Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները պատրաստվում են եզրափակիչ քարոզարշավ-համերգին

Մայիս 04,2012 19:05

Այս լուսանկարն արվել է այսօր, ժամը 15-ին: Փաստորեն, ՀՀԿ երիտասարդները համերգից դեռ 4-5 ժամ առաջ էին պատրաստվում դրան:

Թեեւ նախապես ասվել էր, որ նախագահ Սարգսյանի ելույթը «Հանրապետականի» եզրափակիչ համերգ-քարոզարշավին լինելու է ժամը 19-ին, քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախագահը հրապարակում կխոսի ժամը 20-ին:

Այս պահին Հանրապետության հրապարակ են բերվում ՀՀԿ-ի տարբեր կառույցների ակտիվիստներ: Մելիք-Ադամյան  փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված են Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված  անձինք, ՀՀԿ-ական մարզպետները: Մելք-Ադամյան փողոցից մինչեւ Խանջյան փողոց, նախկին «Ռոսիա» կինոթատրոնի մոտ, իրարից 4-5 մետր հեռավորությամբ կանգնած են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի «Հայոց արծիվներ» կազմակերպության պաստառներով  երիտասարդներ: Իսկ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում ՀՀԿ գործադիր մարմնի երիտասարդ անդամ Կարեն Ավագյանը «Հավատանք որ փոխենք» մակագրությամբ դրոշներով եւ փուչիկներով ուսանողներին վերջին հրահանգներն է տալիս, թե որ խումբը հրապարակի  որ կողմից պետք է մտնի եւ ինչ ուժգնությամբ պետք է ողջունի նախագահին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031