Օրվա լրահոսը

Գրողին որտեղի՞ց 2 միլիոն դոլար

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանն ասաց, որ բազմաթիվ մարդիկ զանգահարում են եւ հարցնում, թե ի՞նքն է գնել  «Հանթսման»  ընկերությանը պատկանող հայաստանյան ձեռնարկությունը: Նոյեմբերի 1-ին, ժամը  23.30-ին  Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ  Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ, Վարդան Օսկանյանի գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն

Սոցիալական աշխատող ունենք, նվազագույն չափանիշներ չունենք

  Մեր երկրում սոցիալական բարեփոխումները հաջողություն չեն ունենա, եթե սոցիալական աշխատողի ինստիտուտը չզարգանա: Այսօր Մոսկվայի տանը տեղի ունեցած համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը: Տիկին Անտոնյանը սոցիալական ոլորտի պատասխանատուներին հորդորեց պետական աջակցություն ցուցաբերել սոցիալական աշխատողին, որպեսզի նա օրենքով պաշտպանված լինի: Համաժողովին ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Արամ Մանուկյանը ԲՀԿ-ին մարտի 1-ի մեղավոր այլեւս չի՞ համարում

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր վերահաստատեց, որ դեռ օգոստոսին ՀԱԿ-ը  ԲՀԿ-ի հետ համագործակցելու  որոշում է ընդունել: Առաջիկա նախագահական ընտրություններում կսատարե՞ն ԲՀԿ թեկնածուին, պարոն Մանուկյանն այդպես էլ չհստակեցրեց:  «Որոշումը եղել է ու գործունեության մեջ է: Այդ ֆորմատը համարում եմ աշխատող… Որեւէ կոմպլեքս չունեմ, քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցելու: Թեկնածուն ածանցյալն է: Մենք ունենք հզոր

Բարեփոխումներ DOING-BUSINESS-ի ուղղությամբ

ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստում տեղեկատվություն ներկայացվեց  “DOING-BUSINESS-2013” ամենամյա զեկույցի եւ Երեւանի “Փոքր կենտրոնի” կառուցապատման օրենսդրական  կանոնակարգմանն առնչվող առաջարկների վերաբերյալ քննարկվեց շինարարական նորմերի լրամշակման հետ կապված հարցը: Համաձայն ՀԲ-ի DOING-BUSINESS ամենամյա զեկույցի “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով արձանագրվել է 38 միավորով բարելավում, որը հետագայում ՀԲ-ի կողմից բարձրացվել է եւս 8 միավորով:  Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված

ՀՅԴ-ն հակակոռուպցիոն խորհրդի նիստին մասնակցել է «քաղաքավարությունից ելնելով»

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ:Նիստին մասնակցեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Կարող է լինել ժամադրություն կառավարությունում, ՄԻՊ-ին հերթի մեջ կանգնեցնեն, միջանցքում սպասեցնեն ժամերով»

Այսօր 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը, հակադարձելով ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի հարցադրումներին, թե համառորեն չեք ուզում ասել՝ ինչ եք անելու հատկացված գումարներով, նետեց, որ եթե բարի լինեին քառօրյայում ժամանակ տրամադրեին տարեկան զեկույցը լսեին, կիմանային, թե ինչ է անում առհասարակ ՄԻՊ-ը, որքան դիմում-բողոքներ է լսում, ինչ գործունեություն է ծավալում: Ավելի

Կարեն Անդրեասյանը բարկացած է. նա վստահեցնում է, որ էլ դռնեդուռ չի ընկնի, փող չի խնդրի

«Մեր կյանքում որեւէ ավելացում տեղի չի ունեցել: Հաշվի առնելով, թե ինչ էինք մենք  խնդրել, չգիտեմ… այնպես ստացվեց, որ ինչ-որ տարօրինակ հաստիքներ էինք մենք խնդրել: Օրենքով կա՝ աուդիտոր է պետք: Իրականում ուզել էինք մի բան, որի համար մեր պետությունը ստորագրել է պարտավորություն, որ պետք է անի: Խոշտանգումների դեմ կոնվենցիայի անդամ երկիր ենք մենք: ՄԻՊ-ի վրա օրենքով

Արմեն Աշոտյանին «որոշ ԲՀԿ-ականներ» ոգեւորել են եւ հուսադրել

Այսօր իր ՖԲ էջում Արմեն Աշոտյանը պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք իրենց մտահոգություններն էին հայտնել Հայաստանում կրթության եւ գիտության վիճակի մասին: Կրթության եւ գիտության նախարարը, մասնավորապես, գրել է. «ԲՀԿ-ական որոշ պատգամավորների վերջերս արտահայտած մտահոգություններն ու հետաքրքրվածությունը գիտության և կրթության հարցերով ոգևորիչ են և հուսադրող: 1 տարի լինելով Աժ-ում գլխադասային հանձնաժողովի նախագահ և 3.5

TehranTimes. «Արթուր Ավանեսովը համերգ կտա Իրանում»

Ռուսաստանում ծնված հայազգի դաշնակահար Արթուր Ավանեսովը և իրանցի ջութակահար Ադել Պուրսամադին նոյեմբերի 10-ին, Թեհրանում համատեղ համերգով հանդես կգան: Հայտնում է «Թեհրան թայմս թերթը»: Համերգը տեղի կունենա «Ռուդաքի» համերգասրահում, որի ժամանակ կհնչեն ռուս երգահան Դմիտրի Շոստակովիչի և այլ նշանավոր երգահանների ստեղծագործություններ: Ավանսեովը կամերային, երգչախմբային երաժշտության,  վոկալի և դաշնամուրի երգահան է: Նրա ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ երկրներում,

Բախվել են մեքենաներ

Նոյեմբերի 4-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում` մանկատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս  չպարզված հանգամանքներում, անհայտ մակնիշի և պ/հ-ի ավտո­մե­քե­նան բախվել է «Մերսեդես ML600» մակնիշի 85 NM 555 պ/հ ավտոմեքենային (վարորդ` 1967 թ. ծնված Վ. Շահինյան), վերջինս էլ վրաերթի

Ջրանցքից հանեցին

Նոյեմբերի 3-ին, ժամը 00.08-ին տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտայի 18/10 շենքին հարակից ձորակում՝ ջրի մեջ, նկատվում է քաղաքացու դի: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 1942 թ. ծնված Հենրիկ Հովսեփյանի դին: ՀՀ ԱԻՆ

Այս գիշեր զինվոր է մահացել

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ ս.թ. նոյեմբերի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններեում հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության

Տանը՝ միայնակ

Նոյեմբերի 2-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 28 շենքի 108-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ոստիկանների ներկայությամբ բացելով բնակարանի դուռը` փրկարարները հյուրասենյակում հայտնաբերել են 1934 թ. ծնված Նվարդ Մենենդյանի դին: ԱԻՆ տեղեկագրից

Երկու զոհ` վթարի արդյունքում

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, «Ֆորդ Էսքորդ» մակնիշի 18 ԼՕ 248 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիս-Մարտունի-Սևան ավտոճանապարհին, Զոլաքար գյուղից դեպի Վարդենիս ընկած հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածները Գեղարքունիքի մարզի

Ռուբեն Հակոբյանը վստահեցնում է, որ գիտության ֆինանսավորման համար պայքարում քաղաքական ապահարզանը կապ չունի

Նախորդ գումարման ԱԺ-ում գիտության ֆինանսավորման, գիտության ոլորտի խնդիրների լուծման համար ամենաշատ պայքարողներից է եղել «Ժառանգություն» խմբակցությունը: Հիմա, երբ «Ժառանգությունում» լուրջ խնդիրներ կան քաղաքական ապահարզանի հետ կապված՝ հարց է առաջանում՝ շարունակելո՞ւ է խմբակցությունը պայքարել այդ ոլորտի համար նույն ռիթմով եւ չի՞ պատրաստվում պահանջել կառավարությունից բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը: Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն

Ֆուտբոլում միլիարդատերերն սկսում են գումար խնայել

Անգլիայի պրեմյեր լիգայի ակումբների, նրանց թվում՝ «Չելսիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Ռոման Աբրամովիչն ու Մալքոլմ Գլեյզերը, մտադիր են հասնել ֆուտբոլիստների աշախատավարձերի բարձրացումը կանխելուն, որպեսզի ապահովեն ակումբների կայուն եկամուտները, տեղեկացնում է Daily Mail-ը: Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի մասնակից բոլոր 20 ակումբների միջեւ բանակցություններն, այսպես կոչված, ֆինանսական Fair play-ի շուրջ արդեն սկսցվել են: Ենթադրվում է, որ կայացվելիք

Վլադիմիր Հակոբյանը եզրափակեց լավագույն տասնյակը

Սանկտ-Պետերբուրգում ավարտվեց 19-20-րդ դարերի սահմանագծի Ռուսաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ Միխայիլ Չիգորինի ավանդական հուշամրցաշարը: Հայաստանը ներկայացնող մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Վլադիմիր Հակոբյանը, որն ինը հնարավորից վատակելով 7,0 միավոր՝ եզրափակեց լավագույն տասնյանը: Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավոր զիջեց հաղթող ճանաչված ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին: Հաջող մեկնարկած երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարի վերջնամասում մի

Ախորժալի բլիթներ` նախաճաշին

Շաբաթն առնվազն երկու անգամ ես առավոտյան պատրաստում եմ այս բլիթները` որպես նախաճաշ, եւ եթե դրանք նույն օրն իսկ չեն վերջանում, ապա հաջորդ օրն ուղղակի հանում եմ սառնարանից, տաքացնում միկրոալիքային վառարանում եւ տաք-տաք մատուցում: Այս բլիթները շատ հարմար են հատկապես նախաճաշի համար, քանի որ հագեցնող են, մատուցման բազմազան ձեւեր ունեն, եւ վերջապես` համեղ են: Պատրաստման համար

Երիտասարդ կենսաբանները Նոբելյան մրցանակակիրների հետ քննարկեցին հաջողակ գիտնական դառնալու գաղտնիքը

Այսօր Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում տեղի ունեցան  Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի եւ Մարտին Չալֆիի հանրային դասախոսությունները` «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» հ/կ-ի «Գիտություն առաջին ձեռքից» դասախոսությունների շարքի շրջանակում: Ծրագրի համակարգող Հովակիմ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դասախոսությունները նեղ մասնագիտական չեն եւ հասանելի են բոլորին. «Դրանց նպատակն է` բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը գիտության հանդեպ, իսկ Նոբելյան մրցանակակիրներն այն

5 խորհուրդ աշխարհի ամենաերկար ամուսնական կյանքով ապրած զույգից

107-ամյա Կարամն ու նրա կինը՝ 100-ամյա Կատարի Չանդը միասին են արդեն շուրջ 87 տարի: Իրենց համատեղ կյանքի ընթացքում հնդիկ զույգը ունեցել է 8 երեխա և 28 թոռ։ «Վերջին 50 տարիների ընթացքում մենք իրարից չենք բաժանվել և ամենուր գնում ենք միասին»,-ասել է Կատարին։ Ամենաերկար տարիների ամուսնական  կյանքով ապրող զույգը որոշել է մի քանի արժեքավոր խորհուրդներ տալ

«Ֆրիզ մոբ»` Հանրապետության հրապարակում (Ֆոտոշարք)

Վերջին շրջանում «վտանգավոր է դարձել» քաղաքում զբոսնելը: Դրա պատճառը անսպասելի ֆլեշ-մոբերն են, քանի որ դրանց թիրախում կարող եք լինել հենց դուք: Այդպիսի մի ինտերակտիվ ֆլեշմոբ այսօր եղավ Հանրապետության հրապարակում: «Ֆրիզ մոբ». այսպես էր կոչվում այն: Մի քանի տասնյակի հասնող երիտասարդներն ու պատանիները  Հանրապետության հրապարակում «սառում» էին տարբեր դիրքերով: Մեկը ջուր ըմպելիս էր քարացել, մյուսը`շարֆը քաշելիս,

Բագրատյանը՝ Հերմինե Նաղդալյանին. «Ոնց որ ես ձեզ ասեմ՝ ձեր շորը ճղվել է, դուք ինձ ասեք՝ ձեր ժամանակ ավելի շատ ճղված շորերով մարդիկ կային»

2013-ի բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ-ը կոնկրետ առաջարկություններ ներկայացրեց կառավարությանը՝ գիտության ֆինանսավորման վերաբերյալ, սակայն դրանց, այսպես ասած՝ տոն չտվեցին: Հրանտ Բագրատյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք հետամուտ են լինելու, որ գիտության ֆինանսավորումն ավելանա եւ արդեն նոր առաջարկ են ներկայացրել: Խոսքը բյուջեի 1%-ը գիտությանը հատկացնելու առաջարկի մասին է: Հրանտ Բագրատյանը արդեն կանխորոշում է պատասխանը՝ այն կմերժվի.

Նաիրա Զոհրաբյան. «Գիտության, կրթության հանդեպ հոգատարության մասին հայտարարությունները իմիտացիայի ժանրից են»

ԲՀԿ-ն բավականին լուրջ խոստումներ էր տվել՝ գիտության զարգացման հետ կապված: Անձամբ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ ծրագրեր է խոստացել իրականացնել: Aravot.am-ը ԲՀԿ խմբացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ձեր խոսքը գործ է, ու ե՞րբ եք պատրաստվում իրականացնել գիտաշխատողներին տված խոստումները, կամ պատրաստվո՞ւմ եք արդյոք իրականացնել առհասարակ: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք դրանք անպայմանորեն իրականացնելու ենք: Անկախ նրանից, թե

«Ֆորմուլա 1»-ի սեփականատիրոջ դուստրը չի կարողանում թաքցնել հղիությունը

23-ամյա Պետրա Էքլսթոունը՝ «Ֆորմուլա 1»-ի իրավունքների սեփականատեր Բերնի Էքլսթոունի դուստրը, իր հղիության մասին ասեկոսեների վրա յուղ է լցրել: Նա ամուսնու՝ Ջեյմս Սթանթի հետ միասին ռեստորան հաճախելիս հայտնվել է պապարացիների տեսադաշտում եւ չի կարողացել քողարկել աճող փորիկը: Ինքը՝ Պետրան, դեռ չի հայտարարել, թե կարող է երեխա ունենալ: Սակայն այդ մասին Daily Mail-ին ակնարկել է Պետրայի քույրը՝

Քննարկման է արժանացել Արմեն Աշոտյանի ակտիվությունը ֆեյսբուքում

«Ես շատ ուրախ եմ, որ Արմեն Աշոտյանը և մեր մյուս պաշտոնյանները ՖԲ-ում ազատ շփվում են քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց տեսակետները և պատասխանում քաղաքացիներին հուզող հարցերին: Իրական պաշտոնյան հենց այսպիսին պետք է լինի: Խորհուրդ կտայի մնացած պաշտոնյաներին ևս օրինակ վերցնել Տարոնից եվ Արմենից», – սա Մենուա Հարությունյանի կարծիքն է: Իսկ պրոդյուսեր Ալեն Սիմոնյանն էլ բացատրություն է պահանջում,

Ինչպե՞ս լինել սեքսուալ. Խորհուրդներ աղջիկներին հոգեբանից

Բոլոր աղջիկներն էլ ցանկանում են լինել գեղեցիկ, գրավիչ, նաև` սեքսուալ: Վերջինիս պարագայում, սակայն, թյուր կարծիք է տարածված: Շատերը պնդում են, որ կնոջ սեքսուալությունը պայմանավորված է միայն կնոջ հագուկապով՝ որքան կարճ, այնքան սեքսուալ, իսկ ոմանց կարծիքով՝ այն թաքնված է խոսելաձևի մեջ. պետք է նուրբ և գրգռիչ խոսել: Այս առիթվ մենք հարցում անցկացրեցինք 40 անձանց շրջանում (20

Ռոմարիոն սիրահարվել է «Միսս Հետույքի» հավակնորդին

  Հոկտեմբերի վերջերին հայտնի է դարձել, որ 12 տարվա համատեղ կյանք վարելուց հետո բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոմարիոն որոշել է բաժանվել կնոջից՝ մոդել Իզաբելա Բետանկուրից: Նրանք միասին չեն ապրում արդեն երեք ամիս, տեղեկացնում է Globo հանդեսը: Ամուսնալուծության պատճառը աշխարհի 1994 թվականի չեմպիոնի հրապուրվելն է Կիբելա Ռիբեյրոյով (նկարում), որը «Միսս Հետույք» մրցույթի հաղթողի գլխավոր հավակնորդներից է: Հետաքրքիր

Սենդիի շնորհիվ հանցավորությունը Նյու-Յորքում պակասել է

Նյու-Յորքում գրեթե 1/3-ով կրճատվել է հանցավորությունը` Սենդի փոթորիկի տարածման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հիմնվելով Նյու-Յորքի ոստիկանության տվյալների վրա: Երկուշաբթի օրվանից` հոկտեմբերի 29-ից սկսված, մինչեւ նոյեմբերի 2-ը` հանցավորության ընդհանուր մակարդակը Նյու-Յորքում ընկել է մոտ 32 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սպանությունների թիվը կրճատվել է 86  տոկոսով, բռնաբարությունները` 44 տոկոսով, ավազակային հարձակումները` 30

ՖԻՖԱ-ի նախագահ. «Անգլիական ֆուտբոլը ղեկավարում են հիմարները»

  Զեպ Բլատերն այն կարշիքին է, որ անգլիական ֆուտբոլը կառավարում են անիրազեկ մարդիկ, որոնց նա անվանել է հիմարներ: Այս մասին իր գրքում գրել է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ լորդ Սեբաստիան Կոուն: Ընդորում, Բլատերն այդ արտահայտությունն արել է այն ժամանակ, երբ Անգլիան հավակնում էր ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունն իր մոտ անցկացնելուն: «Մի անգամ Բլատերն ինձ

Կոմիտասին նվիրված նոր համերգի ժամանակ կհնչեն նրա հայտնի երգերը

Նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նվիրում Կոմիտաս վարդապետին» խորագրով գրական-երաժշտական երեկո. գրական մասը ներկայացնելու է Խորեն Լեւոնյանը, իսկ երաժշտական հատվածը` երիտասարդ մեներգիչ Արտակ Ալավերդյանը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակ Ալավերդյանը. «Հնչելու են Կոմիտասի աշխարհիկ կատարումները եւ, հավանաբար, մի քանի հոգեւոր երգեր: Ծրագիրը համարում եմ կարեւոր եւ արդիական:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031