենակ Դովլաթյանն այսպես մեկնաբանեց 1in.am-ին տված հարցազրույցում Դավիթ

Սահմանամերձ Նոր Աստղաբերդ համայնքի բնակիչներին առաջնայինը աշխատատեղերի խնդիրն է հուզում

Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքը սահմանամերձ է Նախիջեւանին: Սահմանամերձ, լեռնային այս համայնքի վարչական տարածքում 4 գյուղական բնակավայր կա` Նոր Աստղաբերդը,Գետիշենը, Աջաբաջը, Ոչեթին։ Այս գյուղերը եղել են հայկական բնակավայրեր։ Այդ են վկայում նշված գյուղերի տարածքում գտնվող եկեղեցիների եւ ամրոցների ավերակները, գյուղատեղիների հետքերը։ Մինչև 1988թ. համայնքում բնակվում էին ադրբեջանցիները: Նրանց արտագաղթից հետո այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից

Օլիմպիական խճանկար

  Պեկինից հետո օլիմպիական խաղերը որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Լոնդոնում օլիմպիական ընտանիքից կրճատվել են բեյսբոլն ու սոֆթբոլը: 2016 թվականին Ռիո-Դե-Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում այդ մարզաձեւերին փոխարինելու է ռեգբին: 2009 թվականի օգոստոսին ՄՕԿ-ի գործկոմը որոշում է կայացրել կանանց թույլատրել անցկացնել բռնցքամարտի օլիմպիական մրցաշար` սահմանելով երեք` մինչեւ 51, 60 եւ 75 կգ քաշային կարգեր: Դրա դիմաց

«Ի՞նչ անեմ…շուն ա, գել ա, իմ տղեն ա». Սեդայի անմնացորդ սիրո եւ որդիական անտարբերության մասին

87-ամյա Սեդա Գրիգորյանի ամուսնական կյանքը սկսվել է  1943թվականից: Ամուսնացել, բայց դեռ երկար տարիներ զավակ չեն ունեցել. «14տարի է արդեն՝ ամուսնացած էինք, բայց այդպես էլ չէր հաջողվում երեխաներ ունենալ»: Սեդան եւ իր ամուսինը որոշում են երեխա որդեգրել, որն էլ իր ներկայությամբ կլցնի ոչ միայն տան, այլեւ իրենց հոգիները. «Ամուսինս հեշտությամբ ընդունեց այդ որոշումը, որովհետեւ նա էլ

Ծեծկռտուք Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում

Երեւանում, այսօր հուլիսի 23-ին գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գտնվող «That place» ակումբում  ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Լեւոն Գ.-ն շշով խփել է Սերգեյ Ղ.-ի գլխին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Սերգեյ Ղ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացանք նաեւ, որ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031