Օրվա լրահոսը
Նստարանների փայտերն անհետացել են
Անհետացել են Գառնու հեթանոսական տաճարի հարեւանությամբ գտնվող նստարանների փայտերը: Նախկինում հնարավոր էր նստել դրանց վրա եւ հիանալ տաճարի գեղեցկությամբ, իսկ այսօր դա անհնար է, քանի որ մոտակայքում ոչ մի նստարան չկա: Արթուր Հարությունյան` (mynews.am)
Ժամանակակից Կարլսոնի տանիքները. (Ֆոտշարք)
Ֆոտոշարքում ներկայացված են հետարքիր տանիքներ, որոնք վերածվել են փոքրիկ այգիների, հանգստի գոտիների: Արամ Արարատյան
«Հարսնաքար»-ի գործով փաստաբանը բացատրություն է տալիս
Հարսնաքար»-ի գործով ներգրավված փաստաբան Լուսինե Հակոբյանը այսօր բացատրություն է տալիս ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում` հոկտեմբերի 8-ին Քննչական գլխավոր վարչությունում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք` «Հարսնաքար»-ի գործով ներգրավված փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը հոկտեմբերի 9-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ խնդրել էին ՀԿԳ ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել
Իրենց ՀԱԿ ակտիվիստ այլեւս չեն համարում
Վերջերս ձեւավորված «Հակահարված» նախաձեռնությունը օրեր առաջ Հյուսիսային պողոտայում թռուցիկներ է բաժանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարով ու «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ: Այս նախաձեռնության անդամներն իրենց ոչ թե ՀԱԿ ակտիվիստ, այլ ՀԱԿ համախոհ են համարում: «ՀԱԿ ասելով ի՞նչ նկատի ունեք, մի հատ բացեք»: «ՀԱԿ ասելով՝ հասկանում եմ հասարակության ակտիվ զանգված, որ ժողովրդի ճնշմամբ հասնեն իշխանափոխության: Եթե մի
Որդիների կողմից անտերության մատնված 76-ամյա Ռոզա Դավթյանը տեղափոխվել է տարեցների կենտրոն
«Առավոտ»-ը տեղեկացրել է, որ 76-ամյա Ռոզա Դավթյանի որդին մի քանի իր եւ անձնագիրը դնելով մոր պայուսակը՝ Էջմիածնից տաքսիով ճանապարհել է Կապան, որից հետո հրաժարվել տիրություն անել: Ձախ ազդրի կոտրվածքով՝ Ռոզա տատիկին սեպտեմբերի 23-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք, որտեղ նա մինչեւ հոկտեմբերի 5-ը ստացել է համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել: Սակայն դուրս գրվելուց
Ջհանգիրյանի խոսքը «բերանում մնաց»
Խորհրդարանական հայտարարությունների ժամին ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացվող վճիռների մասին: Նա նկատեց, որ ՄԻԵԴ-ում դեռ հազար գանգատ էլ սպասում է իր ճակատագրին, որոնցից մի ստվար հատվածը, ըստ Ջհանգիրյանի, քաղաքական պատվերի արդյունք է: Գագիկ Ջհանգիրյանը ծանրանալով առավելապես «Մարտի 1»-ի գործերի վրա, ասաց, որ դրանք տխուր նախադեպ են
ՀԵՀ համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Ես այսօր ցանկանում եմ անդրադառնալ քաղաքական դաշտի որոշ խաղացողների և նրանց ձեռնարկած խաղերին։ Երբ իրենց իրական քաղաքական նպատակները փորձում են քողարկել սկանդալային հայտարարությունների, մեղադրանքների ու կերպարանափոխության տակ։ Առաջիկա նախագահական ընտրություններն ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական ՙռենեսանս՚ ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ են։ Թեև նրանցից շատերին խիստ վերապահումով կարելի է ընդդիմադիր անվանել։ Շատ քաղաքական խաղացողներ,
Հմայակ Հովհաննիսյանը, եթե պարտվի, կդիմի՞ հանրային պաշտպանի
Նոյեմբերի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը կհրապարակի Հմայակ Հովհաննիսյանի դեմ Սենիկ Ջուլհակյանի հայցով դատական ակտը: Հայցվոր Ս.Ջուլհակյանը իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար պահանջում է, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի եւ զրպարտչական տեղեկությունները հերքի: Այս գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող կողմ՝ պատասխանող էին ճանաչվել նաեւ մի շարք լրատվամիջոցներ,
Ենոքյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Մանուկյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վ. Մանուկյանը, բողոքում ինքը պահանջում է վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, ընդունած որոշումը և պարտավորեցնել դատախազությանը նոր վարույթ հարուցել և անցկացնել քննություն: Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ
The Guardian. «Հենրիխ Մխիթարյան. մեծ թռիչք կատարած հարձակվողը»
Անգլիական «Գարդիան» թերթը ծավալուն հոդված է նվիրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որտեղ ասվում է, որ երբ բրազիլացի ֆուտբոլիստ Ժադսոնը լքեց «Շախտյոր»-ը, ու ակումբի մարզիչ Միրչա Լուչեսկուն Մխիթարյանին վերադարձրեց հարձակողական կիսապաշտպանի իր հարազատ դիրքին, որը զբաղեցնում էր Ժադսոնը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ավելի բարձր մակարդակի խաղ սկսեց ցույց տալ` գոլ խփելով գրեթե բոլոր մրցակիցներին: «Սկզբում
Արթուր Աբրահամը եւ նրա մրցակիցը հանդիպել են
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլան է (26-4, 11): Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի
Տեղի ունեցավ զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը
Վերջերս հանրապետության զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերի շրջանակում հոկտեմբերի 15-ից 23-ը պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Այսօր` հոկտեմբերի 23-ին, բանակի “Տիգրանակերտ” զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները, պաշտպանության նախարարներն
Բագրատյանի նպատակն ազնիվ էր, բայց…
Ինչի՞ եք բարձրացնում նվազագույն աշխատավարձը, ի՞նչ տրամաբանությամբ եւ փիլիսոփայությամբ: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ դա ամրագրված է կառավարության ծրագրում, որի հիմնական մասը աշխատատեղերի ստեղծումն ու սոցիալական պայմաննեի բարելավումն է: Սակայն պատգամավորի մեկ այլ հարց՝ եթե Վաչե Գաբրիելյանը նախարար չլիներ, իր պատկերացմամբ ի՞նչ չափսի պիտի լիներ նվազագույն աշխատավարձը, որպեսզի մարդը կարողանար
Մասսայական ֆիզկուլտուրան եւ առողջ ապրելակերպը` օրակարգային խնդիր
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվեցին 2013-2017 թթ. հանրապետությունում մասսայական սպորտի զարգացման խնդիրները: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը կարեւորեց ազգաբնակչության լայն զանգվածների ներգրավումը զանգվածային սպորտի եւ առողջ ապրելակերպի ոլորտ: «Քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը տարբեր պատճառներով հնարավորություն չունի կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով: Հանրակրթական դպրոցներում եւ բուհերում անարդյունավետ են ֆիզկուլտուրայի դասերը, արձակուրդային ժամանակահատվածում դպրոցականների եւ
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն իր ռազմավարական գործընկերների՝ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ այսօր նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը: Պաշտոնական արարողության ընթացքում ՄԱԿ-ի մշտական հաակարգող Դաֆինա Գեռչևայի, փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի, Տրանսպորտի և հաղորդակցության փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի, «Հայփոստ թրասթ մենեջմենթի» հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր
ՀՀ վարչապետին զեկուցել են ջրօգտագործողների ընկերություններում հայտնաբերված լրջագույն չարաշահումների մասին
ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ: · Ստուգված բոլոր ընկերություններում առկա չեն եղել ոռոգման ջրի մատակարարումների չափաքանակների որոշման վերաբերյալ իրավական ակտեր, ներքին կանոնակարգեր և ջրաչափական սարքեր, այսինքն` մատակարարված ջրի չափաքանակի հաշվարկման մեխանիզմը բացակայել է: · Վերը նշված բոլոր
Ընտանեկան բռնարարներին տնից կվտարեն
Ընտանեկան բռնություն թույլ տված անձին, հնարավոր է իրավապահ մարմնի որոշմամբ հարկադրվի անմիջապես հեռանալ ընտանեկան բռնության զոհի բնակության տարածքից, որոշակի ժամկետով, նույնիսկ եթե բռնարարը հանդիսանում է այդ բնակելի տարածքի սեփականատերը: Սա նախատեսվում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծով: Նախագիծը դեռ քննարկման փուլում է, բայց արդեն շատ քիչ «ճանապարհ» է մնացել, որպեսզի ներկայացվի կառավարությանը: Այսօր «Անի պլազա»
«Parada» ֆիլմի ցուցադրության ձախողման հետեւում ՀՀ իշխանություններն են կանգնած
«Հայաստանի իշխանությունները ձախողեցին Գերմանիայի դեսպանատան եւ ԵՄ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երեւանում նախատեսված միասեռականների իրավունքների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրությունը»,- Aravot.am-ին ասաց ֆիլմի ցուցադրության համար տարածք տրամադրելու պատրաստակամություն հայտնած իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա առաջարկած տարածքի համար դեռ չեն դիմել: «Իշխանության թելադրանքն է եղել: Երբ որ իշխանությունը անգործություն է ցուցաբերում իրավունքի իրականացման խախտման փաստի նկատմամբ, դա արդեն
406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,880,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:
Խոշոր ավտովթար Երևանում. մարդատար «Գազելը» կողաշրջվել է, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում, թիվ 43 երթուղուն պատկանող «Գազել» մակնիշի 04 41 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ 59-ամյա Վալերի Հակոբյանը, Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս, Ագրարային համալսարանի շենքի մոտ, կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 ուղևորի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ:
«TuboHotel»-ը այցելուների պակաս չի ունենում
Մեքսիկացիները մի ինքնատիպ հյուրանոց են կառուցել, որը պատրաստված է մեծ խողովակներից: «TuboHotel» անվանումը կրող այս հյուրանոց-խողովակի ապակյա դռներից հետաքրքիր տեսարան է բացվում դեպի սարեր, անտառներ, քանի որ այն տեղակայված է գյուղում: «TuboHotel»-ը այցելուների պակաս չի ունենում, այնտեղ տարվա բոլոր եղանակներին բոլոր համարները զբաղված են լինում: Հյուրանոցի տերը նմանօրինակ հոթել բացելու գաղափարի մասին ասել է, որ
Զարուհի Փոստաջյանը՝ Վաչե Գաբրիելյանին. «Քանի՞ օր է հնարավոր գոյատեւել ձեր ասած 35 հազար դրամով»
Հիմա ԱԺ-ում քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ներկայիս 32500 դրամ աշխատավարձի փոխարեն նվազագույն աշխատավարձը դարձնել 35000 դրամ, այսինքն՝ 2500 դրամով բարձրացնել: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ քանի՞ օր է հնարավոր գոյատեւել ձեր ասած 35 հազար դրամով: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ հարցն այնպես չպետք
Անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում հերթական գրառումն է արել՝ անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին և Հայաստանի դիվանագիտությանը: Գրառումը ներկայացված է ստորև: Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է
«Հողը, ջուրը, օդը` ամեն ինչ սիրում եմ այստեղ». արգենտինահայ երգչուհին Հայաստանում զգում է իրեն ինչպես իր «մեծ ընտանիքում»
Կանաչաչյա, գանգրահեր արգենտինահայ Վալերիա Չերեքյանը բարձրանում է բեմ, ժպտում հանդիսատեսին և, մեկ վայրկյանում ասես կերպարանափոխվելով, լիովին խորասուզվում արգենտինյան տանգոյի ռիթմերի, խորության և իր կատարած երգի բառերի մեջ: Նրա ձայնի ելևէջները խախտում են սրահի ողջ լռությունը` լցնելով տարածությունը, խոր զգացմունքայնությամբ արտահայտելով մերթ թախիծ, մերթ ուրախություն ու երջանկություն, մարդկային զգացմունքների ողջ երանգապնակը: Մեկ ամսից ավելի Հայաստանում անցկացնելով՝
Զուրաբյան. «Ով կորցնի իշխանությունը, կորցնելու է նաեւ սեփականությունը»
2013-ին վերընտրվելու դեպքում, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: «Ով իշխանության գլուխ է, նա է տիրանում սեփականությանը», – «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ՀԱԿ-ի համակարող, դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` շարունակելով. – «Ուստի այն մարդը,
Նաիրա Զոհրաբյան. «Քանի՞ դպրոց ունի հասարակ թեքահարթակ»
Այսօր ԱԺ-ում համընդհանուր ներառական կրթություն ներդնելու քննարկումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ողջունեց, որ ուսուցիչները, փաստորեն, արդեն դառնալու են բազմաֆունկցիոնալ, այսինքն՝ մեծանալու է ուսուցչի դերը եւ մեծանալու է նաեւ մեթոդական պատրաստվածությունը եւ ողջունեց, որ ավելանալու է ուսուցչի օգնականի հաստիքը. «Ուսուցչի օգնականի հաստիքը իրոք անհրաժեշտ է, բայց նրա գործառույթներն ու դերը սահմանված չեն օրենքով: Մանկավարժական բուհերում
Գրական մամուլի ընտանիքը համալրվեց Cultural.am կայքով
Սեպտեմբերի սկզբից գործում է մշակութային Cultural.am կայքը: Այնտեղ ներկայացվում են ինչպես ընթացիկ մշակութային իրադարձություններ, այնպես էլ հարցազրույցներ, տեսական հոդվածներ, որոնք վերաբերում են ժամանակակից արվեստին ու գրականությանը: Այսօր կայացավ Cultural.am-ի պաշտոնական շնորհանդեսը: Կայքի հիմնադիր Հասմիկ Խեչիկյանը ասում է, որ իր սերնդակից արվեստագետ մարդկանց ճանաչելու ցանկություն է ունեցել, դրա համար էլ բացել է կայքը: Իր խոսքով, Cultural.am-ի
«Օգնիր եղբորդ». նոր հանգրվան
Սիրիահայ համայնքի աջակցության ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնությունը շարունակում է իր աշխատանքները: Ընդամենը մեկ շաբաթ առաջ, հոկտեմբերի 15-ին Սիրիա տեղափոխվեց մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը` 14 տոննա պարեն։ Այսօր «Սիրիական ավիաուղիների» Երևան- Հալեպ թռիչքով Սիրիա կփոխադրվի երկրորդ փուլի հումանիտար բեռը: Ըստ նախնական ծրագրի կորդեգրվի հումանիտար բեռը փոխադրելու այս ճանապարհը։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում մինչև օրս կուտակվել է 45
«Արցախը» մեկնում է Մոսկվա
Հոկտեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը, որին Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի ««Արցախ» մարզական ակումբի թիմը: Հիշեցնենք, որ «Արցախը» հաղթել էր հանրապետական մրցումներում, որն անց էր կացվել սեպտեմբերին՝ Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի եւ ԼՂՀ ութ ակումբային թիմերի մասնակցությամբ: Մրցաշարի խորագիրն է. «Նվիրենք երեխաներին սամբոյի աշխարհը»: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
ԱԳ փոխնախարարը՝ ԱԳ նախկին նախարարի մասին. «Եթե իրականացնում ենք բարեփոխումներ՝ կարիք ունենք աշխատանքների, որոնք բարելավում են համակարգերը»
Այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանը ԵՊՀ-ում պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ ինչ կարծիք ունի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ուղղված մեղադրանքների մասին, ասաց. «Ինչ վերաբերվում է ներկայիս գործընթացներին, որոնք այսօր ուշադրության կենտրոնում են, դա մենք այսօր գնահատել կարող ենք հետեւյալ կերպ. խոսում ենք համընդհանուր արժեքային համակարգի մասին, ունենք համակարգ, եւ սա ոչ միայն կառավարությանը


















































