Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. Պատանիների իդեալը «Ջիպ» քշող հաստավիզն է

«Արտագաղթը ազգային խնդիր է, որն աղետալի չափերի է հասնում: Ով էլ լինի իշխանության գլխին կանգնած, պետք է ասի` ժողովուրդ, կանգ առեք, մի գնացեք, որովհետեւ ես խոստանում եմ այս կամ այն քայլերն անել: Իշխանական կողմը խուսափում է կոնկրետ շեշտադրումներ անել, բայց արտագաղթի մասին թվերն այլ բան են ասում: Հետեւանքը անփոփոխ եւ չբարելավվող իրականությունն է»,-այսօր «Հայելի» ակումբում

«Հարսնաքարի» գործով» հակասություննե՞ր ցուցմունքներում

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հարցաքննությունը անավարտ էր մնացել եւ այսօր նրան հարցեր տվեց համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Նա

«Մկան չիշիկն էլ օգուտ է ջրաղացին». Արմեն Պողոսյանը՝ էներգետիկայի մասին (Տեսանյութ)

«Ատոմակայան ունենալը վատ բան չէ, պարզապես պետք է ունենալ հուսալի էներգոբլոկ, իսկ ատոմակայանի շահագործման շարունակությունը դա տեխնիկական խնդիր է»: Այսօր «Արմատ» ակումբում ասաց տեխնոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը: Նրա խոսքերով`«Ես դեմ չեմ նոր բլոկին, բայց չի կարելի ժողովրդի անվտանգության հաշվին անընդհատ հետաձգել, քաղաքական որոշում ընդունելու պայմաններում երկարացնել կառուցումը, եթե փող չկա, ուրեմն` պետք է

Ռաիսա Մկրտչյան. «Ուրիշ տեղ ես ինձ օտար մարմին եմ զգում»

Նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանի հոբելյանին: Համերգի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հոբելյանական ոչ մի թիվ չեն նշելու: Իրենք ցանկանում են, որպեսզի լինի ջերմ երեկո, որտեղ բացի կատարումներից կլինեն ողջույնի խոսքեր: «Մկրտչյանին շատ ներկայացնել պետք չէ»,- փաստեց Մանուկյանն

ՕԵԿ-ը սպասում է ԲՀԿ-ի պաշտոնական հրավերին

ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի համոզմամբ, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը ժամանակավրեպ է եւ պահանջում է տեւական ժամանակ փուլային գործընթաց: Այսօր «Peeplemetter» ակումբում պարոն Մարգարյանն ասաց, որ այդ առաջարկի շուրջ քաղաքական խորհրդատվություններին մասնակցելու պաշտոնական հրավեր ՕԵԿ-ը ԲՀԿ-ից դեռ չի ստացել: «Հարգանքով եմ մոտենում այդ որոշմանը եւ ըստ էության քաղաքական ուժի հայտարարության հետեւում տեսնում եմ տվյալ

The Armenian Weekly. «Հայերը Բորոդինոյի ճակատամարտում»

Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակը մեծ շուքով է տոնվում Ռուսաստանում: Տեղի են ունենում համաժողովներ և կլոր սեղաններ, կազմակերպվում են թեմատիկ ցուցադրություններ: Նապոլեոնի դեմ պատերազմում ռուսական բանակի երեք ռազմավարների` Կուտուզովի, Բարկլայ դե Տոլլիի և Բագրատիոնի կենսագրականներ են տպագրվել «Մեծ մարդիկ» գրքերի շարքում: Գրում է «Արմենիա Ուիքլի» թերթը ու անդրադառնում Բորոդինոյի պատերազմին մասնակցած հայերին` գեներալ Պոլ Այրապետով և Թեոդոր

Հաղթանակ՝ Edison Award մրցանակաբաշխությանը

«Հեղինակավոր մրցանակաբաշխություն է, որտեղ առաջին հայ շահողը Շառլ Ազնավուրն է եղել: Այդ հարյուրավոր ձայնագրությունների մեջ մերն էր, որ ընտրվեց, որպես լավագույն ժողովրդական ալբոմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Լեւոն Էսկենյանը: Գուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը՝ «Գյուրջիեւի երաժշտությունը», այս տարվա հոկտեմբերին նոմինացվել է աշխարհի ամենահեղինակավոր

Քրդերը սպառնում են. «Թուրքիան կդառնա գերեզմանոց». Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ (Տեսանյութ)

Հայաստանում բնակվող քուրդ կանայք այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ: Նրանք ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսի ուշադրությունը հրավիրեցին վերջին տարիներին Թուրքիայում քուրդ ակտիվիստների , մտավորականների, քաղաքական գործիչների ձերբակալությունների վրա: «Թուրքիայում այսօր քրդերի հանդեպ արյունահեղություն է: Մեր քաղբանտարկյալները կանգնած են մահվան շեմին: Այսօրվա դրությամբ ոչ մի գերտերություն՝ Եվրամիությունը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ը, չի արձագանքում:

Կարինե Խոդիկյան. Կուսակցությունները խավարասերների հավաքներ են կազմակերպում

«Արտագաղթի վերաբերյալ պաշտոնական տվյալները մտահոգիչ են. օրական 200-300 մարդ է հեռանում երկրից, եւ դա ողբերգական է: «Գրական թերթում» պարբերաբար լույս են տեսնում գրողների հոդվածներ` սահմանամերձ գյուղերի բնակչության արտագաղթի մասին: Մեր գրողները ոչ թե լրագրողական խնդիր են լուծում, այլ իրավիճակը ներկայացնում են խղճի թելադրանքով` առանց քաղաքական այս կամ այն հոսանքի ազդեցության տակ ընկնելու: Օրինակ` Աշխեն Աբազյանը

Վարդան Դավթյանը` ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Քիչ առաջ Էյլաթում պայքարն ավարտեցին ծանրամարտի ուսանողների համաշխարհային 3-րդ առաջնության 94 կգ քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնող երեւանցի Վարդան Դավթյանը համառ պայքարում արեց հնարավոր ամեն բան չեմպիոնի կոչումը նվաճելու համար, սակայն միայն անձնական քաշի պատճառով ոսկին զիջեց ռուսաստանցի Եգոր Կլիմանովին: Պոկում վարժությունում Վարդանը 165 կգ-ով չորորդն էր, Կլիմանովը նույն արդյունքով` երրորդը: Հրումում վերջնական հաղթողին որոշելու համար

Լեգենդար դիրիժոր Լորին Մաազել. Հանճարեղներին չեն համեմատում

Իսկապես իրադարձություն է հայաստանյան մշակութային կյանքում. «Երեւանյան հեռանկարներ» 13-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հյուրընկալել նիդեռլանդական Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբին: Համերգը կկայանա այսօր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Շուրջ 125-ամյա նվագախումբը մինչ օրս ունեցել է 6 գլխավոր դիրիժոր՝ Վիլլեմ Քես, Վիլլեմ Մենգելբերգ, Էդուարդ Վան Բեինում, Բեռնար Հաիթինգ, Ռիկարդո Շային, իսկ 2004-ից՝ Մարիս Յանսոնս: Երեւանյան համերգը կղեկավարի լեգենդար դիրիժոր Լորին

Դավիթ Ջամալյանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ միջազգային պարբերականում արված վերջին հայտարարությանը, այն մասին, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում պատերազմ սկսելու համար, ասաց. «Նախ՝ պետք է դիվանագիտական դիսկուրսը կարողանանք տարբերել ոչ դիվանագիտականից: Այո, մենք պետք է ամենատարբեր պատեհ առիթներով ցույց տանք Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը եւ այդ առումով բոլորն ունեն առաքելություն, ոչ միայն նախագահը,

Էստրադային երգարվեստի դասականը

Կան արվեստագետներ, որոնց հասարակությունն ընդունում է ինչպես իր ընտանիքի անդամի: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի հոբելյանական երեկոյի նախօրեին որոշեցինք ոչ թե նրա հետ հարցազրույցով հանդես գալ, այլ ներկայացնել երգչուհու անցած ուղին: Երեկոն կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 18-ին: Ռաիսա Մկրտչյանի համար Ռոբերտ Ամիրխանյանը գրել էր «Աշնանային մեղեդին»: Երգչուհին կարո՞ղ էր պատկերացնել, որ ձայնապնակներ արտադրող ճանաչված

Հայտնվել է իրավազուրկների «սեւ ցուցակում»

Արդեն յոթ ամիս է, որ Արտակ Մարդյանն իրավունքներից զուրկ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ Ռուսաստան: Նա  նույնպես այն փախստական տղաներից է, ով  հայտնվել է իրավազուրկների  «սեւ ցուցակում»: Անձնագրի ժամկետը երկարաձգելու նպատակով  գալիս է Հայաստան, դիմում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (ՄՊԾ), որպեսզի իրեն հատկացնեն տեղեկանք` նրա Հայաստանում փախստական լինելու վերաբերյալ: ՄՊԾ-ն  անակնկալի է

Մեկ միլիոն եվրո՝ սպառողների շահերը պաշտպանելու համար

Սահմանի վրա ապրանքների պարտադիր սերտիֆիկացումը վերացնելով՝ մեր երկիրը շատ մեծ սխալ է գործել: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց «Սպառողների միության նախագահ» Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով, «Օրենքի փոփոխության արդյունքում այժմ մենք ունենք ապրանքների անվերահսկելիություն ամբողջ հանրապետությունում, եւ հիմնականում այն պետք է վերահսկի շուկայի վերահսկողության տեսչությունը, սակայն արդյունքների կհասնենք 30 տարի հետո, ոչ

Ջրվեժի ամառանոցների խմելու ջրի հարցը չեն կարողանում լուծել

Կառավարությունը զարկ է տալիս ցիստեռններով «ջրի բիզնեսին» Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում արձանագրված առաջընթացը, չգիտես ինչու, սովորական քաղաքացին իր մաշկի վրա չի զգում: Մինչդեռ այդ առաջընթացի ապացույցն առաջին հերթին շարքային քաղաքացու բարեկեցությունը պետք է լիներ: Այսօր ենթակառուցվածքներից ու հանրային ծառայություններից զրկված մեր հանրապետությունում տասնյակ բնակավայրեր կան, որոնց հետ կապված ծրագրերն այդպես էլ միայն թղթի վրա են

«Ուշացած քայլ». այսպես է գնահատում Դեմկուսի նախագահը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկները

«Դեռ 1995 թվականին կուսակցությունների վեցնյակ կազմավորվեց, որոնք նոր Սահմանադրության տարբերակ ներկայացրեցին, որտեղ հստակ գրված էր, որ մենք խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցներ ենք: Մենք հիմա էլ ենք նույն տեսակետին». սա ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հիշեցումն է այն կուսակցություններին, որոնք այս օրերին հանդես են գալիս խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու առաջարկներով, որպեսզի վերջիններս չփորձեն դա ներկայացնել իբրեւ սեփական

ՀՀԿ պատգամավոր. «Մենք էլ շատերի մասին շատ բաներ կարող ենք ասել»

Դաշնակցական մեր որոշ գործընկերների ջղաձիգ ու նյարդային արձագանքն իրենց հայտարարության մասին տարածված կարծիքներին, կարծում եմ, հարիր չէ քաղաքական մշակութի զարգացման ջատագով հանդիսացող կուսակցության ներկայացուցիչների համար: Նախ, քաղաքական բազմակարծությունն ու ազատ արտահայտվելու իրավունքն է, որ կարող է բերել ժողովրդավարական հասարակության զարգացմանը: Իսկ ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը դատապարտված են անհաջողության և հակաժողովրդավարական են: Եվ երկրորդը, քաղաքական բանավեճը, մտքերի

ՀՅԴ-ի թիկունքում ՀՀ երեք նախագահների ստվերն է

Երեկ Դաշնակցությունն իր «բանակցային օրակարգն» է հրապարակել «Բոլոր երեք նախագահների գործունեությունն այս կամ այն կերպ առնչվել է ՀՅԴ-ի գործունեությանը, ու երբեք մեր գործունեությունը չենք պայմանավորել որեւէ նախագահի վարքագծով: Իհարկե, որոշակի ճշգրտումներ տրվել են այս կամ այն նախագահի կեցվածքից ելնելով»,- «Առավոտի» հարցին` որքանո՞վ է առկա Ռոբերտ Քոչարյանի ստվերը ՀՅԴ-ի թիկունքում, երեկ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ

Դավիթ Ջամալյան. Արցախի հայապահպանությունը ռազմավարական խնդիր է

«Միջազգային պրակտիկան հուշում է հետեւյալը, երբ արհեստականորեն ձեւավորված բազմազգ պետությունները քայքայվել են, վաղ թե ուշ տիտղոսակիր ազգը համակերպվել է իր նախկին գաղութների կորստի հետ եւ ի վերջո ճանաչվել է նրանց անկախ լինելը: Այդ գործընթացը ցավոտ է եւ տեւել է տասնամյակներ: Այս առումով, այս հետհրադադարային 18 տարում Ադրբեջանի կողմից հակառակն է արվել, նրանք արել են ամեն

Ինչո՞ւ ետ եկա Հայաստան

Այս հարցն ինձ տվին եւ շփոթմունքի մեջ գցին. երբեք չէի մտածել: Մոտավորապես կարծես հարցնեն՝ ինչո՞ւ ես սիրում խնձորը: Հեշտ է ասելը: Հիմա բացատրեմ: Կարող եմ այդ մասին գրել ու գրել՝ անսպառ, բայց կաշխատեմ համեմատաբար կարճ կտրել: Նախ՝ ե՞րբ եկա: Առաջին անգամ՝ երբ ինձ այստեղ ծնեցին: Հիշում եմ, փոքր ժամանակ ինչպես էի ուրախանում եւ հպարտանում, ինչ

«Հետաքրքիր է` ո՞վ է իրենց ասել, որ այդպես ավելի նուրբ է հնչում». Երիտասարդներն իրենց չսիրած արտահայտությունների մասին

«Պարզապես նյարդայնանում եմ, երբ ինձ ասում են «ազիզ» կամ թեկուզ «ազիզ ջան», – ասում է 18-ամյա Ալինան: «Առավոտ երիտասարդականն» այս անգամ փորձում է պարզել՝ որո՞նք են երիտասարդների չսիրած դիմելաձեւերը, բառերն կամ արտահայտությունները: 19-ամյա Տարոնն էլ չի սիրում, երբ աղջիկները միմյանց ասում են՝ սերս, կյանքս, միակս… ու նման բաներ, «Լրիվ ուրիշ տիպի մարդու տպավորություն են թողնում»,

Գեղամյանը ձեզանից մեկն է

Երբ  քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են «Գեղամյան» ազգանունը՝ ասելով, որ իրենց հակառակորդը վարվում է, այսպես ասած, «գեղամյանավարի»: Նկատի ունեն՝ հետեւողական եւ սկզբունքային չէ: Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի. մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես  ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը՝

Ինչո՞ւ ճամբարակցին պետք է ձայն տա Սերժ Սարգսյանին

«Քաղաքական դաշտը եւ հատկապես իշխանությունները այսօր խճճել են ամեն ինչ»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: «Կոռուպցիան երկու գլխավոր ուղղություն ունի. մեկը՝ բյուջեից գողացածն է, մեկը՝ բյուջեին չտվածը: Թե ինչի՞ դեմ են պայքարում, չեմ կարողանում հասկանալ:  Հասկանալի է, որ այս պահին դա PR կամպանիա է, որովհետեւ եթե այդպես չլիներ, պետք է հետեւողական, տարիներ

Նոյեմբերի 14-ին կլինի «Сумерки. Сага. Рассвет»-ի երկրորդ մասի պրեմիերան (Տեսանյութ)

  Հինգ օրից` նոյեմբերի 14-ին կլինի «Մթնշաղ: Սագա: Լուսաբաց» ֆիլմի երկրորդ մասի  համաշխարհային պրեմիերան: Սցենարիստները երկուսն են`Մելիսա Ռոզենբերգ, Ստեֆանի Մայեր: Ռեժիսորը` Բիլ Կոնդոնն է: Նոր ֆիլմում, Բելլան, դառնալով արնախում, կամաց-կամաց հարմարվում է իր նոր բնության հետ: Դրանում իրեն օգնում են Էդվարդը եւ Կալենների ընտանիքը: Միեւնույն ժամանակ, Բելլան արդեն ունի աղջիկ` Ռենեսմի անունով: Ջեյկոբը շատ է

Սերժ Սարգսյանի «շանսերն ունեցող» թեկնածու չկա՞

«Նույն շանսերն ունեցող թեկնածու չեմ տեսնում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Խոսքը առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանին արժանի մրցակցի մասին էր: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները դեռ 2008-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո հայտարարում են, որ ՀՀ հաջորդ նախագահը նույնպես Սերժ Սարգսյանն է լինելու, եւ որ նրան այլընտրանք

Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում են «Բավարիան» եւ «Յուվենտուսը»

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Calciomercatto-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո: Սակայն «Շախտյորի» ղեկավարությունը ցանկանում է հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարացնել մինչեւ 2018 թվականը: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Մխիթարյանին իր կազմում տեսնելու ցանկություն ունի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Զարուհի Փոստանջյան. «Բարգավաճը, Ուրիխանյանը թռավ՝ «Հարսնաքարի» միջադեպի քննարկմանը»

Այսօր Պետական-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հարսնաքարի» միջադեպի եւ 2001-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության առնչությամբ  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը: Նախագծի համաձայն, այդ դեպքերից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ԱԺ-ում

Բացահայտումներ եւ վեճ՝ Էդմոն Մարուքյանի եւ Փոստանջյանի միջեւ. «Ինձ հետ էդ տոնով չխոսա՛ք մյուս անգամ»

Այսօր ԱԺ-ում Պետական -իրավական հանձնաժողովի նիստում ՀՅԴ-ի՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ մեծամասնական ընտրակարգով անցած անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ: Էդմոն Մարուքյանը դեմ էր օրինագծին. «Այսօրվա համամասնական համակարգը ավելի՞ ժողովրդավարական է, քան  այսօրվա մեծամասական համակարգը: Այն կոնտեքստով եմ ասում, որ մարդիկ ձայն են տալիս համամասնականին ու

Բացվել է Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցր և նշվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին և կրթական ծրագրերին: Դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031