Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանցի հակերներն աշխատում են կենսառիթմերով»

Հունիս 29,2012 13:07

Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ադրբեջանին լուրջ վտանգ է համարում Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման առումով:

Նրա տեղեկացմամբ` ադրբեջանցիները  վերջին կես տարում 15 հայկական լրատվամիջոց են «կոտրել»: Այսօր «Վարկած» ակումբում պարոն Մարտիրոսյանն ասաց, որ  հայկակական կայքերը ադրբեջանցիներից բացի նաեւ թուրք հակերներն են կոտրում. « Թուրք եւ ադրբեջանցի հակերներն ապրում են կենսաբանական ռիթմերով,  ունեն ստաբիլ օրեր հարձակման համար»: Մասնագետի խոսքով, հարձակման օրերը հիմնականում  տոն ու սեւ օր համարվող օրերին է լինում: Զանգվածային հարձակման լավ ժամանակ էին ադրբեջանցիներն ընտրել 2011-ի դեկտեմբերից 2012թ.  հունվար ընկած ժամանակահատվածը: Օգտվելով կայքերի ադմինիստրատորների տոնական  զբաղվածությունից` միանգամից 400 հայկական կայք էին  կոտրել: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հարձակումները շարունակվել են նաեւ հունվար-մարտ ամիսներին ՝ Խոջալուի դեպքերով պայմանավորված: Այդ ընթացքում էլ ԼՂՀ կառավարական մի քանի կայք են կոտրել: Ի տարբերություն ԼՂՀ կառավարական կայքերի, ըստ պարոն Մարտիրոսյանի, հայկական պետական կայքերն ԱԱԾ պաշտպանության տակ են, ինչի շնորհիվ հարձակումները հիմնականում անհաջող են լինում:

Հակերների սովորական հարձակումներից ավելի շատ մասնագետներին մտահոգում են DDOS  կոչվող հարձակումները, երբ նույնիսկ  դժվար է պարզել՝ ով է հարձակվողը. «Կեղծ այցելություններ են ավելացնում ու կայքը դառնում է անհասանելի: Սա  ամենավտանգավոր հարձակումներից է, պատվիրատուն պարզ չէ, իսկ պաշտպանվելը դժվար է»:

Մասնագետի տվյալներով` նախընտրական շրջանում  հայկական  3 կայք է այսպիսի հարձակման ենթարկվել: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ նման հարձակումը 50 դոլարով էլ է հնարավոր անել, իսկ պաշտպանվելը շատ ավելի թանկ է՝ սկսած մի քանի հարյուր դոլարից մինչեւ հազարավոր դոլարներ արժե:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930