Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Առնվազն պետք է կույր լինել, որպեսզի չտեսնել այն առաջընթացը, որը եղել է Հրայր Թովմասյանի նախարար դառնալուց հետո»

«Առնվազն պետք է կույր լինել, որպեսզի չտեսնել կամ չգնահատել այդ նախարարության այն առաջընթացը, որը եղել է Հրայր Թովմասյանի նախարար դառնալուց հետո»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, որ արդարադատության նախարարի հայտնի հայտարարությունից հետո, նորմալ երկրում հրաժարականներ կլինեին: Որպես օրինակ, պատգամավորը բերում է պետռեգիստրի գրանցումների կարգի դյուրինացումը: Նա

Ոստիկանություն. «Մահացած բանվորը ՀՀԿ գրասենյակի տանիքից չի ընկել»

«27-ամյա Դավիթ Գևորգյանը մահացել է ոչ թե Հանրապետական կուսակցության շենքի, այլ այդ շենքին կից իրականացվող մեկ այլ շենքի շինաշխատանքների ժամանակ, որն ընդհանրապես կապ չունի ՀՀԿ-ի հետ»,-«Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ըստ նրա՝ կատարվում է քննություն: Իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն այժմ դեռ չկա: Հիշեցնենք,

«Արմավիա»-ն ավիաօդերեւութաբաններին պարտք է 93 միլիոն դրամ. նրանք մտադիր են ազգային ավիափոխադրողին այլեւս չսպասարկել

Եթե  «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնը հրաժարվի «Արմավիա»-ին եղանակի մասին տեղեկություններ տրամադրել, ապա ավիաընկերությունը չի կարող չվերթներ կատարել: Այսօր, «Ուրբաթ» ակումբում, ավիաօդերեւութաբանական կենտրոնի տնօրեն Պավել Մանուկյանը, որպես մարտական ընկեր դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ նրա խոսքերով, իրենց տնտեսությունը կանգնած է քայքայման եզրին. «Մենք դիմում ենք նախագահին այս հակահայկական բանդայի նկատմամբ սանկցիաներ կիրառելու եւ պատժելու համար»:

Regnum. «Այս տարի Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանը ավելի շատ է զինամթերք ծախսել»

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը 20 տոկոսով ավելի կրակոց է կատարել: Մարտական դասընթացների ընթացքում ընդհանուր առմամբ ծախսվել է մեկ միլիոնից ավել տարբեր տեսակի զինամթերք: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուսումնական տարվա ավարտից հետո ինժեներասակրավորական ստորաբաժանումները մաքրել են Ալագյազի և Կամխուդի ուսումնական կենտրոնները: Հայտնաբերված չպայթած զինամթերքը տեղում ոչնչացվել է: Աշխատանքի

«Բամբիռին» Իռլանդիայում թույլ չեն տվել հանգստանալ

120 ավելից համերգ, 9 ռոք փառատոն. Իռլանդիայում 9 ամիս տևած հյուրախաղերից հետո «Բամբիռը» կրկին Հայաստանում է: Խումբն այս ընթացքում հասցրել է հայտնի դառնալ ողջ Իռլանդիայում: «Մեծ քաղաք, փոքր քաղաք մեծ բեմ, փոքր բեմ, նվագում ես արդեն, չես հասկանում ինչ է լինում, տրասնսի մեջ ես ընկնում ու սկսում ես նվագել»,- ասում է խմբի կիթառահար Նարեկ Բարսեղյանը։

ՀՅԴ պատգամավոր. Արամ Մանուկյանի մեղադրանքները ՀՅԴ հասցեին աբսուրդ են

«Արամ Մանուկյանը երեւի մոռացել է, որ  կոալիցիոն հուշագիրը ստորագրվել է 2008 թվականի մարտի 21-ին, մինչ այդ չէր կարող կոալիցիայի մեջ եղող ուժը նաեւ այլըտրանքային թեկնածու առաջարկել, իսկ Դաշնակցությունը ուներ նախագահի իր թեկնածուն: Այդ մեղադրանքները աբսուրդ են Դաշնակցության հասցեին հնչեցնել, որովհետեւ մենք հստակ մեր դիրքորոշումն արտահայտել ենք, ավելին՝ ակտիվորեն մասնակցեցինք ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին՝ մեր վերապահումներով հանդերձ,

ՀԱԿ պատգամավորը անհանգստացած է ատոմակայանի համար. «Մի օր ռեակտորները չեն դիմանալու»

 Վերջին 10 տարում ՀՆԱ-ի էներգատարությունը աճել է 40 տոկոսով: Եթե 10 տարի առաջ մենք  ծախսում էինք 1 դոլար, արտադրում էինք 7.5 դոլարի ՀՆԱ, հիմա ծախսում ենք 1 դոլարի էներգակիր, արտադրում ենք 5 դոլարի ՀՆԱ: Այս ցուցանիշով էլ արդեն հետ ընկանք Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից ու արդեն իջնում ենք Իրանից: Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց՝ ե՞րբ են սկսվելու

«Հանդուրժելու տեղ էլ չկա». հերթական բախումը բնապահպան-ակտիվիստների և իշխանական թևի միջև

Երեկ հերթական բախումն է գրանցվել բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների միջև: Խնդիրն այն է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը Խոսրովի անտառում հանրային լսումներ էր նախաձեռնել, այնինչ հրավիրված չէին այն բնապահպան ակտիվիստները, ովքեր Խոսրովի անտառում կառուցված անօրինական շինության մասին առաջինն էին բարձրաձայնել: Aravot.am-ը կապ հաստատեց բնապահպան-ակտիվիստների հետ՝ պարզելու, թե իրենց երեկ հաջողվե՞ց ընդհանուր հայտարարի գալ

Հովհաննես Սահակյան. «Կոռուպցիան վազող գազան չէ»

«Փուչիկների» գործը քաղաքական դաշտի օրակարգում պահելու խնդիր է դրված կարծես»: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե չի՞ կարծում, արդյոք, որ Հանրապետականը պատասխանատվությունից խուսափելու համար մեկ մարդու քավության նոխազ դարձրեց: Լրագրողն այնուհետեւ հետաքրքրվեց նաեւ՝ ճիշտ չէ՞ր լինի, որ կալանավորված անձին ներում շնորհվեր՝ հաշվի առնելով նրա

Դատապարտյալը հայտարարել է անժամկետ հացադուլ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Աշոտ Չտրկյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: Վերջինս դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը, պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի

Հանրապետական պատգամավոր. «ՀԱԿ-ը ինքը կոնսոլիդացվելու խնդիր ունի»

«ՀԱԿ-ի մի քաղաքական գործիչը մի բան է ասում, մյուսը՝ այլ, հետո սկսում են իրար հերքել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում վերլուծելով ընդդիմադիր դաշտի վիճակը՝ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, հավելելով, որ եթե ՀԱԿ-ում միասնական տեսակետներ լինեն տարբեր հարցերի շուրջ, ՀՀԿ-ի համար առավել դյուրին կլինի դրանք գնահատելը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդավոր լռությանը եւս հանրապետական պատգամավորը չցանկացավ

ԲԱԶՄԱԶԱՆ

– Մարդ կա՝ Ամերիկյանում ա սովորում, մարդ կա՝ Ամերիկայում: – Մարդ կա՝ Եվրոպականում ա սովորում, մարդ կա՝ Եվրոպայում: – Մարդ կա՝ «Փարիզյանում» ա սրճում, մարդ կա՝ Փարիզում:

Էներգետիկայի նախարարը վատառողջ է, իսկ Բագրատյանը նրա անձի հետ կապված հարցեր ուներ

Այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին իր անձի հետ կապված հարցեր ուներ, ինչո՞ւ չի եկել:Փոխնախարար Արա Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախարարը վատառողջ է: ՀԱԿ պատգամավորը բարձրացրեց «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտի հարցը: Բանն այն է, որ այդ ինստիտուտը անգնահատելի ծառայություններ է մատուցել ժամանակին մեր երկրին, սակայն

Բագրատյանը՝ Վարդան Այվազյանին. «Ասեք, ախպե՛ր ջան, ո՞նց անեմ, ո՞նց ա պետք»

«IT ինդեքսով 139 երկրների մեջ 109-րդ տեղում ենք, չնայած ներկայացնում եք մեզ առաջատար: Եվ կա երկրորդ ցուցանիշը  բարձր տեխնոլոգիաների արտահանման տեսակարար կշիռը այդ խմբի մեջ՝ 2 տոկոս է: Այստեղ էլ վերջին տեղն ենք»,- ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն  այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցն ուղղեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին: Նա խնդրեց՝ «Բացատրեք ինձ, այդ մի

Կարեն Ավագյան. «Հարձակվողները բացահայտ չեն. կեղծ, ինչ-ինչ նկարների հետեւում թաքնված օգտատերեր են»

Facebook-ն ու ընդհանրապես համացանցը դարձել են քաղաքական փոխհրաձգությունների հարթակ։ Կոռեկտության սահմանը հաճախ այստեղ չի պահպանվում։ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ զրույցում փորձում ենք հասկանալ սոցիալական ցանցերի ազդեցության չափը քաղաքական գործընթացների վրա եւ քաղաքական քննարկումներն անձնական դաշտ տեղափոխելու դրդապատճառները: – Facebook-յան քննարկումներում հաճախ չափն անցնում են։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երևույթին։ – Սոցիալական ցանցը, մի

Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Յուքոմ» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում առկա համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները: «Ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի և «Յուքոմ»  ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված առաջին նախագիծը հաջողությամբ ավարտվեց: Դպրոցների վերազինումը նոր տեխնոլոգիաներով և համացանցի հասանելիությունը ժամանակի պահանջն

Զուրաբ Ժվանիայի եղբայրը վստահ է` նախկին վարչապետը սպանվել է

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը՝ Գիորգի Ժվանիան վստահ է, որ վրացական իշխանությունները ձեռնամուխ կլինեն եղբոր մահվան հանգամանքների բացահայտմանը։ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում Ժվանիան կրկին պնդել է, որ եղբայրը ոչ թե դժբախտ պատահարի հետեւանքով է մահացել, այլ սպանվել է։ Գիորգի Ժվանիան, ով Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրվեց պատգամավոր, հարցազրույցում մեղադրում

«Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին». Պարույր Հայրիկյան

Այսօր «Հենարան» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսելով նախագահական ընտրությունների մասին,  ասաց. «Այդ երեւույթի քաղաքական բովանդակությունը խեղաթյուրվում է, մինչդեռ պետք է արժեւորել ճշմարտացի, իրավագիտական, քաղաքագիտական վերլուծականով: Որպես կանոն, գերագնահատվում է այդ ընտրության նշանակությունը, բայց այդորակ ինքնախաբեության եւ մասնակի բերկրաթմբիրում են ոչ միայն անիրազեկ քաղաքացիները, այլեւ իրենց քաղաքական գործիչ կամ քաղաքագետ համարող մարդիկ: Ակնհայտ է, որ

Արտակ Դավթյան. «Առաջիկա նախագահական ընտրություններում երկրորդ նախագահի ակտիվ քաղաքականություն վերադարձին ականատես չենք լինի»

Հատվածներ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի հարցազրույցից: – Ձեր կարծիքով՝ ինչքա՞ն է տևելու ԲՀԿ–ի դանայան տակառ լցնելու գործընթացը։ – Նկատի ունեք անորոշությո՞ւնը։ Ամեն նչ իր տրամաբանական ավարտին կհասնի նախագահական ընտրություններով։ – Չե՞ք կարծում, որ այս հապաղումներն ընտրազանգված կորցնելու վտանգ ունեն իրենց մեջ։ – Դա, իհարկե, իրենց որոշելիքն է։ Անորոշությունն հրենց գործողությունների հետևանքն է. եթե անցած

Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսեւորման ասպարեզ

«Իմ գործընկերներ, ես կարող եմ այդպես դիմել ձեզ, վստահ լինելով, որ դուք ակտիվ մասնակցություն կունենաք երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին եւ օրենսդրական դաշտի ձեւավորմանը, մանավանդ, որ երիտասարդական խորհրդարանի պատգամավորներին հնարավորություն է տրված մասնակցել նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովների աշխատանքներին եւ հանդես գալ առաջարկություններով»,-այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի անդամների վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց

ՕԵԿ պատգամավոր. Արամ Մանուկյանը չարությամբ կուրացած է

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի երեկվա հայտարարությանը, որ պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի ՕԵԿ-ից՝ հակադարձեց՝ ՕԵԿ-ն ուր, Արամ Մանուկյանն՝ ուր: «Չէի ուզենա մեկնաբանել, այդ գործիչը չարությամբ կուրացած է եւ սրտաճմլիկ ձեւով  փորձում է մեկ հանրապետականների մեկ ԲՀԿ -ականների հետ համագործակցել: Խոսքը ոչ թե ՀԱԿ-ի այլ

Սերգեյ Գրիգորյան. «Ռեստորանային երաժշտությունը, որն առանձին մշակույթ է, բերվեց հեռուստատեսություն»

Երգիչ Սերգեյ Գրիգորյանը որոշել Հայաստանում բուռն գործունեություն չծավալել։ – Ի՞նչը Ձեզ չի բավարարում հայկական շոու բիզնեսում։ – Ճաշակը, մակարդակը, ինտելեկտը, յուրահատկությունը… Ոչ թե չի բավարարում, չի հերիքացնում։ – Ստացվում է՝ երգիչ-երգչուհիները լավորակ երաժշտություն չե՞ն մատուցում։ – Կասեի՝ քչերն են լավորակ բաներ ներկայացնում, բայց, փաստորեն, դա բավարարում ու գոհացնում է հասարակությանը։ Կարո՞ղ ես ասել, որ Քրիստինե

Դատախազությունում սկսվել են կադրային նշանակումները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն  Աֆանդյանը ենթարկվել է պաշտոնեական առաջխաղացման, նա նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ: Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկատվությունը այսօր  հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ Ա.Աֆանդյանը  վերջերս, մասնավորապես,  աչքի էր  ընկել  իր կայացրած   սենսացիոն

Հայաստանի քաղաքական դաշտը՝ բերմուդյան եռանկյունի

Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարելով իր առաջադրման մասին, այսպիսով փակում է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու իր գործունեության գուցե առաջին փուլը, որովհետեւ Հայաստանի քաղաքական դաշտի ընդհանուր ինտրիգային ֆոնին` Րաֆֆին մի կարկատան էր, որի հրապարակային պահվածքը չընկալվեց. թեեւ չի կարելի ասել, որ այն ամբողջովին հրապարակային էր: Համենայն դեպս` նրա շատ որոշումների շարժառիթները շատ անգամ անհասկանալի էին մնում լայն հանրությանը: Նրա

«ՕԵԿ» գրված է բոլոր կուսակցությունների ճակատին

Մինչ բոլոր կուսակցություններն աստիճանաբար, ասուլիս առ ասուլիս բացում են իրենց խաղաթղթերը, ԲՀԿ-ն դեռևս նախընտրում է գործել ինկոգնիտո։ Փոխարենը՝ ՀԱԿ-ն է բացահայտում իր ակնկալիքները, մասնավորապես՝ ԲՀԿ-ից։ Ինչպես երեկ իր ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ դեռևս օգոստոսին է ՀԱԿ-ը որոշում ընդունել՝ համագործակցել ԲՀԿ-ի հետ։ Յուրաքանչյուր կուսակցության իրավունքն է՝ որոշել՝ ինչպիսի՞ մարտավարություն ընտրել։ Այնպես որ,

Կոնդի տներն այլևս հանրային գերակա շահ չեն համարվում

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանից Կոնդի բոլոր բնակիչները ստացել են մի նամակ, որով նրանց տեղեկացնում են՝ Կոնդի տներն այլևս հանրային գերակա շահ չեն համարվում։ Որոշումը կայացրել է Կառավարությունը սեպտեմբերի 27-ին։ «Նախատեսված է, որ տվյալ տարածքում ներկայիս խարխուլ շինությունների փոխարեն պետք է լինի գեղեցիկ թաղամաս, սակայն, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, նման ինվեստրներ ներկայումս չկան»,- ասաց Երևանի կառուցապատման

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը նկատելի է այնքանով, որքանով մենք աշխատում ենք մի հիմնարկում. Տիգրան Ուրիխանյան

«Բարգավաճ Հայաստան» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցությունների համագործակցությունը նկատելի է այնքանով, որքանով մենք աշխատում ենք մի հիմնարկում եւ այնքանով, որքանով որ դրսեւորվել է խորհրդարանում: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հարցին, թե համագործակցությունը շարունակվո՞ւմ է մինչ այժմ, նա պատասխանեց. «Մենք դեռ աշխատում ենք խորհրդարանում: Եւ ԲՀԿ,

ՀՀԿ գրասենյակի շինաշխատանքներն իրականացնող բանվորները քարերով ծեծում էին միմյանց

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես են Մելիք Ադամյան հասցեում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի շինաշխատանքներն իրականացնող բանվորները քարերով ծեծում միմյանց։ Մոտ վեց ամիս շարունակվող վերանորոգման աշխատանքները, ըստ երեւույթին, զայրացրել են նաեւ բանվորներին, որոնք երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրենց բարձր ձայներով, գոռոցներով ու հայհոյանքներով գրավեցին անցորդների ուշադրությունը։ Դրանից հետո նրանցից երկուսը սկսեցին իրար քարերով հարվածել

Լեւոն Զուրաբյան. «Միասնականությունը ապահովելու հավակնությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ գործերով»

Երեկ, երբ Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրինք, թե ինչպես է Կոնգրեսը վերաբերվում «Ժառանգության» առաջնորդի կոչին, Հովհաննիսյանի շուրջ որեւէ կոնսոլիդացիա հնարավո՞ր է, նա պատասխանեց. «Կարծում եմ, որեւէ քաղաքական գործիչ եթե ներկայացնում է միասնականությունը ապահովելու հայտ, նրա այդ հավակնությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ գործերով։ Ընդհանրապես, միասնական թեկնածու կարող է լինել

Սոս Գիմիշյան. «Ի՞նչ է` Ռոբերտ Քոչարյանը մենա՞կ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանե՞լ»

«Ինչի՞ց ելնելով մենք պետք է համագործակցենք ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն իշխանության մաս է ու պատասխանատու է Մարտի 1-ի համար»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Սոս Գիմիշյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը: Հիշեցնենք, որ  ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` պատասխանալով հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը համագործակցում ԲՀԿ-ի հետ, որը  2008թ. Մարտի 1-ի կազմակերպման մեղավորներից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031