Օրվա լրահոսը
Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով ուսուցչուհու սպանությունը չկանխելու գործը կարճում են
Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը չկանխելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` նոյեմբերի 9-ին ՀՔԾ-ում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Զրուցակիցները հայ-ֆրանսիական բարձր մակարդակի միջպետական հարաբերություններում առանձնակի կարևորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբերի սերտ շփումներն ու արդյունավետ գործունեությունը, կարևորել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ: Հանրապետության նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը կարծիքներ են փոխանակել այն մասին, որ հայ-ֆրանսիական արդեն 20-ամյա հրաշալի քաղաքական համագործակցությունը հարկ է նշաձող դարձնել նաև տնտեսական հարաբերությունների համար: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ երկիրն
Երկամյա տղան այրվածքներ է ստացել տնական օղու եռացող հումքից
Մեկ շաբաթ առաջ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում 2 տարեկան Ա. Ա.-ն ծնողների ուշադրությունից դուրս մնալով՝ ընկել է տնական օղի թորելու համար եփված, բակում թափված տաք մրգակույտի մեջ: Տղան մեծ այրվածքներով տեղափոխվել է Երեւան՝ հանրապետության այրվածքաբանության կենտրոն, որ այժմ բուժում է ստանում: Ոսկեվանի բնակիչները հայտնում են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հետագայում հարկ կլինի
ՀՀԿ-ականները՝ փուչիկների լիցքավորման համար չվճարելու մասին
«Դուք կարծում եք ձեր հարցը ճիշտ հասցատիրո՞ջն է ուղղված: 1400 մասնակիցներին հերթով պետք է հարցնե՞լ: Չեմ հետեւել գործընթացին, ես շատ լավ հետեւել եմ այդ երեխաների ճակատագրին հիվանդանոցներում ու հիվանդանոցից հետո: Բոլոր, այսպես ասած, չակերտավոր սրտացավ մարդկանց ուզում եմ հիշեցնել՝ ամեն երեխայի հետեւում կար ճակատագիր, եւ նրանց 99 տոկոսին այդ ծանր օրերին հիվանդանոցներում չեմ տեսել: Դրա
ՀԱԿ. Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով դատարանն այսօր թույլ է տվել մի շարք կոպտագույն խախտումներ
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, այսօր՝ նոյեմբերի 12-ի դատական նիստում թույլ է տվել ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր 8 միջնորդությունները եւ, ի պատասխան այդ ապօրինության դեմ բողոքի, ամբաստանյալներին հեռացրել դատարանի դահլիճից։ Դատարանն այդ քայլին գնացել է ստիպված՝ խուսափելու համար այն փաստերի քննությունից,
Советский Спорт. «Նիկոլայ Ղազարյան. մարզակոշիկներս պատից դեռ չեմ կախել»
«Սովետսկի սպորտ» թերթը հարցազրույց է վերցրել «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանից, որը խոսել է իր առողջության և այժմյան զբաղմունքների մասին. «Չնայած արդեն չորս տարի է, ինչ թոշակի եմ անցել, բայց չեմ բողոքում առողջությունիցս: Հանգստանում եմ, բայց մարզակոշիկներս վերջնականապես չեմ կախել պատից: Մենք վետերաններով պարբերաբար հավաքվում ենք ու, կախված ֆիզիկական վիճակից, դաշտում անցկացնում այնքան
Շիրակի հոգևոր թեմի առաջնորդն ակնկալում է, որ Սամվել Բալասանյանը Գյումրին կազատի կեղծավորներից ու շողոքորթներից (Ձայնագրություն)
Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետի ու ավագանու անդամների երդմնակալման արարողության ժամանակ Սամվել Բալասանյանը, թվարկելով Գյումրու զարգացման իր ծրագրերն, ասաց. «Պետք չէ խոսել ուղղակի, ասել շեն քաղաք ունենք, շեն է մեր քաղաքը , շենացնելու ենք: Այո, պետք է թոթափենք այդ փոշիները, լինենք ազնիվ, արդար , խոսքի ազատություն բերենք ժողովրդին»: Պարզ է, որ պարոն Բալասանյանի այս խոսքերն ուղղված
«Եթե բոլորը…» ֆիլմը արժանացել է մրցանակի
Մոսկվայում` նոյեմբերի 1-8-ը կայացած «Լուսափայլ հրեշտակ» (Луезарный Ангел) միջազգային կինոփառատոնում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Եթե բոլորը…» ֆիլմը (ռեժ. Ն. Բելյաուսկենե, պրոդյուսեր, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյան), արժանացել է «Հանուն գթասրտության, բարության, արդարամտության, կարեկցանքի և մերձավորի հանդեպ սիրո կերպարի մարմնավորման համար» Ժյուրիի երկրորդ մրցանակին և դրամական պարգևի: «Լուսափայլ հրեշտակ» կիոփառատոնը իրականացվում է Համայն Ռուսիո Կիրիլ Առաջին
«Նախագահական ընտրությունների մասին խոսք եղել է». ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպման մանրամասները
«Տեսակետների փոխադարձ ներկայացում», -Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ- «Ժառանգություն» քիչ առաջ ավարտված հանդիպումն այսպես բնորոշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցել են իրենց կողմից ինքն ու Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Հետաքրքրվեցինք՝ մոտեցումներում ընդհանուր եզրեր գտա՞ն: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ընդհանուր եզրերի խնդիր չկար: ԲՀԿ-ն ներկայացրեց իր օրակարգը, մենք՝
ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի նամակը
Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը` որպես ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդանավականայի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը:
«Հազարամյակի մարտահրավերների» դասախոսությունների 16.6 եւ 6.6 միլիոն դոլարի պատասխանատվությունն իրար վրայից գցում են
Ի վերջո 16.6 միլիոն դոլար է տրամադրվել գյուղացիների համար դասախոսություններ կարդալուն, թե՞ 6.6 միլիոն: Aravot.am-ը փորձեց այս հարցը պարզել եւ ճշտել, թե ինչպե՞ս է ստացվել, որ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի (ՀՄՀ) Ջրից դեպի շուկա (ՋդՇ) բաղադրիչին վերաբերող ծախսերի միեւնույն հաշվետվությունում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «ձեռքի տակ» հայտնվել է 16.6 միլիոն դոլար, իսկ ֆինանսների նախարարության
«Դեմ առ դեմ». Կարապետ Ռուբինյան եւ Էդիկ Անդրեասյան
Նոյեմբերի 13-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 56-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը եւ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: : Քննարկման թեման` ոչ իշխանական դաշտում ընթացքող քաղաքական կոնսուլտացիաները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
ՀՀԿ-ական պատգամավոր. «Արժե տեսնել, թե միմյանց մարտի 1-ի եւ այլ մեղքերի մեջ մեղադրող ուժերը ինչպես են կանգնելու կողք-կողքի»
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ եք մտածում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր մերձեցման մասին, հավանական համարո՞ւմ եք, որ իրականություն կդառնա Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը միասնական թեկնածուով հանդես գալու մասին, եւ, արդյոք ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր միասնական թեկնածուն ՀՀԿ-ի թեկնածուի համար լուրջ այլընտրանք կդառնա՞, Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց. «Կարծեմ, նոր բան չեմ ասի, եթե հիշեցնեմ, որ քաղաքականությունն առանց ինտրիգի
Սերժ Սարգսյան. «Ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայի իշխանություններին՝ հայոց ցեղասպանության նկատմամբ այդքան ուշադիր և սկզբունքային դիրքորոշում ունենալու համար»
Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նախագահները գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ բարեկամական առնչությունները ամուր հիմք են միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններ զարգացնելու և ավելի ամրապնդելու գործում: Երկուստեք շեշտվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու, Հայաստանում
Interfax. «Ադրբեջանում ՌԴ դեսպան. Ռուսաստանը դեմ է Ղարաբաղի օդանավակայանի բացմանը»
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն ասել է, թե Ռուսաստանը Ղարաբաղում Հայաստանի կողմից օդանավակայան բացելու ծրագիրը համարում է, որ «հղի է տարածաշրջանում լուրջ լարվածություն սրելու հեռանկարով»: Հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: «Մենք կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի վստահության վերականգնմանը և հղի է տարածաշրջանում լուրջ լարվածություն սրելու հեռանկարով, և այդ պատճառով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու
Հրանտ Բագրատյան. «Մեզ ասում են՝ նայեք Սուքիասյանին, իսկ ի՞նչ էր Սուքիասյանը 95-96-ին, երբ որ ես գնացել եմ»
ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարության ժամանակ դրվեց մեր երկրի տնտեսության հիմքը: Նրա ժամանակ ձեւավորվեցին հարկային, մաքսային համակարգերը, տեղի ունեցան մի շարք շրջադարձային փոփոխություններ: Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ Ձեր կառավարության քայլերը արդյոք ինչ-որ տեղ շոկի մեջ չգցեցի՞ն ժողովրդին: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Կարող է իմ ժամանակ իմ բերած փոփոխությունները ինչ-որ տեղ ժողովրդին շոկի մեջ են
The Guardian. «Տիգրան Համասյան՝ հայ վունդերկինդը»
Ազգությամբ հայ վունդերկինդ դաշնակահար Տիգրան Համասյանը ժամանել է Անգլիա՝ Լոնդոնի ջազային փառատոնին մասնակցելու, գրում է «Գարդիան» թերթը՝ անդրադառնալով Տիգրան Համասյանի տված համերգին: Բարտոկի պես նա իր հայրենիքի հնագույն ժողովրդական երաժշտությունը խառնում և դարձնում է բարդ մոդեռն կատարումներ: Լիստի պես նա գրում է դաշնամուրի ռոմանտիկ ստեղծագործություններ: Քեյթ Ջարեթի պես իմպրովիզացիաներ է անում գոսպելի մեղեդիներով ու ինքն
Սոս Գիմիշյան. Լեւոն Տեր-Պետրոսյանը հավակնություններ չունի
«Մենք, ինչպես ՀԱԿ-ի մաս կազմող ցանկացած կուսակցություն, երազում ենք, որ երկրում փոփոխություններ լինեն: Անկախ մեր դիրքորոշումից մեր կուսակցությունը չի ցանկանում վնասել այդ գործընթացին»,- Aravot.am-ին այսօրվա ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման մասին ասաց ՀԱԿ-ին մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը,- «Ինչպես Զուրաբյանն է ասել՝ չի մանրամասնում, որ չվնասի, ես էլ չեմ ուզում մանրամասնել, որ չվնասեմ: Բանակցությունները կամփոփվեն
The Desert Sun. «Կալիֆորնիայի հայկական եկեղեցու փառատոնը»
Կալիֆորնիայի Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվել է թվով 6-րդ ամենամյա հայկական փառատոնը, որին ներկա էր մոտ 2700 մարդ: Գրում է «Դեզերթ սան» պարբերականը: Եկեղեցու շրջակայքում անցկացվող երկօրյա փառատոնը եկեղեցուն հանգանակություն անելու և հայ համայնքի հետ հայկական մշակույթի տոն անելու հնարավորություն է, մի պահ խորովածներից կտրվելով՝ պարբերականին հաղորդել է փառատոնի համանախագահ Վ.Ջ. Մկրտչյանը: Փառատոնին ներկայացվել են հայկական
Ամենաերկար հեռախոսային զրույցը տեւել է 50 ժամից ավելի
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված մրցույթին, որտեղ պետք է որոշվեր ամենաերկար հեռախոսային զրույցի հաղթողը, մասնակցել են 5 զույգ, բայց հաղթող են ճանաչվել 2-ը: Նախկին հաղթող և ռեկորդակիր էր ճանաչվել ԱՄՆ-ի բնակիչ Թիմ Ռայթը, ով ինտերնետի միջոցով հեռախոսով խոսեց ավելի քան քառասուն ժամ: Ներկա մասնակիցներին հարկավոր էր 20 րոպե ավել խոսել, որպեսզի գրանցվեր նոր ռեկորդ, ինչը և
ՀՀԿ-ն 2013-ին 10.000 աշխատատեղ է խոստանում
2013 թվականին Հայաստանում ստեղծվելու է շուրջ 10.000 նոր աշխատատեղ: Այդ հայտարարությունն այսօր խորհրդարանում արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Վերջինս, սակայն, դժվարացավ հստակեցնել, թե հատկապես որ ոլորտներում են լինելու այդ աշխատատեղերը: 2013 թվականի պետական բյուջեի նախագծով, որն այսօր խորհրդարանում ներկայացրեց ֆինանսների նախարարը, եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 31 մլիլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 151 միլիարդ
7 գառանոց մատաղ` ի պատիվ Վրաստանի «Շերատոն» հյուրանոցից վերադարձած Սպարտակ Ղուկասյանի
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ հարազատ քաղաք է վերադարձել Գյումրու նախկին քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի հետախուզման մեջ գտնվող որդին`հանրահայտ Սպարտակը: Նա 2 ամիս շարունակ փախուստի մեջ էր` Գյումրու ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանի հետ խուլիգանական կռիվ սարքելու ու քաղաքի կենտրոնում կրակոցներ հնչեցնելու պատճառով: Նրա, ինչպես նաև մի քանի հոգու դեմ հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի երկու
Ջրագծի վթարի հետեւանքով Կապանի մի քանի թաղամաս ջրազրկվել էր
Կապանի 3-4 թաղամասեր այսօր առանց ջրի էին մնացել` քաղաքի այդ հատվածները ջուր սնուցող հնամաշ ջրագծի վրա երեկվանից տեղի ունեցած վթարի հետեւանքով: Կապանի Մելիք Ստեփանյան փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչներն այսօր առավոտվանից ստիպված էին մոտակա անհատական տների աղբյուրների ջրերից օգտվել կամ շշալցված ջուր գնել: Առավոտվանից ջուր չեն ունեցել նաեւ Ռաֆայել Մինասյան փողոցի բնակիչները, որոնցից շատերը նույնիսկ տեղյակ
Վարչապետը չէր եկել ԱԺ նիստերի դահլիճ
Այսօր օրվա ավարտին, խորհրդարանականների դատին ներկայացվեց 2013 թվականի ՀՀ պետբյուջեի նախագիծը: Այն ներկայացնում էր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ հանձաժողովներում ավարտվել են մոտ 10 օր առաջ: Խորհրդարանի լիագումար նիստում, կառավարությունը ներկայացրել է բյուջեի «նորացված» տարբերակը` դրանում ներառված են խմբակցությունների եւ անհատ պատգամավորների առաջարկները: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ֆինանսների
Կյանքի վերջին օր. Սեր, սեքս ու «քելեխ»
Գիտակցելը, որ դու հասարակ մահկանացու ես, իմաստության հզոր աղբյուր է: Գիտակցելը, որ մի օր ամեն ինչ վերջանալու է, հնարավորություն է այրել քո մեջ կիրքը, ռիսկի դիմելու պատրաստակամություն ձեռք բերել, գլխիվայր նետվել խաղի մեջ, որը մենք անվանում ենք կյանք: Իսկ ինչպես դու կվարվես, եթե լինի քո կյանքի վերջին օրը: Արդյոք պատրաստ կլինես անելու ամենը ու անհնարինը:
Գյումրու կրակոցներին մասնակցած ավագանու անդամ. «Ես փախուստի մեջ չէի, ես հանգստի մեջ էի»
Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում Սամվել Բալասանյանի ու նորընտիր ավագանու երդմնակալության արարողությանը մասնակցում էր նաև Գյումրու ավագանու նորընտիր այն անդամը՝ Էդգար Մկրտչյանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքի կենտրոնում մենամարտի էր բռնվել Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ: Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը հաշիվ էր պահանջել իր հին ընկերոջից` Էդգար Մկրտչյանից` Սամվել Բալասանյանին սատարելու համար, ու ծեծկռտուքն ավարտվել էր
ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը թեժ էր. «Ձեր հակաէսթետիկ դեմքի արտահայտությամբ մեզ հետ մի խոսեք» (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունն է տեղի ունեցել: Այն բավականին թեժ էր: Դատավոր Արմեն Դանիելյանը պարբերաբար վեճի էր բռնվում ՀԱԿ ակտիվիստների հետ: «Գեւորգյան, դուք մաստա՞կ եք ծամում, անհապաղ հանեք, եթե ծամում եք»,- դատավորը դիմեց մեղադրյալ Սարգիս Գեւորգյանին: Ի պատասխան, Գեւորգյանը ասաց, թե պետք չէ իրեն էթիկայի դասեր տալ.
Թռչկանն աղբանոցի է վերածվել
Մեկ տարի առաջ մի խումբ բնապահպաններ Թռչկանի ջրվեժի վրա կանխեցին ՀԷԿ-ի կառուցումը: Նրանց շնորհիվ այսօր Թռչկանն արդեն անձնագիր ունի: «Անձնագիրը ֆիքսում է ջրվեժի տարածքը, ինչ կարելի է այդ տարածքում անել և ինչ չի կարելի»,-ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը: Անձնագարում ամրագրված է՝ Թռչկան ջրվեժի սեփականատերը և պահպանողը Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքն է։
«Կոմիտասն ապրում է այնտեղ, որտեղ կա հայ» (Տեսանյութ)
Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի ունեցավ «Նվիրում Կոմիտասին» խորագրով գրական-երաժշտական երեկո: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետի աջակցությամբ կազմակերպված համերգը Կոմիտասին հանրամատչելի դարձնելու հերթական ծրագիրն է: Երեկոյի բացումը կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արմեն սարկավագ Սահակյանը. «Հիշենք, որ Կոմիտասը հռչակ ձեռք բերեց աշխարհի շատ բեմերում, բայց այսօր էլ նա կա այնտեղ,


















































