Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիք եւ պատիվը» դուրս չեկավ ՀԱԿ-ից

Մայիս 19,2012 21:31

Քիչ առաջ ավարտվել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության կուսակտիվի նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել դեռեւս մնալ Հայ ազգային կոնգրեսում: Այս մասին Hayeli.am-ին հայտնել է կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ ՀԱԿ մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը եւս առաջիկա օրերին կհամալրի ՀԱԿ-ը լքողների շարքը: Կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն ինքը նախօրեին հայտնել էր, որ կուսակտիվի նիստին վերջնական որոշում կկայացվի հետագա անելիքների վերաբերյալ:

«Ես արդեն զանգել ՀԱԿ-ում տեղյակ եմ պահել, որ հաջորդ շաբաթ քաղխորհուրդ հրավիրեն, որտեղ կներկայացնենք մեր ասելիքը կոնկրետ գործողությունների վերաբերյալ»,- նշել է Գառնիկ Մարգարյանը՝ չմանրամասնելով իրենց առաջարկների բովանդակությունը:

Հարցին, թե այս օրերին ի՞նչը ստիպեց մտափոխվել կուսակցության ղեկավարին եւ շարունակել մնալ Կոնգրեսի կազմում, Մարգարյանը նկատեց, որ լրատվամիջոցները ճիշտ չեն ներկայացրել, թե ինքը պատրաստվում է լքել ՀԱԿ-ը: «Ինձ հարց են տվելՙ դո՞ւրս եք գալու, թե մնալու եք, ես պատասխանել եմ, որ դա կուսակցության բարձրագույն մարմնի իրավունքն է, դա իմ կամ որեւէ մեկի իրավունքը չէ, մինչդեռ լրատվամիջոցները գրլ են, որ այդպիսի միտում կա», պարզաբանել է Մարգարյանը՝ ընդգծելով, որ հաջորդ շաբաթ ՀԱԿ-ում տեղի ունենալիք քաղխորհրդի նիստում իրենք կներկայացնեն իրենց առաջարկները: «Մենք այնտեղ կասենք, որ չպետք է նույն սխալները թույլ տալ եւ այլն, եւ այլ, երբ կկայանա այն ժամանակ կմանրամասնեմ»,- ասել է ՀԱԿ անդամը՝ հիշեցնելով, որ ինքը դեմ է եղել մանդատները վերցնելուն:

Ասել է նաեւ, որ կուսակցության առաջարկը ՀԱԿ-ին այնուամենայնիվ ժողովրդական պայքարի ճանապարհը բռնելն է լինելու: «Կընդունե՞ն դա, կլսե՞ն մեզ, կգնա՞ն մեր մատնանշած ճանապարհով, շատ բարի, չէ, մենք մենակ կանենք»,-ասել է Գառնիկ Մարգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031