Օրվա լրահոսը
Վահե Ավետյանի վիճակը գնալով վատանում է
Ինչպես Լուրեր.com-ին հայտնեցին «Մուրացան» զինվորական հոսպիտալից՝ Վահե Ավետյանի վիճակն այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է։ «Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ոչ մի փոփոխություն չկա դեպի լավը, ընդհակառակը՝ գնալով վատանում է»,- հայտնեցին հոսպիտալից։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին 23.00-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի պետ,
Կունենա՞ ընդդիմությունը միասնական թեկնածու
ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Ժառանգություն» խմբակցության անդամ -Ընդդիմությունը ոչ միայն պետք է կարողանա միասնական թեկնածու առաջադրել, այլեւ պարտավոր է քաղաքական ճշգրիտ հաշվարկներ կատարել եւ ընդհանուր հայտարարի գալ: Իմ խորին համոզմամբ, ակնհայտ է, որ հակառակ դեպքում գործող նախագահը կարող է ծանրակշիռ մրցակից չունենալ եւ հեշտ առավելություն ստանալ: Միաժամանակ հասկանալի է, որ մեր ընդդիմադիր դաշտը
Ընտանիքը՝ հոր եւ որդու ինքնասպանությունից հետո
«Ժողովուրդ»-ը եղավ այն տանը, որի երկրորդ, կիսակառույց հարկում հայր եւ որդի ինքնասպանություն են գործել։ Նշենք, որ տունն ուղղակի անմխիթար վիճակում էր, զուրկ տարրական կենցաղային պայմաններից։ Ինքնասպանություն գործածների հարազատների հետ զրույցից տեղեկացանք, որ հայր ու որդի արհեստավորներ էին։ «Հայրը, տղան, մայրը՝ Գայանեն, ու աղջիկը՝ Ասյան, չորսով էս տան մեջ են ապրել, էս պայմաններում, միայն կարողացել են
Չտուգանեին Սամվել Ալեքսանյանին՝ ոչ թե Քոբուլեթի կտաներ, այլ Սեւան
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե հանգստանալու է Քոբուլեթիում ու իր համայնքից էլ հազար հոգու տանելու է հետը: «Տանելու եմ տեղավորեմ հյուրանոցում, հետեւեմ՝ լավ հանգստանան, լավ լողանան»,- ասել է նա: «ՉԻ»- Լավ է, իհարկե, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի հազար բնակիչներ լավ կլողանան, բայց վատ է, որ մի քանի հարյուր հազար դոլար դուրս կբերվի Հայաստանից եւ
Հրանուշ Հակոբյան. «Այո՛, արդարության պակաս կա մեր երկրում»
Հատված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հարցազրույցից: – ՀՀԿ ներկայացուցչին պատկանող ռեստորանում մարդիկ օրը ցերեկով գազանաբար ծեծել են 5 բժիշկների, որոնցից մեկը մահամերձ է: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրողությանը։ – Ընդհանրապես էդպիսի բռնությունները, դաժանությունները, ծեծերը, իհարկե, պետք է բացառել։ Ես ցավում եմ, որ նման դեպքերի ենք ականատես լինում, բայց չեմ կարծում, թե այդ հաստատության
Ընդհատակ անցած հանձնաժողով
Ամիսներ առաջ, երբ ձևավորվում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, կարծիքներ հնչեցին, որ առավել նպատակահարմար կլիներ, եթե բարձրաստիճանավորների էթիկական վարք ու պահվածքին հետևեին զանգվածային լրատվամիջոցները և ոչ թե ինչ-որ հանձնաժողով, որը, կազմավորված լինելով բացառապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների (ԱԺ նախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ, գլխավոր դատախազ, Վճռաբեկ դատարանի նախագահ) առաջադրած ներկայացուցիչներով, ինքը կարող էր դառնալ չինովնիկական մի կառույց, որի
Մոլորվածը հայտնաբերվել է
Հունիսի 27-ին, ժամը 02.13-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Կապան–Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Վահանավանքի մոտակայքում փայտ հավաքելիս մոլորվել է Կապանի Հալիձոր թաղամասի 11-րդ շենքի 8-րդ բնակարանի բնակիչ` 1979 թ. ծնված Արման Ստեփանյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 02.42-ին ոստիկանությունից հայտնել են, որ Ա. Ստեփանյանը հայտնաբերվել է: ԱԻՆ
Վարդան Մալխասյանը պահանջել էր 110 հազար եվրո: ՄԻԵԴ-ը սահմանեց 4,500 եվրո
Եվրադատարանի վճռի համաձայն, Վարդան Մալխասյանը 2006-ի դեկտեմբերի 9-ից 2007-ի օգոստոսը կալանքի տակ պահվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի խախտմամբ, եւ որպես փոխհատուցում՝ ՀՀ կառավարությունը նախկին քաղբանտարկյալին պետք է վճարի 4 հազար 500 եվրո։ Վերջինս 2006-ի դեկտեմբերի 9-ին ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի (ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր) մեղադրանքով։ Որպես սահմանադրական կարգը
Մարդ` ձորակում
Հունիսի 26-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների այգու մոտակայքում գտնվող ձորակը մարդ է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Փփրկարարները ձորակից դուրս են բերել Երևանի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի թիվ 41 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ` 1939 թ. ծնված Ֆելիքս Առուստամյանին, որը
Թե՞ ԲՀԿ-ի համար դա իդիոտիզմ է, իսկ ՀԱԿ-ի համար՝ ոչ այնքան
Անդրադառնալով ԱԺ կանոնակարգի հիշյալ կետին, որը սահմանում է, որ խմբակցությունները պետք է հանդես գան ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, Տեր-Պետրոսյանը հեգնանքով ասաց. «ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով ասած՝ իդիոտիզմ է»։ Եթե Տեր-Պետրոսյանը դա հիմարություն եւ իդիոտիզմ է համարում, այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ խմբակցությունը, ավելի կոնկրետ՝ նրա քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն
Կորել է դաշտում
Հունիսի 26-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ` 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 21.10-ին որոնողական աշխատանքները
Ինչն է ստիպել 62-ամյա հորը եւ 30-ամյա որդուն միաժամանակ կախաղան բարձրանալ
«Ասիկ, Գայանե, մենք Արտաշի հետ հեռանում ենք, մեզ կներեք։ Աստված Ձեզ պահապան»։ Ընտանիքի իգական սեռի ներողամտությունը այս երկտողով հայցելով՝ հայր եւ որդի Գալուստյանները միասին ինքնասպանություն են գործել։ Նրանց երեկ վաղ առավոտյան գտել են Էրեբունի համայնքում գտնվող իրենց տան կիսակառույց 3-րդ հարկում՝ մետաղյա ճոպանով կախված։ Թե ինչն է ստիպել 62-ամյա հորը եւ 30-ամյա որդուն կազմակերպված, մի
«Ննջեցյալ» դիվանագիտություն
Երկու օր առաջ Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրեցին գազային ն հերթական` տրանսանատոլական նախագիծն սկսելու համաձայնագիրը, դրանից առաջ մեր 3 հարևանները ստորագրեցին համագործակցության տրապիզոնյան հռչակագիրը: Միջազգային հանրությունն այդ ընթացքում քննարկում է NABUCO-ի անհրաժեշտության հարցը, Իրանի և Սիրիայի հիմնախնդիրները և դրանցում Հարավային Կովկասի մասնակցության ձևաչափի հստակեցումը հասնում է ճգնաժամային վտանգավոր կիզակետի: Ու մինչ աշխարհը խառնվել է իրար, իսկ երկրագնդի քաղաքական կենտրոնը տեղափոխվել
Պատասխան Տեր-Պետրոսյանին՝ մամուլի որոշ «անկախ կոչված» միջոցների անունից
Աչքիս առաջ ունենալով ՀՀ առաջին նախագահի կողմից դատափետված լինելու հեռանկարը, չեմ կարող որոշ դիտարկումներ չանել նրա երեկվա ելույթի մասին՝ մամուլի որոշ «անկախ կոչված» միջոցների անունից։ Խոսքը ԲՀԿ-ին է վերաբերում։ Մենք, ըստ Տեր-Պետրոսյանի, «շարունակում ենք պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ Կոնգրեսի հետ համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»։ Անշուշտ, հասկանալի
Նոր-Նորքի բնակիչները ողջունում են Նանսենի անվան թանգարանի կառուցման նախաձեռնությունը
Այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները նամակ են հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունով. «Մենք` Նոր-Նորքի բնակիչներս, տեղեկանալով, որ վաղը քաղաքապետարանի շենքի դիմաց որոշ մարդկանց կողմից, ովքեր իրենց հորջորջել են որպես բնության պաշտպաններ և զբաղված են շահարկումներով, նախապատրաստվում են բողոքի ակցիա ընդդեմ Նանսենի անվան թանգարանի շինարարության, որոշեցինք հանդես գալ նախաձեռնությամբ և ստորագրահավաք անցկացնել `
Տեր-Պետրոսյանից «Հիմա» են ուզում, Փաշինյանից` «փուչիկների բացահայտում» (Տեսանյութ)
ՀԱԿ հանրահավաքից հետո Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր շտապում հեռանալ: Նա շրջեց տարածքում, զրուցեց կոնգրեսականների, հանրահավաքի մասնակիցների հետ: Տեր-Պետրոսյանին տեսնելով՝ մեկը գոռում էր. «Չմտածեք, գերագույն հրամանատար, Սերժի վերջը տալու ենք, Սերժի՛կ, հեռացիր»: Մեկ ուրիշը պահանջում էր տեռոր անել, էլ չհամբերել ու իրականացնել «Հիմա» շարժումը: Մի կին մոտեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Ավելի
Գագիկ Ջհանգիրյան. «Ես չեմ ասում, թե առանց ընտրության՝ հեղաշրջմա’մբ գալու ենք իշխանության» (Տեսանյութ)
«Գիտեք ի՞նչ կա, մեր ցանկությունը 7-ը չէր, էլի, մեր ներկայությունն այնտեղ առնվազն 27 պիտի լիներ: Էսքա՜ն կեղծիքներից հետո էլի վախեցան կամ պարտադրված 7 %-ի շեմը մենք հաղթահարեցինք: Իրենք պարտադրված կեղծիքները մի քիչ չափավորեցին»,- այսօր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, մինչ ՀԱԿ հանրահավաքը կսկսեր, Ազատության հրապարակում սկսեց այսպես շփվել ու ԱԺ-ից իր տպավորությունները կիսել հավաքվածների հետ՝ պատասխանելով
Զբոսնեցին Հրապարակում, դիտեցին «Երգող շատրվանները»
Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ավստրիայի նախագահի պաշտոնական այցի պատվին հնչող հայ և ավստրիական երաժշտական արվեստի գործեր: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Երկու վրաերթ` Մեծամորում: Զոհվել է 11-ամյա երեխա
Այսօր` հունիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Tert.am-ը` ժամը 21:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել 11-ամյա Լևոն Թադևոսյանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Երեխան տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց, որտեղ մահացել է: Ավելի ուշ Մեծամորի ոստիկանություն է ներկայացել «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի
Բերդի գողերը ՝ «բերդում»
2012թ. Բերդի տարածաշրջանում կատարված բնակարանային բոլոր՝ 9 գողությունները տեղի ոստիկանության կողմից բացահայտվել են: Ոստիկանությունից տեղեկացանք, որ հունիսի 3-ին Բերդ քաղաքի 25-ամյա բնակիչ, նախկինում դատված Արմեն Ռուբենի Ոսկանյանը Բերդի բնակիչ Հրաչ Զաքինյանի տնից գողացել է 1 միլիոն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով ոսկե զարդեր եւ 20 հազար դրամ: Այդ գողությունը հաջորդ օրը բացահայտվել է: Հունվարին Արծվաբերդի
Ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյան. «Ստիպում էին գրել, որ ես եմ սպանել Արտակ Նազարյանին»
Հունիսի 26-ին Իջեւանում կայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Ցուցմունքներ տվեցին ամբաստանյալներ` ժամկետային զինծառայողներ Հարութիկ Կիրակոսյանը եւ Ադիբեկ Հովհաննիսյանը: Հ. Կիրակոսյանը ավարտել է զինվորական ծառայությունը եւ ներկայումս ազատության մեջ է: Երկու ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ պատասխանելու են միայն իրենց պաշտպան, փաստաբան Ալվարդ Մնացականյանի, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի եւ վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի
Հագուստով կանայք «ձգում» են տղամարդկանց
Պարզվում է` ծովափին շրջող լողազգեստով կանայք ավելի քիչ են գրավում տղամարդկանց, քան նրանք, ովքեր հագուստով են. այս մասին հայտարարում են բրիտանացիները` հիմնվելով իրենց հետազոտության վրա: Բրիտանացիների՝ տղամարդկանց շրջանում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ծովափում, որտեղ շուրջ բոլորը լողազգեստով կանայք են, եւ նրանց բարեմասնություններով հիանալը անհասանելի չէ, տղամարդիկ (իրենց բնավորության համաձայն) նոր հետաքրքրություն են փնտրում.
Պաշտոնական ճաշ` Ավստրիայի նախագահի պատվին
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի և տիկին Մարգիթ Ֆիշերի՝ նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից այսօր տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում անդրադարձել է ինչպես երկու բարեկամ ժողովուրդներին կապող միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմությանը, այնպես էլ դարերի խորքից եկող հայ-ավստրիական ժողովուրդների առնչություններին, այդ թվում՝
«ՀՀ իշխանությունները շարունակում են թմրամիջոցներից կախում ունեցող անձանց նկատմամբ պայքարի պրակտիկան»
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է 1988 թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, կարևորելով թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանությունը, մշտական ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ իշխանությունների կողմից վավերացված «Թմրամիջոցների և հոգեներգործուն
Հեռախոսների էկո-վարկանիշավորման համակարգ՝ Հայաստանում
Orange-ը հնարավորություն է տալիս պատասխանատու լինել բնության նկատմամբ Մեզանից յուրաքանչյուրը աշխարհի վրա կյանքի ընթացքում թողնում է իր բնապահպանական հետքը: Որքան մեծանում է այդ հետքը, այնքան խնդիրներ են ստեղծվում մեր երեխաների ու ապագա սերունդների համար, որովհետեւ Երկիր մոլորակի ռեսուրսներն անսահմանափակ չեն: Այսուհետեւ Orange-ը մեզ աննախադեպ հնարավորություն է տալիս որքան հնարավոր է փոքրացնել այդ հետքը, ավելին՝ նույնիսկ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. հունիսի 26-ի հանրահավաքում (տեսանյութ)
Սիրելի հայրենակիցներ, Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան
Արդարադատության նախարարությունը պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից 26/06/2012 թվականին տարածվել է «Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքները» վերնագրով հաղորդագրություն, որում ՀՀ արդարադատության նախարարությանը մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ծառայողներին ենթադրյալ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելու վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը
ՀՀ եւ Ավստրիայի նախագահները մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերն այսօր մասնակցել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ կայացած հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայաստանի և Ավստրիայի նախագահների ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ հուշագիր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի միջև
















































