Օրվա լրահոսը
ՀԱԿ դիմումը քննությունը ՍԴ-ում՝ մայիսի 25-ին
ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 19-ի աշխատակարգային նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա քննության ընդունել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ
Լողազգեստով լուսանկարները՝ համացանցում
Երգչուհին Գլյուկոզան (Նատալյա Իոնովա) իր` առանց դիմահարդարման լուսանկարները տարածել է համացանցում, որոնցում լողազգեստով է: Լուսանկարներն արված են ծովի ափին, հանգստի ժամանակ: Երգչուհին ցույց է տվել իր երկրպագուներին, թե ինչպիսինն է ինքն իրականում` առանց այլեւայլ սանրվածքների ու թերությունները շտկող նյութերի: Երգչուհին այս պահին հանգստանում է ընտանիքի հետ: Eg.ru կայքի փոխանցմամբ Գլյուկոզան այդ լուսանկարները տարածել է երկրպագուների
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Սվարովսկին» համալրվել է ևս հինգ դիզայներական աշխատանքով
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը այս տարի ևս մասնակցում էր թանգարանային գիշերվան: Ժամը 10-ից նա իր դռներ էր բացել բոլորի առջեւ: Մուտքն անվճար էր: Ցուցադրում էին երեւանյան կոլեկցիոներների հավաքածուները, «Սվարովսկի բյուրեղյապալատ աշխատանքները» և Ռուսական թանգարանի կողմից ներկայացաված «Գարնանային մոտիվներ»-ի ընտրանին: Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Սոխակյան Լիլիթը մեզ ասաց, որ «Սվարովսկին» այս տարի, հատուկ թանգարանային գիշերվա
Երգչուհին ձայնասկավառակի շնորհանդեսին ցույց է տվել վարտիքը
Արտիստի «անկեղծ» արտաքինը շոկի մեջ է գցել հավաքվածներին: Ռուսական շոու-բիզնեսում հայտնի, սիրված երգչուհի Իրինա Դուբցովան իր նոր՝ «Ուտել. Աղոթել. Սիրել» ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ ներկայացել է այնպիսի զգեստով, որի թափանցիկությունը ակնհայտորեն ցույց է տվել նրա կրած վարտիքի ձեւն ու գույնը: Դուբցովայի այս քայլը հավաքվածների համար անհասկանալի է եղել: Eg.ru կայքի փոխանցմամբ, բացի այն, որ երգչուհու կազմվածքը
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Խստօրէն Կը Դատապարտէ Անհանդուրժողութիւնը Եւ Խտրականութիւնը
«Ասպարեզի» հարցազրույցը ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի հետ: «ԱՍՊԱՐԷԶ».- Ի՞նչ է ձեր տեսակէտը անցեալ շաբաթ Երեւանի մէջ գիշերային ակումբի հրդեհման մասին: ԱՒԵՏԻՔ ԻԶՄԻՐԼԵԱՆ.- ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն խստօրէն կը դատապարտէ Երեւանի մէջ ձեռնարկութեան մը դէմ կատարուած յանցագործութիւնը: Մենք նոյնքա՛ն խստութեամբ կը դատապարտենք այդ յանցագործ արարքին տուն տուող անհանդուրժողութեան ու սեռային նախասիրութեանց
Գեղարքունիքում թանգարանային գիշեր է (Տեսանյութ)
«Թանգարանային գիշեր» ծրագրին իր մասնակցությունն ունեցան Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը, Սեւանի բնապատմական թանգարանը եւ Մարտունու երկրագիտական թանգարանը: «Առավոտի» Գավառի թղթակիցը եղավ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում, որ թանգարանային երեկոն ուղեկցում էր մեծաթիվ այցելություններով եւ թանգարանի աշխատակազմի կողմից կազմակերպված միջոցառմամբ: Թանգարանում առկա նմուշների կողքին ավելացել էին նաեւ ազգագրական իրերի բացօթյա ցուցադրությունը, հնատիպ գրքերի ցուցադրությունը, Գավառի տարածաշրջանի գորգագործ
«Հայրենիք եւ պատիվը» դուրս չեկավ ՀԱԿ-ից
Քիչ առաջ ավարտվել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության կուսակտիվի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել դեռեւս մնալ Հայ ազգային կոնգրեսում: Այս մասին Hayeli.am-ին հայտնել է կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ ՀԱԿ մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը եւս առաջիկա օրերին կհամալրի ՀԱԿ-ը լքողների շարքը: Կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն
Գագիկ Ծառուկյան. «Ինչ-որ արել եմ, քիչ եմ արել» (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ծրագրերի վերաբերյալ: Ինչպես նշում է ԲՀԿ պաշտոնական կայքէջը՝ հակառակ այն կարծիքին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լայնածավալ բարեգործական գործունեությունը միայն ընտրություններով էր պայմանավորված՝ այսուհետ հիմնադրամը կշարունակի աշխատել կրկնակի ֆինանսավորմամբ: «Մենք միշտ բարեգործություն արել ենք և անելու ենք, դա ոչ մի կապ չունի
Հունիսից Երեւանում կգործի հանրային ոստիկանություն
Հունիսից Երեւան քաղաքում կգործի համայնքային ոստիկանություն: Դրա փորձնական ծրագիրը իրականացվել է Արաբկիրում: Հանրային ոստիկանության ներդրումով համայնքի ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ ավելի սերտ համագործակցություն է հաստատվելու, համատեղ քննարկվելու են ոլորտում առկա խնդիրները, նշվելու են դրանց լուծման եղանակները, նախատեսվում է հասարակական անվտանգության համար երկկողմանի պատասխանատվություն: Այս մասին մայիսի 19-ին Իջեւանում «Ոստիկանության բաց դռների օր» միջոցառման ժամանակ հայտարարեց
Ապրելն անհնար է դառնում
Գյումրու Կոշտոյան փողոցին հարակից տարածքում գտնվող «Բժիշկների հանրակացարանում» արդեն 23 տարի բնակություն են հաստատել 1988թ երկրաշարժի ժամանակ բնակարան կորցրած, երկար տարիների վաստակավոր բուժաշխատողների ընտանիքներ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հարգանքի տուրք` Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության
Հարց ՀԱԿ-ից հեռացողներին՝ ո՞ւմ եք լքում
Որքան կամավոր է եղել կուսակցությունների մուտքը ՀԱԿ, նույնքան էլ կամավոր էր նրանց դուրս գալը: «Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում` որտեղ լինել»,-ասում է ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը։ Նա խորհուրդ է տալիս նորմալ վերաբերվել քաղաքական դաշտում ու մասնավորապես ՀԱԿ-ում տեղի ունեցող վերադասավորումներին: Նա չի բացառում, որ Կոնգրեսից հեռացած ուժերի հետ համագործակցությունը շարունակվի այլ ձեւաչափով. «Ես կարծում եմ,
Ալեքս Ֆերգյուսոնին շտապ տեղափոխել են հիվանդանոց
Անցած երեկո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը քթի ուժեղ արյունահոսությունով, որը հնարավոր չի եղել կանգնեցնել սովորական մեթոդներով, հոսպիտալացվել է: Նա այդ օրը պետք է ելույթ ունենար Գավաթակիրների գավաթի խաղարկությունում «Ռեյնջերսի» տարած հաղթանակի (Ֆերգյուսոնը 60-ականներին հանդես է եկել այդ ակումբում) 40-ամյակի առթիվ կազմակերպված ճաշկերույթում: Արնահոսությունն անսպասելի սկսվել է ավտոկայանատեղիում եւ «Ռեյնջերսի» նախկին ֆուտբոլիստներ Սենդի Ջերարդինին
«ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ ճոպանուղու աշխատանքը վերականգնված է: «Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹևեր»-ը գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը: «ՏաԹևեր» ճոպանուղի
Գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, հասցե` Մոսկովյան
Մրցավարն Ամիրաղյանին փորձում է համոզել
Հոլանդացի Քուիրին Լեմոնը վաղն Անի Ամիրաղյանի հետ կվիճարկի Ստամբուլում ավարտվող կանանց թենիսի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը: «Aravot.am»-ի տեղեկություններով, գլխավոր մրցավարը, պատճառաբանելով, որ վաղը Ստամբուլում անձրեւային եղանակ է սպասվում, եզրափակչի մասնակիցներին համոզում է, որ նրանք հաղթողին որոշեն այսօր` ուշ ժամի: Սակայն Անի Ամիրաղյանն առաջարկը մերժում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու
«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել են, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու: Այս պահի դրությամբ տեղացի և շվեյցարացի մասնագետները ստուգում են կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը, իրականացնում են կարգաբերման աշխատանքներ: «Ճոպանուղու շահագործման ընթացքում հնարավոր ռիսկերի բացառման համար որոշում ենք կայացրել վերստուգել բոլոր սարքերն
Անի Ամիրաղյանը Ստամբուլում մտավ եզրափակիչ
Քիչ առաջ հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Ստամբուլում ընթացող կանանց միջազգային մրցաշարում նոր հաղթանակ տարավ: Հայաստանի թիվ 1 ռակետը կիսաեզրափակչում վստահ առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ժասմին Շնեյդերի նկատմամբ` 6:4, 6:1, եւ հիմա սպասում է վճռորոշ մեկնարկում իր գլխավոր մրցակցին: Իսկ այդ իրավունքի համար այս պահին պայքարում են հոլանդացի Լեմոյնը եւ մեծբրիտանացի Քարրերասը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լարիսա Ալավերդյան. ԱԺ ընտրություններում նաեւ ՀԱԿ-ը ինքնաբացահայտվեց (Տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի համար ԱԺ ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ էին: «90 թվականից սկսած` ովքեր ընդդիմադիր ուժ են հանդես եկել, ինքնաբացահայտվեցին: 2004-ին հզոր ալիք բարձրացրած ուժերը տեսանք՝ որտեղ են հայտնվել: Չի կարելի մի քաղաքական դիրքորոշում ունենալով՝ գնալ այլ ճամբարում քո խնդիրները լուծել»,- այսօր ասուլիսում ասաց տիկին Ալավերդյանը՝ հրաժարվելով որոշակիացնել այդ ուժերը: Ավելի ուշ Aravot.am-ը
Ուիլ Սմիթը ապտակեց լրագրողին իրեն համբուրելու համար (Տեսանյութ)
Այսօր «Սեւերով մարդիկ-3» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Ուիլ Սմիթը շփվեց լրագրողների հետ: Երբ ուկրանիական «1+1» հեռուստաընկերության թղթակիցը փորձել է համբուրել իր կուռք Սմիթին, արժանացել է ապտակի նրա կողմից: Միջադեպը տեղի է ունեցել Նոր Արբատի «Օկտյաբր» կինոթատրոնի մոտ, կարմիր գորգի վրա: Սմիթը ապտակել է լրագրողին, քանի որ վերջինս փորձել է համբուրել դերասանի շուրթերը, հաղորդում է lifenews.ru-ն: Անդրանիկ Ջալալյան
Լարիսա Ալավերդյանին պաշտոն են տվել
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն առաջիկայում կպաշտոնավարի Սլավոնական համալսարանի՝ քաղաքականություն եւ իրավունք ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այսօրվա ասուլիսում տիկին Ալավերդյանն ասաց, որ աշխատանքի այդ առաջարկությունը ստացել է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից: Սլավոնական համալսարանն այժմ կառուցվածքային փոփոխության փուլում է: Ինչպես ասաց տիկին Ալավերդյանը` առաջիկայում բուհը գործելու է 5 ինստիտուտների համակարգով: Բուհում տիկին Ալավերդյանը պատրաստվում է
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: ՊԲ
Ֆեյսբուքի պատճառով մարդիկ վիճու՞մ են
Օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարվել է մի թարմացում: Դրա արդյունքում հնարավոր է դարձել տեսնել` Ձեր կողմից ուղարկված նամակը այս կամ այն մարդուն, կարդացվե՞լ է, թե` ոչ: Օգտակար ծառայություն է, բայց արի ու տես, որ սա կարող է տարբեր մարդկանց միջեւ վեճերի պատճառ դառնալ: Համենայն դեպս, նման եզրակացության եկել են ռուս տեխնոլոգները, ովքեր հետևել են մի-շարք
Գայլերը հարձակվում են օրը ցերեկով
Գայլերը թիրախ են ընտրել Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղը։ Այստեղ արդեն գայլերի հարձակման արդեն 10 դեպք է եղել։ Ընդ որում՝ գայլերը հարձակվում են անասուների վրա օրը ցերեկով։ Իսկ մութն ընկնելու պես փողոց դուրս գալը վտանգավոր է դարձել նաեւ մարդկանց համար։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ալեքսանդր Հարությունյանի հուշ-երեկոյին կհնչի սեփական «Ռեքվիեմը»
Ազգային օպերային թատրոնում մայիսի 21-ին կայանալիք անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հուշ-երեկոյի ընթացքում, այլ ստեղծագործությունների թվում, նրա «Ռեքվիեմը» կհնչի՝ երկրորդ անգամ: Համաշխարհային դասական երաժշտության պատմությունից հայտնի են մեծանուն կոմպոզիտորների անուններ, որոնց հայտնի ստեղծագործություններից շատերը նրանց մահից հետո են կատարվել միայն: Վստահորեն կարելի է ասել, որ հարությունյանական «Ռեքվիեմի» կատարումը կարելի է համարել պրեմիերա, քանի որ դրամատիկ թատրոններում
«Ջոն Արքա»-ն` Լոնդոնում
Մայիսի 16-ին և 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես եկավ Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի «Ջոն Արքա» պիեսը: Երկու օր անընդմեջ «Ջոն Արքան» դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազում օտարազգի հանդիսատեսներ: Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր գնահատվեց Գլոբուսի
Անօթեւանների կացարանում է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոցելի խմբերի պաշտպանության վարչության պատասխանատու Աիդա Մուրադյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ վերջերս ծայրահեղ բողոքի միջոցի դիմած (մեխել էր ոտքերը) Գրիգոր Մուրադյանը 3 օր առաջ ստացել է իր անձնագիրը: Շնորհիվ ՄԻՊ գրասենյակի, նա տեղավորվել է անտունների կացարանում, որը գտնվում է Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 45 տանը: Աիդա Մուրադյանի դիտարկմամբ, անձնագրավորման հարցին պետք
Զորամասի նախկին խոհարարին մեղադրում են
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում 24-ամյա Մարիամ Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը: Մայիսի 30-ին նշանակվել է այս գործով դատական նիստ: Մարիամ Պողոսյանը մեղադրվում է սուտ մատնության համար: Երեկ մենք հանդիպեցինք Մ. Պողոսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ 2010թ. դեկտեմբերի 17-ից սկսել է աշխատել պաշտպանության նախարարության թիվ 68617 զորամասում, որպես պայմանագրային
Մեքենան ընկել է հողասահքի մեջ
Մայիսի 18-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աչաջուր գյուղի երեք բնակիչներ՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի վերին հատվածում` սարամիջյան հողային ճանապարհին,
«Դա չարվեց քսան տարի առաջ, դա չարվեց նաեւ քսան տարի անց»
Հետընտրական մտորումներ Նժդեհը չէր կարող երեւակայել, որ միջազգային հարաբերությունների առնչությամբ օգտագործված «ուժն է ծնում իրավունք» միտքը կարող էր դառնալ կարգախոս եւ վարքագիծ անկախ Հայաստանի ներքին հարաբերություններում: Այդ «իրավունք ծնող ուժը» 1996թ.-ին հաղթեց նախագահական ընտրություններում եւ տեւեց այնքան ժամանակ, քանի դեռ չէր ձեւավորվել մեկ այլ ուժ, որը հաղթելու էր 98թ.-ին: Սակայն 1998 թվականի բռնի իշխանափոխությունը կապված


















































