Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու վրաերթ` Մեծամորում: Զոհվել է 11-ամյա երեխա

Հունիս 26,2012 23:02

Այսօր` հունիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Ինչպես հայտնում է Tert.am-ը` ժամը 21:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել 11-ամյա Լևոն Թադևոսյանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:

Երեխան տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց, որտեղ մահացել է:  Ավելի ուշ Մեծամորի ոստիկանություն է  ներկայացել «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 25 ՕՕ 645 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Բարսեղյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` նշված մեքենայով: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթ կատարած Կ.Բարսեղյանը Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակից է:

Մինչ վրաերթի վայրում ոստիկանները իրենց աշխատանքն էին կատարում` անհայտ մակնիշի և համարանիշի վարորդը վրաերթի է ենթարկում ծառայություն կատարող ՃՈ աշխատակից Կնյազ Հովհաննիսյանին և դիմում փախուստի: Ոստիկանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվում է Մեծամորի հիվանդանոց: Նրա  կյանքին վտանգ չի սպառնում:  Ոստիկանությունը փորձում է  գտնել տեսուչին վրաերթի ենթարկած վարորդին ու ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930