Օրվա լրահոսը

Ինքնանպատակ միջոցներ

Դիտելով «Արմնյուզ»-ով Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը, ես, ճիշտն ասած, տպավորություն չստացա, որ այդ գործիչը հակասություններ չունի ՀԱԿ-ի հետ, եւ որ նա դուրս չի եկել ՀԱԿ-ից, ինչպես որ մեկ շաբաթ շարունակ պնդում էին այդ կուսակցության ներկայացուցիչները: Իհարկե, նրանք հիմա էլ կարող են ասել՝ «պարոն Շահնազարյանն ասել է այս՝ նկատի ունենալով այն», բայց բառային այդպիսի ձեռնածությունների կարիքը չկա,

Ագնեշկա Հոլանդ. Ես գերի եմ հրեաների մասին թեմային

 «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հյուրընկալել է աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդին: «Երեւանյան պրեմիերաներ»  ծրագրում ներկայացվում է նրա` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» նոմինանտ «Խավարում» ֆիլմը: «Ոսկե Ծիրանը» Հոլանդին կշնորհի «Փարաջանովյան թալեր» մրցանակ: Հոլանդին առավելապես հեղինակություն են բերել ռազմական եւ հոգեբանական դրամաները` նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմում լեհ հրեաների ճակատագրին: Իրական փաստերի վրա հիմնված «Խավարումը»  պատմում է Լվով քաղաքի

FOLK

Աշխարհով մեկ շուխուռ քցիր, Հետո արիր գելթոզի: Քո ֆոկուսը քո դուրն էկա՞վ, Ա՛յ Նիկոլա Սարկոզի:

Պաշտպանել բժիշկներին բռնությունից

Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հանդես եկավ բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը դատապարտող հայտարարությամբ: Պարոն Զաքարյանն անհանգստացած է ոչ միայն «Հարսնաքարում» սպանված ռազմական բժշկի դեպքով, այլեւ վերջին շրջանում շտապ օգնության աշխատակիցներին ծեծելու միտումով: «Հիվանդին միշտ օգնելու պատրաստ բժիշկների նկատմամբ բռնության դեպքերի դինամիկան աբսուրդի է հասնում: Մենք դատապարտում ենք

Մարզխորհրդի նիստը ` թաքո՞ւն

Հուլիսի  13-ին կայացել է  Տավուշի մարզխորհրդի նիստ, որը  վարել է մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նիստին ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Սովորաբար մարզխորհրդի նիստերը նշանակվում են ժամը 11-ին, սակայն այս նիստը սկսվել է 16.30-ին : Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, նիստում քննարկվել են   հունիս  ամսվա ընթացքում մարզի համայնքապետարանների կողմից սեփական եկամուտների

Արձագանքելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության անբավարար պարզաբանմանը

Սևանի մասին օրենսդրական փոփոխության ընդունման ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտման մասին Պաշտպանի հայտարարությանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տարածել էր պարզաբանում, որն ըստ էության չէր հերքում օրենքի պահանջների խախտման փաստը և չէր արտացոլում իրերի իրական վիճակը: Այսպես, իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածի 4-րդ մասի համաձայն նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 13-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.27-ին, մարվել` 23.40-ին: Ամբողջությամբ այրվել է «ԲՄՎ-318» մակնիշի 08 ՍՍ 305 պ/հ ավտոմեքենան: ԱԻՆ

Օձերը շարունակում են անհանգստացնել

Հուլիսի 13-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշ թաղամասում՝ «Կարմիր Խաչի միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի մոտ, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Մասնագետի կողմից շրջակա տարածքն ուսումնասիրվելու արդյունքում օձ չի հայտնաբերվել: ԱԻՆ

Պահանջվում է չպարտվել

 Այսօր Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ավարտվում է շախմատի ավանդական միջազգային բաց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Մամիկոնյանը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական եւ աշխարհի թիմային չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, որն սկսած երկրորդ տուրից գլխավորում է մրցաշարային աղյուսակը, միավորը բաժանեց ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Վոլկովի հետ եւ 7,0 միավորով պահպանեց միանձնյա

«ԲՀԿ-ի հետ համագործակցությունից ՀԱԿ-ը լուրջ կորուստներ է կրել, իսկ օգուտներ, չգիտեմ, կունենա՞, թե՞ ոչ»

Ասում է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը – Վ.Օսկանյանը շատերի կողմից համարվում է ամենակոմպրոմիսային տարբերակը` որպես ընդդիմության միասնական թեկնածու: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին: – Գիտեք, այն կոնֆիգուրացիան, որը նշվեց, այսինքն` Վ.Օսկանյան` նախագահ, Ռ.Քոչարյան` վարչապետ, դրան աջակցելը կնշանակի` ընդունել Ռ.Քոչարյանի եւ նրա վարչակարգի կողմից մարտի 1-ի սպանդը: Սա որեւէ տրամաբանության մեջ չի

Մահ կայծակնահարումից

Հուլիսի 13-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան Քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 15.53-ին փրկարարներն անանցանելի ճանապահներով իջեցրել և Արագածոտնի մարզային ոստիկանության աշխատակիցներին են հանձնել «Արմենիա թրավել» ընկերության աշխատակից` 1957 թ. ծնված Արմենակ Միքայելյանի

Լեւոն Զուրաբյանն ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի

«Այն հնարավորությունները, որ տրվեցին Փաստահավաք խմբի միջոցով, ամբողջությամբ օգտագործեցինք: Ուրիշ ի՞նչ եք առաջարկում: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում: Թող մեկը ձեւակերպի, եթե կարող է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հնչող հարցերին, թե ինչո՞ւ են թուլացրել մարտի 1-ի բացահայտման համար մղվող պայքարը: «Եթե առաջարկում են

Ողբերգություն հաղթանակից հետո

  Ութ մարդ է գնդակահարվել Սան-Պաուլույում՝ ֆուտբոլի Բրազիլիայի գավաթի խաղարկությունում տեղի «Պալմեյրասի» հաղթանակը տոնելու ժամանակ: Հանցագործները կրակը բացել են հրավառության ժամանակ, որի ճայթյունները խլացրել են կրակոցների ձայնը: Ոստիկանությունը հակված է այն վարկածին, որ մեգապոլիսի՝ 680 հազար բնակչություն ունեցող Օզասկո արվարձանում տեղի ունեցած ողբերգությունն իրականացրած հանցագործները «Պալմեյրասի» երկրպագուների հետ առնչություն չունեն, քանի որ նրանց մոտ ֆուտբոլային

Ջրահեղձվածի դին հայտնաբերվել է

Հուլիսի 13-ին, ժամը 00.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Հովհաննիսյանից հայտարարություն է ստացվել, թե կորել է իր եղբայրը` Սահակ Հովհաննիսյանը, և կա կասկած, որ նա ընկել է  Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Մինչև ժամը 02.42-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել

Մասնակցային ժողովրդավարության ազգային առանձնահատկությունները

Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեվորգ Պողոսյանի հետ    -Պարոն Պողոսյան, վերջին տարիներին մեզանում աննախադեպ ակտիվացել են տարբեր առիթներով ստեղծվող նախաձեռնող խմբեր: Ինչի՞ մասին է դա վկայում: -Գիտական, քաղաքագիտական միջավայրում հասարակական նախաձեռնող խմբերի երեւույթը կոչվում է մասնակցային ժողովրդավարություն: Մեր երկրի, ինչպես նաեւ հետխորհրդային գրեթե բոլոր պետությունների հասարակությունները այսօր դեռ ֆորմալ ժողովրդավարության փուլում են: Մեր ժողովուրդը,

Դիպուկահարները կկրակեն օլիմպիական խաղերում

 Շրի-Լանկայի օլիմպիական հավաքականը համալրվել է «Տամիլ-Իլամայի ազատագրության վագրեր» ռազմականացված խմբավորման անդամներով՝ տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ այդմ, ապստամբական նախկին խմբավորման մի քանի դիպուկահարներ Լոնդոնում կզբաղվեն իրենց սովորական գործով, սակայն տարբերությամբ, որ օլիմպիական խաղերում կկրակեն ոչ թե կենդանի մարդկանց, այլ՝ կլոր թիրախների վրա: Նախկին ապստամբ զինվորներն իրական կյանքում ձեռք բերած իրենց հմտություններն են ցուցադրելու նաեւ

Բանակցային գործընթացը պետք է շարունակվի

Մեր զրուցակիցը ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու, քաղաքագետ Դավիթ Բաբայանն է -Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը։ Ի՞նչ նոր շեշտադրումներ եղան ԼՂՀ նախագահի հետ միջնորդների հանդիպման ընթացքում։ -Իհարկե, բեկումնային որեւէ երեւույթ չի արձանագրվել։ Համանախագահները կրկին խոսել են կայունության եւ խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին, այդ տեսանկյունից բարձր են գնահատել մեր հավասարակշիռ կեցվածքը. որ հակառակորդի ապակառուցողական

Ֆաբիո Կապելո՞ն, թե Վալերի Գազաեւը

Ռուսաստանի լրատվամիջոցները գրում են, որ ՌՖՄ-ն ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր տեղի համար՝ օրերս հրապարակած 13 հոգիանոց թեկնածուների ցուցակից բանակցություններ վարել շարունակում է միայն երկուսի՝ իտալացի Ֆաբիո Կապելոյի եւ ռուսաստանցի Վալերի Գազաեւի հետ: ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն այդ առիթով ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ Կապելոն հստակ պատկերացնում է Ռուսաստանի ազգային հավաքականի հետ աշխատելու բոլոր

Կանգնեցրե՛ք ինքնասպանին

(Երբ չես ուզում ապրել, չի նշանակում, թե ուզում ես մեռնել)  Կամո Վարդանյանը հոգեբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, զբաղվում է սուիցիդի (ինքնասպանությունների) պրոբլեմով, մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրենն է, դասավանդում է մի շարք ուսումնական հաստատություններում, 60-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է: Նրա դոկտորական ատենախոսությունը` «Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառականության շղթայում», ինքնասպանությունների պատճառականությանն ու կանխարգելմանն

Յասեր Արաֆաթի մահվան պաշտոնական պատճառը արյան զեղումն է, իսկ իրակա՞նը

Յասեր Արաֆաթի մահը վրա է հասել ուղեղի արյան զեղման արդյունքում: Այդ մասին գրված է ֆրանսիական ռազմական Պերսի հոսպիտալի բժիշկների եզրակացության մեջ: Հենց այդ հոսպիտալում էլ 2004 թվականին մահացել էր Պաղեստինի առաջնորդը: Փաստաթղթերը, որոնցում  գրանցված է Պաղեստինի ազգային վարչակարգի առաջնորդի մահվան ճշգրիտ պատճառը, հրապարակվել են «Յասեր Արաֆաթի հիմնադրամի» կայքում (Yasser Arafat Foundation): Բժիշկները նշել են, որ

Ո՞ւմ ապավինեն սիրիահայերը. «Երբ պետք էր՝ օգնեցինք, այս իրավիճակում, մի քիչ ալ Հայաստանը պիտ օգնէ իր համայնքին»

Հալեպաբնակ Կարո Քզիրյանն արդեն երկու շաբաթ է տեղափոխվել է Երեւան, նա ասում է, որ փորձելու է իր կյանքը շարունակել Հայաստանում, թեեւ անորոշությունը, անտարբերությունը նրան առանձնապես հույսեր չեն ներշնչում: Մինչ ՀՀ կառավարությունը բարձրագոչ հայտարարություններ է անում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մասին, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարությունը գունագեղ միջոցառումներ կազմակերպում այս կամ այն էկզոտիկ երկրում, իրական վտանգի առաջ կանգնած

Ռուբեն Հակոբյան. «Երբ բացակայում են քաղաքական հիգիենայի տարրական կանոնները»

«Լրագրի» հարցազրույցը ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ – Պարոն Հակոբյան, ավարտվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքը և այդ ցանկում բացակայում է Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք: – Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ի սկզբանե “Ժառանգությանն” էր, որը հետագայում դարձավ “Ժառանգության” և ՀԱԿ-ի համատեղ նախաձեռնություն: Հետագայում այս ստորագրահավաքին աջակցեց ՀՅԴ-ն որպես խմբակցության դիրքորոշում, իսկ

Սինքրոն լողը առողջարար է թե’ մեծահասակների եւ թե նորածինների համար

15-ամյա Ալինա Սարգսյանն արդեն 7 տարի է` զբաղվում է սինքրոն լողով: Նրա մայրիկի խոսքով, Ալինան հաճախել է այս սպորտաձեւին ոչ թե այն շատ սիրելու պատճառով, այլ 12 տարեկանում երեխան գանգատներ է ունեցել ողնաշարից. «Երբ երեխային տարանք ոսկրաբանի մոտ, ռենտգեն հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ ողնաշարը 22 աստիճան շեղվածություն ունի եւ վերածվել է «S » տառի

Կարճվել է մայիսի 6-ին լրագրողի դեմ կատարված բռնարարքի գործը

Ոստիկանությունը կարճել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման ընթացքում լրագրողի ձեռքից փորձել էին հափշտակել տեսախցիկն ու կոտրել հիշողության սարքը՝ այդ ընթացքում երկու անգամ հարվածելով նրա ձեռքին: «Հիմնական փաստարկներն այն են, որ տեսանյութում չի երեւում, որ ինձ խփում են, եւ որ ինձ

«Մամ, բա ե ՞րբ ենք տուն գնալու»

Աջափնյակի Նազարբեկյան փողոցի կիսակառույց 48 շենքի 22-րդ բնակարանից ԴԱՀԿ-ի կողմից վտարվելուց հետո երկու մանկահասակ երեխաների  միայնակ մայր, 32-ամյա Իրինա Իսպիրյանը հունիսի 22-ին դաժան ծեծի է ենթարկվել շենքի մեկ այլ տիրազուրկ բնակարանում: Երիտասարդ կնոջը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ոստիկանության Մաշտոցի բաժնում քրեական գործ է հարուցվել ծեծի առթիվ: Դատաբժշկի եզրակացությամբ` Իրինան ստացել է

Թմրաբիզնեսի դեմ պայքարը թողած՝ գաղտնալսել են հետախուզվողին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր ավարտվեց խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու եւ հոգեմետ դեղամիջոց պահելու համար մեղադրվող Տիգրան Հակոբյանի եւ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության օպեր աշխատակից Մուրադ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Դատավոր Արթուր Մկրտչյանի կայացրած դատավճռով 6 տարվա ազատազրկման

Ստեփանակերտի օդանավակայանի հարցը չպետք է քաղաքականացվի

«Ստեփանակաերտի օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու նպատակով»,- այսօր հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կոչ են արել կողմերին՝ գործել միջազգային օրենքին եւ տարածքում թռիչքների ներկայիս պրակտիկային համապատասխան։ Նրանք հայտնել են, որ կողմերն իրենց եւս մեկ անգամ վստահեցրել են, որ մերժում են ցանկացած սպառնալիք կամ ուժ քաղաքացիական ավիացիայի նկատմամբ եւ զերծ

Ո°վ կլինի «Սիվիլիթասի» հաջորդը (Տեսանյութ)

Aravot.am-ը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-Հայաստան կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք այն , ինչ այժմ կատարվում է «Սիվիլիթասի» հետ մտահոգո՞ւմ է իրեն՝ հաշվի առնելով այն, որ հաջորդը կարող է լինել նաև իր ղեկավարած կազմակերպությունը, կամ ոլորտի այլ ներկայացուցիչ: Պարոն Սարդարն այսպես պատասխանեց. «Իհարկե, մտահոգում է: Ընդհանրապես քաղաքացիական հասարակության ներսում կատարվող բոլոր խնդիրները մեզ՝ որպես կազմակերպության,

Գագիկ Ջհանգիրյանը բամբասանքները չի մեկնաբանում

«Բամբասանքները ես մեկնաբանե՞մ: Լուրջ հարց կլինի՝ կմեկնաբանեմ: Ես բամբասանքները չեմ մեկնաբանում»,- Aravot.am-ի հարցին հակադարձեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում հրապարակումներ էին եղել, իբր ՀԱԿ-ում եւ ԲՀԿ-ում արդեն «բաժանել են պաշտոնները»: Ըստ այդմ՝ Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը, փոխվարչապետի պաշտոնը խոստացվել է ՀԱԿ համակարգող

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031