Օրվա լրահոսը

Արթիկի նորընտիր քաղաքապետին ներկայացրեց ոչ թե գեներալ Գիզիրյանը, այլ նրա արթիկցի ընկեր Աբրահամյանը

Այս պահին ընթանում է Արթիկի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանի ու ավագանու 15 անդամների երդմնակալման արարողությունը: Չնայած այստեղ ընտրություններն անցան բավականին ինտրիգային. ոչ մեկը չէր սպասում, որ Արթիկի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը կպարտվի սոցապի պետ Արսեն Աբրահամյանին, արդուհանդերձ հաղթեց վերջինս: Նշենք, որ հաղթած քաղաքապետը ևս ՀՀԿ-ական է, սակայն նրան սատարեց Արթիկից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր

Այլընտրանք, այլընտրանք, բայց ընդդիմության ձեռուոտը կապեցին

  ԲՀԿ-ՀԱԿ երեկվա կոնսուլտացիոն հանդիպումից հետո ե՛ւ Նաիրա Զոհրաբյանը, եւ՛ Լեւոն Զուրաբյանը չեն ցանկացել լրագրողներին մանրամասներ ներկայացնել։ Այսինքն՝ կամ կողմերն առանձնապես ոչինչ էլ չեն պայմանավորվել եւ ասելիք ընդհանրապես չկա, կամ էլ նրանք դեռ բանակցելու շատ բան ունեն, իսկ բանակցելու ընթացքում ոչ մեկը, բնականաբար, փակագծեր չի բացի։ Համենայն դեպս կողմերը պայմանավորվել են, որ էլի կհանդիպեն, ինչի

Մանկապարտեզում հայտնաբերվել են մի շարք շեղումներ

Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ։ Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման

Նկարիչ. «Ես խղճում եմ նախագահներին. նրանք երկու ամսում ծերանում են»

Հատված նկարիչ Հարություն Զուլումյանի հարցազրույցից: – Հայաստանում խնդիրն այլ է. մարդիկ ոչ թե չեն ընկալում էքսպերիմենտալ արվեստը, այլ՝ մշակույթի հետ առնչվելու պահանջարկ չեն զգում։ Տեսե՛ք թանգարանների, պատկերասրահների, դասական համերգասրահների դատարկությունը։ Գուցե մեր ինտելեկտուալ մակարդա՞կն է իջել։   – Խնդիրը շատ շերտեր ունի, չենք կարող մեկ դեղատոմսով բացատրությունը սահմանել։ Առաջին հերթին՝ հաշվի առեք մարդկանց կենցաղը, բազում

«Քաջ Նազարն էլ էր միշտ իմիտացիա ստեղծում, որ իրենից բոլորը վախենում են». Գ. Սահակյանը՝ ԲՀԿ-ի խորհրդակցությունների մասին

ԲՀԿ-ն իր քաղաքական խորհրդակցություններ շարքն արդեն սկսել է: Հանդիպումներ են տեղի ունեցել ԲՀԿ-ՀՅԴ, ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-«Ժառանգություն» ձեւաչափերով: ՀՀԿ-ն ևս ԲՀԿ-ի կողմից պաշտոնական հրավեր ստացել է հանդիպելու և քննարկելու մասնավորապես ԲՀԿ-ի կողմից բարձրացված առաջարկները, որոնք վերաբերում են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և խորհրդարանական կառավարմանն անցնելուն: Չնայած պաշտոնական հրավերի առակայությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը galatv.am-ի հետ զրույցում

«Նրանք, ովքեր այսօր ծավալուն վերլուծություններ են անում, կառավարության առաջատար անդամներ են եղել, եւ բոլոր հնարավորություններն ունեին իրենց տեսակետները բարձրաձայնելու ու պաշտպանելու, բայց չեն արել»

Հատվածներ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հարցազրույցից:  – Պատահակա՞ն էր, որ «Ժառանգությունը», ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ներկայացնում են համարյա նույն առաջարկները՝ գրեթե միաժամանակ և իրարից անտեղյակ՝ համարելով սեփական հայտնագործություն։ – Իրականում «հայտնագործությունը» ոչ մեկի սեփականությունն էլ չէ, ժամանակ առ ժամանակ այդ թեման հրապարակ է նետվում իբրեւ քաղաքական քայլ։ Նպատակներից մեկը էական ասելիքների բացակայությունը շղարշելու փորձն է, մյուսը՝ ապագա

Մահացու պատահար Երևան-Իջևան ճանապարհին

Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին  «BMW X-5»  մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այդ գոտուց դուրս կայանված  «ԻԺ-2715»  մակնիշի ավտոմեքենայի, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային: Բախումների հետևանքով «BMW X-5»-ի սրահում գտնվող 1985 թ. ծնված Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ևս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով

ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ վճիռը չփոխվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, դատավորներ Մհեր Արմաղանյանի ու Լիլիթ Թադեւոսյանի մասնակցությամբ, այսօր ուժի մեջ թողեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) չորս երիտասարդ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ուղիղ միացում. Կարապետ Ռուբինյանը եւ Էդիկ Անդրեասյանը ` «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 56-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են`  ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը եւ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: : Քննարկման թեման` ոչ իշխանական դաշտում ընթացքող քաղաքական կոնսուլտացիաները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:

Լուսինե Թովմասյանը երեկոյան զգեստը մի անգամ է կրում

Հատված Լուսինե Թովմասյանի հարցազրույցից:  – Նկատել եմ, որ յուրաքանչյուր միջոցառման Դուք հայտնվում եք նոր զգեստով, երբեք նույն հագուստը չեք կրկնում։ Հաշվե՞լ եք, թե որքան եք ծախսում այդ զգեստների վրա։   – Երբեք չեմ հաշվել, բայց հավատացե՛ք՝ շատ է ծախսվում։ Ամբողջ խնդիրն այն է, որ մի հագուստը չես կարող կրել կրկին ու կրկին, ստիպված դնում ես

ՀԱԿ ակտիվիստները շրջափակել են վերաքննիչ քրեական դատարանը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ժամը 12-ին հրապարակվելու է ազատազրկման դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստների վճիռը: Այս պահին ՀԱԿ ակտիվիստները շրջապատել են դատարանը եւ «արդարացնել երիտասարդներին», «ոչ քաղաքական հետապնդումներին», «խուլիգան բերետավորներ» պաստառներով ու թմբուկներով բողոքի ակցիա են անցկացնում՝ ամոթ» բացականչություններով: Այստեղ է նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են առաջին ատյանի դատավճիռը՝

Արման Մուսինյանին տարօրինակ է թվացել ՀԱԿ ակտիվիստ երիտասարդների համար ՀԱԿ-ի հանրահավաք հրավիրելու հարցը

Նիստին հետեւած քաղաքացիները տպավորություն են ստացել, որ այսօրվա որոշմամբ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ կթողնի 1-ին ատյանի կայացրած վճիռը, որով երիտասարդ ակտիվիստները դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման։ Ոմանք նույնիսկ չեն բացառել, որ այսօր դատարանը որոշում կկայացնի կալանավորել մինչ օրս ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին եւ Դավիթ Քիրամիջյանին։ Նշենք, որ Սարգիս Գեւորգյանը 20 տարեկան

ՀՅԴ-ն ևս քննարկումներ է սկսել

2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հանրությանը համախմբելու նպատակով ՀՅԴ-ն քննարկումներ կկազմակերպի քաղաքական տարբեր ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք առաջիկայում հանդիպումներ կկազմակերպենք քաղաքական ուժերի և հանրության այլ շերտերի` մասնագիտական խմբերի, քաղաքացիական հասարակության, այդ թվում` լրատվամիջոցների հետ: Այս ֆորումների արդյունքում կարծում եմ` կառաջանա այն

Պատգամավորը՝ լրագրողին. «Դուք ձե՛րն արեք, ես էլ իմն եմ անելու»

ԱԺ անկուսակցական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հարցազրույցը: – Պարոն Գրիգորյան, կոնկրետ կնշե՞ք՝ այս նստաշրջանում ինչ օրենսդրական նախաձեռնությամբ եք հանդես եկել։ – Բայց ինչո՞ւ է Ձեզ հետաքրքրում, ինչի՞ համար։ Հ.Գ. Նշենք, որ Արայիկ Գրիգորյանը այլեւս չցանկացավ ձայնագրիչի մոտ որեւէ  բառ ասել։ Միայն հիշեց, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր իր ավտոմեքենան՝ ուղեկցող թիկնազորի մեքենայով,

ՈՒԽՏ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Անապատի արեւ, անապատի, Մեր Թեւանի ճամփեն լույսով պատի:

Հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում

2012թ. նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ , 1971թ. ծնված Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում: Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

Մարտի 1-ի զոհի հարազատ. «Մեր ցավը այսօր ոչ մեկ էլ չի հասկանում, նույնիսկ ՀԱԿ-ը»

Հատված 2008 թվականի նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների ժամանակ (Մարտի 1) զոհված Սամվել Հարությունյանի հոր՝ Ռոբերտ Հարությունյանի հարցազրույցից: – Ձեզ համար նշմարվո՞ւմ է նախագահի այն թեկնածուն, ում համար կգնայիք ընտրության եւ ձայն կտայիք նրան, եւ ո՞վ է այդ թեկնածուն։   – Այն մարդը, ով իմ ցավը կհասկանա, իմ ցավը կկիսի, ես իրեն էլ կընտրեմ, ոչ միայն

Կրակել են նախկին նախարարի տան վրա

Նոյեմբերի 11-ի կեսգիշերին կրակոցներ են հնչել Վարդանանց 10 եւ Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում։ Կրակոցներից վնասվել են շենքերից մեկի 5-րդ բնակարանի պատուհանները։ Պարզվել է՝ այս բնակարանը պատկանում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանին, ով այժմ աշխատում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչն է։ Կրակոցներից վնասվել են միայն վերջինիս տան ապակիները։

Հրանտ Բագրատյանն այլևս չի համալրում իր հավաքածուն (տեսանյութ և ֆոտոշարք)

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը տարբեր հոբբիներ ունի: Երաժշտությունը նա համարում է իր երկրորդ մասնագիտությունը, թեև երաժշտական կրթություն չունի: Նա ժամանակին՝ ասպիրանտուրայում սովորելու ընթացքում, կիթառ էր նվագում Հ. Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում և այդպիսով նաև գումար էր վաստակում: Բլյուզ է նվագում՝ գեղեցիկ կոմպոզիցիաներ ստեղծելով: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ հատկապես

Արդարադատության նախարարությունը խախտել է օրենքը՝ գործելով ի շահ «Նաիրիտ» գործարանի. ոտնահարվել է մարդու իրավունքը

Նաիրիտ գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։  Դատարանը կայացրել է բռնագանձնման վճիռ, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը /ԴԱՀԿ/ կատարողական վարույթ է հարուցել։ Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների վրա, ինչը ԴԱՀԿ ապահովող ծառայության առաջնահերթ պարտավորությունն

Սահմանադրական հեղաշրջում

Վերջին օրերին քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչ տրամաբանություն կամ իմաստ կա ԲՀԿ-ի` 100 տոկոս համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու նախաձեռնության մեջ, այն դեպքում, երբ առջևում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են: Որոշ ակնարկներ հնչեցին այն մասին, որ այս նախաձեռնության հետևում կանգնած է նախկին

Ֆորս մաժորային հեռանկար

ԲՀԿ-ի առաջարկած քաղաքական օրակարգը կարծես թե հիմք է դնում բովանդակային քաղաքական գործընթացի, որն առաջին հերթին միտված է լինելու առնվազն նախագահական ընտրություններում վիճարկելու Սերժ Սարգսյանի վերընտրությունը։ Ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկը առաջին հերթին փորձում է լուծել 2013թ. նախագահական ընտրությունների թեկնածուի խնդիրը՝ իշխանությունից դուրս գտնվող քաղաքական ուժերի շրջանակներում: Բնականաբար, ԲՀԿ-ի քայլը այս շրջանում հնարավորություն է

Հայտարարված նպատակների պերճանքն ու թշվառությունը

ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ չի բացառվում նախագահի ընտրությանը երկու ուժերի միասնական թեկնածուն: Զուրաբյանն ասել է, որ ավելին չի մանրամասնի` բանակցությանը չվնասելու համար: Հավանական թեկնածուներն, իհարկե, երեքն են` Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան: Ինչ չափանիշով են կողմերը հանգելու ընդհանուր թեկնածուի մտքին՝ պարզ չէ: Կոնգրեսը

Մեքենան ընկել է ձորը

Նոյեմբերի 12-ին, ժամը 17.44-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 08 ՍՕ 512 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վասակ Մելքոնյան) Ծղուկ–Գորհայք ավտոճանապարհի 1-ին կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Պատահարի հետևանքով 1984 թ.

Բանակցությունների օրակարգը ոչ մի կերպ չի առնչվում փետրվարյան ընտրություններին

Աչքովս ընկավ՝ ինչ-որ մեկը մեղադրում էր լրագրողներին «չուզողության» մեջ։ Ասում էր՝ անընդհատ դժգոհում էիք, թե ընդդիմադիր ուժերը չեն համախմբվում, հիմա ինչո՞ւ եք չարախոսում՝ վա՞տ է, որ քաղաքական ուժերը բանակցում են, հանդիպում են։ Ոչ, իհարկե վատ չէ։ Անգամ լավ է, շատ լավ։ Մեր անմիաբան ու անհաշտ հասարակության պարագայում միաբանության ցանկացած փորձ ողջունելի է, իսկ ընդդիմության միանալու

Հազարավոր գյումրեցիներ ոչ միայն անօթևան են, այլ նաև՝ գործազուրկ (տեսանյութ)

Գյումրիում գործազրկության տոկոսը առավել մեծ է տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում: Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ու հատկապես միայնակ մայրեր, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, երեխաներին տեղավորել են գիշերօթիկ դպրոցներ և մանկատներ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումները ցույց են տալիս, որ ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներին գիշերօթիկ, իսկ միանգամայն առողջ երեխաներին` հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված

Հրդեհ հյուրանոցային համալիրում

Նոյեմբերի 13-ին, ժամը  03.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Հին Էրեբունի» հյուրանոցային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.18-ին, մարվել՝ 04.27-ին: Համալիրի ռեստորանում այրվել է 4 սառնարան: ԱԻՆ

Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-երի միջև

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և  Դ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ ԱլեքսանդրԼուկաշիևչը: Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին գերատեսչություններիտեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ: Միջգերատեսչական

Թռչկան ջրվեժի տարածքն աղբակույտի մեջ է

Հայաստանի գեղատեսիլ վայրերի և պատմամշակութային հուշարձանների շրջակայքում աղբակույտերի առկայությունը կարծես թե դարձել է սովորական երևույթ: Շատերը երևի համակերպվել են այն մտքի հետ, որ այդ արատավոր երևույթը հնարավոր չէ վերացնել, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Այս տեսանյութում տեսնում ենք, թե ինչ ահավոր վիճակում է Թռչկան ջրվեժ բնության հուշարձանի տարածքը,

Պոռնկությանը նպաստելու մեջ մեղադրվող կինը դատարանում արտասվում էր

Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է երկու դատավարություն: Երկու դեպքում էլ մեղադրյալի աթոռին 54-ամյա կանայք են: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»): Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Ամբաստանյալ Սարգյուլ Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա 2011 թվականից մինչեւ 2012

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031