Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Մենք էշի ականջում քնած ենք»

 «Սիրիան իրենից ներկայացնում էր հանգիստ պետություն, դրա համար էլ հայերի մեծ մասը ձգտում էր գնալ այստեղից` այնտեղ: Այս վերջին ապստամբությունների  կազմակերպիչները, ցավոք սրտի չհասկացան, որ պետք է վերջ տան: Մարդկությունը հանուն փողի. այս պատերազմն է գնում աշխարհում»,- այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա, այն, ինչ կատարվում է

Մանկավարժական համալսարանի քիմիայի ֆակուլտետ հայտ է ներկայացրել ընդամենը 11 դիմորդ

Այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական  համալսարանի ուսանող է դարձել 1532 դիմորդ: Մրցույթը բարձր է եղել հայոց լեզու եւ գրականություն, մանկավարժություն եւ մեթոդիկա մասնագիտությունների գծով: Այս մասին «Երկու երես» մամուլի ակումբում այսօր հայտնեց մանկավարժական  համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը. «Կենսաբանության, աշխարհագրության եւ մաթեմատիկայի ֆակուլտետներում թափուր տեղեր չեն մնացել: Փոխարենը՝ քիմիայի ֆակուլտետ ընդունելության

«Ես կողմ եմ, որ Վանո Սիրադեղյանը ոչ թե վերադառնա, այլ մեջտեղ գա, եթե պետք է` դատվի, եթե վաղեմության ժամկետ կա` արդարացվի»

«96-ին ահավոր վիճակ էր: Ռազմական կեղտոտ դիկտատուրա` փռչոտների, մորուքավորների` երկրապահ անվան շահարկումով: Բայց միավորվելով`  մենք կարողացանք հասնել գերակայության: 96-ին ստիպեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռանալ, որովհետեւ 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը զգաց, որ ինքը ապօրինի նախագահ է: Այն, որ ասում են` իբր թե իր վրա ճնշում են գործադրել` դրանք հեքիաթներ են, ես ներսում էի, ամեն ինչ  գիտեմ` ոչ մի

Վլադիմիր Գասպարյանի դեմ հայցը մերժվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Սուքոյանը հրապարակեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա.Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հայցով դատական ակտը: Հրապարակվեց վճռի եզրափակիչ մասը: Դատարանը վճռեց իրավապաշտպան կազմակերպության՝ զրպարտության միջոցով գործարար համբավին պատճառված վնասի դեմ հայցը մերժել: Իսկ Վանաձորի հելսինկյանների պատվին, արժանապատվությանը, ՀՀ կառավարության շենքի դիմաց 

Իսկանդարյան. Արցախում էլ աշխատեցին վարչական ռեսուրսները

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, Ղարաբաղում նախագահական ընտրությունները բավականին սահուն են անցել, չնայած որոշակի խնդիրներին: Այդ մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը՝ խնդիրներից առանձնացնելով վարչական ռեսուրսների կիրառումը . «Ադմինիստրատիվ ռեսուրսներն աշխատեցին նաեւ Ղարաբաղում, բայց ահավոր ոչինչ չի կատարվել»: Ըստ նրա, ընդդիմությունը հաղթեց 3 քաղաքներում՝ Մարտակերտում, Ասկերանում ու Մարտունիում, հաջողություններ չունեցավ Ստեփանակերտում: Նա ասաց, որ ընտրական ընթացքում

Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները: Մինչ օրակարգին անցնելը, Հանրապետության նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին:  Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում  Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից

Ճարտարագիտականի լեռնաարդյունաբերության եւ նյութագիտության ֆակուլտետներում դիմորդների ամենաքիչ քանակությունն է գրանցվել

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն (ՀՊՃՀ) այս տարվա ընդունելության քննությունների համար առաջադրել էր 1286 տեղ, որից 243-ը՝ պետպատվերով: Վճարովի հիմունքներով բուհ է ընդունվել 1170 դիմորդ: Այս մասին «Հայացք» ակումբում այսօր հայտնեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  ռեկտոր Արա Ավետիսյանը: Նա նշեց, ոչ մինչ ընդունելության քննությունների մեկնարկը՝ մի քանի ամիս շարունակ նախկին շրջկենտրոնների ավարտական դասարաններ ունեցող բոլոր դպրոցների

Հավերժի ճամփորդը

Արցախ աշխարհը կորցրեց իր ամենանվիրյալ զավակին՝ Արցախին Չգիտեմ՝ ինչպես կարելի է խոսել մի մարդու մասին, որ ավելին է, քան հասարակ մահկանացուներիս համար մարդ ասվածը, բնութագրել դժվար բնութագրելին եւ գնահատել նրա երկրային կյանքը, որ միայն բարոյական չափանիշների հսկայածավալ սար է հիշեցնում: Արցախ Բունիաթյանին ճանաչելու պատիվն եմ ունեցել, սրանից 20 տարի առաջ, 1992թ. նրա Մարտակերտ գալու առաջին

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Իրանի նորանշանակ դեսպանին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր աշխատանք: «Մենք բարձր ենք գնահատում հայ–իրանական հարաբերությունները և պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել և ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,– ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիմումներս անպատասխան մնացին

Կոմպոզիտոր Արփինե Կալինինան՝ «Կանթեղ» անսամբլի եւ իր առջեւ ծառացած կրթական խոչընդոտի մասին Հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլն իրականացնում է Կոմիտասյան համերգաշար: Վերջերս կայացավ համերգաշարի 20-րդ համերգ-դասախոսությունը: «Առավոտը» զրուցեց «Կանթեղի» հիմնադիր, կոմպոզիտոր Արփինե Կալինինայի հետ: – Պատմեք, խնդրեմ, համերգաշարի մասին: – Հայ ժողովրդական երգ-երաժշտության գոհարները մեզ են հասել դեռեւս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից, դրանք մեր պատմության սեղմագրերն են,

ԱՍՏԾՈ ՑԱՍՈՒՄԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ տասնիններորդ ԱՍՏԾՈ ՑԱՍՈՒՄԸ Էսքանից հետո երեւի դուք էլ եք արդեն պատկերացնում՝ ինչ բարդ ու անիմանալի երեւույթ է գեղարվեստական գրականությունը, ավելի ճիշտ՝ գեղարվեստական արձակը, եւ գեղարվեստական ու ինքնակենսագրական արձակը՝ առավել եւս, որովհետեւ էստեղ, զանազան բարդություններից բացի, նաեւ անձնանունների խնդիրը կա. այսինքն, երբ մարդկանց անունները չես փոխում, էդ մարդկանցից ոմանք

Համերգային եւ օպերային «մետամորֆոզներ»

Կամ՝ երկու գլխավորների նախասիրությունների ցուցադրությունը շարունակվում է Այլեւս զարմանք չի հարուցում, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օպերաների համերգային կատարումներ ու բեմադրություններ է իրականացնում, իսկ Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ համերգային ծրագրեր: Այս «կերպարանափոխությունն» իր բացատրությունն ունի՝ Թոփչյանը չի թաքցնում իր օպերասեր լինելը, Դուրգարյանն

Երևանի քաղաքապետը հանդիպել է Արգենտինայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։ Ընդգծելով հայ–արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարները և նշել է, որ  Երևանի և արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն: <<2000 թվականից Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երևանը 2012

Ամբիոնները չեն փակվում, այլ միավորվում են

«Առավոտ» օրաթերթի հուլիսի 17-ի համարում «Ամբիոննե՞ր են փակվել» վերնագրով լուր էր տպագրվել: Այն կապված էր ՀՏՊՀ-ում 3 ամբիոնների փակման, պրոռեկտորի աշխատավարձի, դեկանների նշանակման հետ: Նույն օրը ՀՏՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից ստացվել է հերքման հետեւյալ տեքստը: «Տեղեկությունը, թե բուհում 3 ամբիոն է փակվել՝ առանց հարցը գիտխորհրդում քննարկելու, ամբողջությամբ ապատեղեկատվություն է, քանի որ նախ՝

Փաստաբանն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու

Վանաձորցի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ  Կարեն Թումանյանն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու: – Երկու համապետական ընտրությունների միջեւ ընկած ՏԻՄ ընտրությունները խոստանում են լարված լինել: Ակնհայտ է, որ Վանաձորում ուժեղ կուսակցական պայքար կգնա: Դուք, լինելով անկուսակցական, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել: – Դուք ճիշտ նկատեցիք, որ ՏԻՄ ընտրությունները հայտնվել են երկու համապետական  ընտրությունների ճիշտ մեջտեղում՝ թե ժամկետով, թե

Սյունիքը բացառիկ արժեքներ ունի, բայց չենք կարողանում մատուցել

Իտալուհի Նադյա Պասկուալը գրեթե մեկ ամիս շրջել է Սյունիքի մարզում, եղել արգելոցներում, ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին ու եկել այն եզրակացության, որ Սյունիքի մարզը վայրի բնությամբ ու գրավիչ անարատ տարածքներով էկոտուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ ունի, որոնցից շատերի տեղը նույնիսկ հայ տուրիստները չգիտեն: Նադյան Սյունիք է ժամանել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն ծրագրի

Հսյրիկյանը՝ կոնգրեսականներին. «Մարդիկ, որոնք ասում էին՝ ընտրություններին փողը վերցրեք՝ ուրիշին քվեարկեք, էությամբ փչացած են»

«Ես որոշել եմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: Կսատարի՞ ինձ ԱԻՄը-ը՝ շատ լավ, չի սատարի՝ ինձ կսատարի  Դաշնակցությւոնը, «Ժառանգությունը», նույնիսկ ՀԱԿ-ն ու Հանրապետականը»,- այսօր «Տեսակետ» ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Սա ասելուց հետո նա ընդգծեց. «Ընդդիմության միասնությունն ինձ համար էական չէ: Գաղափարական տեսակետից մենք ավելի ընդհանրություններ ունենք Հանրապետականի հետ, քան ընդդիմության դաշտում հայտնված կազմակերպություններից շատերի

Հերոսի հայտնության նշանը

Մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից, եւ որովհետեւ մեր ջրերը քիչ էին՝ ձիերը քիչ եղան, եւ որովհետեւ ձիերն էին քիչ՝ ձիավորները քիչ եղան, եւ որովհետեւ ձիավորները քիչ էին՝ մեր երկիրը փոքրացավ, փոքրացավ ու մնաց այսքանը: Հիմա սա է մեր երկիրը… Այս տողերը ես վերհիշեցի տարիներ առաջ Գարուն ամսագրում տպագրած իմ մի էսսեից, որն անվանել էի

Հայր Ալիեւը շանտաժիստ որդու համեմատ փա՞ռք էր

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաճախակի հնչող այն սպառնալիքներին, թե պատերազմի դեպքում Հայաստանը կպարտվի, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսպես արձագանքեց. «Արդեն 18 տարի է՝ Ալիեւները, հատկապես Իլհամ Ալիեւը (հայրը բավական դիվանագետ ու խելացի մարդ էր, էդքան չէր հայտարարում պատերազմի մասին) խոսում են պատերազմից: Ալիեւների ժամանակաշրջանը պատմության մեջ մտել է որպես Հայաստանին անընդհատ

Ընդդիմությունը պետք է միավորվեր խորհրդարանական ընտրություններից առաջ

Ասում է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, ով ներկայումս ընդդիմության միավորման համար «քաղաքական պայման» չի տեսնում – Հավանական համարո՞ւմ եք ընդդիմության միավորումը նախագահական ընտրություններից առաջ՝ նկատի ունենալով նաեւ այն, որ դեռ հստակ գործընթաց չկա, բայց տարբեր ուժեր արդեն իսկ տարբեր ամբիցիաներ են խաղացնում: – Դժվար է կանխավարկածային բաներ ասել: Ճիշտ է, հիմա նման խնդիրներ առաջադրվել

«Հարսնաքարի» գործն ակնհայտորեն կոծկվում է»

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Արթուր Մինասյանը վստահ է, որ «Հարսնաքարի» գործը իրավապահների կողմից կոծկվում է, իսկ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը նման պնդման համար հավատարժան հիմքեր չի տեսնում:  «Առավոտ»– Ո՞րն էր «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ստորագրահավաքը հենց այս փուլում նախաձեռնելու նպատակը՝ հաշվի առնելով այն, որ ամենամեծաթիվ ոչ կոալիցիոն խմբակցության

Մեքենան այրվել է

Հուլիսի 19-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փշատավան գյուղում մեքենա է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում,  գյուղի բնակիչներից մեկի  տան բակում կայանված «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի ազդանշանային համակարգը միացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.00-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով: Վնասի

Հերթական ծուղակը

1995 թվականից սկսած՝ այն ամենը, ինչը Հայաստանում կապված է ընտրությունների հետ, զարմանալիորեն կրկնվում է: Մասնավորապես, կան կեղծ գաղափարներ, որոնց ընդդիմադիրները եւ հասարակության մի մասը իսկապես հավատում են. այդպիսի մի գաղափար է ընդդիմության միավորումը եւ միասնական թեկնածուով հանդես գալը: Իրականում դա ծուղակ է, որի մեջ պարբերաբար ընկնում են ընդդիմադիրները, եւ դրան, իհարկե, մեծ հաճույքով նպաստում են

Մարիո Բալոտելին աղջիկներին փոխում է ձեռնոցի պես

 Աֆրոիտալացի ֆուտբոլիստը, ինչպես երեւում է, որոշել է գեղեցկուհիների հավաքածու ունենալ: Սակայն նրա ճաշակը չի փոխվում: Մարիոյին դուր են գալիս բարակիրան, փարթամ կրծքերով ու շուրթերով աղջիկները: Հիմա Բալոտելին հանգստանում է Իբիցա կղզում եւ ժամանակն անցկացնում է դիսկոտեկներում՝ շրջապատված կիսամերկ գեղեցկուհիներով ու թեթեւ թմրամիջոցներ է օգտագործում: Եվ պատահական չէ, որ ամենատես ֆոտոխցիկները նրան «հայտնաբերել» են ֆրանսիացի մոդել

Նկատողություն Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարին

2012թ. հուլիսի 11-ին «Facebook» սոցիալական ցանցի «Armenian Lawyers» խմբում փաստաբան Սամվել Ջաղինյանը հրապարակել էր Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանի գրությունը՝ հասցեագրված փաստաբանի վստահորդին: ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը քիչ առաջ «Փաստինֆո» լրատվական գործակալությանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցի շուրջ ՀՀ դատական դեպարտամենտում ավարտվել են ուսումնասիրությունները: Ուսումնասիրությունների

«Պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ պատվիրատուն». «փուչիկների» գործով մեղադրանք է առաջադրվել միայն լիցքավորողին

«Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ հրավտանգ մեթան գազով փուչիկները լիցքավորող մարդու նկատմամաբ մեղադրանք առաջադրելու դեպքում չի կարող լինել երկրորդ կարծիք: «Բայց մյուս կողմից անաչառ եւ օբյեկտիվ քննություն անցկացնելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ պատվիրատուն: Այտեղ կա երկու հարց, ո՞վ է տվել լիցենզիա այդ մարդուն լիցքավորելու հրավտանգ գազով փուչիկներ եւ երկրորդ, եթե

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ սիրիահայերը Հայաստան չգան

Սիրիահայերի՝ Հայաստանում ապաստան գտնելու հետ կապված դժվարությունները հերթական անգամ բացահայտեցին այն իրողությունը, թե իրականում ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունները Սփյուռքի, «հայկական աշխարհի» եւ ընդհանրապես պետության նկատմամբ։ Խոսքն, ի դեպ, «Արմավիայի» մասին չէ, թեեւ այդ ընկերությունը, մեղմ ասած, իրեն շատ վատ պահեց այս իրավիճակում։ Վերջին հաշվով՝ այդ ընկերության սեփականատերը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը Հայաստանում

Շնորհավորեց Բակո Սահակյանին՝ չսպասելով վերջնական արդյունքներին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես նշվում է. «Մեծապես կարևոր է, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող նորանկախ Արցախը մեկ անգամ ևս ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն, ինչի ապացույցը հանդիսացան նախօրեին կայացած համաժողովրդական ընտրությունները: Կրկին շնորհավորհելով

«Միանգամայն հնարավոր է, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը դառնան ընդդիմություն»

 Հատված ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ հարցազրույցից: -ԲՀԿ-ն ի՞նչ նպատակ ու ակնկալիքներ ունի:  -ԲՀԿ-ի այս դիրքորոշումը, վիճակը եւս ընկալելի ու բացատրելի է: Խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն Հանրապետականի հետ չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ ոչ թե ծրագրային, գաղափարական հարթությունում, այլ նախարարական պորտֆելները բաժանելու հարցում: Մինչեւ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի մեկնարկը ԲՀԿ-ն, կարծում եմ, կպահպանի իր

Քիբորգը՝ լողազգեստով

  Մենապայքարային «Strikeforce»-ի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Քրիստինա-Քիբորգ Սանթոսը, որ մեկ տարի առաջ համարվում էր խառը մենամարտերի աշխարհի լավագույն կին մարզիկը, շարունակում է կրել դոպինգ օգտագործելու համար սահմանված մեկամյա պատիժը: Այդուհանդերձ, Քրիստինան չի կորցնում չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու հույսը եւ շարունակում է մարզվել: Իսկ ազատ ժամանակ լուսանկարվում է ամենատարբեր ֆոտոսեսիաներում՝ հավանաբար, որպեսզի երկրպագուները իրեն չմոռանան: Վերջերս

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031