Օրվա լրահոսը
Սյունիքի մարզպետը ներկայացրեց Կապանի նոր քաղաքապետին
Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց Կապանի նոր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, շնորհակալություն հայտնեց 4 տարիներին համայնքը ղեկավարած Արտուր Աթայանին` այդ տարիներին մարզկենտրոնում կատարած աշխատանքի համար, իսկ Կապանում անցկացված վերջին ՏԻՄ ընտրություններն ամենաքաղաքակիրթը համարեց: «Առավոտի» նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Կապանում նախընտրական շրջանում լարված իրավիճակներին, ընտրությունների հետ կապված բնակիչների դժգոհություններին եւ այլն: «Վստահեցնում
Հարցում. Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հաշմանդամներին դժկամ եւ անմարդկային են վերաբերվել
Հաշմանդամության կարգ նշանակելու լավագույն եւ արդյունավետ մեթոդը` դա եվրոպական որոշ երկրներում կիրառվող մեթոդն է: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մաղաքյանը: Իսկ եվրոպական տարբերակը, ըստ պարոն Մաղաքյանի, հետեւյալն է. «Երբ հաշմանդամը մոտենում է սոցիալական ծառայություն` ուղղակի հայտարարելով` ես ունեմ հաշմանդամություն: Այդքանը բավարար է, տարօրինա՞կ է հնչում: Հետո ասում են`
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը
Վերջին տասնօրյակում մենք ականատես եղանք քաղաքական ուշագրավ զարգացումների. հանկարծահաս հայտարարություններ, ռեվերանսներ, քաղաքական հնարքների տարատեսակ դրսեւորումներ… Կարծում եմ` այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում: Քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը ժամանակին տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որն ասել է. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ
ԱԺ նախագահը կմեկնի արձակուրդ
Նոյեմբերի 14-21-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմեկնի արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Մարգարիտ Եսայանի հայտարարությունն ԱԺ-ում. «Լավամարդ երեւալու արվեստը»
Քաղաքական որոշ ուժեր նախընտրական իրավիճակներում վարակվում են արդեն սովորական դարձած մի շարք հիվանդություններով, օրինակ՝ լավամարդ երեւալու, մարդկանց սիրաշահելու, համոզելու, ինքզինքը հրեշտակի լուսապսակով ներկայացնելու եւ ուրիշներին սեւացնելու, սեփական դիմագիծն առասպելական լույսի տակ ներկայացնելու: Այս մղումների մեջ ինձ համար անընդունելին ուրիշի վիշտը եւ ողբերգությունը շահարկելու մղումն է: Ոմանք ջանք չեն խնայում իրենց չակերտավոր լավամարդությունը տիրաժավորելու եւ այս
Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Այսօրվա քաղաքական օրակարգում առանձնացնենք 2 հիմնական հարց՝ 2013թ. բյուջեի նախագիծ և նախընտրական պրոցեսներ։ Նախ՝ բյուջեի նախագծի մասին։ 2013թ. ֆինանսական գլխավոր փաստաթուղթը կառուցված է ոչ թե վիրտուալ ցանկությունների, այլ իրականության վրա հիմնվելով։ Մենք շատ հստակ պատկերացնում ենք առկա իրողությունները և մեր հնարավորություններն ու ակնկալիքները բխեցնում ենք այդ իրողություններից։ Բնականաբար, բոլորիս ցանկությունները շատ ավելին են, սակայն մենք
1 մլրդ դրամ Հ1-ին՝ պետական բյուջեի հաշվին
Այսօր «Ուրբաթ» ակումբում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց Հ1 հանրային հեռուստաալիքի գովազդային ծավալների եւ զետեղման օրինականության մոնիթորինգի 2011 եւ 2012 թվականների մի քանի ամիսների համեմատական վերլուծությունները, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացված իրադրության բարեփոխման առաջարկությունները` մասնավորաբար հանրային հեռուստաընկերության առեւտրային գովազդի իրավունքը սահմանափակելու գաղափարն ու հիմնավորումները: Բարսեղյանի տեղեկացմամբ, Հայաստանի 2013 թվականի բյուջեի նախագծում
Р-Спорт.«Յուրա Մովսիսյան. ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստներն ինձ ավելի հարազատ են»
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հանդես է գալիս նաև Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբում, «Էռ-սպորտ»-ին տված հարցազրույցում խոսել է նոյեմբերի 14-ին սպասվող Ռուսաստան-ԱՄՆ ընկերական հանդիպման մասին: «Կարծում եմ՝ ԱՄՆ-ն կխաղա հաղթելու համար: Այնտեղի խաղացողները երաշխավորված չեն հիմնական կազմում խաղալու, բոլորը պետք է մարտնչեն, սա ևս մեկ հնարավորություն է հավաքականում ընդգրկվելու համար»: Մովսիսյանը ժամանակին խաղացել է ԱՄՆ-ի
Հայտարարություն ԱԺ-ում. Խայտառակ քաղաքական դատավճիռ
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ վերաքննիչ դատարանի այսօր կայացրած վճռին, որով անփոփոխ է թողնվել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը։ Արձանագրելով, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գործել է Քրեական օրենսգրքի մի շարք խախտումներով, Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց, որ դա արվել է՝ քողարկելու համար առաջին ատյանի դատարանի անօրինական վճիռը։
Դիակ` Արզական գյուղում
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում` Դալար գետի մեջ տղամարդու դիակ կա: Պարզվել է, որ հայտնաբերվածը 1976 թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դիակն է` գլխի և մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով: Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել
Վարդան Ղուկասյանը թեև աշխատավարձ չի տվել, բայց այն պարտաճանաչորեն բարձրացրել է
Երեկ այս մասին իր երդմնակալման արարողությունից հետո լրագրողներին դժգոհեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Հիմա տեսեք ինչ ստացվեց, ունեինք աշխատավարձի կուտակված պարտքեր. օգոստոսը փակել ենք, սեպտեմբերը արդեն վերջացնում ենք, հիմա ստանալու ենք նաև դոտացիան, փակելու ենք հոկտեմբերը: Ոնց որ թե աշխատավարձը թիվ մեկ խնդիրն է, եթե դու ստանում ես օգնություն` դոտացիա, առաջին հերթին պետք է փակես
Սերժ Սարգսյանը՝ Լիոնում (Տեսանյութ)
Այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Ֆրանսիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքում` Լիոնում, որտեղ նրան հյուրընկալեց Լիոնի քաղաքապետ, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության հայտնի գործիչ եւ սենատոր Ժերար Կոլոմբը: 1,4 մլն բնակչություն ունեցող Լիոնը հայտնի էր դեռ Հռոմեական ժամանակներից, եւ այսօր Եվրոպայում համարվում է ներդրումների առումով երկրորդ գրավիչ քաղաքը` Փարիզից հետո, այնպես որ, միջազգային ընկերությունների թիվն այստեղ
«Նախագահը դատավորներին ասել է` ձեր սեւ գործը մինչեւ վերջ արեք» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Բաղրամյան 26 հասցում` նախագահի նստավայրի դիմաց, բողոքի ակցիա էր կազմակերպվել 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրվողների հարազատների եւ Արտակ Նազարյանի հարազատների կողմից: Նրանք պահանջում են արդար դատավարություն: Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ գործով դատավոր Սամվել Մարդանյանը նախորդ դատական նիստին անհիմն մերժեց 3 այնպիսի
Նախիջեւանի նոր քարտեզագիրքը ներառում է հայկական մշակութային եղեռնին առնչվող փաստեր
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը 1000 տպաքանակով հրատարակել է Նախիջեւանի երկլեզու (հայերեն եւ անգլերեն) քարտեզագիրքը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին «Արմատ» ակումբում այսօր հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ներկայացնելով քարտեզագիրքը՝ նա տեղեկացրեց, որ առաջին մասն ընդգրկում է Նախիջեւանի երկրամասին վերաբերող հնատիպ քարտեզները՝ մշակված գերմանացի, իսպանացի, անգլիացի հեղինակների կողմից. «Նախիջեւանի՝ հայկական
Փոստանջյանը մասնակցել է ոչ միայն ընթրիքի
«Նման բան չի եղել, ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկությունը վերցված»,- Aravot.am»-ի հարցին՝ իսկապե՞ս ինքը հարկատուների գումարներով մեկնել է Եվրոպա՝ ԵԺԿ-ի ինչ-որ տոնական ընթրիքի մասնակցելու համար, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։ Տեղեկացնենք, որ այսօր Aravot.am-ը ստացել է «Վերահսկողական քաղաքացիական նախաձեռնություն» ստորագրությամբ նամակ, որով ծանուցվում է, թե տիկին Փոստանջյանը մասնակցել է նշյալ ընթրիքին
Արայիկ Մանուկյան. «Սարգիս Հովսեփյանը թեեւ լեգենդ, բայց ամաչկոտ անձնավորություն է»
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում Լիտվայի հետ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսին պետք է մասնակցեին ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու վերջերս ֆուտբոլային կարիերան ավարտած մեր ընտրանու ավագ Սարգիս Հովսեփյանը: Սակայն վերջինը չէր եկել: Այդ առիթով ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանն իր գործընկերներին ասաց. «Նախապես հայտարարել էինք,
Վանաձորցի կալանավորը բարձրաձայնում է իր խախտված իրավունքների մասին
Ավազակության մեջ մեղադրվող «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Վլադիմիր Գրիգորյանը կալանավայրից դիմում է ուղղել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությանը`հայցելով կազմակերպության աջակցությունը`իր խախտված իրավունքների ոտնահարումները կանխելու եւ դրանք վերականգնելու հարցում: Վանաձորցի կալանավորը բարձրաձայնում է, որ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում խախտվել են իր իրավունքները, դատարանն էլ հերթով մերժել է իր բոլոր միջնորդությունները` այդկերպ իրեն զրկելով ունեցած
409.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,370,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ:
Կալանավոր. «Էլեկտրաշոկով այրել են մեջքս»
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 33 խցի կալանավոր Արման Դավթյանը նամակ էր ուղարկել Aravot.am, տեղեկացնելով ՀՀ ոստիկանության Մաշոցի բաժնում իր, ընկերոջ եւ կնոջ նկատմամբ կիրառված բռնությունների մասին: Ըստ նամակագիր-կալանավորի, ոստիկանները էլեկտրաշոկով այրել են մեջքը, կոտրել ձախ ձեռքի մատները, որպեսզի, հանձն առնի իրեն մեղսագրվելիք գողությունները: Կալանավորն այդ մասին տեղեկացրել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին,
Լարիսա Ալավերդյանը վերին աստիճանի քաղաքականացված է համարում ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը
Ծանոթանալով Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարության մանրամասներին, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եկել է այն եզրահանգման, որ դատավորը չի կարողացել անջատել իրեն քաղաքական համակարգից: «Գուցե չկա որեւէ պատվեր, կա այդ կախվածությունը, որը թույլ չի տալիս գոնե տարրական նորմերը պահպանել: Այնպիսի մոտեցում կա, որը թույլ չի տալիս խոսել այն մասին, որ մեր դատական
Новый Регион. «Հայաստանում ստացած նվերը կարող է քրեական գործի պատճառ դառնալ»
Չելյաբինսկի օդանավակայանում մի ուղևորից ճարմանդ են առգրավել: Փորձաքննությունն այն որակել է որպես սառը զենք: Հաղորդում է «Նովի Ռեգիոն» պարբերականը: Իրավապահ մարմիններից թերթին հայտնել են, որ նոյեմբերի 12-ին օդանավակայանի անվտանգության անցակետում ոստիկանության աշխատակիցները 22-ամյա տղայի մոտ հայտնաբերել և առգրավել են մետաղյա կաստետ: Զենքն օգտագործված էր որպես գոտու ճարմանդ: Տղան ոստիկանությանը պարզաբանել է, որ այդ ճարմանդը նա
ՀՔԾ. «Օպերատիվ խումբն արհեստավարժ չի գործել»
Քաղաքացի Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողությունների առնչությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է ոստիկանությանը քննարկել ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարած ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նոյեմբերի 9-ին ՀՀ ՀՔԾ-ն կարճել էր ոստիկանության Երևանի Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահների օգնականների և օպերատիվ խմբի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու վերաբերյալ քրեական գործը՝ ոստիկանների գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն
ՄՀՀ-ում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունը թվերով
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երեւանի Մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԻԲԱ-ի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 71 երկիր, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանը: ՄՀՀ ռինգում իրենց հարաբերությունները 10 քաշային կարգերում կպարզեն 17-18 տարեկան 400-ից ավելի բռնցքամարտիկներ, որոնց իրական թիվը մեկնարկի օրը կարող է հասնել նաեւ 500-ի: Երեւան ժամանող պատվիրակությունների անդամների ընդհանուր քանակը, սպասվում է, որ
Մոսկովյան օրերի խրոնիկա կամ «ցեղասպանություն, անկախություն, տարեդարձ»
Չորս տարի առաջ երբեք չէի մտածի, թե մի օր գուցե ստացվի այնպես, որ կապրեմ Մոսկվայում: Ինչևէ, փաստը մնում է իրականություն: Հայրենիքից մի քանի հազար կիլոմետր հեռու գտնվելով, թերևս, մի քիչ ավելի ծայրահեղական ու անհանդուրժող եմ դարձել ու վերջին շրջանի իմ շփումները հայ համայնքի ու մի քանի մոսկովյան հայկական կազմակերպությունների հետ, էլ ավելի ուժեղացրեցին իմ անհանդուրժողականությունն
Հրանտ Բագրատյան. «Ո՞նց կարող է պատգամավորը ստանալ ավելի պակաս աշխատավարձ, քան ԿԲ հավաքարարը, ձե՞ռ եք առնում ձեզ»
ԱԺ նիստում ՀՅԴ-ն ներկայացրեց նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց նախագիծը: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց առաջարկն ընդունելու պարագայում՝ նվազագույն աշխատավարձը կկազմի 45 հազար դրամ եւ 16 մլրդ դրամի ծախս է: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրեց ներկայացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել նվազագույն աշխատավարձի չափը: Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ 2003-ին նվազագույն աշխատավարձը
Ռազմական փորձագետ. «Ադրբեջանում ՌԴ դեսպանի հայտարարության մեջ տեսնում եմ մանյովրի փորձ»
«Ստեփանակերտի օդանավակայանը վաղ թե ուշ շահագործվելու է, այլ խնդիր է, թե երբ: Դրանում դույզն-ինչ կասկած չունեմ», -ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի այն հարցին, թե երբ Արցախի օդանավակայանի շահագործման հարցը շահարկում է ադրբեջանական կողմը, հասկանալի է, իսկ ի՞նչ է նշանակում Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի այն հայտարարությունը, թե օդանավակայանի բացելու ծրագիրը «հղի է տարածաշրջանում
Las Vegas Review-Journal. «Լաս Վեգասի հայկական խմորեղենի խանութը»
Քաղաքում նոր տեսակի թերապիա կա` թխվածքի թերապիա: Այսպես է գրում «Լաս Վեգաս Ռիվյու Ժուրնալ» թերթը Լաս Վեգասում գործող «Մանան» հայկական թխվածքի խանութի մասին: «Բոլոր հաճախորդները ժպիտները դեմքներին են հեռանում այստեղից ու ինչ-որ քաղցր բան հետները տանում», – ասում է խանութի սեփականատերը Նաիրա Վարդանյանը, – «Դա նման է երջանկության մեծ չափաբաժին ստանալուն, ինչը լցնում է հոգին:
Մարգարիտ Եսայան. «Գոնե տղաների տարիքը ու չդատվածությունը հաշվի առնելով՝ վերաքննիչ դատարանը վերանայեր դատավճիռը»
«Էլի մնում եմ իմ խոսքին, դա իրոք ինձ համար կարևոր էր: Գոնե տղաների տարիքը ու չդատվածությունը հաշվի առնելով՝ վերաքննիչ դատարանը վերանայեր դատավճիռը: Շատ ցավում եմ»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ
Վանո Սիրադեղյանին սատարող խումբ. չի կարելի հասարակական կարծիքը 12 տարի թթու դնել (Տեսանյութ)
«Ելք» նախաձեռնությունը հավաքել է 7230 ստորագրություն` ի պաշտպանություն գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի: Այդ մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ելք» նախաձեռնության ղեկավար Վարդուհի Սիմոնյանը: Նա նշեց, որ ստորագրահավաքին մասնակցածների թվում են շուրջ 300 մշակութային-քաղաքական գործիչ, 60-ից ավելի լրագրող, 11 պարբերականի խմբագիր եւ 2 կուսակցություն. «Բոլորի անունից շնորհավորում ենք Վանո Սիրադեղյանի ծննդյան 66- ամյակը եւ հանդես գալիս
Հարուցվել է քրեական գործ
Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի առիթով Արարատի մարզի դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում: Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրել էին, որ Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման պատճառները պարզելու համար իրականացվել էին լաբորատոր


















































