Օրվա լրահոսը

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն արձագանքել է Թեղուտի պաշտպանների կոչին` կապված ՎՏԲ Բանկի հավատարմագրման գործընթացի հետ

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) գործադիր ղեկավար և նախագահ Նաոկո Իշին արձագանքել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից սույն թվականի սեպտեմբերի 6-ին ԳԷՀ-ին հղված նամակին, որտեղ նախաձեռնությունն արտահայտում էր իր մտահոգությունը Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հավատարմագրման գործընթացում ՎՏԲ բանկը ներառելու առնչությամբ: Իր նամակում Նաոկո Իշին նշել է, որ ԳԷՀ-ը մեծ ուշադրություն է դարձնում բոլոր այն մարդկանց կարծիքին,

Ծեծկռտուք եւ իրարանցում Խոսրովի ճամփին (ֆոտոշարք)

Խոսրովի անտառ գնալու ճանապարհին բախում է տեղի ունեցել Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջեւ։ Մոտ 10 բնապահպան, որոնց մեջ են նաև Մարիամ Սուխուդյանը, Եղիա Ներսեսյանը, փակել են ավտոբուսի ճանապարհը, որով նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն ողևորվում էին արգելոցի «Խոսրով» տեղամաս։ Այստեղ նախատեսված է խորհրդակցություն անցկացնել։ «Ա1+»-ի փոխանցմամբ ակտիվիստները գրեթե հայտնվել էին ավտոբուսի անիվների տակ, իսկ

Ինչպե՞ս լինել սեքսուալ. Խորհուրդներ տղաներին հոգեբանից

Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն մասին, թե ինչն է աղջիկներին սեքսուալություն հաղորդում: Այժմ անդրադառնում ենք տղաներին: Այս առիթվ մենք հարցում անցկացրեցինք 40 անձանց շրջանում (20 աղջիկ, 20 տղա- հեղինակ): Տղաների կողմից հնչած ամենատարածված պատասխանները ներկայացնում ենք այստեղ. .Սեքսուալ լինելու համար առաջին հերթին պետք է լինել խելացի և իրազեկ: Քանի որ աղջիկները հետաքրքրասեր են, նրանց

Նիկոլ Փաշինյան. «Չեմ կարծում, որ կոնգրեսում որեւէ մեկի դիրքորոշումը «Մարտի 1»-ի հարցում կարող է փոխվել»

Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի այսօրվա հայտարարության՝ «Մարտի 1»-ի հետ կապված: Նիկոլ Փաշինյանը դեռ չէր հասցրել ծանոթանալ այդ հայտարարությանը, բայց վստահեցրեց՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ իմ արած ցանկացած հայտարարություն, որ նախկինում եղել է, այս պահին շարունակվում է մնալ ուժի մեջ: Եվ դրանք մի՛շտ են մնալու ուժի մեջ»: Հարցին՝ ինչո՞վ

ԿՏԱԿ-ի տնօրեն. 2013-ին բոլոր դպրոցները ինտերնետ կունենան

Այս տարվա հոկտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության 1401 դպրոց միացված է մեկ միասնական ցանցի եւ սպասարկվում է մեկ կենտրոնից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, այս պահին Հայաստանի դպրոցների 98%-ը սպասարկվում է մեկ կենտրոնական ցանցի միջոցով, ելք ունի ինտերնետ, որի համար վճարում է պետությունը, իսկ 2013թ. հունվարից ծածկույթը 100%-անոց

Նախարարը ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնել  ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝  Երևանի պետական բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամիսներին բնականոն 

«Ուր են Սերժ Սարգսյանի հիմնադրած «Մարտիկ» հիմնադրամի փողերը». հարցնում է Արթուր Սաքունցը

«Քաղաքացիական հասարակության հիմնական խնդիրը իշխանություններով զբաղվելն է, այսինքն՝ իրականացնել իշխանության գործառույթների նկատմամբ վերահսկողություն եւ այդ վերահսկողության իրականացումը որոշակի անհարմար հարցեր է առաջադրում, նայած թե իշխանության բնույթը ինչպիսին է»,- այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպված «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրները եւ մարտահրավերները» քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Անդրադառնալով ՀՀ-ում քաղաքացիական

ՀԱԿ թեկնածու. «Ես լուրջ գործերով ու լուրջ անձերով եմ զբաղված, Ռոբերտ Քոչարյանի համար ժամանակ չի մնում»

Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ համակարգող, թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածություն առաջադրած Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը վերստին առաջադրելու դեպքում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ Շիրակի մարզում կունենա՞ նույն քանակությամբ ընտրազանգված, ինչ ուներ 2008 թվականին: Համամի՞տ է հնչող այն կարծիքներին, թե ՀԱԿ-ը ճգնաժամ է ապրում, քաղաքական այս ուժին այլևս չեն վստահում:

Նիկոլ Փաշինյանը՝ Էդվարդ Նալբանդյանին. «Եթե այստեղ շահարկող կա, դա դուք եք»

«ՀՀ արտգործնախարարության հիմնական մտահոգությունը պետք է լինի ոչ թե այն, որ ՀՀ մամուլում կամ քաղաքացիական հասարակությունում որեւէ մեկը այդ երկրներին էկզոտիկ չհամարի, այլ, որ այդ երկրներում, այդ երկրների մամուլում ՀՀ-ին էկզոտիկ չհամարեն»,-այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս դիտարկումից հետո հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին. «Արտերկրում ինչպե՞ս են գնահատում այն պետությանը,

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես ակնկալում եմ, որ կլինի հաղթանակ»

«Որեւէ մեկը եթե կարծում է, որ պետք է վախենամ քաղաքական բահից, նա սխալվում է:  Ես լավագույնն եմ մաղթում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, վիրավորված չեմ, կարծում եմ, որ դա իրենց որոշումն է, որեւէ մեկի սատարումն էլ չեմ հայցում : «Ժառանգությունը» միշտ ունեցել է ֆինանսական խնդիրներ լուծելու մարտահրավեր, որովհետեւ մենք բիզնեսմեն չունենք: Ես որեւէ այլ շահութաբեր գործունեություն չեմ

Կարանտինային պահակակետ է տեղադրվել, սակայն սիբիրախտի հարցն անորոշ է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնի ղեկավար Վասիլ Գալստյանը մեզ ասաց, որ Իջեւան քաղաքում սիբիրախտ հիվանդության մեջ կասկածվող անասունի մսեղիքից փորձանմուշներ են ուղարկվել Երեւան: Նոյեմբերի 5-ի դրությամբ լաբորատոր ուսումնասիրության արդյունքները հայտնի չեն: Վ. Գալստյանը հայտնեց , որ իրավիճակն իրենց մշտական հսկողության ներքո է գտնվում, արվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Նրան հարցրեցինք Իջեւան քաղաքի հարավային

Էդվարդ Նալբանդյանը Էլինար Վարդանյանին կոչ է անում կոռեկտ արտահայտվել

Այսօր 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց՝ Սաֆարովի արտահանձնումից հետո ադրբեջանցի պաշտոնյաները չեն դադարում խոսել ռազմական հռետորաբանությամբ, վերջերս տեղի ունեցավ ձեր հանդիպումը Մամեդյարովի հետ, ինչի՞ն էր ուղղված դա: Նախարարը պատասխանեց, որ գլխավոր նպատակն այն էր, որպեսզի վերադարձվեր Ադրբեջանը կառուցողական բանակցությունների դաշտ. «Ադրբեջանը մերժում էր` բանակցային գործընթացը առաջ շարժելու եւ

«007: Կոորդինատներ «Skyfall». Դիտեք on-line «Առավոտ երիտասարդականի» միջոցով

«007: Կոորդինատներ «Skyfall». սա այն ֆիլմերից է, որին հայ երիտասարդությունը շատ էր սպասում: Օրինակ` Հրաչը ամեն օր ժամանցային տարբեր կայքերում փնտրում է ֆիլմը: Ցավոք չի գտնում, բայց չի էլ տխրում, քանի որ այսօրվանից Մոսկվա կինոթատրոնում ցուցադրելու են այն, իսկ ինքն էլ առաջիններից մեկն է լինելու, ով կդիտի «Skyfall»: Ֆիլմը հետաքրքրել է այն ժամանակ, երբ լսել

Ինչպե՞ս կրճատել ստվերային գովազդային փողերի շրջանառությունը Հանրայինում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Հայաստանի 2013 թվականի բյուջեի նախագծում և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հոկտեմբերի 31-ին առաջարկություն է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի` էլեկտրոնային հասցեներ ունեցող բոլոր 73 պատգամավորներին: Ըստ նրա՝ առաջարկի նպատակը Հանրային հեռուստաընկերությանը պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացնելն ու նույն հեռուստաընկերության հաղորդումները առևտրային գովազդից օրենքով ազատելն է: Առաջարկի

Մուրադ Գրիգորյան. «Հո Գյումրին Միքայել Մինասյանի ամառանոցն ու ռանչոն չէ՞»

Այսօր Գյումրու ՀԱԿ համակարգող , թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Մուրադ Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու իր խորհրդարան մտնելու նպատակն ու ընտրակաշառքի դեմ պայքարելու մեխանիզմները: Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքը, որն ընդգրկում է Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի տարածաշրջանի բոլոր գյուղերը, առանց պատգամավորի մնացին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի Գյումրու քաղաքապետ դառնալուն

Լալա Մնացականյան. Դարեր շարունակ մենք եղել ենք Ռուսաստանի ոչ թե «պուճուր եղբայրը», այլ «պուճուր ծառան»

 «Քաղաքակիրթ երկրում մարդիկ անգամ չգիտեն, թե ով է իրենց նախագահը, եւ դա նորմալ է, որովհետեւ լինել վարչապետ կամ նախագահ` նշանակում է գնալ աշխատանքի: Դա ընդամենը աշխատանք է, որ մենք վստահում ենք այսինչ մարդուն: Իսկ մեր պարագայում չի կարելի քաղաքացիներին ներքաշել յուրաքանչյուր քաղաքական դրվագի մեջ: Ստացվում է այնպես, որ ես իմ թատրոնն ու կինոն թողած` պետք

«Խոսելու առիթ եմ տվել մարդկանց». Սոնա Շահգելդյանն իր նոր հայտարարության մասին

  «Երգի պրեմիերա… այս երգը հատուկ գրվել է իմ կեսի համար», – այսպիսի գրառում էր թողել իր էջում երգչուհի Սոնա Շահգելդյանը և ներկայացրել իր նոր երգը: Այն կոչվում է «Ձեռքդ մեկնիր», իսկ թե ում է նվիրված երգը կամ թե ով է երգչուհու «կեսը» նա այդպես էլ չասաց՝ պատճառաբանելով, որ ամեն ինչ այնքան էլ հստակ չէ

Պետրոս Մակեյանը հակադարձում է Արամ Մանուկյանին . «Կոնգրեսում նման որոշում չի եղել»

Aravot.am-ը այսօր ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, ինչո՞վ է բացատրում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն պնդումը, թե «մարտի 1»-ի կազմակերպման գործում մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է ու քաղաքական ուժեր այդ գործում չեն աշխատել: Ի պատասխան պարոն Մակեյանն ասաց, որ պարոն Մանուկյանը կարող է ներկայացնել անձնական կամ ՀՀՇ-ի կարծիքը. «Չեմ մեկնաբանում պարոն Մանուկյանի ասածները: Կոնգրեսի

Ծերագետ. Հայկական լոշտակի շնորհիվ, Կորեայում ուռուցքային հիվանդությունները քիչ են

Հայերն ամբողջ Խորհրդային միությունում ամենաերկարակյաց ազգն էին, իսկ այսօր կյանքի միջին տեւողությունը բավականին իջել է: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանում ծերագիտության հիմնադիր Գուրգեն Ապրիկյանը: Կյանքի միջին տեւողության անկման պատճառը, ըստ մասնագետի, առաջին հերթին սոցիալ-տնտեսական պայմաններն են: Իսկ խորհրդային տարիներին ամենաերկարակյաց ազգ լինելու հիմնական պատճառը գենն է եղել. «Հայաստանի վրա օտարերկրացիները շատ են

Ալեքսանդր Արզումանյան. «Մի այիբ է դեսպանատուն բացելը, մեկ այլ՝ փակելը»

 Այսօր 2013-ի բյուջեի նախագծից արտգործնախարարությանը հատկացված ֆինանսավորման քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Բյուջեին չեմ անդրադառնա, գտնում եմ՝ ինչքան էլ հատկացվի՝ քիչ է: Անհրաժեշտ է շատ ֆինանսավորվի այս կառույցը»: Անդրադառնալով նախարարի գործուղումների մասին քննադատություններին՝ նա նշեց. «Ընդունելի է, որ չի կարելի որեւէ երկրի մասին նման արտահայտություններ: 10 հազարանոց պետությունն էլ կարեւոր է,

Մեծահարուստ տուժողները դժվարանում էին հափշտակվածի չափը հիշել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին «վնասազերծված» մի շարք ավազակային հարձակումների մեջ մեղադրվողներ Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Այսօր ցուցմունքներ տվեցին տուժողները: «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի կինը՝ Սենիկ Սողոյանը,

Ռեժիսոր. Հոգնել եմ ինտերնետում ՀՀԿ-ԲՀԿ կարդալուց

«Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումները բնականոն հունով չեն ընթանա: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են, ինչը չի կարելի ասել ՀՀ նախագահական ընտրությունների մասին, քանի որ միջազգային ասպարեզում մենք գործոն չենք` ոչ քաղաքական եւ ոչ էլ մշակութային, այդ իսկ պատճառով մեզ երբեմն հիշում են միայն ապրիլի 24-ի կողմերը կամ արցախյան հիմնախնդրի հետ կապված սուր հարցադրումների

Հասարակական կազմակերպությունները՝ պետական կցորդնե՞ր

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրները եւ մարտահրավերները» հանրային քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բացի վերոնշյալից, քննարկվելու է նաեւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգը, որը բացի իրավիճակի վերլուծությունից, որտեղ կարելի է շատ հարցերի հետ համաձայնել, որոշների շուրջ բանավիճել,

Առողջ ազգաբնակչություն ունենալու համար պետք է բարձրագույն բուժքույրեր ունենալ

Հայաստանում տնային բժշկական խնամք ինստիտուտը կայացած չէ: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը: Նրա խոսքերով, պետք է մեր երկրում ունենալ սոցիալական բժիշկներ եւ բուժքույրերի մոդելը, պետք է զարգացնել տնային խնամքի մոդելը, որն ավելի լավ արդյունքներ է տալիս հիվանդին, քան կլինիկականը: Տիկին Համբարձումյանի խոսքերով, Հայաստանում միջին մասնագիտական կրթությունը չի կարող

Պետրոս Մակեյան. Ընտրության իմիտացիայի քողի տակ վերարտադրվելու է վարչախումբը

«Հայաստանում ձեւավորվել է իշխանական բուրգ, որտեղ պաշտոններ են ստանում Գալուստ Սահակյանի նմանների որդիները, միլիարդատեր են դառնում Ռոբերտ Քոչարյանի տղաները, իսկ քաղաքապետ կարող է դառնալ մի երիտասարդ՝ Տարոն Մարգարյան կոչեցյալը, որի միակ արժանիքը Անդրանիկ Մարգարյանի որդին լինելն է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ դժգոհեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ առաջիկա նախագահական

Նոյեմբերի 17-ին կանցկացվի աշնանային ծառատունկ

Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլև բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտումն ու ձևավորումը:  Առաջարկվել է էտման աշխատանքներ կազմակերպել նաև մայրաքաղաքի ճանապարհային

Հրանտ Բագրատյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի մասին. «Վարչապետը ձեռ է առնում բոլորին»

  Օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը բոյկոտեցին ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունները: Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ հաշվի առնելով խորհրդի նիստի ընթացքն ու արդյունքներն արդյոք իրենք չե՞ն զղջում, որ չեն մասնակցել նիստին, թե՞ շարունակում են մնալ նույն դիրքորոշմանը: Տիկին Զոհրաբյանն ասաց. «Նիստի

Պաշտպան. «Մեզ համար ամեն կարված բերան, ամեն կարված աչք առաջացնում է մեծ տագնապ»

Մարդու իրավունքների տեսանկյունից, երբ կալանավորները բերան են կարում, դա կարո՞ղ է  դիտարկվել որպես այնքան սովորական երեւույթ, ինչպես ականջօղ կախելը՝ կանանց համար: Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Որեւէ ինքնախեղում չի կարող դիտվել որպես նորմալ կամ ընդունելի երեւույթ: Ես վստահ եմ, որ արդարադատության նախարարը նույնպես չի կարող հավատալ, որ դա առողջ

Cleveland. «Հայ երաժիշտը իր փորձով և մշակույթով է կիսվում ԱՄՆ-ում»

Հինգ արտասհամանցի արվեստագետներ են այս օրերին գտնվում Քլիվլենդում` մասնակցելու Քլիվլենդ հիմնադրամի ծրագրից մեկին, որի շրջանակներում երաժիշտներ, պարողներ, տեսողական արվեստի մասնագետներ և այլ ոլորտների մասնագետներ են ժամանում քաղաք` իրեն փորձն ու մշակույթը տեղի աշակերտներին, մասնագետներին և այլոց փոխանցելու: Գրում է «Քլիվլենդ» պարբերականը, որն անդրադարձել է այդ ծրագրի մասնակից Լուսինե Հովհաննիսյանին` նշելով, որ 4-րդ դասարանի աշակերտները ուշադրությամբ

Պավել Ավետիսյան. «Ամեն նոր բան իր հետ բերում է խնդիր»

  Վերջին օրերին ՀՀ. նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է տարբեր պատմամշակութային պեղվող տարածքներ: ՀՀ. Գիտության ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանի խոսքով, երկրի ղեկավարը ցանկանում էր ծանոթանալ պեղվող հուշարձաններին եւ տեսնել, թե ինչ խնդիրներ ունեն իրենք: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը տեղյակ էր իրենց գործունեությունից: Գնահատելով պեղումների արդյուքները՝ Ավետիսյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031