Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ինչ-որ արել եմ, քիչ եմ արել» (Տեսանյութ)

Մայիս 19,2012 21:22

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ծրագրերի վերաբերյալ: Ինչպես նշում է ԲՀԿ պաշտոնական կայքէջը՝ հակառակ այն կարծիքին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լայնածավալ բարեգործական գործունեությունը միայն ընտրություններով էր պայմանավորված՝ այսուհետ հիմնադրամը կշարունակի աշխատել կրկնակի ֆինանսավորմամբ:
«Մենք միշտ բարեգործություն արել ենք և անելու ենք, դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Շփվելով հանրության հետ՝ ինձ ավելի պարտավորված եմ զգում և շարունակելու եմ իմ գործունեությունը հանուն մեր երկրի ու ժողովրդի: Ուզում եմ հայտարարել, որ ինչ-որ արել եմ, քիչ եմ արել: Սրանից հետո կրկնապատկելու եմ բարեգործության բյուջեն արվեստի, սպորտի, կրթության, գիտության և այլ ոլորտների համար: Ուզում եմ շեշտել նաև, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կշարունակի իր 10-ամյա բարեգործական գործունեությունը, քանի որ նպատակը մեկն է՝ օգնության ձեռք մեկնել այն ոլորտներին, որտեղ կա դրա անհրաժեշտությունը»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031