Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Հայրապետյանի թիկնապահների մասին. «Եթե պետք լինի ինչ-որ մեկին կյանքից զրկելու, այդ թիկնապահները հաստատ օգուտ չեն տալու»

Հուլիս 10,2012 22:01

Օրերս «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դժգոհեց, որ Սյունիքի մարզպետը եւ որոշ օլիգարխներ այնպիսի մեծ թիկնազորով ու ավտոշարասյունով են գալիս ԱԺ, որ Դեմիրճյան փողոցը փակում են: Հաշվի առնելով, որ «Հարսնաքարի» դեպքերից հետո թիկնապահների թեման խիստ արդիական է դարձել, եւ այս տարվա փետրվարին ընդունվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը, որը վերաբերում է թիկնապահներին, թիկնազորին, Aravot.am-ը տիկին Փոստանջյանից հետաքրքրվեց, թե օրենքը չի՞ կարգավորում այդ ամենը, որպեսզի պատգամավորները  3-ից ավելի ուղեկցողներով չգան, Դեմիրճյան փողոցը չփակեն՝ նա պատասխանեց. «Նախ, սրան պետք է տրվի քաղաքական գնահատական: Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ նվազագույն մեր հիմնարար հիրավունքներն այնտեղ ամրագրված են, բայց մենք տեսնում ենք, որ մեզ կարող են զրկել կյանքի իրավունքից: Հետեւաբար օրենքով միայն ասել, որ կարող են կարգավորվել եւ բոլոր հարցերը կլուծվեն,այդպես չէ: Դրա համար մենք պետք է ունենանք քաղաքական կամք եւ արդար դատաքննական համակարգ, անկախ դատարաններ: Նվազագույնն այս երկուսն են,եթե լինեն, ապագայում  պետք  է փոխենք նաեւ ՀՀ Սահմանադրությունը եւ այս նախագահական համակարգը»:

Մեր հարցին՝ եթե Սուրեն Խաչատրյանը եւ մյուս պատգամավորները այդքան մեծ թիկնազորով են շրջում, գուցե վախենալու լուրջ բա՞ն ունեն, օրինակ Ռուբեն Հայրապետյանի դեմ մի քանի անգամ մահափորձ է կազմակերպվել՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ վախենալու լուրջ ինչ ունեն, համենայնդեպս մի ուշագրավ փաստ էլ ասեմ՝ եթե պետք լինի ինչ-որ մեկին կյանքից զրկելու, այդ թիկնապահները հաստատ օգուտ չեն տալու՝ ոչ միայն պրոֆեսիոնալիզմի առումով, ես կարծիք ունեմ, որ այո՛, այդ թիկնապահներն էլ այդքան լուրջ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել