Օրվա լրահոսը
Գինի խմելը պատվիրան կատարելու պես է
Մինչդեռ հայերը վերածվել են օղի խմող ժողովրդի «Գինու մեջ խտացված են այն կոդն ու բաղադրիչները՝ օդ, ջուր, հող, մարդ, հեքիաթ, իրականություն, որոնք միասին ծնում են գինին, ուստի գինու մեջ ամբողջացած է երկրի համուհոտը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հայաստանի գինեգործների միության եւ «Մարան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա փաստում է, որ դա շատ երկրների տուրիզմի
Ծեծում է նա, ով ծեծվել է
Այսօր ընտանեկան բռնությունների մասին խոսեցին հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ու իրավաբան Մարիաննա Եղիազարյանը: Ըստ հոգեբանի՝ 2008 թվականից սկսած՝ շատ է խոսվում ընտանեկան բռնությունների մասին, եւ որքան շատ ենք խոսում, այնքան ավելի շատ են բացահայտվում այդ չարաբաստիկ դեպքերը: «Հայկական ավանդական ընտանիքներում շատ են բռնությունները, հաճախ կանայք զոհ են դառնում ոչ միայն ամուսնու, այլեւ սկեսուրի կողմից»,-նշեց հոգեբանը, ավելացնելով,
Վերջին մի քանի տարում մարդիկ նախընտրում են հանգստանալ Անթալիայում
Արդեն ավարտվում է ամռան առաջին ամիսը, և ճիշտ ժամանակն է մեկնել հանգստի: Ծով, արև, լավ տրամադրություն… Ի՞նչ է պետք ամառային հանգստի համար: Իսկ որտե՞ղ են ցանկանում հանգստանալ մեր համաքաղաքացիները: Տարբեր բնագավառի մարդկանցից փորձել է ճշտել «Առավոտ երիտասարդականը». Դերասան Երվանդ Ենգիբարյանը նախընտրում է հանգստանալ Թուրքիայում. «Ամեն տարվա պես այս տարի ևս կմեկնեմ Թուրքիա», – ասում
Հարկերն ինչպես հավաքել
Նախորդ տարվա համեմատությամբ՝ Լոռու մարզի ոչ մի տարածաշրջան հողի հարկի հավաքագրման ցուցանիշները չի բարելավել: Թեեւ այս տարվա մարտի 21-ին ընդունվեց «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքը, համաձայն որի՝ հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն
«Խորանի» ղեկավարն «արշավում» է Իսպանիայի հայ համայնքի վրա
«Խորան» աղանդի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը, ըստ Միացյալ Երիտասարդական Լիգայի (ՄԵԼ) ունեցած աղբյուրների, սկսել է «արշավել» Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների վրա: Այդ մասին aravot.am-ին հայտնում է Հայաստանում գործող ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: Նա նշում է, որ Հրաչյա Խաչատրյանը Իսպանիայում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ տարբեր քրեական գործեր է հարուցում, վնասում կամ գողանում նրանց ունեցվածքը եւ սպառնում ՄԵԼ-ին
«Մենք չենք ցանկանում հրաժարվել արձանագրություններից»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հարցազրույցը չորս լրատվամիջոցներին «Ազգ»- Թեեւ ԱՄՆ-ը, ինչպես աշխարհի մյուս երկրները, չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն միակ երկիրն է, որ ամեն տարի տրամադրում է ամերիկյան պետական օգնություն ԼՂՀ-ին, ինչի համար շնորհակալ ենք: Դրանով հանդերձ՝ երբ Բաքուն ռազմատենչ հայտարարություններ է անում, կամ ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն գործողություններ են իրականացնում ամերիկյան պետական օգնություն
Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը ամփոփեց Էրեբունի ամրոցի 2012թ. պեղումները
Այսօր Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը: Զանգվածային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսը բացեց արգելեց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը` ներկայացնելով Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցության նախորդ տարիների փորձը և այս պեղումների նպատակը: Բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, մասնավորապես ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյանի վաստակը, որոնք թույլ են տվել Երևանը ներկայացնել աշխարհի հնագույն
«Ես ոչ մեկին տրամադրված չեմ որեւէ մեկի գրկից հանեմ, մյուսի գիրկը դնեմ»
Պետրոս Մակեյանը համաձայն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Հայ ազգային կոնգրեսի որոշ անդամների համար անհասկանալի է եղել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, հատկապես՝ ԲՀԿ-ին ուղղված հերթական մեսիջի առումով: «Առավոտի» հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ եւ ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը նշեց. «Եթե ԲՀԿ-ի մասին ամբողջական ենք խոսում, ուրեմն պետք է խոսենք նաեւ Գագիկ Ծառուկյանի փողերի մասին
Փոքրիկ «ձնհալը»
Անկախ նրանից, թե ով է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, եւ արդյոք կլինի՞ այդպիսին, անկախ նրանից, թե ինչպես են ավարտվելու այդ ընտրությունները, կարելի է արձանագրել, որ այս պահին քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների համար ստեղծվել է հարաբերականորեն ազատ գործելու դաշտ: Ընդգծում եմ՝ հարաբերականորեն, որովհետեւ մենք շա՜տ հեռու ենք ժողովրդավարության եւ խոսքի
Համաշխարհային ռեկորդ սուրճի հատիկներով
Մի քանի ռուս նկարիչներ սուրճի հատիկներից պատրաստել են գեղեցիկ կնոջ պատկեր մի գավաթ սուրճով: Այս մասին իմանում ենք The Telegraph-ից: Նկարը իր չափսերով սահմանել է համաշխարհային ռեկորդ: Այն ցուցադրության է հանվել Գորկու անվան զբոսայգում, որպեսզի բոլոր անցորդները կարողանան տեսնել այն և գնահատել: Նկարիչները այն անվանել են «Զարթոնք»: Նախորդ ռեկորդ սահմանած նկարի մակերեսը եղել է 25
ԵԽ գրասենյակի ղեկավար. Հայաստանը ԽՍՀՄ կրթական համակարգի հածանավն է եղել (Տեսանյութ)
Այսօր, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության` Հայաստանի կողմից պաշտոնական ստանձնման արարողությունը: Պաշտոնական այցով արտերկրում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը հայտնեց, որ Բոլոնիայի գործընթացի՝ հուլիսի 1-ից ստանձնելիք քարտուղարությունը պատվաբեր է Հայաստանի համար. «Մեր կրթական համակարգը նախկինում չի իրականացրել նման աննախադեպ
ԱԱԾ տնօրենը խուսափեց լսել ցուցարարին (Տեսանյութ)
«Պետությունը խիստ վտանգավոր վիճակում, է սոցիալական ռումբ է պայթելու՝ կապված այս երկրում սեփականաթալանման հետ: Սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է , որովհետեւ, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ պետական դավաճաններ են այս գործի հեղինակները»,- Aravot.am-ին դժգոհեց Սոնա Մաղաքյանը: Նա մոտեցավ կառավարություն եկող ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, որ մտահոգություններն ասի, բայց պարոն Հակոբյանը լուռ մտավ կառավարության շենք: Արփինե
Ստրասբուրգում Դավիթ Հարությունյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահի հետ
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին: Որ այդպիսի հանդիպում, ընդ որում` ոչ միայն, այլեւ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հետ, տեղի էր ունենալու՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկի օրը հրավիրված իր ասուլիսում հայտարարել էր հենց ԵԽԽՎ նախագահը: Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ժան Կլոդ
Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30- ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000
Իսկ ի՞նչ ենք անում, որ արտագաղթը նահանջի
Ընդհանուր առմամբ մեզանում «ահագնացող» արտագաղթի մասին թեման ավելի ուժգին է ծավալվում ցանկացած ընտրությունից հետո: Տարիներ առաջ՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո եւս, երբ հերթական անգամ ակտիվացել էր արտագաղթի թեման, միգրացիոն ծառայությունը, 2008-2010թթ. ուղեւորահոսքերի տվյալները համեմատելով, հայտարարեց, որ զանգվածային արտագաղթի մասին փաստող տվյալներ չկան: 2010-ին գնացողների եւ վերադարձողների տարբերությունը միգրացիոն գործակալությունը դիտարկում էր ավելի քան 29 հազարի
«Մատչելի բնակարանները» երիտասարդներին հետաքրքիր չեն
Երիտասարդ, կարող եւ աշխատասեր անձանց գործունեությունը Հայաստանում խթանելու համար, 2010թ. փետրվարի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 20Ա որոշմամբ գրանցվեց եւ լիցենզավորվեց «Բնակարան Երիտասարդներին» կազմակերպությունը: Ըստ առաջադրված ծրագրի, պետությունը խրախուսում է երտասարդների` երկրում հաստատվելու եւ գործունեություն ծավալելու որոշումները: Ավելին, այս ծրագրի միջոցով պետությունն աջակցում է երիտասարդներին` բնակարան ձեռք բերելու որոշման հարցում: Թեեւ Հայաստանում գործող 20
Դոլարը թուլանալու միտում ունի: Թեեւ բանկերը հակված չեն դա թույլ տալու
Ինչպես հայտնի է, առանձին շաբաթների ընթացքում Կենտրոնական բանկը ստիպված եղավ վաճառել ընդհուպ մինչեւ 30 մլն դոլար, որ աննախադեպ մեծ ներարկում է Հայաստանի արժութային շուկայի համար։ Սակայն անգամ այդ պայմաններում անհնարին էր լինում կանխել դոլարի վերելքը։ Այժմ կարծես վիճակը մի փոքր փոխվել է։ Չնայած Կենտրոնական բանկը չի միջամտում, այնուհանդերձ շաբաթը մեկնարկեց ամերիկյան արժույթի մի փոքր թուլացմամբ։
«Ես հոգով եմ բնապահպան, իսկ դրանք՝ փողով»
Նոր Նորքի զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի զբոսայգում կառուցվող Նանսենի թանգարանի կառուցապատման դեմ հանդես եկող բնապահպանների մասին այսպես արտահայտվեց տեղի բնակիչը Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշեց Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում` կառուցել Նանսենի տուն-թանգարան` Սառա եւ Կառլեն Եսայանների հովանավորությամբ: Թանգարանի աշխատանքները սկսեցին. գործի անցան ոչ միայն շինարարները, այլեւ բնապահպանի
Լիլիթ Պիպոյան. «Եթե դու քո տեսակով իրենց նման չես, արդեն դուրս ես մնում նրանց շրջանակից»
Հատված երգչուհի Լիլիթ Պիպոյանի հարցազրույցից: – Երկար տարիներ երգարվեստում եք, բայց, ցավոք, քիչ տեսահոլովակներ ունեք, եթերում էլ հաճախակի չեք երեւում… – Դա այնքան ծեծված ու հոգնեցնող թեմա է, անիմաստ է խոսել դրա մասին, միեւնույն է, բան չի փոխվելու։ Ես կարող եմ իմ մասին ասել, որ այս ընդհանուր ընդունված նեղ հոսանքի մեջ չեմ։ Իսկ ով ընդհանուր
Պուտինին վստահում է ռուսաստանցիների մոտ կեսը
Ռուսաստանի նախագահին վստահում է երկրի բնակիչների միայն 49 տոկոսը: Սա են վկայում «Լեւադա» հետազոտական կենտրոնի այս շաբաթ հրապարակած հարցման հերթական արդյունքները: «Հունիսի առաջին երկու շաբաթներին 1500 ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ պետական կառավարման ողջ համակարգն աստիճանաբար հեղինակազրկվում է` կորցնելով իր երբեմնի բարձր վարկանիշը», – արձանագրում են ռուս սոցիոլոգները` նկատելով, որ 2009-ի նոյեմբերին
«Ես իրեն պետք է վնաս տամ, նայի դրանից դու էլ չտուժես». «Արարատ 73» տաքսի սերվիսի տնօրենին ասել է ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը
39-ամյա Վահան Ղազարյանը 2002 թվականից մինչեւ 2007 թվականը աշխատել է «Իրավունք» թերթում։ Ավելի որոշակի՝ նա եղել է Հայկ Բաբուխանյանի անձնական վարորդն ու թիկնապահը։ 2007 թվականից Վահանն այլեւս չի աշխատել Բաբուխանյանի մոտ, սակայն նրանից երիտասարդը դեռեւս վերջնական չի ազատագրվել։ Ավելին՝ «նախկին շեֆը» հիմա էլ բացահայտ սկսել է ահաբեկել Վահանին։ «ՉԻ» հետ զրույցում Վահանը պատմեց. – Անցյալ
Եվրամիությունը հետաձգում է Հայաստանի հարցով դոնորների համաժողովը
Եվրամիությունը առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը՝ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, եւ այժմ Բրյուսելում սպասում են 2013-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է կառույցի՝ ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն։ Հիշեցնենք՝ նույն պաշտոնյան խորհրդարանական ընտրություններից առաջ՝ անցած տարվա
Պատմություն առարկայի թեստերի հարցերով դիմորդներին մոլորեցնում են
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել մանկավարժ Մարիետա Պետրոսյանը, որը դժգոհում էր 2012 ուսումնական տարվա հայոց պատմություն առարկայի ընդունելության քննական թեստերի հարցերից։ Դրանք, ըստ մանկավարժի, այնպիսի հարցեր են, որոնց միջոցով պարզապես դիմորդներին մոլորության մեջ են ցանկանում գցել։ «Սովորաբար թեստերը պետք է կազմվեն այնպես, որ վիճելի հարցեր երեխայի առջեւ չդրվեն, դրան գումարած՝ խիստ գիտական ձեւով կազմված նախադասությունները դիմորդներին
Ցուցարարը ինսո՞ւլտ է տարել կառավարության շենքի առջեւ (տեսանյութ եւ ֆոտոշարք)
Այսօր կառավարության շենքի առջեւ խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ արդեն մի քանի օր հացադուլ հայտարարած զինծառայող Ռուբեն Միքայելյանի մայրը՝ Շամիրամ Միքայելյանն էր եկել : Նա պատմում էր, որ սրտի արատով որդուն բանակում սպան ստորացրել է ու հասցրել ինքնասպանության, իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար: Շամիրամի մայրը թոռան համար օգնություն
Ընդդիմությունը նախագահի առնվազն երեք թեկնածու կունենա
ՀԱԿ-ի հանրահավաքի ասելիքը օրակարգային կարելի էր այլեւս չհամարել, քանի որ ընտրությունների թեման ՀԱԿ-ի խորհրդարան անցնելով ի վերջո փակվեց, ու անգամ հանրահավաքի հրավիրումն այս պահին ժամանակավրեպ էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ արհեստական թե ինքնաբերաբար` ՀԱԿ-ը փորձում է օրակարգ բերել քաղաքական ընդդիմության բոլոր միավորների հետ համագործակցելու խնդիրը, որի ուղղորդումը կարծես այս պահին ՀԱԿ-ի ցանկությունների եւ
Վիտալի Բալասանյան. «ՀՅԴ շարքերը չեն ենթարկվելու կենտրոնական կոմիտեի որոշմանը»
Հատված ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հարցազրույցից։ – Այստեղ տեղեկություններ կան, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եկել է Ղարաբաղ եւ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, առանց Ղարաբաղի դաշնակցականների հետ խորհրդակցելու, հայտարարել է, որ ՀՅԴ-ն Բակո Սահակյանին է սատարելու, ինչից հետո տեղի դաշնակցականները հայտարարել են, որ դուք եք իրենց թեկնածուն։ Դա ի՞նչ պատմություն է, ովքե՞ր
ԼՂ կարգավորումն «կենսական» նշանակություն ունի ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման համար, ասել է Էշթոնը
Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ առաջընթացը ԼՂ հակամարտության կարգավորման «կենսական նշանակություն ունի Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք օգտագործման համար»: Այս մասին հայտնել է ԵՄ Բարձր Ներկայացուցչի խոսնակը` հունիսի 27-ին Բրյուսելում կայացած Քեթրին Էշթոնի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից
Որքան ծանր է բարոյահոգեբանական վիճակը, այնքան փոքրանում են պայքարելու ուժն ու ցանկությունը
Արտագաղթի մասին զարհուրելի թվեր, ինքնասպանությունների մասին զարհուրելի լուրեր, զարհուրելի պատմություններ սպանությունների մասին՝ որդին հորը, փեսան՝ աներորդուն, սկեսրայրը՝ հարսին, հարեւանը՝ հարեւանին, երթուղայինի վարորդը՝ մեկ ուրիշ վարորդի, օլիգարխի թիկնապահները՝ ՊՆ բժշկին, մայրը՝ երեխաներին, թոռը՝ տատիկին եւ աղքատություն, աղքատություն, աղքատություն, անհուսություն ու էլի անհուսություն, սա է այսօրվա Հայաստանը։ Բայց սա դեռ ոչինչ, այս ամենի հետ՝ չկա ապագա, ապագային
ԵՄ-Հայաստան հարաբերությունները նման են ինքնաթիռի՝ արագություն վերցնելու հետ
«Կոնգրես» հյուրանոցում սկսվել է արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրամիություն ենթահանձնաժողովի 3-րդ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԳՆ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Արեւելյան համագործակցության բաժանմունքի ղեկավար Ջոն Քեյերը: Արդարադատության նախարար Հ. Թովմասյանը անդրադարձավ հավաքների ազատությանը, հավաքների մասին օրենքի փոփոխությանը, որն, ըստ նրա, ավելի առաջադեմ է, քան Եվրամիության օրենսդրությունը: Նա
Լրագրողին հարցաքննել են ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով
Երեկ ինձ կանչել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննվելու ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով, որը մեղադրվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության համար։ Հարցաքննությունը տեւեց մոտ 5 ժամ։ Ինձ ուղղված բոլոր հարցերը վերաբերում էին Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 2003 թվականին գողացված կտավների շուրջ կատարած լրագրողական հետաքնությանը։ Այս փաստը, որ ԱԱԾ-ն հետաքրքրվում է ազգային

















































