Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրում եմ քեզ առավել, քան երեկ էի սիրում եւ պակաս, քան կսիրեմ վաղը»

Մայիս 04,2012 18:16

Երկու տարի առաջ այս օրը ՝ մայիսի 4-ին, Արմենը Լիլիթին եկեղեցում սեր խոստովանեց, միասին երդվեցին՝ «լուրջ» կռվելու դեպքում հաջորդ օրը՝ նույն ժամին գալ նույն եկեղեցի՝ հաշտվելու եւ մոռանալու ամեն վիրավորանք եւ վեճ: Մինչ այսօր «առիթ» չի եղել կատարելու երդումը, բայց Լիլիթի համար այս օրն իրական առիթ է՝ շնորհավորելու իրեն եւ սիրելիին, սիրային հարաբերությունների երկամյակին էլ Արմենին նվիրում է  իրենց գեղեցիկ սիրո պատմությունը նորից վերապրելու  եւ իր անչափ մեծ սերը  նրա նկատմամբ խոստովանելու բերկրանքը:

 

Դասընկերներ էին, առաջին դասարանից ճանաչում էին իրար: Արմենը Լիլիթի առաջին «մանկական» սերն էր, հետո դերերը փոխվեցին. 4-րդ դասարանից Արմենն էր արդեն իր զգացմունքները ցույց տալիս աղջկան:

Ա+Լ = Սեր մակագրությունները՝ դպրոցական սեղաններին, սիրային հաղորդագրությունները՝ թղթերի վրա, Լիլիթը հաճախ էր տեսնում, ասում է՝ Արմենը  չէր անում, ամաչկոտ էր, ընկերներն էին «մեղավոր» .«Մի անգամ ընկերներից մեկը թուղթ էր տվել ինձ, վրան գրված էր. «Արմենը քեզ շատ ա սիրում», բայց ես Արմենի հետ վիճեցի, նույնիսկ հրեցի»,- պատմում է Լիլիթը:

Հիշում է՝ Արմենի վերաբերմունքը 8-րդ դասարանում, երբ իմացավ, որ ինքը այլ դպրոց է տեղափոխվելու. «Դասի ժամանակ դուրս եկավ դասարանից՝ արհամարհական դուռը շրխկացնելով մեր վրա: Հետո ինձ հետ չէր խոսում»,- ժպտում է Լիլիթը:

Նախկին դասընկերներն արդեն շատ հազվադեպ իրար փողոցում կամ երթուղային տրանսպորտում էին տեսնում. «Երթուղայինում երբ հանդիպում էինք, ինձ չէր բարեւում, ուղղակի տոմսս էր ստանում ու իջնում էր»,- պատմում է Լիլիթը, ասում է՝ հիմա ժպիտով է հիշում Արմենի այդ պահվածքը.  «Մի անգամ ասի՝ Արմեն, ավելի լավ է գումարս չստանաս, բայց ինձ բարեւես»:

10-րդ դասարանում էլ Արմենը որոշում է Լիլիթին անակնկալի բերել, հաղորդագրություն է ուղարկում աղջա հեռախոսահամարին՝ չներկայանալով եւ մտածելով, Լիլիթը «գլխի չի» ընկնի՝ ո՞վ է հաղորդագրության հեղինակը, իսկ աղջիկն արդեն «ձեռք էր բերել» իրենով հետաքրքրված տղայի հեռախոսահամարը. «Գրեցի՝ բարեւ Արմեն ջան…. Էլ չգրեց»,- հիշում է Լիլիթը:

3-4 տարի անց, Արմենին Լիլիթը փնտրում է «Одноклассники.ру» սոցիալական ցանցում, ընկերության առաջարկություն է անում, այստեղ փորձում շփվել Արմենի հետ, բայց սկզբնական շրջանում խոսակցություններն էլ առաձնանում էին իրենց կարճությամբ . «Մի օր բավական երկար խոսեցինք՝ մինչեւ առավոտյան ժամը 4-ը, առավոտյան էլ քննության էի, 7-ին դուրս եկա տանից, որ գնամ կանգառ, տեսնեմ՝ այնտեղ կանգնած է, 3 տարի  է՝ չէինք հանդիպել, իսկ ամբողջ գիշեր իրար հետ խոսել էինք: Բայց ես ինձ երեւակայելով, ինքն էլ շտապելով , իրար հետ առանձնապես չշփվեցինք, ոչ մի տպավորություն չկար, որ դրանից 3 -4 ժամ առաջ իրար հետ խոսացել ենք»,- պատմում է Լիլիթը:  Երկար ընդմիջումից հետո վերջապես հանդիպում են. Լիլիթն ընկերուհու հետ վեճից տխրում է, Արմենն էլ փորձում է օգնել նրան:

Այդ հանդիպումներից էլ ձեւավորվում է սերը: Լիլիթը նշում է՝ սկզբնական շրջանում իրենց հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել. «Երկուսս էլ մերասածին ենք, երկուսս էլ կայացած մարդիկ ենք, ամեն օրը մեզ համար կռիվ է, քիչ է լինում, որ չենք վիճում, ամեն օրը պայքար է,- ասում է Լիլիթը, նշում է՝  դժվար է, բայց սերն ավելի է ամրանում…,- չնայած հիմա երկուս էլ աշխատում ենք մեր հարաբերություններում կայունություն ապահովել»: Արմենի մասին խոսելիս ասում է՝ համեստ է եւ սիրող, իրենց սերն էլ «մանկական է եւ հասուն»: Սիրում է, երբ վատ տրամադրություն է ունենում, Արմենը գալիս է իրեն տեսնելու, ծաղիկ կամ «պաչիկ» է բերում:  Լիլիթի աչքի առջեւ իրենց ապագան է.  «10 տարի հետո մենք խոհանոցում կլինենք՝ ես ճաշ կպատրաստեմ, ինքը բալիկների հետ»,- ժպտում է նա, իսկ սա իրականում ապրելու  համար ցանկությունն է՝ միշտ իրար հասկանան, հաղթահարեն բոլոր դժվարությունները եւ միշտ սիրեն իրար, իրենց «սիրո օրվա»  առթիվ էլ սիրելիին խոստովանում է.  «Մենչ, սիրում եմ քեզ առավել, քան երեկ էի սիրում եւ պակաս, քան կսիրեմ վաղը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031