Օրվա լրահոսը

Վարորդները փակելու են Սեւանի մայրուղին

Այսօր առավոտից մոտ  80 ավտոբուս, որոնք սպասարկում են Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղիները, գիծ դուրս չեն եկել: Բանն այն է, որ վարորդները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ, քանի որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական անվճար ավտոբուսները արդեն  6 ամիս է՝ նշված երթուղով աշխատում են եւ, այսպես ասած՝ ուղեւոր փախցնում, ինչի արդյունքում իրենք տուժում են: Aravot.am-ի հետ զրույցում վարորդները

Լռության մեջ պարողները. լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները ՝ շփման նոր ձեւերի եւ տրամադրությունների մեջ

«Մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս…». թվերը մտքում հաշվելով ու ծափ տալով` իրար հետևից նույն պարային շարժումներն են կատարում շարք կազմած 11 աղջիկ: Նրանք զգում են իրենց կատարած յուրաքանչյուր շարժման ռիթմը, թռիչքներից ու արագ պտույտներից ոգևորվում են, ժպտում միմյանց, իսկ մատների նազանքից ու պարային շարժումներից հնչում է երաժշտություն, որն իրականում չկա, բայց նրանց նայելիս լսում ես: Արդեն 5 տարի

Օգնություն` օրավարձով ապրող կենդանիներին

Ավանում, Զովունիում, Արտաշատում, Խարբերդում եւ Ուշիում  կամավորների խնամակալության տակ են գտնվում օրավարձով ապրող կենդանիներ, որոնց խնամքն անհրաժեշտ է շարունակել` մինչ կգտնվեն տերեր: Յուրաքանչյուր շան համար վճարվում է նվազագույնը 1000 դրամ` մեկ օրվա համար, բացի այդ, անհրաժեշտ է նրանց ապահովել սնունդով եւ հոգալ նաեւ  բժշկական ծախսերը: Այդ նպատակով կենդանասերները կազմակերպում են դրամահավաք-սննդահավաքներ, որոնց ընթացքում կամավորները կարող

«Ասում են` Վահրամ Սահակյանը գրող է: Չեմ հավատում: Գրողը քաղաքացու իր անձնագիրը չէր պատռի»

Ասում են` Վահրամ Սահակյանը գրող է: Չեմ հավատում: Գրողը քաղաքացու իր անձնագիրը չէր պատռի: Մանավանդ հայ գրողը: Որովհետեւ հայ ԳՐՈՂԻ համար անկախությունը, ազգային պետությունը եղել են երազանք: Վահրամ Սահակյանը նախ լուր տարածեց, թե իրեն «դաժանորեն ծեծել են», հետո, երբ ոստիկանությունը հերքեց, հայտարարեց, թե կատակել է: Երբ մեկը տաքսաֆոնից զանգում է ոստիկանություն եւ կեղծ ահազանգ տարածում,

Դիդյե Դրոգբան՝ 21-րդ դարի լավագույն հարձակվող

 IFFHS-ի անցկացրած հարցման արդյունքներով «Շանհայ Շենհուա» ակումբի իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան ճանաչվել է 21-րդ դարի լավագույն հարձակվող: Նա այդ գծի առաջին ֆուտբոլիստն է, որը նոր հարյուրամյակում միջազգային ասպարեղներում մրցակիցների դարպասը գրավել է 100 անգամ: Դրոգբայի մոտակա մրցակիցը «Լացիոյի» գերմանացի հարձակվող Միրոսլավ Քլոզեն է՝ 90 գոլով: Եռյակը 87 գնդակով եզրափակում է հոլանդացի Ռուդ Վան Նիստելրոյը: Աշոտ

Լեւոն Զուրաբյան. դա համարում ենք արհամարհանք

Հովիկ Աբրահամյանը երեկ մերժել է ԱԺ 4 խմբակցությունների՝ Հայ ազգային կոնգրեսի, ԲՀԿ-ի, Դաշնակցության եւ «Ժառանգության»՝ «Հարսնաքարի» գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու մասին դիմումը:  ԱԺ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մել հետ զրույցում  մեկնաբանելով Աբրահամյանի այս որոշումը՝ նշեց. «Մենք դա համարում ենք արհամարհանք հասարակական կարծիքի նկատմամբ»: «Չորրորդ ինքնիշխանություն»

Դիկ Ադվոկատը 300 հազար եվրո է պահանջում

 Հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատը, որ չնայած արդեն տեղափոխվել է իր հարազատ երկրի ՊՍՎ ակումբ, բայց իրեն դեռ համարում է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը (ՌՖՄ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 15-ին), պահանջում է վճարել պայմանգրով իրեն հասանելիք վերջին ամսվա աշխատավարձը՝ 300 հազար եվրո: Հակառակ դրան, ՌՖՄ-ն պնդում է, որ Ադվոկատը խախտել է պայմանագրի

Չկայացած հեղափոխություն ՀՅԴ-ում

Մինչեւ Գերագույն ժողովի անցկացումը նկատելի լարվածություն կար դաշնակցական եւ կուսակցությանը համակիր շրջանակներում։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ հստակ տրամադրություն կա փոխելու Դաշնակցության հայաստանյան կառույցի ղեկավար կազմն ամբողջությամբ, որի արդյունքում ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմություն գործող իշխանություններին՝ ներքաղաքական հիմնահարցերում որդեգրելով կոշտ եւ նույնիսկ հեղափոխական կեցվածք: Այլ կերպ ասած՝ կարծես խնդիր էր դրված փոխել կուսակցության վերջին 14 տարիների ռազմավարությունը,

Հենրիխ Մխիթարյան. «Մեզ հարկավոր է հնարավորին չափ շատ տիտղոսներ նվաճել»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի վերնագավաթի համար վճռորոշ խաղում Դոնեցկի «Մետալուրգին» 2:0 հաշվով հաղթելուց հետո ակումբի մամուլի ծառայությանն ասել է. «Վերնագավաթը նվաճելու զգացողությունը գերազանց է: Չէ՞ որ դա մեր թիմի հերթական ավարն է: Բայց ափսոս՝ դա արդեն պատմություն է: Մեզ հարկավոր է հնարավորին չափ շատ տիտղոսներ նվաճել եւ դրանից

Վաչե Մանուկյանին հիշեցնում են «Սեւան» հյուրանոցը

«Ազգի» խմբագրությունը ստացել է Մանե Հակոբյանի բաց նամակըՙ ուղղված «արտասահմանում ապրող» Վաչե Մանուկյանին, քաղաքապետին եւ «այլ էլիտար պաշտոնյաներին»: Խնդիրը վերաբերում է 1996-ին Վաչե Մանուկյանի գնած «Սեւան» հյուրանոցին, որը նա «հիմնահատակ քանդել էՙ առաջացնելով Սեւանա լճի հատակը հիշեցնող խոր փոս, ցանկապատել է տարածքը ինչ-որ արծաթագույն թիթեղներով, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել ու պոկոտվել ենՙ նայողին ցուցադրելով ներսիՙ արդեն թավուտներ հիշեցնող

Գաբրիել Սարգսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

 Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող ավանդական միջազգային մրցաշարում հինգերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Երեկ նա սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ուկրաինացի  Յուրի Կրիվորուչկոյի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի միակ մասնակիցը, որ բոլոր պարտիաներում հաղթանակ է տարել: Այսօր Գաբրիելը սեւերով խաղում է իրենից կես միավոր պակաս վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Կարապետ Ռուբինյանին համոզել է, որ իրական ընդդիմությունը ԲՀԿ-ն է

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հարցազրույցը; – Պարոն Ռուբինյան, օրերս ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հետեւեց Ձեր օրինակին եւ դուրս եկավ ՀԱԿ–ի կազմից։ Ինչպե՞ս եք գնահատում Շահնազարյանի այդ քայլը։ – Անշուշտ, իր քայլը քաղաքական է, իհարկե, ինքն է որոշողը՝ երբ եւ ինչ կարգի հայտարարություններ կանի, բայց այն փաստարկները, որոնք ինքը ներկայացրել էր «Ազատություն»

Ֆուտբոլիստը մահացել է հիվանդանոցներում ազատ տեղ չլինելու պատճառով

 Հնդկաստանի Ջալայհուրի նահանգի ֆուտբոլի առաջնության «Ռայկատպարա» եւ «Բհանու Նագար» թիմերի հանդիպման ժամանակ գնդակի համար դարպասապահի հետ պայքարում, կրծքին ուժեղ հարված ստացած դաշտի տերերի հարձակվող, 24-ամյա Մահեշ Տհալան մահացել է հիվանդանոցների ճանապարհին: Բախումից հետո ֆուտբոլիստին հիվանդանոց տարել են մոտոցիկլետով, քանի որ ստադիոնում հերթապահող շտապ օգնության մեքենա չի եղել: Մարզային հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնում ազատ տեղ չլինելու

«Գազի գնի վերաբերյալ մի ամբողջ իշխանություն ամիսներ շարունակ սուտ է խոսում»

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 240 դոլարով (1000 խմ-ն), ինչը ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հերքում։ Բայց պետք է որ հերքեին, ընդ որում՝ իրենց հերքումները համեմեին ռազմահայրենասիրական ստանդարտ՝ «հիվանդագին երեւակայություն», «թշնամու ջրաղացին ջուր լցնել…»,  «իրականությունը միայն սեւ գույներով…» տիպի բառակապակցություններով։ Բայց ոչ մի հերքում չկա։ Ավելին, ՀՀ էներգետիկայի եւ բնական

13 հոգի հավակնում են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը երեկ պաշտոնապես հրապարակել է այն տասներեք մարզիչների անունները, որոնք կհավակնեն ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր տեղին: Միության մամուլի ծառայությունը նշում է, որ բոլորի հետ բանակցությունները վարվելու են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի պահանջներին խիստ համապատասխան: Թեկնածուների ցուցակում են Անատոլի Բիշովեցը, Մարսելո Բյելսան, Վալերի Գազաեւը, Ռաֆայել Բենիտեսը, Խոսեպ Գվարդիոլան, Ֆաբիո Կապելլոն,  Անդրեյ Կոբելեւը, Յուրի Կրասնոժանը,

ՀԱՎԱՏԱՑԻՆՔ, ԲԱՅՑ ՉՓՈԽՎԵՑ

Հին վարչապետն ա իրա հին դերում: Էլի դրամը փող չդառավ: Էլի Լֆիկն ա պեսոկը բերում: Էլի Իսպանիան չեմպիոն դառավ:

«Եթե ցանկանում եք ցույց տալ, որ պայքարում եք անպատժելիության դեմ, ապա դա մի արեք Վահեին պատուհասած դժբախտության տեղում եւ հատկապես դա մի արեք վհուկներին սազական ոճով»

Խնդրեմ, պատրաստ եմ՝ նետեք ինձ վրա առաջին քարը, հետո երկրորդը… հետո՝ մինչեւ վերջին քարը նետեք, ծվատեք, ոչնչացրեք ինձ։ Ես ասում եմ՝ առնվազն էշություն է Վահե Ավետյանի հիշատակի օրերին «Հարսնաքարը» գրոհելը, երթով Ռուբեն Հայրապետյանի տուն գնալը, ոստիկանության հետ քաշքշուկի մեջ ընկնելը։ Եթե ձեր նպատակը Վահեին հետ բերելն է, ապա նման բան չի լինում, իսկ եթե ցանկանում

Ռոբերտո Մանչինին ՌՖՄ-ին փրկեց սնանկացումից

Իտալացի ֆուտբոլային մասնագետ Ռոբերտո Մանչինին, որը ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալներով պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ եւ արդեն հուլիսի կեսերից պետք է գլխավորեր Ռուսաստանի ազգային հավաքականը, գերադասել է մնալ իր հին աշխատանքի վայրում՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», որի հետ աշխատելու է եւս հինգ տարի: Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այդպես, Մանչինին ՌՖՄ-ին ազատել է

Ռուսաստանը Սիրիայի վերաբերյալ բանաձեւ է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագիծ, որն առաջարկում է երկարացնել ՄԱԿ-ի առաքելությունը այդ երկրում եւս երեք ամսով` առանց պատժամիջոցների կիրառման։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի տեղակալ Իգոր Պանկինը ասել է, որ նախագիծը ուղարկվել է Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամներին եւ նպատակ ունի աջակցել առաջարկված խաղաղության ծրագիրը կյանքի կոչելու` ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի

Ինչո՞ւ է մեզանում այսքան արժեզրկվել կյանքը

Վահե Ավետյանի սպանությունն առիթ դարձավ, որ մարդիկ ոչ միայն ընդվզեն ու փողոց դուրս գան, այլեւ խորհեն կատարվածի մասին, հետեւություններ ու հարցադրումներ անեն։ Ասենք, փորձեն հասկանալ, թե ինչ արժե մեզանում մարդկային կյանքը։ Արդյո՞ք բոլոր մարդկանց կյանքը նույն գինն ունի, թե՞ ոմանց կյանքն ավելի թանկ արժե, իսկ մյուսներինը ոչինչ չարժե։ Ինչո՞ւ են անգամ ամենաառաջադեմ ու ամենաողջախոհ մարդիկ

Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրում ամենավերջինն է

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ 6 երկրների շարքում բարեփոխումների առումով Հայաստանը զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը` առաջ անցնելով միայն Բելառուսից և Ադրբեջանից: Դա արձանագրել են եվրոպացի փորձագետները՝ Արևելյան գործընկերության ծրագրի նախորդ տարվա վերջին և ընթացիկ տարվա առաջին ամիսները ներառող ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում: Հայաստանից առաջ են Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը: Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում սիրում են

Պահանջել են մարզադպրոցի տարեկան բյուջեին հավասար պարգեւ

Ռուսաստանի ֆուտբոլային միությանն առընթեր պայմանավորված խաղերի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Անզոր Կավազաշվիլին պատմել է, թե Եվրո 2012-ի մեկնարկից առաջ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ինչ պայմաններ են դրել ՌՖՄ-ի առջեւ: «Չեխիայի հետ մեկնարկային հանդիպումից առաջ ֆուտբոլիստները պայման են դրել, թե չեն խաղա, եթե իրենց կոնկրետ գումարներ չտան: Ի վերջո, պայմանավորվել են, որ խմբային մրցաշարում յուրաքանչյուր հաղթանակի համար

«Առավոտի» լրագրողը կանչվել է ԱԱԾ

«Առավոտ» թերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը այսօր ժ.10.00-ին կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն: Երկու օր առաջ նրան զանգել եւ իր մոտ է հրավիրել քննիչ Արտյոմ Գրիգորյանը: Լրագրողը տեղյակ չէ՝ ինչ գործի կամ ինչ հոդվածի համար են իրեն հրավիրել ԱԱԾ: Մեր հեռախոսազրույցի ժամանակ մեր գործընկերը հայտնեց, որ ԱԱԾ մուտքի մոտ է եւ մանրամասները կհաղորդի

Ժամանակավորապես կդադարեցվի երթուղայինների աշխատանքը

Մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն  

Փրկել են շան ձագերին

Հուլիսի 10-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանա­պարհի 3-րդ կմ-ում գտնվող ջրհորը շուն է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ջրհորից անվնաս հանել են վեց շան ձագ: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

ՀԱԿ-ը ոչ թե իշխանությանն, այլ իրեն կազմաքանդեց (Տեսանյութ)

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ իշխանությունը կազմաքանդելու ՀԱԿ-ի գործողություններն իրեն ավելի շատ կազմաքանդեցին, քան իշխանությանը: «Դեռ մեծ հարց է՝ ո՞վ է ավելի շատ կազմաքանդվում: Ժամանակը ցույց կտա  ինչ կլինի, որովհետեւ ինչքան կորցրեց ՀԱԿ-ը ՝ թե մարդկային ռեսուրսներ, թե կուսակցությունից դուրս գալով , թե տոկոսային առումով, համենայնդեպս ՀԱԿ-ն էլ այնպես չէ, որ

Կապիտանը Արտակ Նազարյանի գրպանից հանել է ծոցատետրը

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 10-ի նիստում շարունակվեց գործով գլխավոր ամբաստանյալ,գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը: Պատասխանելով  հարցերին` նա ասաց, որ ինքը զորամասում օրինակելի սպա է եղել, մարտական հենակետում  ոչ կանոնադրական հարաբերություններ չեն եղել: Անդրադառնալով  իր եւ դասակի հրամանատար Արտակ Նազարյանի միջեւ եղած ընդհարմանը՝ Մանուկյանն ասաց, որ դա իր կողմից ծեծ չի

Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին

Պավել Անդերսոնն այժմ ԱՄՆ-ում է, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանից ուղղակի փախել է: Նա «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, որին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորմամբ կառավարությունը շնորհել էր կառուցապատման իրավունք Երեւանի Բուզանդի փողոցին հարող հատվածում: «Վիզկոնն» էլ ձեռնամուխ եղավ «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի՝ Բուզանդի 13-21 հասցեներում ապրող բնակիչներին վտարելու գործընթացին: Եվ ահա տարիներ անց

Մեղրիում հասարակական զուգարան չկա

Մեղրի քաղաքի խնդիրներից մեկը, որի մասին տեղաբնակները պարբերաբար բարձրաձայնում են` քաղաքում հասարակական զուգարանի բացակայությունն է: «5000 բնակչություն ունեցող քաղաքը հասարակական զուգարան չունի, ամոթ էլ է սրա մասին բարձրաձայնել, բայց ավելի ամոթ է, երբ  մի ամբողջ քաղաքում  գոնե մի հատ զուգարան չկա, որ մարդիկ դրանից օգտվեն», – ասում են մեղրեցիները: Հասարակական զուգարանի բացակայությունը մեծ խնդիր է

Փոստանջյանը՝ Հայրապետյանի թիկնապահների մասին. «Եթե պետք լինի ինչ-որ մեկին կյանքից զրկելու, այդ թիկնապահները հաստատ օգուտ չեն տալու»

Օրերս «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դժգոհեց, որ Սյունիքի մարզպետը եւ որոշ օլիգարխներ այնպիսի մեծ թիկնազորով ու ավտոշարասյունով են գալիս ԱԺ, որ Դեմիրճյան փողոցը փակում են: Հաշվի առնելով, որ «Հարսնաքարի» դեպքերից հետո թիկնապահների թեման խիստ արդիական է դարձել, եւ այս տարվա փետրվարին ընդունվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը, որը վերաբերում է թիկնապահներին, թիկնազորին, Aravot.am-ը տիկին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031