Օրվա լրահոսը

ԱԻՆ-ը արդեն այրվածքներ ստացածների անուններն է հրապարակում (թարմացվում է)

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը:  Նախնական տվյալներով` ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, “Արմենիա” բժշկական կենտրոն ` 20 հոգի Կլինիկական թիվ 1

Հրդեհի պաշտոնական վարկածը` գազով լիցքավորված փուչիկի պայթյուն

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. Կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: նախնական տվյալներով Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան

Մի մասը մեղադրում է Սերժ Սարգսյանին, մյուս մասը` արդարացնում

Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ բռնկված հրդեհի արդյունքում մոտ 40 մարդ է տուժել, որոնք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ` հիմնականում, այրվածքաբանական բաժիններ: Վիրավորները տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հանրահավաքում իր ելույթն ավարտելուց հետո, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք պատգամավորների ուղեկցությամբ այցելել է հիվանդներին:

Այրվածքներ ստացածներին տեղափոխել են «Նաիրի» եւ Այրվածքաբանության հիվանդանոց: Նախագահը «Նաիրի» է գնացել

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանկարծակի բռնված հրդեհի պատճառով մի քանի տասնյակ մարդ է տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն եւ Աջափնյակում գտնվող Այրվածքաբանության հիվանդանոց: Թե դեպքի հետեւանքով քանի մարդ է տուժել եւ ինչ աստիճանի այրվածքներով, Aravot.am-ի հարցերին երկու բուժհիմնարկից էլ, բավականին հուզված ձայնով պատասխանեցին, որ ժամանակ չունեն մեր հարցերին պատասխանելու, քանի որ բոլոր ուժերը կենտրոնացրել են մարդկանց

Սիլվա Համբարձումյան. «Բեգլարյանին լռեցրել են, որ Սուրեն Խաչատրյանից չխոսի»

«Գագիկ Բեգլարյանը խոսելու տեղ ունի, դրա համար նրան հետ են բերել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Գագիկ Բեգլարյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելը գործարար Սիլվա Համբարձումյանը: Ըստ նրա, այդ «խոսելու տեղը» նրան տվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, եւ նրան լռեցրել են, որ Սյունիքի մարզպետից չխոսի. «Երեւի նա ասել է ՀՀԿ ղեկավարին, թե` այդ ո՞նց

ՀՀՇ-ի Գեւորիկը՝ ՀՀԿ-ի PR անող

Հանրապետական կուսակցության վերջնակորդային հանրահավաքին մասնակցում էր նաեւ ժամանակին բավականին հայտնի ՀՀՇ-ի Գեւորիկը: «Հավատանք որ փոխենք» մակագրությամբ վերնազգեստով եւ դրոշով Գեւորիկը քայլում էր Հանրապետության հրապարակին հարակից տարածքներով, դրոշը վեր ծածանելով եւ «Հայաստան- Հայաստան» վանկարկելով: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սերժ Սարգսյան.«Այո՛, մենք ևս մրցում ենք, սակայն մրցում ենք ապրելով ու գործելով մե՛կ նավակում, որ մեր զավակների օրորոցն է»

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հանրապետության Հրապարակում  Բա՛րև Երևան, այս պահին ուղիղ կապով մեզ դիտում են նաև Գյումրու հրապարակում, Բա՛րև Գյումրի, և վերջապես, Բա՛րև Հայաստան: Սիրելի՛ հայրենակիցներ, Անցավ քարոզարշավի մեկ ամիսը: Մեկ ամսվա ընթացքում հարյուր հազարավոր մեր քաղաքացիների հետ կրկին դեմ առ դեմ հանդիպելու բախտավորությունն եմ ունեցել: Նայել եմ հարյուր հազարավոր աչքերի մեջ,

Լ.Տեր-Պետրոսյանը հանդիպել է դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ

 Մայիսի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Տեր-Պետրոսյանը դիտորդներին է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության վերաբերյալ իր նկատառումները, հատկապես ընդգծել է ընտրացուցակների ուռճացվածության խնդիրը` դա համարելով ընտրակեղծիքների հիմնական պահուստը: Առաջին նախագահը նաև պատասխանել է դիտորդական առաքելության անդամների հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ

Ոստիկանությունը ծառայողական քննություն է նշանակել

Կայքէջերից մեկում տեղեկատվություն է հրապարակվել, թե Արարատի թիվ 18 ընտրատարածքում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են Աժ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թևոյանի` թռուցիկներ բաժանող կողմնակիցներին: Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որն իրականացնում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: Քննության արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ:   ՀՀ ոստիկանություն

«Եթե ՀՀԿ-ն հաշմանդամներին գոնե մի քիչ հաշվի առներ` ՀԱԿ հանրահավաքին չէի լինի»

Երեկ Ազատության հրապարակ ՀԱԿ-ի հանրահավաքին էր եկել նաեւ մի հաշմանդամություն ունեցող կին` Անահիտ Բայթարյանը: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ եթե իշխող կուսակցությունը գոնե մի քիչ հաշմանդամություն ունեցողներին հաշվի առներ, լուծեր իրենց գոնե մի քանի հոգսերը` հիմա այդտեղ` ՀԱԿ-ի հանրահավաքի առաջին շարքերում կանգնած չէր լինի: Մեր հարցին` այս իշխանությունից ինչո՞ւ ե ք դժգոհ` աշխատավա՞րձն է

ՕԵԿ հանրահավաքի մասնակից. «Եթե ստիպողաբար բերեին` էս փետը չէի բռնի ու գա» (տեսանյութ)

Այսօր ՕԵԿ-ի հանրահավաքին Ազատության հրապարակում Aravot.am-ը հանրահավաքի մասնակիցներից մեկից` Վազգեն Գասպարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ընտրել ՕԵԿ-ին: Նա պատասխանեց. «Որովհետեւ ՕԵԿ-ը եվրոպամետ կուսակցութուն է: Եվրոպական կուլտուրա կմտցնի մեր Հայաստանում»: Մեր հարցին` ձեզ ստիպողաբար չե՞ն բերել այստեղ` նա վստահեցրեց, որ ոչ. «Եթե ստիպողաբար լիներ` այս փետը չէի բռնի ու գա»: Մեր հարցին` հեռախոսներ, ընտրակաշառք չե՞ք ստացել,

Արթուր Բաղդասարյան. «Նկատել ե՞ք մեր հանդիպումներն ինչ ջերմ են, ո՜նց են մարդիկ գալիս»

Այսօր Ազատության հրապարակում «Օրինաց երկիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ եղանակն անգամ իրենց դաշնակիցն է. «Ժամը 5-ն անց 15 անձրեւը դադարեց»: Մինչ այդ անձրեւի տակ ՕԵԿ-ի համար երգում էր Աիդա Սարգսյանը: Արթուր Բաղդասարյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչ են իրենք խոստանում` Հայաստանում մշակել աշխատատեղերի ստեղծման ազգային ռազմավարություն, բարձրացնել կենսաթոշակը, կյանքի կոչել մի

«Քաղաքական գործիչների 90-97%-ը քաղաքականությունից դուրս գալով կփոշիանան, իսկի բարեւող չի լինի, բայց պարոն Ծառուկյանը, որ քաղաքականությունից դուրս գա, ավելի հանգիստ կապրի»

Այսօր ԲՀԿ-ն իր վերջին  քարոզարշավն անցկացրեց Գյումրիում: Նախքան Գագիկ Ծառուկյանի ժամանելը սիրված երգիչներ Մհերի,  Սոնա Շահգելդյանի, սերիալային դերասանների՝ Պաուզա Անոյի, Արթուր Հակոբյանի, Մարգարիտա Խաչատրյանի մասնակցությամբ  Թատերական հրապարակում հավաքված մարդկանց մի մեծ համերգային ծրագիր ներկայացրեցին: Արմեն Ավետյանն էլ քաղաքական երգիծանքի միջոցով ծաղրեց ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա կառավարման տարիները, հարցրեց՝ Պայքար, պայքար մինչ ե՞րբ:

Հրդեհ` Հանրապետության հրապարակում: Կան վիրավորներ

Հենց նոր Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի է ունենում ՀՀԿ-ի եզրափակիչ քարոզարշավը, հրդեհ բռնկվեց: Համերգի համար նախատեսված սարքերի մոտ բոց բարձրացավ վերեւ, որը տարածվեց գազով լցված փուչիկների շնորհիվ: Թեեւ մի քանի վայրկյան տեւեց, բայց այդ իրադարձությունը խուճապ է առաջացրել հրապարակում: Մարդիկ շփոթված դեսուդեն են վազում, հենց նոր իմ կողքով մի աղջիկ անցավ վնասված դեմքով: Արդեն Շտապօգնությունը

Սամվել Ալեքսանյանի հորդորը՝ Նիկոլ Փաշինյանին

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու  Սամվել Ալեքսանյանն ասաց, որ համոզված է իր հաղթանակում: Իսկ իր մրցակից Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց թեթեւ տանել առաջիկա պարտությունը. «Նիկոլ ջան, բոլոր հարցերը, որ մտադիր էիր բարձրացնել Ազգային ժողովում, գրավոր փոխանցիր ինձ, եւ դրանք Ազգային ժողովի ամբիոնից կբարձրաձայնեմ եւ հետամուտ կլինեմ դրանց օրենսդրական լուծմանը»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀԿ-ականները պատրաստվում են եզրափակիչ քարոզարշավ-համերգին

Թեեւ նախապես ասվել էր, որ նախագահ Սարգսյանի ելույթը «Հանրապետականի» եզրափակիչ համերգ-քարոզարշավին լինելու է ժամը 19-ին, քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախագահը հրապարակում կխոսի ժամը 20-ին: Այս պահին Հանրապետության հրապարակ են բերվում ՀՀԿ-ի տարբեր կառույցների ակտիվիստներ: Մելիք-Ադամյան  փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված են Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված  անձինք, ՀՀԿ-ական մարզպետները: Մելք-Ադամյան փողոցից մինչեւ Խանջյան

ՕԵԿ-ը՝ մահացած, Ժառանգությունը՝ լղոզված, իշխանությունից՝ առանց սպասելիքների. միօրինակ ու անհետաքրքիր քարոզարշավի մասին

Ամենուր նույն ձեռագրով ու բովանդակությամբ հանդիպումներ, քաղաքական նույն, նվազագույն թվով տեխնոլոգիաների կիրառում, ընտրազանգվածի կորցրած վստահությունը շահելու պարզունակ, սակավաթիվ մեթոդներ՝ այսպես են քաղաքագետները բնորոշում Ազգային ժողովի 2012-ի նախընտրական քարոզարշավը: Մեկամսյա միօրինակ հանդիպումներն ու հավաքները փորձագետների գնահատմամբ ընտրողի ու ընտրվողի միջեւ համագործակցության բացակայության մասին են խոսում: «Բոլոր քաղաքական ուժերը կիրառեցին քարոզարշավային տեխնոլոգիաների մեկ ձեւը՝ հանդիպումներ մարզերում, Երեւանի

Էդուարդո էռնեկյանին կշնորհվի 2012թ. «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակը

Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովն ընտրել է հայտնի արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակակիր: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:

ՀՀ ոստիկանություն. «Թրասփարենսի ինթերնեյշընլը» միմյանց հետ համադրել է սկզբունքորեն անհամադրելի թվեր»

«Առավոտ» օրաթերթի 2012 թ. մայիսի 4-ի համարի «Եղեգնաձորում հաշվառված է 8184 բնակիչ, իսկ ընտրացուցակում առկա է 9061 ընտրող» վերտառությամբ հրապարակման համաձայն և ըստ համացանցային կայքերում տարածված տեղեկությունների, «Թրասփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնը անդրադարձել է ՀՀ տարբեր համայնքներում ձևավորված մի շարք ընտրատեղամասերի ընտրացուցակներին և տարակուսանք հայտնել, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը չի համապատասխանում համայնքներում փաստացի բնակվող անձանց

«Սիրում եմ քեզ առավել, քան երեկ էի սիրում եւ պակաս, քան կսիրեմ վաղը»

Երկու տարի առաջ այս օրը ՝ մայիսի 4-ին, Արմենը Լիլիթին եկեղեցում սեր խոստովանեց, միասին երդվեցին՝ «լուրջ» կռվելու դեպքում հաջորդ օրը՝ նույն ժամին գալ նույն եկեղեցի՝ հաշտվելու եւ մոռանալու ամեն վիրավորանք եւ վեճ: Մինչ այսօր «առիթ» չի եղել կատարելու երդումը, բայց Լիլիթի համար այս օրն իրական առիթ է՝ շնորհավորելու իրեն եւ սիրելիին, սիրային հարաբերությունների երկամյակին էլ

Շարմազանովը կոչ արեց՝ ՀՀԿ-ին արջի ծառայություն չմատուցել

Քիչ առաջ Aravot.am-ին ահազանգեց  մի բժիշկ,  որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, եւ ասաց, թե երեւանյան հիվանդանոցներում եւ մասնավորապես այն մեկում, որտեղ ինքն է աշխատում, «տագնապ» է հնչեցվել, եւ  բուժհիմնարկների վարչակազմերի ղեկավարները աշխատողներին՝ այդ թվում բժիշկներին, ստիպում են  կազմակերպված ձեւով գնալ եւ մասնակցել այսօր, Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքին: Ստացված ահազանգը  մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ՀՀ

Ցուցարարները՝ կառավարության շենքի մատույցներում

Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի Հանրապետական կուսակցության քարոզարշավը եզրափակող համերգը: Ժամը 18.30-ին հրապարակում հավաքվածներին կմիանան նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 2-3 տասնյակում ընդգրկված պատգամավորության թեկնածուները: Թեեւ Aravot.am-ի ունեցած տեղեկություններով Հանրապետականի բոլոր ներկայացուցիչներին հրահանգված է մարդաշատ հանրահավաք ապահովել, բայց այս պահին Հանրապետության հրապարակը այդքան էլ մարդաշատ չէ: Aravot.am-ը օրվա ընթացքում տարբեր

Գիլանը եւ Այոմին ալբոմ կթողարկեն Գյումրիի դպրոցի վերականգնման նպատակով

  Մեդիամաքս: Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսի 22-ին կթողարկեն իրենց հիմնած WhoCares խմբի ալբոմը, որի վաճառքից ստացված գումարը կօգտագործվի Հայաստանում երաժշտական դպրոցի վերականգնման համար: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով earMUSIC ընկերությունը, ալբոմում կընդգրկվեն երկու երգեր WhoCares-ի անցյալ տարվա մայիսին թողարկված սինգլից (Out Of My Mind եւ Holy Water), ինչպես

ՕԵԿ-ը բջջային հեռախոսներ ու ինքնաթիռի էժան տոմսեր չի՞ բաժանում

Կապանում այս օրերին լուրեր են շրջանառվում, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը բջջային հեռախոսներ ու ինքնաթիռի էժան տոմսեր է տրամադրում բնակիչներին: Կուսակցության Կապանի գրասենյակի ղեկավար եւ համամասնական ընտրացուցակում առաջադրված պատգամավորության թեկնածու Գարիկ Միրզոյանն «Առավոտի» հետ ունեցած զրույցում հերքեց դրանք եւ նշեց, որ վերջին 15 տարիներին «Օրինաց երկիրը» երբեւէ ընտրակաշառք չի բաժանել, չի բաժանում եւ չի էլ պատրաստվում

«Ինչպե՞ս կարող է բարեփոխվել մի երկիր, որի ստվերային տնտեսությունը կառավարում է երկրի ղեկավարը»

Շահերի պաշտպանության աջակցության կենտրոնի` ՇՊԱԿ-ի, կազմակերպած կլոր սեղանին, որին հրավիրված էին ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ողջույնի 20 րոպեանոց խոսքով հանդես եկավ ՇՊԱԿ-ի ազգային ցանցի զարգացման ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, որից հետո ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմյանը զգուշացրեց, որ քաղաքական ուժերին տրվում է խոսելու համար հինգական րոպե: Կլոր սեղանի հիմնական թեման կոռուպցիայի եւ ստվերային

Քաղաքացի. «Ընտրություններից հետո ամեն ինչ կթանկացնեն, իրենց ծախսած գումարները կհանեն»

Այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում տեղի ունենալիք համերգի պատճառով, երեկ կեսօրից մայրաքաղաքի կենտրոնական հատվածի` Հանրապետության հրապարակի հարակից փողոցներն անանցանելի են: Հրապարակում տարվող աշխատանքները խոչընդոտում են հասարակական տրանսպորտի  եւ ավտոմեքենաների անցուդարձը: Խցանումների մեջ հայտնված քաղաքացիները ստիպված են ժամերով սպասել, որ տրանսպորտի վարորդը հրապարակը շրջանցելու մի ելք գտնի: Միկրոավտոբուսներից մեկում մարդիկ նյարդայնացած ու վրդովված՝ միմյանց

Աշոտյանը՝ Լեւոն Բարսեղյանին. Մինչ գնահատական տալը՝ պետք է պատկերացում ունենալ այլոց իրավունքների մասին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այսօր «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե մեր երկրում կրթական համակարգը շարունակվում է օգտագործվել իշխանության թեկնածու անձանց եւ կուսակցությունների համար որպես կարեւոր գործիք: Նրա խոսքով, դպրոցների, բուհերի կոլեկտիվները, ուսանողները եւ դպրոցականները վերադասների հրահանգով տարվում են թեկնածուների հետ հանդիպումներին: Լեւոն Բարսեղյանի տվյալներով, ՀՀ խոշոր քաղաքների պետական դպրոցների

«Մարդկանց կուսակցականացումը տոմսային է». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե  Նալչաջյանի ձեւակերպմամբ` քարոզարշավի ամբողջ ընթացքը հանգիստ, խաղաղ, առանց ցնցումների էր, ցածր տոներով, ինչի հետ կապված էլ խորհուրդ է տալիս միայն դրականը տեսնել՝ «ամեն ինչ ցիվիլ էր, առանց վիրավորանքների: Եթե նախընտրական փուլը բերեր որեւէ ցնցումների, այդ դեպքում  լավ չէր լինի: Վատ էր այն, որ լուրջ ու բովանդակալից դեբատներ, բանավեճեր չեղան, քարոզարշավն անցավ միայն հանդիպումների

Սերժ Սարգսյան. «Այսօրվա իշխանությունը վաղվա ընդդիմությունն է լինելու»

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ: Նշելով, որ ավարտին է մոտենում Ազգային ժողովի ընտրությունների համար օրենքով նախատեսված քարոզարշավի շրջանը՝ Հանրապետական կուսակցության նախագահը Հայաստանի բոլոր մարզեր, բազմաթիվ գյուղական ու քաղաքային համայնքներ այցելություններից հետո իր եզրահանգումներն է ներկայացրել: «Առաջինը, մենք՝ բոլորս միասին, մեր ողջ ժողովրդով հանդերձ,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031