Օրվա լրահոսը
Ռուսերենի քննություն՝ ՌԴ-ում աշխատելու համար
Ռուսաստանի Պետական դուման երեկ ընդունել է օրենք, ըստ որի՝ Ռուսաստանի տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու կամ աշխատելու թույլտվության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնել։ Ռուսաց լեզվի բազային իմացությունը պետք է հաստատվի փաստաթղթով, որը տրվելու է քննությունը հանձնելուց հետո։ Օրենքը վերաբերում է բնակարանաշինության, առեւտրի եւ կենցաղային սպասարկման ոլորտում աշխատող միգրանտներին։ Հենց այդ ոլորտներում
Չաշխատող գործարանը 80-85 աշխատող ունի
1967 թ. հիմնադրվել է Իջեւանի բենտոնիտ կոմբինատը: Բենտոնիտի փոշու վերամշակման ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը: Հայաստանի անկախացումից հետո, Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության է մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Հայաստանի «Սփյուռ» տեղեկատուում գործարանի աշխատողների թվաքանակի վերաբերյալ նշված է` 51-ից մինչեւ 250: «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ»
Մարքսիստն ընդդեմ կուսակցական բոսերի
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի մարքսիստական կուսակցության պլենումը, որտեղ որոշում է կայացվել բաց համագումար անցկացնելու մասին: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Բաց համագումարը, որը տեղի է ունենալու մարքսիստի ծննդավայրում՝ պատմական Ուտիքում, որոշելու է նախագահական ընտրություններում նրա՝ համաժողովրդական կարգով առաջադրման հարցը: Համագումարը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Բերդ քաղաքում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նկատեց
Վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը՝ միացեք դատական գործընթացին
«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբը պահանջում է վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու սահմանադրական հիմնարար իրավունքը՝ անկախ նրա բնակության կամ ժամանակավորապես գտնվելու վայրից: Այսօր արտերկրում ապրում կամ ժամանակավորապես գտնվում են մեկ միլիոնից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց զգալի մասը ըստ սահմանադրության ունի ընտրելու իրավունք: Սակայն տվյալ քաղաքացիները փաստացի զրկված են այդ իրավունքից, քանի որ հնարավորություն չունեն ընտրություններին մասնակցելու:
35 հազար դրամով չէ՝ 35 հազար դոլարով կապրեմ
Երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էր Հայաստանում նվազագույն աշխատավարձը 2 հազար 500 դրամով ավելացնելու մասին օրինագիծը, որի արդյունքում նվազագույն աշխատավարձը կկազմի 35 հազար դրամ, մենք փորձեցինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից պարզել, թե քանի օր կապրեին 35 հազար դրամով։ ՀՀԿ-ականները, սակայն, մեր հարցը լսելով՝ կամ արագ հեռանում էին, կամ, հումորի վերածելով, նետում, թե կփորձեն, նոր կասեն։ ՄԻԱԿ ներկայացուցիչ
Արտգործնախարարը հանդիպում ունեցավ Մեքսիկայի պատգամավորների պալատում. Մեքսիկայի խորհրդարանը սատարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին
Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին պարոն Վիերան նշեց, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել
Մենք էլ մտածում էինք, թե մայիսի 6-ի ընտրություններից հետո ինչու ՀԱԿ-ն այլեւս չի խոսում Քոչարյանի մասին
ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը երեկ զարմանահրաշ կանխատեսումներ անելուց զատ, նաեւ ողբաձայն հեկեկաց խոշոր տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող գործիչների բախտի վրա: Հետո սրբեց արցունքները եւ հույս հայտնեց, որ խոշոր սեփականատերերը իրենց ունեցածը չկորցնելու համար կհամախմբվեն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի շուրջ: Ըստ Զուրաբյանի, նախագահ Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է, որ կարողանա պահպանել այս համակարգը. «Ուստի իր պատկերացրած,
Եթե ՀԱԿ-ը փորձի միավորվել ԲՀԿ-ի հետ, ապա, նախ, երկուսն էլ հարկադրված կլինեն դիմագրավել ներքին լուրջ հոսանքների
Օրերս Լ.Զուրաբյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում այսպիսի հայտարարություն է արել, «Երբ կան այս երկու ուժերը, հատկապես՝ եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: …Եվ տեսնում եմ, որ հնարավոր է քաղաքական երկու խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»: Նման հայտարարությունը բնականաբար չէր կարող վրիպել Նիկոլ Փաշինյանի հարազատ լրատվամիջոցի ուշադրությունից, որն էլ
Ինը վիրավոր` «Գազելի» կողաշրջման արդյունքում
Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի բնակիչ, 57-ամյա Վալերի Հակոբյանը, վարելով «Գազ 32213» մակնիշի 0441Տ համարանիշի թիվ 43 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Սարալանջից դեպի Տերյան փողոց ընթանալիս Ագրարային համալսարանի մոտ կողաշրջվել էր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել էին, որ մինչև ոստիկանների և փրկարարների ժամանումը քաղաքացիների օգնությամբ «Գազելի» միջից դուրս էին բերել ուղևորներին,
ՀՀ ԱԺ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը պահանջում է գիտության ֆինանսավորման ավելացում
Հարգելի Ազգային ժողովի Նախագահ, հարգելի գործընկերներ, խորհրդարանում է գտնվում ՀՀ 2013թ. պետական բյուջեն, որի վերաբերյալ լսումները դեռևս առջևում են, սակայն իմ կողմից կատարված ուսումնասիորությունը ստիպեց հանդես գալ այս հայտարարությամբ՝ կապված գիտության ֆինանսավորման հետ: ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 11,241.7 մլնդրամ(ինչը կազմում է 2013թ. ՀՀ պետական բյուջեի ծախսերի մոտավորապես 1%-ը),
Արման Սահակյանը իր պարտության մեջ Վարդան Ղուկասյանին չի մեղադրում
ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի` Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո թիվ 35 ընտրատարածքը, որն ընդգրկում է Գյումրու Նորավան թաղամասը, գարեջրի գործարանի հատվածն ու Ախուրյանի բոլոր գյուղերը, մնաց առանց պատգամավորի: Այժմ Բալասանյանի նախկին տեղի համար պայքարում են 2 թեկնածուներ` « Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանը և Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Նշենք, որ վերջիններս մեծամասնական ընտրակարգով մրցում
Huffington Post. «Միթ Ռոմնիին` չռմբակոծել Հայաստանը»
«Հաֆինգթոն փոստ»-ը, անդրադառնալով Միթ Ռոմնիի և Բարաք Օբամայի երրորդ բանավեճի ժամանակ Ռոմնիի արած արտահայտությանը, թե Իրանի համար Սիրիան ելք է դեպի ծով` գրում է, որ Ռոմնին փորձում էր արտաքին քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքը վերածել հարձակման գծի: Նա պարտավոր է տարածաշրջանին ծանոթ լինել աշխարհագրորեն: Թերթն առաջարկում է նայել քարտեզին և տեսնել, թե ինչպես է Իրանը դուրս
Տարոն Մարգարյանը չի խառնվում
«Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնապար» խմբաքանդակը դեռ չի գտել իր հանգրվանը: «Մի քանի տեղ առաջարկվել է եւ տարբեր պատճառներով խոչընդոտներ են առաջացել»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը: Նա կարծում է, որ քանդակը պետք է տեղադրել Գլխավոր պողոտայի սկզբնամասում.«Հետո պարզվեց, որ արենդայով սեփականատերեր կան, որ վաղը մյուս օր կարող է սրճարաններ տեղադրեն եւ հետո
Ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչ. «Հայաստանի լոլիկը 10 անգամ համեղ է Ֆրանսիայի լոլիկից»
Այսօր ֆրանսիական պատվիրակության ղեկավարները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ներկայացրեցին ֆրանսիական Citռs Unies France կազմակերպության՝ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության ծրագրերը: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ասաց, որ պատվիրակության այցը հետապնդում է երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել խորացնելու նպատակ. «Երկու տարի առաջ Երեւանում գումարվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության առաջին ժողովը, որը զարգացման որոշակի
Իսկ ի՞նչ ենք ուտում
Ոչ ոք ապահովագրված չէ անորակ սննդամթերք ձեռք բերելուց։ Պատճառները տարբեր են։ Սպառողը երբեք չի կարող իմանալ, թե իրականում ինչ է գնում, եթե սննդամթերքը մակնշված չէ։ Իսկ այդպիսիք վաճառման կետերում կարելի է հանդիպել ամեն քայլափոխի։ Խոսքն այսպես կոչված «կիլոգրամով» վաճառվող սննդի մասին է։ «Այսօր կոնկրետ վաֆլիների, պեչենիների ուղղությամբ դիտարկում չենք արել, որովհետև դա համարվում է ցածր
Քիչ ընթերցողներ եւ շատ գրադարանավարներ՝ 17 500 դրամ աշխատավարձով
Հոկտեմբերի 22-ին կայացած Նոյեմբերյանի քաղաքի ավագանու նիստում քննարկվեց քաղաքապետարանի եւ դրա ենթակայության հիմնարկների աշխատողների հաստիքացուցակները, քվաքանակները եւ դրույքաչափերը: Ընդամենը 5500 բնակիչ ունեցող քաղաքում գործում է քաղաքային եւ մանկական գրադարան, այդ 2 հիմնարկներում ընդհանուր առմամբ աշխատում է 13 հոգի: Քաղաքային գրադարանում աշխատող 2 ավագ գրադարանավարների եւ մանկական գրադարանի ավագ գրադարանավարի հաստիքային միավարը 0.75 է, դրույքաչափը՝ 35000
Նոյեմբերի 20-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 23-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշեցին ԱԺ եվրոպական ինտեգրման եւ մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին ժամը 11-ին անցկացնել «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության՝ ձերբակալված անձանց
Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ում հետևել է զորավարժության գլխավոր փուլին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների հետ այսօր «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտից հետո, նախագահները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը
Բալասանյանը Վարդանիկի թողած պարտքերը փակում է սեփական գրպանի՞ց
Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարտքերի տակ թաղված քաղաքապետարանի աշխատանքները պարալիզացումից փրկելու համար սկսել է ծախսեր անել իր գրպանից: Վերջինս այս կամ այն ծառայությունը կարգավորելու համար արդեն մոտ 1 միլիոն դրամ է ծախսել : Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից` հետաքրքրվելով, թե հատկապես ինչի՞ վրա է
Կարինե Աճեմյան. «Ատկատների կրճատման ուղղությամբ աշխատանքները շատ տեմպով առաջ են գնում»
«Որպես տանտիկին՝ չե՞ք ասի, ի՞նչ է հնարավոր անել 35000 դրամով, ինչպե՞ս է հնարավոր գոյատեւել 1 ամիս»,-այսօր Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Իհարկե, դժվար է ապրել: Իհարկե, շատ կուզենայինք, որ ավելի բարձր լիներ»: Մեր դիտարկմանը, որ դժվարն այն խոսքը չէ, դա նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղից էլ պակաս գումար է, նա պատասխանեց. «Գիտեք, հաշվարկներ
ՀՀ ԱԺ Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթը ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում
Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի պետ Վլադիմիր Սերգեևը ՄԱԿ-ում հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան մի շարք պետությունների ավելի քան 20 մլրդ դոլարի հասնող պարտքը: Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանը 50 մլն դոլարի նվիրատվություն է արել Համաշխարհային Բանկի՝ աղքատ երկրների զարգացման ֆոնդին: Ռուսաստանը նաև «Զարգացում՝ պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում պայմանագրեր է ստորագրել
Գայլերի հարձակումների դեմ միայնակ. ՀՀ կառավարությունը փոխհատուցման համար միջոցներ չի տրամադրում գյուղացուն
Լոռու մարզպետարանի տվյալներով այս տարվա 9 ամիսների ընթացքում մարզում արձանագրված գայլերի հարձակման վնասի չափը 3 միլիոն 940 հազար դրամ է: Թեեւ ամեն տարի գյուղացիական տնտեսությունները ենթարկվում են գայլերի հարձակման ու արդյունքում կրում վնասներ, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը չի շտապում գյուղացու կրած վնասների համար փոխհատուցում տրամադրել: Լոռու մարզում այս տարի գրանցվել է գայլերի հարձակման երեք դեպք: Արդյունքում
Շենգավիթում փական ու հոսքաչափ է տեղադրվում
Շենգավիթում հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն հայտարարված ջրամատակարարման դադարեցումը բացատրվում է երկու պատճառով: Առաջինը՝ Արցախի պողոտայում “Մսի կոմբինատ” օրվա կարգավորիչ ջրամբարից դեպի Շենգավիթ ձգվող 900մմ տրամագծով ջրատարի վրա անհրաժեշտություն էր առաջացել տեղադրել հոսքաչափ՝ ջրի ծախսը ստույգ հաշվառելու նպատակով, և երկրորդը՝ Մայիսի 9-ի փողոցում ընթացող լայնածավալ ջրաշինարարական աշխատանքների շրջանակներում հարկ էր շարքից
Associated Press. «Մեխիկոն կուսումնասիրի ադրբեջանական արձանի հարցը»
Մեխիկոյի կառավարությունը հանձնաժողով է ստեղծել, որը Հեյդար Ալիևի մարդաբոյ արձանի առաջացրած հակասությունները հարթելու համար պետք է լուծումներ գտնի: Հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» լրատվական գործակալությունը: Ալիևի արձանը տեղադրվել է քաղաքային զբոսայգում, պայմանով, որ Ադրբեջանի դեսպանատունը այդ այգին վերանորոգելու համար փող կհատկացնի: Ցուցարարներն բողոքել են, որ Ալիևի պես ավտորիտար գործչի հուշարձանը վիրավորում է իրենց: Քաղաքի կառավարությունը արձանի
Հայտնի մուլտֆիլմների պերսոնաժներն ու նրանց հեղինակները
Սիրված մուլֆիլմերի հայտնի հերոսներին ճանաչում են բոլորը, սակայն այն մարդկանց, ովքեր հորինել են նույն այդ կերպարները`քչերն են ծանոթ: Ստորև կներկայացնեք մուլտֆիլմերի հայտնի հերոսներին ու նրանց կերպարը կերտած մուլտիպլիկատորներին: Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբարան իրենց կերտած Թոմ ու Ջերի կերպարների հետ: Մեթ Գրոունիգը Բարտոն և Հոմերոմ Սիմփսոնների հետ: Ջիմ Հենսոնը և Կերմիթը: Ուոլթ Դիսնեյը Միկի
Մարգարիտ Եսայանի հայտարարությունը հոկտեմբերի 23-ին՝ ԱԺ հայտարարությունների ժամին
Դիվանագիտական առաջնայնությունները 2013-ի համար ըստ ԱՄՆ կոնգրեսական , ոչ անհայտ Ադամ Շիֆի, պետք է լինի ՝ Ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծումը, այնպիսի լուծումը, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը. «Եթե ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործընկերները չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կարտացոլեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, ապա ռազմական գործողությունների և սարսափեցնող զոհերի հեռանկարը կդառնա իրական Այս
Հակադարձում է Սաքունցին. «Սաքունցը Հայաստանում անելիք այլեւս չունի»
«Սաքունցն ամեն ինչ անում է՝ հասարակությանը իրական խնդիրներից շեղելու համար եւ իր տարածք տրամադրելու առաջարկով յուղ է լցնում կրակի մեջ»,- Aravot.am-ին ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով «Parada» ֆիլմի ցուցադրության համար տարածք տրամադրելու իրավապաշտպան Արթուր Սաքունցի հայտարարությանը: Բլոգերը պարոն Սաքունցի հետ համաձայն է մի հարցում, որ ֆիլմի ցուցադրության ձախողումը ձեռնտու էր ՀՀ իշխանություններին. «Բայց այս անգամ
Հիվանդները դուրս են գրվում
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում ենիրականացվել բակային համայցերը, լաբորատոր հետազոտությունները,կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս


















































