Օրվա լրահոսը
Արտակ Դավթյանը՝ գիտնականներին տված խոստումների մասին. «Չգիտեմ ինչ հարց եք տալու, բայց չեմ ուզում պատասխանել»
Թե ինչու ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը տեր չի կանգնում գիտաշխատողներին տված իր խոստումներին՝ Aravot.am-ի հետ զրույցում նա հրաժարվեց պատասխանել՝ մեկնաբանելով, թե իր իրավունքն է՝ կուզի կպատասխանի, չի ուզի՝ չի պատասխանի. «Չգիտեմ ինչ հարց եք տալու, բայց չեմ ուզում պատասխանել»,- ասաց պատգամավորը: Մենք հստակեցրինք, որ խոսքը գիտաշխատողներին տված խոստումների մասին է, որ նա խոստացել է մի
Կնոջ սեռական ակտիվությունը՝ ըստ արյան խմբերի
Ճապոնացի գիտնականները կատարել են ուսումնասիրություններ`պարզելու համար, թե արդյոք կապ ունի արյան խումբը անձի սեռական ակտիվության հետ: Ուսումնասիրությունները կատարվել են մասնավորապես կանանց շրջանում, ինչի արդյունքում հաստատվել է, որ կնոջ սեռական ակտիվությունը կախված է նաև նրա արյան խմբի պատկանելիության հետ: Այսպիսով՝ արյան առաջին խումբ ունեցող կանայք սիրում են իշխել անկողնում և զբաղեցնել ղեկավարի դերը: Արյան առաջին խմբի պատկանող
Էդմոն Մարուքյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Զառան ստում է, ինձ շանտաժ են անում»
«Դո՛ւք, այսպես կոչված անկա՛խ պատգամավոր»,-այսօր ԱԺ-ում պետական-իրավական հանձնաժողովի նիստին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսպես դիմեց անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Aravot.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ ընդդիմադիր ուժերն իրեն շանտաժ են անում եւ շանտաժի միջոցով ուզում են իր անկախ, անկաշկանդ գործունեությունը ճնշել. «Դա իրենց մոտ չի ստացվի, որովհետեւ կոնկրետ իմ քվեարկությունները կարող են համընկնել մեծամասնության
Daily Mail. «Ֆրանսիայի նախագահի ընկերուհին հերքել է, որ միաժամանակ երկու հոգու հետ է դավաճանել ամուսնուն»
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերի մասին հրատարակված կենսագրականում նշված էր, որ նա միաժամանակ եղել է և՛ Ֆրանսուա Օլանդի, և՛ ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի սիրուհին, երբ ամուսնացած էր Դենիս Տրիերվեյլերի հետ: Վալերին հերքել է այդ տեղեկությունները և 70,000 ֆունտ ստերլինգ պահանջել, որ իրեն, «Գլխացավանքը» վերնագրված գրքում, մեղադրել են ամուսնուն միաժամանակ երկու հոգու հետ դավաճանելու մեջ:
Վարդան Ղուկասյանը Գյումրիում նոր «քաղաքապետարա՞ն» է հիմնում
Վարդան Ղուկասյանի մտերիմների հավաստմամբ, նախկին քաղաքապետը պատրաստվում է Գյումրու կենտրոնական շուկայի հարևանությամբ` «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի կողքին գտնվող դատարանի նախկին շենքում հիմնել, այսպես ասած, երկրորդ քաղաքապետարան: Այն պաշտոնապես, դե յուրե, կոչվելու է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, սակայն դե ֆակտո լինելու է քաղաքապետարան, որտեղ պարոն Ղուկասյանը նախկինի պես քաղաքացիների է ընդունելու ու ճանապարհելու, հավաքներ է կազմակերպելու, նիստեր է գումարելու:
Լոռիում բնակիչները սեռավարակների վերաբերյալ իրազեկման ցածր մակարդակ ունեն
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 1988 թվականից մինչև 2012թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1322 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 182-ը` 2011 թվականի ընթացքում: Լոռու մարզը ՄԻԱվ վարակի գրանցված դեպքերի հաշվարկով 100.000 բնակչի հաշվով երրորդն է Շիրակից եւ Երեւանից հետո: «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության Լոռու մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանն Aravot.am-ի հետ զրույցում
Պայմանավորվել են փոխարինել Արզումանյանին
«ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում «Ժառանգություն» խմբակցությունը համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել, որպեսզի միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններում Ալեքսանդր Արզումանյանին փոխարինի խմբակցության այլ անդամով»,- այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, նման իրավիճակ առաջացավ այն բանից հետո, երբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց, որ Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնում է
Անտոն Դոլին. «Ֆիլմը զանգվածային անհանգստություն ու հուզմունք է»
«Փառատոնը առանց լրագրողների անհնար է, կան իրադարձություններ, որոնք իսկապես մտածելու տեղիք են տալիս: Այսօր աշխարհը շատ արագ փոփոխվում է, կինո կարելի է նկարել անգամ հեռախոսով, ուղղարկել կամ քաշել, նայել եւ վերջ» ,-այսօր կինոփառատոնների լուսաբանման առանձնահատկություններով հետաքրքրված լրագրողների համար նախատեսված վարպետության դասի ժամանակ ասաց ռուս կինոգետ Անտոն Դոլինը: Նրա պնդմամբ լրագրողներ ու քննադատները 2-րդ կարեւոր պայմանն
Hurriyet Daily News. «Էրդողանի համար մեղմ է Բրեյվիկի դատավճիռը»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ նորվեգացի մարդասպան Անդրես Բրեյվիկի դատավճիռը շատ մեղմ է նրա համար: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Էրդողանի կարծիքով նրան պետք է մահապատժի դատապարտեին, որպեսզի զոհերի ընտանիքները խաղաղություն գտնեին: «Ես նրանց հարցրի, ինձ ահավոր հետաքրքրում էր: Ինչպե՞ս կարող է մեկը, որ 77 հոգի է սպանել, դատապարտվել ընդամենը 21
«Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձաժողովի հարցը PR ակցիա որակեցին ու մերժեցին
Այսօր ԱԺ-ում Պետական-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հարսնաքարի» միջադեպի, Պողոս Պողոսյանի եւ նմանանատիպ դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը: Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ըստ էության, նախաձեռնությանը դեմ չէ, բայց ունի մտահոգություններ. «Այս պահին դատարանում քննվում է «Հարսնաքարի» գործը: Արդյոք խորհրդարանում հանձնաժողով ստեղծելը չի՞ համարվի միջամտություն՝ դատական գործընթացներին, ազդեցություն չի ունենա արդարադատության
Խաչվող դռներ. սահմանամերձ Բարեկամավանն օրեցօր դատարկվում է, իսկ հարևան ադրբեջանական գյուղերից հարսանիքի ձայն է լսվում
Տավուշի մարզի ամենահեռավոր գյուղից` լեռների գրկում թերակղզու նման ծվարած Բարեկամավանից, որը սահմանակից է ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին, Անտոնյանների երեք որդիները շատերի նման իրենց ընտանիքներով հեռացել են, քանի որ «ապրելու ճար չկա»: Մայրաքաղաքից գրեթե 200 կմ, Տավուշի մարզկենտրոն Իջևանից` 60 կմ, իսկ Հայաստանի սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող օր օրի դատարկվող Բարեկամավանի գյուղացիները սահմանային
Մեկ տարով հետաձգվեց Ադրբեջանի պատասխանատվության մասին հայտարարության նախագծի քննարկումը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ՝ այսօր նիստում որոշել է մինչեւ մեկ տարով հետաձգել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության նախագծի քննարկումը: ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Քաջարանի գյուղապետը հավաստիացնում է, որ ինքը ԶՊՄԿ-ի ղեկավարությունից ներողություն չի խնդրել
Այսօր Կապանում կազմակերպված «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը Սյունիքի մարզում» խորագրով հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ Քաջարանի գյուղապետն անդրադարձել է վերջին ժամանակաշրջանում մեծ հնչեղություն ստացած Քաջարան գյուղի խնդրին: Գյուղապետ Ռաֆիկ Աթայանը մեկ անգամ եւս դատապարտեց եւ «չարաբաստիկ» անվանեց կառավարության ընդունած 627-Ն որոշումը, որի համաձայն, գյուղի սեփականություն հանդիսացող 181.7 հա հողերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ
Մերժեցին կենսաթոշակների եւ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունները
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակը օրենքների նախագծերի ընդունումը կարեւոր է համարում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին ձեւավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին
The Armenian Mirror-Spectator. «Լեփսիուսհաուս. հայերին օգնած բարեգործի տունը»
Պոտսդամում՝ Բեռլինից ոչ շատ հեռու, կա մի շքեղ վերանորոգված ամառանոց, որը հայտնի է որպես Լեփսիուսհաուս կամ Լեփսիուսի տուն, որտեղ 1908-1926թթ. ապրել և աշխատել է գերմանացի հոգևորական, հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը: 2011թ. մայիսին ամառանոցը վերածվել է թանգարանի և հետազոտական կենտրոնի, որտեղ Հայոց Ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ, դասախոսություններ և համաժողովներ են անցկացվում: Գրում է «Արմենիան միրոր-սփեքթաթոր» թերթը: Բոլորովին
Գարեջրագործներին վտարել են ՀՅԴ-ից
Aravot.am-ին հասած տեղեկություններով, վերջերս ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեն կուսակցության շարքերից վտարել է մի քանի հին ընկերների, հատկապես նրանց, ովքեր ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրու քաղաքապետի դաշնակցական թեկնածու, ֆինանսիստ Հովսեփ Սիմոնյանին սատարելու փոխարեն, սատարել են իրենց գործատուին` Սամվել Բալասանյանին: Որպես վտարված անձ` շոշափվում է Սամվել Պետրոսյանի անունը, ով Գյումրիում հայտնի է որպես լավագույն գարեջրագործ, վերջինս երկար տարիներ
Նիկոլ Փաշինյան. «13 մլն դոլարը տակով են արել»
Մետրոպոլիտենը հետեւողականորեն սպանվել է: Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պատգամավորը հիշեցրեց՝ ազգային հարստություն հանդիսացող ռազմավարական այս օբյեկտը շահույթ չի ստանում: Այսօր քննարկվում էր Եվրոպական ներդրումային եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկերի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ»-ի ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը: Իր խմբակցության անունից ՀԱԿ պատգամավորը
Մեղադրվում են կաշառք վերցնելու եւ տալու մեջ
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ ախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` «Երևանի գեղարվեստի պետական
«Հարսնաքարի» գործով» կհետեւի՞ ինքնաբացարկ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 5 րոպեանոց ընդմիջումից հետո շարունակվեց «Հարսնաքարի» գործով» ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ռազմական բժիշկ, տուժող Արտակ Բայադյանը այսօր երրորդ դատական նիստն էր, ինչ իր ցուցմունքից հետո հարցաքննվում էր ամբաստանյալների պաշտպանների կողմից: Ողջ դատական
Благовест-инфо. «Իրանում վերականգնում են հայկական 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին»
Իրանում սկսվել են 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքները, որը բավականին տուժել էր այս տարվա օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից: Հաղորդում է «Բլագովեստ-ինֆո» լրատվականը՝ հիմնվելով Ատրպատականի Հայոց թեմի հաղորդագրությանը: Եկեղեցին գտնվում է Թավրիզ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք հեռավորության վրա: Ատրպատականի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆճյանը լրատվականին հայտնել է, որ վերանորոգման ծախսերը հոգում է
Դատապարտվել է ազատազրկման` խարդախության եղանակով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար
Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության եղանակով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար Ի. Գեւորգյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ի. Գեւորգյանը 2010թ. հուլիսից մինչեւ 2010թ. նոյեմբերի 3-ն ընկած
Կանանց բնավորության ո՞ր գծերն են գրավում տղամարդկանց
Այն որ տղամարդկանց դուր են գալիս գեղեցիկ և խնամված կանայք, դա անժխտելի է, սակայն հարց է առաջանում կանանց որ հատկանիշներն են նրանց գրավում: Այս թեմայով հարցում անցկացրեցինք 30 տղամարդկանց շրջանում: Ամենաշատ հնչած պատասխաները ներկայացնում ենք այստեղ: .Տղամարդկանց հետաքրքրում են շփվող աղջիկները, երբ նրանք իրենց մի փոքր անկաշկանդ են պահում: Դա հաղորդում է վստահություն և շփվելու
ՀՅԴ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին. «ԲՀԿ-ի հետ համագործակցությունը նշանակում է կոռումպացված կառույցի հետ քայլել»
Երեկ ՀՅԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կուսակցությունը ներկայացնում էր ՀՀ-ի հետագա զարգացման որոշ հիմնադրույթներ, նաև՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: Քանի որ օրեր առաջ տարածած հայտարարությամբ ԲՀԿ-ն ևս բարձրաձայնեց այս համակարգին անցնելու մասին, Aravot.am-ը փորձեց ճշտել, արդյոք նշված հանգամանքը կարո՞ղ է դառնալ ՀՅԴ-ԲՀԿ համագործակցության պլատֆորմ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Նախագահական, թե խորհրդարանական պետություն, գլխավորը դա չէ:
«Հիմա այդ մարդու նկատմամբ ոչինչ չեմ զգում». Արմինեն համացանցի շփումը իրական է համարում
24-ամյա Արմինեն չհասկացավ՝ սիրահարվե՞ց, թե՝ ոչ: Բայց հիասթափությունը միանգամից եղավ, արագ եւ ոչնչացրեց նախկինում եղած հիացմունքը, հպարտությունը, գուցե նաեւ սիրահարվածությունը: Արամի հետ Արմինեն ծանոթացավ համացանցով. տղան զարմացել էր՝ սոցիալական ցանցում աղջկա նշած սիրելի գրքերի ցանկից, Արմինեին միանգամից հարց էր տվել. «Մի՞թե աղջիկները սիրում են փիլիսոփայական գրքեր կարդալ»: Այդպես սկսվել էր զրույցը, որը տեւել էր ժամեր:
Հովհաննես Թոքմաջյան. Մեր դպրոցում միջնորդություններ չեն ընդունվում
Aravot.am-ը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր է բուհն իր առաջ դրել՝ վերակառուցելով Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցը, որի բացումն էր այսօր:: «Դպրոցաշինությունը միայն դպրոցի շինարարությունը չէ, եւ միամիտ կլինի մտածել, թե դպրոցի լավ շենքով, լաբորատորիաներով եւ այլնով, լուծվում են կրթական խնդիրները: Մյուս կողմից էլ՝ առանց
Զուրաբյանը հեղափոխության կրակն է տեսնում
ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև այսօր «Հանցագործ դատարաններ», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Պատժել դատավորին» վերտառությամբ պաստառներով կրկին պիկետ էին անցկացնում ՀԱԿ անդամներն ու համակիրները։ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով նույնպես ներկա էր պիկետին, նշեց, որ «ուրբաթօրյա պիկետները վառ են պահում իրենց զանգվածային միջոցառումների կրակը»։ «Այդ կրակը կարող է լինել մարմանդ, կարող է բոց դառնալ,
The Messenger. «Հայկական ընկերությունները մեծ կորուստներ կկրեն Փոթիի գործադուլի պատճառով»
Արդեն ավելի քան 10 օր է, ինչ Փոթիի նավահանգստի աշխատողները գործադուլ են անում: Նոյեմբերի 6-ի դրությամբ Փոթիի նավահանգստի աշխատողների 70 տոկոսը գործադուլի մեջ էր, բայց այժմ ոչ ոք աշխատանքի չի գնում, ինչը Հայաստանի և Ադրբեջանի համար լուրջ մտահոգության առիթ է դարձել: Հայտնում է «Մեսենջեր» պարբերականը: Հայկական ընկերությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մոտ 200
Ուրիխանյանը Փոստաջյանի հետ պայմանավորված է եղել եւ խոստումներ տվել
Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե միտո՞ւմ է տեսնում, որ «Հարսնաքարի» հարցի քվեարկության ժամանակ բացակայում էր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նիստում քնարկվում էր «Հարսնաքարի» եւ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո նման գործերի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» օրինագիծը, եւ հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց, քանի որ պակասում էր 1 կողմ ձայն:
Գեւորգ Մելքոնյան. «Բանակի մեջ որեւէ սարսափելի բան չկա»
Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում»-ը նախաձեռնել էր «Բանակը մենք ենք» ծրագիրը: Առաջին փուլն արդեն ավարտվել է: Դրա ընթացքում ԵՊՀ-ականները այցելել են շուրջ 20 զորամաս, ներկայացել համերգային ծրագրով, կարդացել դասախոսություններ: Այսօր մեկնարկեց երկրորդ փուլը, որի շրջանակներում ուսանողները գնացին Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուս: Այնտեղ տղաներն ու աղջիկները մոտիկից ծանոթացան զենքի հետ, եւ կրակեցին կրակադաշտում: Ըստ


















































