Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ տասնվեցերորդ ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ Եվ երբ Ջոնն արհամարհանքով Ջավախյանին ասում էր՝ «ձեր գեղի Մանուկի մասին ենք խոսում», Հայկունին փռթկացնելով  Ջավախյանին հարցնում էր՝ «ձեր գեղը վաբշե ֆուտբոլիստ տվել ա՞, ադա», եւ Ջավախյանը մի քիչ մտածելուց հետո ասում էր՝ «վայ թե երկրորդ լիգայում կամանդ ունեցել ենք», եւ Օրթախը ժպտալով Ջավախյանին

ԲՀԿ-ի թիրախը վարչապետի աթո°ռն է

«Այս պահին քաղաքական դաշտը զբաղված է նախագահական ընտրությունների նախապատրաստության աշխատանքներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա կարծում է, որ պետք է կատարվեն սահմանադրական բարեփոխումներ և Հայաստանը կիսանախագահական հանրապետությունից դառնա պառլամենտական: Պարոն Մարտիրոսյանը կառավարության ծրագիրը «ժամանակավոր» է համարում, քանի որ իր կարծիքով՝ 2013-ի նախագահական ընտրություններից հետո առաջանալու է ֆիզիկական և բովանդակային

Հայկական հեռուստատեսություն. անցյալ, ներկա եւ…

Ասում են՝ Փարիզում մի աղքատ ծերուկ ինքնասպան է եղել, երբ կոնսյերժը, որը նրան թույլ էր տալիս իր հետ միասին հեռուստացույց նայել, տեղափոխվել է եւ իր հետ տարել «մուրազների արկղը»… Դեռ ԱՄՆ-ի լուսահոգի նախագահ Ջոն Քենեդին էր ասում. «Մենք սպորտսմենների ազգ էինք. դարձանք հեռուստադիտողների ազգ»: Միեւնույն ժամանակ անգլիական սպորտային մեկնաբանների համերաշխ «երգչախումբը» պնդում է. BBC-ի սպորտային

Զոլյանը պաշտպանել է Աշոտյանին՝ ասելով՝ «նախարարը ապուշ չէ»

  «Խնդիրը եղավ նրանից, որ ես մեկնեցի Ստրասբուրգ, դրանից հետո ստացա նկատողություն նախարարի կողմից, իսկ տասը օր անց` հեռացվեցի»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նա ասաց, որ երբ զրուցել է իր եվրոպացի գործընկերների հետ, նրանցից տեղեկացել է, որ Հայաստանից այնտեղ ինֆորմացիա է գնացել այն մասին, որ Զոլյանի մասնակցությունը ստրասբուրգյան նիստին

Գյուղատնտեսության փոխնախարար. «Բերբերյանը ներկայանում է գյուղատնտեսության Նոստրադամուս» (տեսանյութ)

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորում»  հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի կանխատեսումներին չի հավատում. «Տեղական ինքնակառավարման մարմինները խուսափում են թվեր հրապարակելուց, վերլուծություններ անելուց, Բերբերյանը մենակ կամ 4 հոգով այդ դաշտի ողջ վերլուծությունն անում է: Ներկայացնում էր, որ այս տարի ծիրանի բերք չի լինելու, արտահանում չի լինելու: Նույնը կարտոֆիլի մասով էր կանխատեսումներ  արել: Անցյալ տարի կարտոֆիլի

Հայտնի են դարձել տարվա ամենասեքսուալ բուսակերները

«Մարդիկ` հանուն կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքի» (People for the Ethical Treatment of Animals, PETA) կազմակերպությունը հայտարարել է այս տարվա ամենասեքսուալ եւ հայտնի բուսակերների անունները:  2012 թվականին այդ պատիվը տրվել է 50-ամյա դերասան Վուդի Հարելսոնին եւ 35-ամյա դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնին: Դեմի Մուրի հետ «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմում նկարահանվելուց հետո աշխարհով մեկ հայտնի դարձած դերասան Վուդի Հարելսոնը միս

«Երեւանի՝ գրքի մայրաքաղաք լինելը մեծագույն սուտ է»

Բանաստեղծ Վահե Արսենը՝ Ռոտերդամի պոեզիայի փառատոնի ու հայկական իրականության մասին Բանաստեղծ Վահե Արսենը նոր է վերադարձել Ռոտերդամից, որտեղ հունիսի 11-17-ը մասնակցում էր Ռոտերդամի պոեզիայի միջազգային 43-րդ փառատոնին: Հայաստանից միայն ինքն էր, իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհից 20 հոգի է հրավիրված եղել: Վահե Արսենը նշում է, որ ընտրությունը կատարվել է բարձրագույն չափանիշներով, մի քանի տարվա ընթացքում: Հայ

Գեղանկարիչը՝ բանաստեղծուհուն. «Կնոջ սեռական օրգանն աջարական խաչապուրու հետ համեմատելը հումոր չէ» (տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբում նախագահի՝ եթերային քաղաքականությունը փոխելու վերաբերյալ հանձնարարականի շուրջ բանավիճեցին բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը և գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը: Մարինե Պետրոսյանը նկատել է, որ եթերային քաղաքականությունը փոխել ցանկացողների շրջանում համատարած նեգատիվիզմ է տիրում. «Ասում են՝ այս կամ այն սերիալը փակենք, կամ դրանց լեզուն դարձնենք գրական: Բայց սերիալների սյուժեն լեզվի փոփոխությամբ չի մաքրվի: Մարդիկ իրենց մեջ

Փոխվում են հին նմուշի վկայականները

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն՝ գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական իրավունքի վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012թ. հունիսի 30-ին: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, որ հունիսի 30-ից հետո «այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ

Պաշտպանները խնդրեցին ընթերակային բացել դեմքը

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Որդիս՝ Գ. Խաչատրյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրօրի 266 եւ 268 հոդվածներով (թմրամիջոցների օգտագործում եւ իրացում), որը քրեական գործերով վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է անփոփոխ: Պարոն նախագահ, ես համաձայն եմ, որ եթե որդիս կատարել է այդ արարքները,

Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների գումարների հետքերով

«Առավոտն» օրեր առաջ տեղեկացրել էր, որ ցեղասպանության զոհերի ժառանգների հարցով Հայաստանի արդարադատության նախարարությունը ստացել էր ամերիկյան դատարանում գործը ներկայացրած հայ փաստաբանի՝ Վարդգես Եղիայանի պարզաբանումները: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Վարդգես Եղիայանի օգնականը՝ Արմեն Մանուկ-Խալոյանը, հաստատեց, որ Լոս Անջելեսի Կենտրոնական շրջանի դատարանում 1 տարի է, ինչ քննության է դրված «Հայկական ցեղասպանությանը վերաբերող գործը»: Այն առնչվում է իրավահաջորդների

«Ժողովուրդների Բարեկամություն» այգին՝ Դավիթաշենում

Երբ ՀՀ կառավարությունը հողհատկացումը հաստատի, շինարարությունը կմեկնարկի Դավիթաշեն վարչական շրջանում նախատեսվում է հիմնել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող այգի, որը կկրի «Ժողովուրդների Բարեկամություն» անունը: Այգին կզբաղեցնի 2,3 հա տարածք եւ կունենա 4 գլխավոր դարպաս: Ըստ նախագծի, որի հեղինակը Կրասնոյարսկի շրջանում գործող «Ստիմեքս» շինարարական ընկերության տնօրեն Վլադիմիր Վոպիլովն է, այգում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ հուշակոթող: Կենտրոնական կոթողը

Քարաբերդցիներին խաբել է անգամ հայոց արծիվը

ՀՀԿ-ին գյուղովի ձայն տված բնակիչները այժմ իշխող կուսակցությունից պատիվ են պահանջում Անիի տարածաշրջանի Քարաբերդ, Ձիթհանքով գյուղեր հասնելն այնքան էլ հեշտ չէ. Մարալիկից դեպի այս գյուղեր ճանապարհը այնպիսի քարուքանդ վիճակում է, որ գրեթե անհնար է առանց սրտխառնոցի, գլխապտույտների կամ մեքենայի ջարդուխուրդ լինելու տեղ հասնել: Պատահական չէ, որ տարիներ շարունակ գծատերերը հրաժարվում են ավտոբուս կամ միկրոավտոբուս ուղարկել

Դավիթ Շահնազարյանին «օտարե՞լ են» համաժողովրդական շարժումից

Թե՞ նա գնացել է հանգստի կամ մտքերը ժողովելու Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի իր վերջին ելույթում նշել էր, որ երբ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս եկավ՝ թուլացավ Սերժ Սարգսյանը եւ ավազակապետությունը: «Առավոտի» հարցին՝ Ձեր գնահատականներով՝ ՀԱԿ-ը վերջին տարիներին չի՞ թուլացել, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը չի թուլացել, ՀԱԿ-ը քայքայվել է: Ո՞ւր է Դավիթ Շահնազարյանը, ո՞ւր

Անձկության իմ հիվանդությունը

Ես փնտրեցի ժամանակն ու չգտա, ես տեսա միայն շարժումը, տեսա՝ ինչպես են փոքրերը մեծանում, եւ ինչպես են ծերանում մեծերը: Եվ ինչպես է նոր եկող աշխարհը մոռանում հներին՝ համարելով հնացած: Այնինչ՝ այդ նույն հեռացողների, թերեւս չգիտակցված արյան ջահել խայտանքն է իրենց մեջ: Ես փորձեցի, ուզեցի ճանաչել ժամանակը, տեսնել նրա դեմքն իմ անցողիկ կյանքում ու չտեսա: Եվ

Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանցի հակերներն աշխատում են կենսառիթմերով»

Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ադրբեջանին լուրջ վտանգ է համարում Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման առումով: Նրա տեղեկացմամբ` ադրբեջանցիները  վերջին կես տարում 15 հայկական լրատվամիջոց են «կոտրել»: Այսօր «Վարկած» ակումբում պարոն Մարտիրոսյանն ասաց, որ  հայկակական կայքերը ադրբեջանցիներից բացի նաեւ թուրք հակերներն են կոտրում. « Թուրք եւ ադրբեջանցի հակերներն ապրում են կենսաբանական ռիթմերով,  ունեն

«ԱԺ ընդդիմադիր ուժերը համակարգային փոփոխության խնդիր չեն դնում»

Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ այսօր Հայաստանին պետք է ոչ թե ընդդիմություն, այլ դիմադրություն: Իսկ ՌԱՀՀԿ փորձագետ Էդվարդ Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում չկա այն նախաձեռնող խումբը, որը հստակ պատկերացնում է այդ դիմադրության ծրագիրը եւ պատրաստ է գնալ համապատասխան անձնազոհության ու զրկանքների:  «Առավոտ»– Նորընտիր Ազգային ժողովի կարճատեւ գործունեությունը, մասնավորապես կառավարության ծրագրի

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում»

Հունիսի 29-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին տեղեկացրեց Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային

Եթե դու մարդ ես

Երեկ tert.am-ում մի լուր կարդացի , որն իր հերթին թարգմանություն էր newsru.com-ից: Լուրն այն մասին էր, որ բրիտանացի 21-ամյա լրագրող Նատաշա Սմիթը դաժանորեն բռնաբարվել է Կահիրեի Թահրիր հրապարակում՝ նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսիի հաղթանակը տոնող տղամարդկանց կողմից: Այն մանրամասներից, որոնք իր պատմության մեջ ներկայացնում է բրիտանացի լրագրողը, հնարավոր չէ հասկանալ՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Այնպես

Ստրոսս-Կանի կինը տնից դուրս է արել ամուսնուն

Միջազգային արժույթի հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի կինը՝ Աննա Սինկլերը, ամուսնուն դուրս է արել տնից, տեղեկացնում է YNN-ը` վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները։ Ամուսինները բաժանվել են մոտ մեկ ամիս առաջ։ Սինկլերն ինքն է պնդել, որ ամուսինը հեռանա Փարիզում գտնվող իրենց համատեղ բնակարանից։ Այժմ Ստրոսս Կանը ապրում է փարիզյան մեկ այլ բնակարանում։ Հանրահայտ հեռուստալրագրողուհին և նախկին ֆինանսիստը 2011-ի

Բարբարոսություն Սեւանա լճի նկատմամբ

Ջրային տնտեսության պետական կոմիտեից ասում են, թե այս տարի ձյունն անձրեւների միջոցով չի հալվել, հետեւաբար սելավաջրերի միջոցով ջրամբարները չեն լցվել։ Սակայն որոշ վայրերում նույնիսկ հեղեղներ են եղել. «Էկո-Լուր» ՀԿ-ի տեղեկացմամբ, հունիսի սկզբին հեղեղը ծածկել է ՀԱԷԿ-ի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքները, «Հայպետհիդրոմետ» ծառայությունն էլ չի հաստատում, որ 2012 թ. սակավաջուր տարի է։ Նույն կոմիտեն Սեւանա

Ամբողջ 120 րոպե տրիբունայում քնած էր

Յուրաքանչյուր ֆուտբոլասեր երազում է գոնե մեկ անգամ ներկա գտնվել մարզական այնպիսի խոշոր տոնահանդեսի, ինչպիսին Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է: Բայց բախտը ոչ բոլորին է ժպտում: Ավելին, երբեմն ճակատագիրը բարեհաճ է այնպիսիների հանդեպ, որոնք որուէ առնչություն չունեն սպորտի, տվյալ դեպքում՝ ֆուտբոլի հետ: «Դոնբաս Արենայում»՝ Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման ժամանակ եղավ մի պահ, երբ մեր տրիբունայում

Առատ բերքը բե՞ռ է դարձել

Aravot.am-ը ստացել է հաղորդագրություն «Սպայկա» ընկերությունից, որում ասվում է.«Ս.թ. հունիսի 19-ից Սպայկա ՍՊ ընկերությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում նախաձեռնել է աննախադեպ մասշտաբի ծիրանի մթերում, որի շնորհիվ հիմնովին լուծվել է տեղի համայնքների ծիրանի և կեռասի սպառման խնդիրը շուկայական բարձր գներով: Այս տարի բերքի հասունացումը տարբեր շրջաններում տեղի է ունեցել միաժամանակ և ընկերությունը ստիպված է եղել

«Երկրում բանդիտական ռեժիմն է իշխում»

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագիրն ընդամենը բլեֆ է։ – ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին Դուք ներկա չէիք, Ձեզ հարթակում չենք տեսել, ո՞րն էր պատճառը։ – Մենք, մեր քաղխորհուրդը ներկա էր հանրահավաքին, ես չեմ սիրում էն վերեւում՝ հարթակի վրա կանգնել,

Պարգեւտրվել են հետմահու

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով. Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը: Արիության մեդալով պարգևատրվել

ԵԽԽՎ-ում այսօր անդրադառնալու են նաեւ Հայաստանին

Այսօր, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված է մի հարց, որն անուղղակիորեն առնչվում է նաեւ Հայաստանին: Խոսքը մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող, ԵԺԿ-ն ներկայացնող Անդրես Հերկելի ներկայացրած «Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացի առաջընթացը» վերնագրված զեկույցի մասին է, որը ժամեր հետո` որպես բանաձեւի նախագիծ, ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանն ու քվեարկությանը: 38 էջանոց այդ փաստաթղթի, որում ներկայացված է ԵԽԽՎ անդամ

Պորտուգալիայի պարտությունն ամենածանրը պատանի Էմանուելը տարավ (Տեսանյութ)

Հայկական պատվիրակության կազմում, որը հավաքվել է «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության անցկացրած շահումային ակցիայի արդյունքով, բոլորը երկրպագում էին Իսպանիայի հավաքականին: Միայն երկու հոգի էին անհամբերությամբ սպասում պորտուգալացիների հաղթանակին, որոնցից մեկը պատանի Էմանուելն էր: Նա հենց այդ ոգեւորությամբ էլ քայլում էր Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոն, որը «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի բազան է եւ որի հիմնանորոգման վրա սեփականատերը՝ հայտնի

Ուղիղ եթեր. «Դեմ առ դեմ»: Հյուրերն են Գագիկ Գինոսյան եւ Արտաշես Ալեքսանյան

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի  հյուրերն են «Կարին» երգի, պարի ազգային համույթի գեղարվեստական ղեկավար   Գագիկ Գինոսյանը եւ կինոյի եւ թատրոնի դերասան  Արտաշես Ալեքսանյանը:  Քննարկման թեման` հայկական սերիալները:   “ aravot on livestream.com. Broadcast Live Free

Սպանություն «արա»-ի պատճառո՞վ

Հունիսի 28-ի  ուշ երեկոյան, Իջեւան քաղաքի ծայրամասում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրում 31-ամյա Հունան Թամամյանը խնջույքի է մասնակցել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի եւ 3 այլ անձանց հետ: Խնջույքի ընթացքում Հունան Թամամյանը, վիճաբանելով Խորեն Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Վերջինս Իջեւանի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Իջեւանի  մեր աղբյուրներն ասում են, որ

«ՀԱԿ-ի ձայները փոշիացան, որովհետեւ մարդկանց մի քանի տարի շարունակ հրապարակ բերելով ու տուն ուղարկելով՝ «բռնաբարեցին» հանրահավաքի գաղափարը»

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը: – ՀԱԿ-ը հայտարարում է, որ շարունակելու է հանրահավաքային պայքարը եւ պայքարելու է խորհրդարանում։ Արդյունավե՞տ եք համարում նման գործելաոճը։ – Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, բնականաբար, նման հայտարարություն պետք է աներ՝ դառնալով խորհրդարանական ուժ։ ՀԱԿ-ը կորցնում է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031