Օրվա լրահոսը

Կաթողիկոսը կապ չունի «Չենք լռելու»-ի հետ

«Ապագան մերն է»-ի զազրախոսությունը  Տարակուսանքով ծանոթացանք «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյանի դեկտեմբերի 17-ի հայտարարությանը, որով Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերագրում «Չենք լռելու» երիտասարդական շարժման գործունեության հովանավորությունն ու ուղղորդումը, հակառակ այս առնչությամբ ժամանակին Մայր Աթոռի կողմից արտահայտված դիրքորոշման: Քաղաքացիական հասարակությունը և առավել ևս քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող զրպարտանքի

ՀՀ ոստիկանության աշխատակիցներին արգելվում է գրանցվել Ֆեյսբուքում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով՝ ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն անձնական էջեր բացել Facebook, Odnoklassniki կամ հայտնի այլ սոցիալական ցանցերում: Հաղորդում է Armeniatv.com-ը: Բացի այդ՝ ոստիկանության բոլոր աշխատակիցներն իրենց տան և բջջային հեռախոսահամարները, ինչպես նաև ամենամոտ ազգականների տվյալները պետք է գրանցեն ոստիկանության հատուկ մատյանում: PCNews.am Հ. Գ. Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը հերքել է

Օրհնվեցին Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու նորակառույց խորանները

Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ՝ հանգստյան օրերին տեղի ունեցավ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց Սուրբ Ստեփանոս նախավկայի եւ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունները կրող երկու խորանների օրհնության եւ սրբապատկերների օծման արարողությունը: Սրանից առաջ՝ ամբողջությամբ մաքրվել էր եկեղեցու ներսի պատերի ծեփը եւ նորովի գաջապատվել՝ վերագտնելով իր քարաշեն գեղեցկությունը: Այսօր

Այրվել է «Մերսեդեսը»

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, դեկտեմբերի 18-ին` ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքեր: Այրվել է Ա.Կուլկուլյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 21 ՏՕ 349 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ: Զոհեր և տուժածներ չկան:    

Ինչպես բերման ենթարկեցին եղբորս

Առավոտյան ինն անց կեսին «օրենքներից և էթիկայից» քննություն ունեմ: Գնացի, որ պատրաստվեմ քննությանս: Արթնացա եղբորս (նյութի ուսանող հեղինակը դեկտեմբերի 8-ի առավոտյան բերման ենթարկված Արմեն Օհանյանի քույրն է.– խմբ) ձայնից; Հեռախոսը ձեռքին անհանգիստ քայլում էր: Առավոտյան ժամը իննին վեցերորդ վարչության «աշխատանքա-պարտականությունային» կողմնացույցը մեր տան կողմն էր ցույց տվել: Եղբորս հետևից անծանուցագիր հրավեր էին ուղարկել: «Մեր հողամասի

fPrivacy-ն թույլ է տալիս կառավարել Ֆեյսբուքի հավելվածները

fPrivacy-ն Chrome դիտարկչի փլագին է, որը թույլ է տալիս կառավարել Ֆեյսբուք սոցցանցի հավելվածների թույլատրությունները, ինչպիսիք են  «Տեղադրել իմ պատին» (Post to my wall) կամ «Մուտք դեպի պրոֆիլի տեղեկություններ» (Access profile info): Սա թույլ կտա օգտվել հավելվածներից, օրինակ՝ տարբեր հորոսկոպներից՝ խուսափելով պատի վրա ավտոմատ կերպով արվող անթիվ-անհամար հրապարակումներից: Փլագինը ստեղծել է Չադ Սելֆը: Բեռնելու համար այցելեք

Տանիքները նորոգվում են ընտրությունից ընտրությո՞ւն

Նոյեմբերյան քաղաքում բազմաբնակարան19 շենք կա: 30-40 տարի առաջ կառուցված շենքերի տանիքները մաշված են: Համայնքային սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս դրանք նորոգելու, բնակիչներն էլ  դրա համար գումար չունեն, դժվարությամբ են լուծում օրվա հացի խնդիրը: Անձրեւները քայքայում են խորհրդային շրջանում կառուցված բնակարանային ֆոնդը: 2007 թվականի աշնանը՝ ՀՀ նախագահի ընտրությունից առաջ, Տավուշի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու համար կառավարությունը

«Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ փոփոխություն չկա»

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որեւէ փոփոխություն չի արձանագրվել. համենայնդեպս, այդ են պնդում բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական հավելվածի փորձագետները։ Հանդեսը անցած շաբաթավերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։ Այս երկրներում, ըստ «Էկոնոմիստ»-ի պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան

Հրայր Թովմասյանը հոգեբա՞ն է

Նոտարների որակավորման քննությունները շարունակվելու են վաղը: Եզրափակիչ փուլ անցած նոտարները քննություն են հանձնելու արդարադատության նախարարի մոտ եւ այն կոչվում է «Բարոյահոգեբանական քննություն»: Մեր տեղեկություններով որեւէ հոգեբան ընդգրկված չէ այդ նորագույն «առարկայի» քննության գործընթացում: Իսկ թե ինչ հարցեր կտա իրավաբան Թովմասյանը՝ կփորձենք պարզել առաջիկայում: Ռ.Մ.

Դպրոցները հանրապետականացվում են

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի մարզի հանրակրթական բոլոր՝ 81 դպրոցներում պետք է կայանան դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթներ: Կթօջախների մեծ մասում ընտրվել են տնօրեններ, մեծ մասամբ` մրցույթներն անցել են առանց այլընտրանքի, մեկ թեկնածուով: Պատահական չէ, որ այս մրցույթների մասին Տավուշի մարզպետարանի տարածած տեղեկությունը ժլատ է. «2011թ. նոյեմբերի 1-ից 26-ը դպրոցների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու բաց մրցույթներ

Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին շնորհվել են դրամական մրցանակներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2011 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հանրապետության 106 մարզիկներին, նրանց մարզիչներին (անձնական մարզիչներ, հավաքականի ավագ մարզիչներ, երկրորդ մարզիչներ), բժիշկներին ու մարզական կազմակերպություններին շնորհվել են դրամական մրցանակներ: Պարգևատրվող մարզիների թվում են` ծանրամարտիկ Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր Արայիկ Միրզոյանը, կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, հունա-հռոմեական ոճի

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միասնական ցուցակի հարց չի քննարկվել

«Ո՜չ մեր կուսակցությունում եւ ո՜չ էլ կոալիցիայում միասնական ցուցակի հարց չի քննարկվել։ Ընտրություններին մասնակցելու ձեւի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հստակ ասել է, եւ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ եւ խիստ զվարճալի համամասնություններ հրապարակողներին, ապա, երեւի թե ավելորդ երեւակայությունը վատ բան չի, բայց

Երեխան խմել է ժավելի սպիրտ

Դեկտեմբերի 16-ին`ժամը 20.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժավելի սպիրտ խմելու հետևանքով թունավորվել և «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի  թիվ 3 շենքի 41 բնակարանի բնակիչ,2009 թվականին ծնված Ռ.Կենգոյանը: Տուժածի վիճակը բավարար է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Վճռաբեկը «Ժամանակի» փոխարեն «Առավոտին» է ուղարկել

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմը ծրարով «Առավոտին» է ուղարկել 4 թերթից բաղկացած «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում»: Այդ որոշումը մեզ հետաքրքիր կարող էր լինել, եթե առնչվեր «Առավոտին»: Սակայն որոշմանը ծանոթանալուց հետո պարզվեց, որ այն կապ չունի «Առավոտի» հետ: Այն ուղարկվել է Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանին, ձեռքի հետ էլ՝ մեզ: Մինչդեռ որոշումը պիտի ուղարկվեր «Ժամանակ» օրաթերթի

Մահացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է երկրի առաջնորդ Քիմ Չեն Իրի 69 տարեկան հասակում վախճանվելու մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Քիմ Չեն Իրը վախճանվել է «ֆիզիկական և մտավոր աշխատանքով գերծանրաբեռնված լինելու պատճառով»: Որոշ հաղորդագրությունների համաձայն, Քիմ Չեն Իրի մահվան պատճառն է դարձել սրտի կաթվածը: Քիմ Չեն Իրը զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնը 1994

Ձյան փաթիլներ՝ Google-ի գլխավոր էջում

Google ընկերությունը հնարավորություն է ընձեռել օգտագործողներին ձյան փաթիլներով զարդարել դիտարկչի էջը: Անհրաժեշտ է միայն Google-ում փնտրել Let It Snow երգի անունը,  և փաթիլները կսկսեն թափվել, իսկ որոշ ժամանակ անց էջը կսառչի: Այն «տաքացնելու» համար պետք է սեղմել էջի վերին մասում գտնվող Defrost կոճակին: Սա Google-ի ամանորյա միակ անակնկալը չէ: Gmail-ի օգտագործողները կարող են զանգել Սանտա

Կողոպուտի մեղադրանքով

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածնի սեփական տներից մեկից բերման են ենթարկել 33-ամյա Արմեն Հովհաննիսյանին: Նա 2002թ. փետրվարի 28-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով: Ա.Հովհաննիսյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Հայն ու վրացին բաժանեցին Եվրոպայի ոսկիները

Լեհաստանի մայրաքաղաքում միմյանց հաջորդած բլից եւ արագ շախմատի Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալները նվաճեցին հայ եւ վրացի գրոսմայստերները. Հրանտ Մելքումյանը՝ բլիցում, Բաադուր Ջոբավան՝ արագ շախմատում: Հետաքրքիր է, որ ռուսաստանցիները բավարարվեցին մեկական արծաթով, իսկ տանտերերին բաժին հասավ նույնքան բրոնզ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանը «չոր» հաշվով ջախջախեց Հունաստանին

Թուրքիայում մենարկած շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն, առաջատար Էլինա Դանիելյանի բացակայությամբ,  4:0 «չոր» հաշվով ջախջախեց Հունաստանի ընտրանուն եւ Վրաստանի հետ միասին ստանձնեց առաջատարի դերը: Մյուս երկրների դիմակայությունում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Հնդկաստան-Ուկրաինա՝ 2:2 Թուրքիա-Չինաստան՝ 1,5:2,5 ՀԱՀ-Վրաստան՝ 0:4 Վիետնամ-Ռուսաստան՝ 1,5:2,5 Այսօր՝ երկրորդ տուրում, հանդիպում են Հայաստանն ու Վրաստանը, Ուկրաինան ու Ռուսաստանը, Հունաստանն

Զինծառայողի մեքենան Գեղարքունիքի մարզում հարվածել է ավանակով սայլակին, կա մեկ զոհ (ֆոտոշարք)

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական եւ բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ Վարդենիսի ոստիկանություն է ներկայացել ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող 29-ամյա Արթուր Վանոյանը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այսօր դեկտեմբերի 18-ին ժամը 18.30-ի սահմաններում իր կողմից վարած

«Պետական գերակայությունը մի կոմբինատի շահերի գերակայություն չէ»

Մերուժան Տեր-Գուլանյանը Քաջարան գյուղի բնակիչների հետ իր այսօրվա զրույցների հիման վրա մեզ հայտնեց իր եզրակացությունը. «Տեղի է ունեցել լուրջ սխալ: Կառավարությունը երբ որոշում է ընդունում գերակա տարածքների մասին՝ բարի պիտի լիներ, նախ այդ ժողովրդի հետ գնար, խոսեր: Պիտի հանրային քննարկումներ անցկացվեին, ինչպես նաեւ՝ պիտի փոխհատուցում տրվեր այդ մարդկանց, ովքեր այդտեղից դուրս են գալու:  Բայց այդ

Վիճաբանություն ԱԺ նախկին ու ներկա պատգամավորների միջեւ

Մեզ զանգահարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ պատմեց հետեւյալը. «Ես Սյունիքի մարզում եմ՝ գործուղման, այցելել եմ բոլոր այն գյուղերը, որոնց հողերը կառավարությունը ճանաչել է օտարման ենթակա՝ գերակա շահի պատճառով: Հանդիպել եմ գրեթե բոլոր գյուղապետերին, միայն երկուսին չեմ տեսել՝ մնացած բոլորի հետ զրուցել եմ, որ ավելի լավ պատկերացում կազմեմ, թե ինչ է տեղի ունենում: Հասել

Ավտովթար «Մայամի»-ի դիմաց, ոստիկանությունը փնտրում է «Վիլիս»-ի վարորդին (Ֆոտոշարք)

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30 սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Մայամի» ռեստորանային համալիրի դիմաց, իրար են բախվել Opel մակնիշի 21 ՍՕ 232 համարանիշի և Վիլիս մակնիշի 68 ԼԼ 918 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության հետաքննիչը, Վիլիսի վարորդը

Մեր ֆուտբոլիստների ցանկությունները Ձմեռ Պապիկից. Ձյունանուշիկներից մինչև նոր ծունկ

Ամանորին մնացել են հաշված օրեր: Բոլորս էլ առանձնահատուկ ջերմությամբ ենք սպասում այդ օրվան: Հավատում ենք, որ մեր չիրականացված երազանքները կկատարվեն նոր տարում: Մեզանից շատերը նամակներ են գրում Ձմեռ Պապիկին` հավատալով հրաշքների: Մեր ֆուտբոլիստներից մի քանիսը ասացին, թե ինչ են ցանկանում Ձմեռ Պապիկից: 🙂   Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Բադալյանը Ձմեռ Պապիկից ցանկանում է գեղեցիկ

Երիտասարդության հետ համագործակցությունը հաջողության գրավական է

Երեկ` դեկտեմբերի 17- ին, տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) «Համագործակցություն» պատգամավորական խմբի այցը Արագածոտնի մարզ: Նրանց (թվով 12 հոգի) Աշտարակ քաղաքում ընդունեց Արագածոտնի մարզպետ` Սարգիս Սահակյանը, ով  ողջունեց «Համագործակցություն »  պատգամավորական խմբի գաղափարները, մաղթեց հաջողություն այլ մարզեր այցելելու, տեղի խնդիրները վերհանելու եւ հնարավորինս լուծում տալու հարցում: Մարզպետի հետ տեղի ունեցած

«Եթե ռեժիմը չի ցանկանում համագործակցել, ուրեմն նրա հետ կարելի է խոսել միայն ճնշման լեզվով»

«Մանվել Բադեյանին ընտրակաշառք տվողն էլ, Մանվել Բադեյանն էլ` որպես ընտրակաշառք վերցնող, կատարել է հանցագործություն: Մենք քարոզչական, վերահսկողական մեթոդներով  պետք է պայքարենք այդ հանցագործության դեմ: Ժողովրդին պետք է բացատրենք, որ երբեք չմտնեն նման հանցավոր սխեմաների մեջ, որովհետեւ երբ նրանց 5 կամ 10 հազար դրամ են տալիս, հետո իրենցից կողոպտում են 1000 դոլար կամ ավելին»,- Aravot.am–ի հետ

Տանգոն տղամարդու համար էր

  Նախկինում լատինական տանգոն միայն տղամարդկանց համար էր, նրանք հատուկ պարում էին` ցուցադրելու իրենց առնականությունը: Տանգոն կրքի խորհրդանիշ է: Տանգոյում ընդունված չէ խոսել, ժպտալ և նայել միմյանց աչքերին: Կարելի է միայն հայացք և հպում:   «Արգենտինական տանգո» խորագիրն էր կրում օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Օվո» Բենդի համերգային երեկոն: «Օվո» Լատիներեն նշանակում է

Մեկնարկն՝ առանց Էլինա Դանիելյանի

Մոտ երկու ժամ առաջ Մարդինում մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը: Լրատվամիջոցների փոխանցմամբ, մասնակից հավաքականներն իրենց մրցակիցների անուններն իմացան մեկնարկից մոտավորապես 4,5 ժամ առաջ: Վիճակահանությամբ մեր աղջիկներն առաջին տուրում խաղում են Հունաստանի հետ: Աշխարհի առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի թիմն այսօր պայքարի մեջ ներգրավվել է առանց առաջատարի՝ Էլինա Դանիելյանի: Առաջին խաղատախտակի առջեւ նրասն

Ավիացիայի պետը վթարի է ենթարկվել. 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 01.00-ի սահմաններում, 24-ամյա Զաև Դենիս Սերգեևը, վարելով «Մերսեդես բենց» մակնիշի 29 ԼՕ 536 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է մայթեզրի բետոնե քարերին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ 23-ամյա Յռավդովա Պետրովնան և 22-ամյա Վենոևա Վյաչեսլավան մարմնական

Տնօրենը «Վոլկսվագեն Տուարեգ»-ով վթարի է ենթարկվել

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.00-ի սահմաններում 56-ամյա Սենորիկ Դադալյանը, վարելով «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 13 ՍՕ 721 համարանիշի ավտոմեքենան, Բագրատունյաց փողոցի թիվ 25 տան մոտ բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով բուժօգնության է դիմել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031