Օրվա լրահոսը
The Telegraph. «Ինչո՞ւ է ինտերնետի ազատության անչափ կարևոր համաժողովն անցկացվում բռնապետական երկրում»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար ինտերնետ կառավարման ֆորումը Բաքվում անցկացնելը ևս մեկ քարոզչական հաջող քայլ է, ինչպես Եվրատեսիլն ու Բաքվում 2020թ. օլիմպիական խաղերն անցկացնելու առաջարկն էր: Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար էր ծախսել Եվրատեսիլի վրա, վարձում է գործակալներ, որոնք լրագրողներին ամեն ինչ ներկայացնում են Ադրբեջանի իշխանության ուզած տեսակետով, հոգում է բրիտանացի պաշտոնյաների ուղևորության ծախսերը, որպեսզի
Անձրեւից երբեմն ռոմանտիզմի հոտ չի գալիս
«Մետրո» թատրոնում անձրեւներին ահ ու սարսափով են սպասում։ «Մետրո» թատրոնի տնօրեն Կարեն Միրաքյանն ասում է, որ ամենաանմխիթար վիճակում Է թատրոնի տանիքն եւ հատկապես բեմը, որի վրա խաղալը նույնիսկ վտանգավոր է: Թատրոնը ստեղծվել է 1991 թ-ին Գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ: 22 տարիների ընթացքում երբեւէ հիմնովին չի վերանորգվել։ Մանրամասները եւ տեսանյութը` այստեղ:
«Հենրիխ Մխիթարյանին գործակալ պետք չէ»
Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստան ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ չի օգտվում ֆուտբոլային գործակալի ծառայություններից: Գրում է «Չեմպիոնատ» պարբերականը: «Պարզապես պետք է լավ կատարել աշխատանքը, այդ դեպքում կհասնես այն արդյունքին, որին ուզում ես հասնել: Ես Դոնեցկի «Մետալուրգ» գնացել եմ առանց ֆուտբոլային գործակալի միջամտության, Դոնեցկի «Շախտյոր»` նույնպես առանց գործակալի, այդ իսկ պատճառով կարող եմ
Թե ինչու է «Մարտի 1-ի» համար մեղավոր Սերժ Սարգսյանը եւ անմեղ Ռոբերտ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը
«Մարտի 1-ի հետ կապված ես չեմ տեսնում, որ ՀԱԿ-ն իր դիրքորոշումը փոխել է, որովհետեւ նրանք մեղադրում են իշխանություններին, իսկ Գագիկ Ծառուկյանը չի իշխանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ վերջերս արած հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն ասել էր, թե մարտի 1-ը «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր,
ՀԱԿ-ը արդեն քննարկել է ԲՀԿ առաջարկը
Հայ Ազգային Կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ: Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես.. Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական
Կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2012/2013 թթ. խաղարկության վիճակահանությունը
ՀՖՖ-ում այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2012/2013 թթ. խաղարկության վիճակահանությունը: Այն, ինչպես ՀՖՖ-ն տարածել է մամուլի հաղորդագրությունում, սկսվելու է 1/8 եզրափակչից, որին մասնակցելու են բարձրագույն խմբի ութ թիմերից, նոյեմբերի 5-ի դրությամբ, վերջին տեղն զբաղեցրած եւ առաջին խմբի «Ալաշկերտ» թիմերը: Վիճակահանությունը կատարեցին ակումբների ներկայացուցիչները: Նոյեմբերի 14-ին եւ 28-ին 1/8 եզրափակչում «Բանանց»-«Ալաշկերտ» թիմերի հաղթողը կմիանա քառորդ եզրափակչի
Հայաստանը` երեխաների բռնության դեմ քարոզում
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» Եվրամիության ծրագրի շրջանակներում, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» և «Փրկենք երեխաներին» կազմակերպությունների հետ համատեղ երեխաների բռնության դեմ երկու հոլովակ է նկարահանվել: Հայտնում է Եվրամիության Արևելյան գործընկերության լրատվական կայքը: Առաջին հոլովակում փոքրիկ տղան լսելով, որ կողքի տանը երեխան լացում է ու խնդրում մորը չծեծել իրեն, միջամտում է, այդպիսով համոզելով դիտողին. «Մի եղեք անտարբեր երեխաների դեմ բռնության
Վարդան Դեւրիկյան. Ընդդիմությունը փնովեց եւ անիծեց ժողովրդին
«Մեզանում կեղծ ըմբռնում կա, համաձայն որի` եթե մրցակցություն չկա, ուրեմն ազատություն չկա: Այսինքն` երկու կամ ավելի թեկնածուի գաղափարը ֆետիշացվում է: Ճիշտ է, մրցակցության բացակայության պայմաններում դեգրադացիա է տեղի ունենում, բայց այդպես ասողները չեն անդրադառնում այն հարցին, թե ինչու չկա մրցակցություն եւ ինչու է ընտրությունների ելքը կանխորոշելի: Նրանք պետք է հաշվի առնեն, որ այս տարիների ընթացքում
ՀՀ նախագահի Սյունիքի մարզ կատարած այցի մասին տեղյակ չէին պահել մարզային թղթակիցների մեծ մասին
Աշխատանքային այցով այսօր Սյունիք է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարի այցի մասին տեղյակ էր պահվել մարզում գործող տեղական երկու հեռուստատեսությունների եւ մարզային թերթի ներկայացուցիչներին, իսկ մասնավորապես «Առավոտի» Սյունիքի մարզի թղթակցին չէին հրավիրել, որի պատճառով չկարողացանք նախագահի այցը լուսաբանելու համար ներկա գտնվել: Երկրի ղեկավարը Մեղրու տարածաշրջանում մասնակցել է «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքին, որին ներկա
Արտավազդ Փելեշյան. Եթե «Homo Sapiens»-ը նկարվի, մնացած ֆիլմերս պստիկ էսքիզներ կթվան (Տեսանյութ)
Համաշխարհային վավերագրական կինոյի հսկաներից մեկը՝ Արտավազդ Փելեշյանն այսօր Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում յուրօրինակ «բաց» դաս անցկացրեց, որին նախորդեցին նրա ֆիլմերի ցուցադրումները: Ընդ որում, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, եւ երիտասարդները փելեշյանական ոչ այնքան դյյուրամարս գլուխգործոցները դիտեցին տառացիորեն ոտքի վրա: Չնայած հանդիպումից առաջ ասվել էր, որ հարցեր չպետք է ուղղվեն, սակայն Փելեշյանը պատասխանեց դրանց: Ու
Լեւոն Թոքմաջյան. Ծառուկյանին հալալ է, բայց թող առանց նախագահ դառնալու մտածի ժողովրդի մասին
«Բարաք Օբաման ձայների փոքր գերակշռությամբ ընտրվեց, որովհետեւ խոստացել էր մեկ միլիոն աշխատատեղ բացել եւ աղքատ խավի սոցիալական վիճակը բարելավել: Դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը աղքատ երկիր է, բայց մյուս երկրների պես սոցիալական խնդիրներ ունի, որոնց լուծման համար պայքարի ազնիվ ձեւ են ընտրում: Ես հավատում եմ ԱՄՆ ընտրություններին, որովհետեւ թեկնածուներն իրար հավասար էին քայլում: Նույնը կատարվեց
Հմայակ Հովհաննիսյանը պարտվեց դատարանում
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանն այսօր ժ.17-ին հրապարակեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հայցով կայացրած վճիռը: Հիշեցնենք, որ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ հինգ աշխատակիցներ՝ հայցվորներ Արեգ Հովհաննիսյանը, Արամ Բաբայանը, Օլեգ Լեփյանը եւ մյուսներն այս տարվա ապրիլի 20-ին նշյալ ՓԲԸ բակում Հմայակ Հովհաննիսյանի հետ վեճի էին բռնվել, եւ ըստ հայցվորների,
Ի՞նչ է նշանակում «տղա ֆռռացնել». Մեկնաբանում է հոգեբանը
«Ընկերուհիս միշտ ասում ա. ձեր ընկերներին լավ ծախսել տվեք, որ գնահատեն ձեզ, ոչնչից մի զրկեք ձեզ, եթե չեք ուզում հայնտվել ստրուկի կամ հիմարի կարգավիճակում, ինքներդ նրանց հիմարեցրեք»,-պատմում է 21-ամյա Լուսինեն: «Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ»,-ասում է հայտնի խոսքը: Աղջկա և տղայի ընկերության հիքում ընկած է սերը, եթե այն առկա է՝ նշանակում է շահադիտական
Արմեն Մարտիրոսյան. «Նորմալ չի, որ ՀԱԿ-ում տարբեր կերպ են քվեարկում, թիմում կան տարաձայնություններ»
Ներկայումս ՀԱԿ-ում տարբեր պատգամավորներ տարբեր կերպ են քվեարկում: Որպես նախկին պատգամավոր՝ ի՞նչ կարծիքի եք, դա կարո՞ղ է դիտարկվել՝ որպես ժողովրդավարություն, ազատության դրսեւորում: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Եթե անհատներ են, այդ դեպքում թող մեծամասնականով ընտրվեն, մտնեն խորհրդարան: Իրենք քաղաքական ուժ են ներկայացնում, իսկ քաղաքական ուժը,
Huffington Post. «Ֆլեշմոբը Հայաստանում»
Հով ու արևոտ մի օր, Եղվարդում մի հայ երիտասարդ` սպիտակ կեպին գլխին` գիրք կարդալով քայլում էր զբոսայգու ճանապարհով: Ապա, շատ տարօրինակ կերպով, մեկ այլ տղա էլ սկսեց նույնն անել: Սպիտակ կեպիներն ու գրքերը սկսեցին շատանալ: Գրում է «Հաֆինգթոն փոստ» թերթը` Հայաստանում անցկացված ֆլեշմոբի մասին: Մարդիկ այդ հունիսյան օրը Հայաստանով մեկ իրենց գրքերը դուրս էին տարել,
«Ինչու՞ ներկայացնել վատը, եթե լավն ավելի շատ է». Ռեժիսոր Արշակ Զաքարյան
Շուտով հանրությանը կներկայացվի նոր, կարճամետրաժ ֆիլմ: «Կինը». այսպես է վերնագրված այն, տևողությունն էլ 11 րոպե է: «Ինչպես բոլոր ֆիլմերը, այս ֆիլմը ևս գեղարվեստորեն է ներկայացված, բայց հիմքում ընկած է իրական պատմություն», – ասաց ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Ֆիլմում ներկայացված է հայ կնոջ կերպարը, ով իր որդուն ճանապարհում է զինվորական ծառայության: Ռեժիսորի խոսքով՝ այդպիսի կանայք
Արշակ Սադոյան. «ՀՀԿ-ն շատ բան չի կորցնի՝ անկախ ԲՀԿ -ՀԱԿ ֆլիրտը ինչ ընթացք կստանա»
«Կարծում եմ, որ արդեն իսկ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հանրապետական կուսակցությունը շատ բան չի կորցնի՝ անկախ ԲՀԿ –ՀԱԿ ֆլիրտն ինչ ընթացք կստանա: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ շանսեր չի կարող ունենալ նախագահական ընտրություններում՝ հաշվի առնելով և իր անցյալը, և ներկայիս վիճակը, և առավել ևս թաքնված սպառնալիքները Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հարցերով»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն
Նորաստեղծ Երիտասարդ երաժիշտների միությունը կմաքրի երաժշտական դաշտը պատահական մեղեդիներից
Մեկ ամիս առաջ Համահայկական պատանեկան սինֆոնիկ նվագախմբում ձեւավորվել է Երիտասարդ երաժիշտների միությունը: Այնտեղ ընդգրկված են երիտասարդ երաժիշտ կատարողներ, երաժշտագետներ, խմբավարներ, կոմպոզիտորներ: Կառույցի առաջին համերգը կայացավ երեկ` նոյեմբերի7-ին, Շախմատի տանը: Այն նվիրված էր շախմատի հայ չեմպիոններին: Մասնակցում էին միության անդամները, երգչախումբը: Նրանք կատարեցին Կոմիտասի, Մոցարտի, Հայդենի, Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործությունները: Համահայկական պատանեկան սինֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար
Սիբիրախտի ժամանակ վստահե՞լ լոկ մսավաճառի երդումին
Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Խոլարքեր» հանդամասում հոկտեմբերի 30-ին կովի, նոյեմբերի 3-ին գոմեշի սատկելու պատճառը եղել է սիբիրյան խոց հիվանդությունը: Արդեն հայտնել ենք, որ մարզում կատարվում է անասունների վերահաշվարկ եւ ռեվակցինացիա: Սակայն Տավուշի մարզի բնակիչները լրջորեն անհանգստացած են, որ սիբիրախտով հիվանդ միսը կարող է հայտնվել վաճառակետերում: Այդ մտահոգությունը հիմքեր ունի: Իջեւանի բնակիչ Վահագն Թամրազյանը իր բլոգում
Հայրը դանակահարել է որդուն
Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Գրիգոր Ի.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, Գետամեջ գյուղից բերման է ենթարկվել 1927 թ. ծնված Խաչիկ
Ինքնակոչ գյուտարարը վիճեց ԳԱԱ նախագահի հետ (Տեսանյութ)
Կառավարության շենքի առջեւ իր գյուտերը շաբաթներ շարունակ ցուցադրության հանած մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանն այսօր վերջապես «բռնացրեց » ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Հ. Մխիթարյանը Ռ. Մարտիրոսյանին վստահեցրեց, որ իր գյուտերի վերաբերյալ անվանի գիտնականներ են կարծիքներ գրել, պարոն Մարտիրոսյանն էլ հակադարձեց. «Գրել են, որ լավ է, չէ՞. մեզ մոտ էլ ինչի ես գալիս»: Մաթեմատիկոսն էլ պատասխանեց, թե նախագահը,
Սերոբ Բոզոյան. «Աշխարհը գիտի, որ ես հանցագործ չեմ»
Իշխող Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների բռնկման գործով դատապարտված Սերոբ Բոզոյանի փաստաբանը ահազանգում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստաբան Կարեն Մանուչարյանը մտահոգություն հայտնեց, որ անհրաժեշտ բուժօգնություն չստանալու եւ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու դեպքում քաղցկեղով հիվանդ 54-ամյա Բոզոյանի կյանքին վտանգ է սպառնում: Հիշեցնենք` Կենտրոն եւ Նորք-Մարաշ
ՀԱԿ նախկին անդամը ՀԱԿ-ում գաղափարների իրացման հնարավորություն չի՞ ունեցել
«ՀԱԿ-ից դուրս գալու պատճառների հետ կապված գտնում եմ, որ այս պահին արդիական չէ խոսելը: Միայն այն, որ ես «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբում եմ, խոսում է այն մասին, որ այլեւս այստեղ եմ տեսնում սեփական գաղափարների իրացման հնարավորությունը: ՀԱԿ-ը ինձ համար կմնա կենսագրության անբաժանելի մաս, որտեղ ունեմ շատ հարազատ, հարգելի ընկերներ, որոնց հետ անցել եմ երկար ճանապարհ»,-
«Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» եկեղեցու ավագ հովիվը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» եկեղեցու ավագ հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կողմը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված գործով նախաքննական մարմինը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ՝ Արդար դատաքննության իրավունք, 9-րդ՝ Մտքի, խղճի և կրոնի ազատություն և 14-րդ՝ Խտրականության արգելում,
Ինքնահրկիզում Ոսկեհատ գյուղում
Այսօր՝ ժամը 15.16-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ տեղում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ՝1967թ. ծնված Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է: Տուժածը տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ:
Hurriyet Daily News «Ուրարտական արձանագրությունները վերականգնման կարիք ունեն»
Վանի օգնության և հուշարձանների պահպանության շրջանային տնօրինությունը դիմել է մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ Վանի ամրոցի հնագույն արձանագրությունները վերականգնելու և պահպանելու խնդրով: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Վանի ամրոցը Վան քաղաքից 7կմ հեռավորության վրա է գտնվում: Արձանագրությունները հայտնաբերվել են հատ առ հատ, փաստագրված են մշակույթի և զբոսաշրջության նախարարության զեկույցով: Վանի օգնության և հուշարձանների պահպանության տնօրեն
Սուրեն Հոբոսյան. Դսեղի արեւի ժամացույցը տեղափոխելը հանցագործություն է
ՀՀ կառավարության սեպտեմբերի 13-ի որոշումը՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին», կրքեր է բորբոքել: Հիշեցնենք, որ այդ որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումը, որի նպատակով թույլատրվել է մարզերից 4 տարով Երևան տեղափոխել պատմության եւ մշակույթի 63 անշարժ հուշարձան: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, օրինակ, նամակ
Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը Իսրայելում նույնպես բրոնզե մեդալ նվաճեց
Էյլաթում մեկնարկած ծանրամարտի համաշխարհային 3-րդ առաջնությունում 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը բրոնզե մեդալի արժանացավ: Սամաղարցի մարզիկը պոկեց 142 կգ, հրեց 173 կիլոգրամանոց ծանրաձողը եւ երկամարտի 315 կիլոգրամ արդյունքով երկրորդ բրոնզե մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին: Վանիկն ընդամենը երեք կիլոգրամ զիջեց առաջին եւ երկրորդ տեղերը գրաված մրցակիցներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարչապետի հանձնարարությամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը ներկայացրել է պանրի ոլորտում ուսումնասիրություննների արդյունքները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Այսօրվա նիստը մենք պետք է սկսենք սննդի անվտանգության հարցերից: Մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար այս հարցին անդրադառնալու ենք, որովհետև սննդի անվտանգության ոլորտում մենք ստանձնել ենք կարևորագույն պարտավորություն և պետք է երաշխավորենք մեր քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետությունում վաճառվող սնունդը որակյալ է և անվտանգ: Ցավոք, մենք դեռևս ունենք լրջագույն խնդիրներ: Այսօր մենք
Խունկ վառեցին Կառավարության շենքի մոտ
Երեւանցի Խաչատուր Չիլ-Ասլանյանը մշտապես հեռվից հետևել է կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: Այսօր որոշել էր մոտենալ նրանց, հատկապես՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին։ Նա խունկ ծխեցրեց զոհվածների հիշտակին եւ հեռացավ։ Նրա հեռանալուց հետ՝ կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները կրկին հիշեցրին իրենց խնդիրների մասին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































