Օրվա լրահոսը
Սիբիրախտը վերահսկում են
Մսի շուկայում սիբիրախտով մսի վաճառք չկա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը: «Այն օջախներում, որտեղ հայտնաբերվել են դեպքեր, դրանք վերահսկման տակ են: Վարդենիսի տարածաշրջանում հայտարարվել է կարանտին, կենդանական ծագման մթերքի տեղափոխումն ու իրացումը արգելված է: Իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա»,- ասաց պարոն Բախչագուլյանը: Նրա
Գագիկ Մինասյան. «Հայաստանը միջին, կամ ավելի շատ ցածր պարտք ունեցող երկրների շարքում է»
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Հենարան» ակումբում այսօր խոսեց 2013 թվականի բյուջեի նախագծի կայացած քննարկումների մասին: Նկարագրելով եկող տարվա բյուջեի նախագիծը՝ Մինասյանն ասաց, որ այն բավականին բարձր՝ 6.2 տոկոս ՀՆԱ-ի աճ նախատեսող եւ մակրոտնտեսական ցուցանիշների բավականին բարձր կայունություն ապահովող նախագիծ է եւ այս տարվա անցած ամիսներին գրանցվել է 3.1 տոկոս գնաճ, միջին
Ոստիկանները, մաքսավորներն ու ԱԱԾ աշխատակիցները կմիավորվեն, որ կեղծ դեղերի դեմ պայքարեն
Ներկայումս ստույգ որեւէ վիճակագրություն չկա, թե մեր երկրում դեղերի քանի տոկոսն է կեղծ, քանի որ մինչ այս չկար անգամ կեղծ դեղի սահմանումը: Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված դեղերի կեղծման եւ նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթացի ժամանակ մեր երկրի դեղոլորտի մասնագետները հայտնեցին, որ դեղերի մասին օրենքի փոփոխություններից հետո, արդեն հստակ սահմանվել է, թե որն
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: ՀԷԿ-ը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված և երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված միջկառավարական համաձայնագրերի հիման վրա: Հայ-իրանական համատեղ այս ծրագրի
Նոր ձեւավորված «Առաքելություն»-ը նախագահական ընտրությունների հետ աղերս չունի
Այսօր մի խումբ երիտասարդներ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբի ստեղծման մասին: «Մեր նախաձեռնությունը չենք ցանկանում կապել առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Մեր նախաձեռնությունը առաջիկա ընտրությունների հետ որեւիցե աղերս չունի»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ, ՀԱԿ-ի մաս կազմող «Այլընտրանք» հ/կ նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Մեսրոպ Առաքելյանն էլ հավելեց, որ քաղաքական
Կարիճի գենով ցորեն գալի՞ս է Հայաստան
Հացի գնի թանկացման մասին շատ անհանգստանալ պետք չէ, այն պայմանավորված է միջազգային գներով, ավելի շատ պետք է անհանգստանալ ներկրվող ցորենի որակի համար, քանի որ ամբողջ աշխարհում սկսել են ցորենին կարիճի գեն տալ, որպեսզի երաշտին դիմանա:Կարիճի գենով ցորենը ավելի դիմացկուն է եւ ջուր քիչ է վերցնում: Այսօր «Նոյյան Տապան» ակումբում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» փոխնախագահ
Ո՞ւմ կվստահի ՀՅԴ-ն
«Իհարկե, սա շատ լավ նշան է, որ բոլորն ի վերջո հանգեն այս համախմբման գաղափարին, որն ի վերջո պետք է տեղի ունենա այս խնդրի շուրջ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս քայլերը կարեւոր են, բայց միայն դրանք բավարար չեն: Այն բոլոր քայլերը, որ մենք ներկայացրել ենք, ամբողջացնում են փաթեթը եւ դարձնում անհրաժեշտ եւ միեւնույն ժամանակ
Ռուս բանաստեղծ. Մեր գրականությունը «առաջ տանողներ» չունի
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի այսօրվա հյուրերն էին թարգմանիչների և հրատարակիչների «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» միջազգային VI համաժողովի համակարգող, բանաստեղծ և արձակագիր Ռուբեն Իշխանյանը եւ «Վոլոշինյան սեպտեմբերի» կազմակերպիչներից մեկը, բանաստեղծ Եվգենի Չիգրինը: Եռօրյա համաժողովի շրջանակում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար, որի ընթացքում տարբեր երկրներից հրավիրված մասնագետների քննարկումների առանցքում կլինեն հեղինակային իրավունքի
ԲՀԿ-ի հայտարարության ետեւում Մոսկվա՞ն է
Էդուարդ Շարմազանովի հայտարարությամբ փակագծեր բացվեցին Մինչ քաղաքական դաշտը անհամբերությամբ սպասում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշմանը՝ վերջապես ի՞նքն է առաջադրվելու, թե՞, այնուամենայնիվ, սատարելու է Սերժ Սարգսյանին, նոյեմբերի 6-ին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն տարածեց, որից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդակցություններ սկսելու կոչ է անում կառավարման խորհրդարանական համակարգի եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու
ՀՅԴ-ի կերպարը Ռոբերտ Քոչարյանի անձով պայմանավորելը՝ «հիմնարար դատարկ զբաղմո՞ւնք »
«Քոչարյանը եղել է մեր երկրի նախագահը տասը տարի: Մենք համագործակցել ենք, շատ հարցերում մենք միանման ենք մտածել, շատ հարցերում` տարբեր: Որեւէ կերպ ՀՅԴ-ի կերպարը պայմանավորել որեւէ մեկի անձով հիմնարար դատարկ զբաղմունք է»,-այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը: Հարցը վերաբերում էր նրան, որ ՀՅԴ-ի թիկունքում շատերը տեսնում են ՀՀ
Խոսրով Հարությունյանի կարծիքով «սիլիբիլիներն» ապացուցում են, որ քաղաքական դաշտն այլասերված է
Այսօր ՀՔԴՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ազդակ» ակումբում խոսեց ներքաղաքական եւ խորհրդարանական ընդդիմության ներսում տիրող իրավիճակների մասին: Նրա ձեւակերպմամբ՝ ներքաղաքական իրավիճակները սրնթաց գնում են դեպի նախագահական ընտրությունները, հանրային կյանքը, նրա մասնակիցները, հիմնական խաղացողները իրենց վարքագիծը դրսեւորում են այդ ընտրությունների նկատմամբ իրենց պատկերացումներից ելնելով. «Խորհրդարանական ընդդիմության ներսում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ «Ժառանգություն» – «Ազատ
Համոզեք, որ դուք ճիշտ եք
Ինչպե՞ս կընկալվեր, եթե ես օրը մեջ ասուլիսներ տայի եւ բողոքեի, որ բացի իմ թերթից մարդիկ կարդում են նաեւ այլ թերթեր, եւ ուղղակի կամ անուղղակի ձեւով պահանջեի պետությունից, որ բացի «Առավոտից» բոլոր մնացած թերթերն արգելվեն: Նման վարքը կհամարվեր առնվազն տարօրինակ՝ կա լրատվության, գաղափարների շուկա, բարի եղիր՝ ինքդ գտիր քո ընթերցողներին: Բայց երբ մեր՝ հայ առաքելական եկեղեցու
Օդանավը դուրս է եկել Էրզրումից եւ շուտով կհասնի Հալեպ
Թուրքական և նրանց հետևած մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուրեր տարածել, թե իբր թուրքական կողմի պահանջով Հայաստանից Սիրիա ուղևորվող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար բեռով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումում։ Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն։ Ըստ թուրքական կողմի հետ նախապես ձեռք բերված և հաստատված թռիչքուղու «Էր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռը վայրէջքը պիտի կատարեր Էրզրումում։ Այն պլանային էր,
«Վայ, Դերո, Դերո». առողջապահության նախկին նախարարը բացահայտում է 2013-ի առողջապահական բյուջեի «աճպարարությունները»
Զուտ թվային արտահայտությամբ՝ ՀՀ կառավարության ներկայացրած 2013 թվականի պետբյուջեի նախագծում՝ առողջապահության մասով, նախորդ տարվա համեմատությամբ 7,8%-ի աճ է նախատեսվում: Մասնավորաբար, 65,2 միլիարդ դրամ եղել է 2012 թ. առողջապահական բյուջեն, 2013-ին համար նախատեսված է 70,2 միլիարդ դրամ: Այսինքն՝ բացարձակ թվերով գալիք տարվա համար 5,1 միլիարդ դրամով ավելի գումարներ են նախատեսված առողջապահության ոլորտի համար: Այս թվերը, սակայն,
Խոսրով Հարությունյանը չի մեկնաբանում Էդուարդ Շարմազանովին ու Նաիրա Զոհրաբյանին
ՀՔԴՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, կապված խորհրդարանական հանրապետության ստեղծմանն ու դրա վերաբերյալ Էդուարդ Շարմազանովի պատասխանին, ասաց. «Չեմ ուզում որեւէ մեկին մեկնաբանել, կասեմ իմ վերաբերմունքը. այստեղ խոսքը խորհրդարանական հանրապետություն, սահմանադրական համակարգ ստեղծելու մասին է: Համակարգ, որում խորհրդարանը ունի բացառիկ պատասխանատու քաղաքական դերակատարում: Ես երբեւէ չեմ մերժում, որ
Գեղամ Հարությունյան. «Առողջական խնդիրներ ունեցող երեխան ծառայության չի գնա, իսկ առողջը` տանը չի մնա»
Այսօրվանից հասարակական խորհրդի աշխատավայրում (Մոսկովյան 5) կգործի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Այն կքննարկի 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն ու բողոքները: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքները շատ են` մոտ երեք տասնյակից ավելի: Դրանց մեծամասնությունը առնչվում են առողջական խնդիրներին: Հարությունյանի խոսքով, այս անգամ, ի տարբերություն անցյալ անգամվա, հանձնաժողովն
Hurriyet Daily News. «Թուրքիան կրկին հայկական օդանավ է իջեցրել»
Էրզրումի օդանավակայանում Թուրքիան հայկական բեռնափոխադրող ինքնաթիռ է իջեցրել, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիա: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզը» թերթը: Թուրքիայի զինված ուժերի զինամթերքի փորձագետները և ոստիկանները օդանավը խուզարկել են վարժեցված շների օգնությամբ: Առողջապահության պաշտոնյաներ նույնպես ժամանել էին Էրզրում օդակայան: Մարդասիրական օգնության բոլոր փաթեթները կստուգվեն ռենտգենյան սարքավորումներով: Խուզարկումը կտևի մինչև երեկո: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Գագիկ Ծառուկյանը՝ Տարվա մարդ Ռուսաստանում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դարձել է Ռուսաստանի 2012 թվականի տարվա մարդկանցից մեկը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի կենսագրական ինստիտուտի մամուլի ծառայությունը, Գագիկ Ծառուկյանը եւ Ուկրաինայի Դոնեցկի մարզի նահանգապետ Անդրեյ Շիշացկիին հաղթող են ճանաչվել «Համագործակցություն» անվանակարգում: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Այսօրվանից սկսում ենք բոլոր մարզեր այցելությունները»
«Վաղվանից մենք սկսում ենք հանրապետության բոլոր մարզեր այցելությունները և ընտրողների հետ հանդիպումները, որից հետո կուսակցության քաղխորհուրդը կորոշի նախագահական առաջիկա ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափի հարցը: Առայժմ հնարավոր թեկնածուների անուններ չեն քննարկվել, բայց իմ անձնական կարծիքով, եթե կուսակցությունը որոշի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»,- «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության հետ զրույցում երեկ
Զրպարտության գործերով դատական պրակտիկայի ներկայիս միտումները
«ԵԽ-ի նպատակն է ազատ արտահայտվել եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորել: Անհրաժեշտ է խթանել լրատվամիջոցների ազատությունը: ԵԽ-ն կազմակերպել է միջոցառումներ, եւ շոշափվել են շատ թեմաներ: Նպատակն է հասկանալ, թե ինչպիսին է Եվրոպական դատարանի պրակտիկան եւ ինչպես բարելավել իրավիճակը Հայաստանում, եթե դրա կարիքը կա: Սեմինարը օգտակար փորձի փոխանակում կլինի, որը իսկապես կարեւորվում է»,-այսօր այս մասին ասաց Եվրոպական խորհրդի
Հեղինե Բիշարյանը ՕԵԿ-ին մահացած ուժ համարողներին մահացած է համարում
«Նման մարդ չեմ ճանաչում ու որպես չճանաչված մարդ՝ նրա կարծիքն ինձ համար առ ոչինչ է»,- անդրադառնալով քաղաքագետ Արմեն Բադալյանի այն պնդմանը, թե ՕԵԿ-ը գոյություն չունի, մահացած ուժը երբեք չի վերակենդանանա, ինչ էլ ուզում ես արա, ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Մեր այն դիտարկմանը, թե պարոն Բադալյանը միակը չէ, որը ՕԵԿ-ին մահացած քաղաքական ուժ է համարում,
Բացի ՕԵԿ-ից, բոլորն ունեն իրենց երիտասարդական թիմերը, որոնք ակտիվ գործում են համացանցում
Առջևում ՀՀ նախագահական ընտրություններն են։ Ինչպե՞ս կօգտագործեն քաղաքական ուժերը և թեկնածուները համացանցը քարոզարշավի ընթացքում։ Արդեն իսկ կարելի է ասել, որ սոցիալական ցանցերում մրցապայքարը սկսված է, սակայն դա արվում է քողարկված տեսքով։ Ընտրություններին ընդառաջ կրքերը կարող են սրվել։ Ինչպիսի՞ դրսևորումներ կստանա մրցապայքարը, և ինչպիսի՞ քարոզչական հնարավորություններ է ինտերնետն ընձեռում մրցակիցներին։ Հատված տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել
Խաչքարը քա՞ր է. Ի՞նչ քարեր է «ժողովում» կառավարությունը
Կառավարության որոշումներից մեկը, որ վերաբերում է երկրի տարբեր հնավայրերից խաչքարեր ու այլ հուշարձաններ ժամանակավորապես տեղահանելուն, հանրության նախանձախնդիր ներկայացուցիչների բողոքն է հարուցել։ Դժգոհություններն առայժմ խմորվում են խնդրով շահագրգիռ շրջանակներում, բայց չի բացառվում, որ այդ խմորումները բողոքի ավելի լայն դրսեւորումների տեղիք տան։ Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցցանցում այս խնդրով հետաքրքրված օգտատերերին միավորող խմբում նախօրեին արդեն հայտարարություն տարածվեց նոյեմբերի 9-ին
Հայրիկյանը հանճարեղ (այսինքն՝ իր համար սովորական) քայլ է արել
Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե մտադիր է նախագահական ընտրությունների քարոզարշավի համար դրամահավաք իրականացնել՝ «Ձեր փողը իմ փողն է» կարգախոսով։ «ՉԻ» – Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը մտադիր է դատի տալ Պա֊րույր Հայրիկյանին՝ իր գաղափարը գողանալու համար։ Ավելին. Սերժ Սարգսյանը պատրաստվում է դատարանում ապացուցել, որ հինգ տարի շարունակ ինքը հենց այդ կարգախոսով էլ առաջնորդվել
«6-րդ վարչությունը» Տավուշում է, կա ձերբակալված անձ
Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները Տավուշի մարզի փայտամշակման ձեռնարկություններում եւ անտառներում ակտիվորեն ստուգումներ են իրականացնում: Ստուգումները սկսվել են Իջեւանի անտառտնտեսությունից, հետո շարունակվել Սեւքարի եւ Նոյեմբերյանի անտառտնտեսություններում: Մեր աղբյուրները հայտնում են, որ կա ձերբակալված, Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի բնակիչ Սամվել Ստեփանյանը,ով իր առանձնատան բակում փայտի մշակման արտադրամաս ունի:
Արթուր Իշխանյան. «Որտեղի՞ց եւ որքա՞ն վերցնել եւ ինչպես բաշխել». խոսքը գիտության ֆինանսավորման ավելացման մասին է
Խորհրդարանական հանձնաժողովներում ավարտվեցին 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Գիտնականները կրկին անբավարարված են` տարիներ շարունակ գիտությունը մնացորդային եղանակով է ֆինանսավորվում, որը պատճառ է դառնում ուղեղների արտահոսքի, գիտության ծերացման: ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանն անընդունելի է համարում գիտության ֆինանսավորումը նախորդ տարիների մակարդակին թողնելը: Ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար նրա կարծիքով անհրաժեշտ է մոտավորապես 7-8 մլիարդ դրամ` որը
«Գոմեշի մսի» գործով կալանավորից փող են ուզում
Զինված ուժերին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործով սեպտեմբերի 29-ին կալանավորված եւ այժմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Ալբերտ Օհանջանյանին նոյեմբերի 8-ին հրավիրել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան եւ փող են ուզում։ «Արմենտել» ՓԲԸ-ն ս. թ. փետրվարի 29-ին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Կապանի մսի կոմբինատի՝ «Ա. Օհանջանյանի միս» ԱՁ-ի՝ մատուցած ծառայությունների դիմաց 2 մլն
Փաստաբան Արթուր Գրիգորյանը դատի է տվել ՀՀ փաստաբանների պալատին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանի հայցով նախնական դատական նիստը: Նա դատի էր տվել ՀՀ փաստաբանների պալատին եւ դատարանը վիճարկում է պալատի խորհրդի այս տարվա ապրիլի 6-ին իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հիման վրա կայացրած որոշումը: Այսօր հայցվորը դատարան չէր եկել, իսկ
Պատմությանը հայտնի են կոռուպցիայի և ատկատի մեջ խրված ռեժիմներ, որոնք, սակայն, կարողացել են ապահովել իրենց տնտեսությունների աճը
Վերջին շրջանում կոռուպցիայի, «ատկատների», արդարադատության վերաբերյալ ՀՀ նախագահի կողմից հնչող քննադատությունները ոչ միայն նախընտրական բեմականացումներ են, այլ նաև համակարգի անկարողությունը ի հայտ բերող երևույթ: Եթե դրանք տեղի ունենային տասը տարի առաջ, ազդեցությունը վստահաբար մեծ կլիներ: Այժմ, երբ իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը ծայրահեղ ցածր է, նման քայլերը բերում են երկրի առաջին դեմքերի է՛լ ավելի վարկաբեկմանը: Կոռուպցիան


















































