Օրվա լրահոսը

Տպագրական բարձր որակ եւ վատ նկարազարդումներ

Գրքերի դիզայնով զբաղվող նկարչի դիտարկումները Վերջին շրջանում ակնհայտ է հայաստանյան որոշ հրատարակչությունների կողմից տպագրված գրքերի բարձր որակը: Սակայն նկարիչների շրջանում խոսվում է դրանցում հաճախ հանդիպող ցածրարվեստ նկարազարդումների մասին: Մասնագետները պնդում են, որ թանկարժեք գրքերի դիզայնը չի համապատասխանում դրանց բովանդակությանը, փաստում, որ որոշ դասագրքերի իլյուստրացիաներ արտատպված են դրսի հրատարակություններից: «Առավոտը» այս թեմայով զրուցեց նկարիչ, արվեստագիտության թեկնածու,

«Փսիխոզային» քաշքշուկներ

Սուրեն Շահվերդյանին անընդհատ խանգարում են Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը (լուսանկարում) 2008-ի դեկտեմբերից այլեւս չի աշխատում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Նա ժամանակին իր ներկայացումներով պարբերաբար մասնակցել է հեղինակավոր միջազգային թատերական փառատոների: Այժմ էլ հրավերներ է ստանում արտերկրում ներկայացումներ անելու: «Առավոտի» հետ զրույցում բեմադրիչն ասաց, որ մի քանի օրից կմեկնի Գերմանիա՝ որոշ ստեղծագործական ծրագրեր այնտեղ իրացնելու: Հունվարի 20-ին

Սիմոնյանը հիվանդ է

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Սիմոնյանը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ըստ արդարադատության նախարարության, մարտի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արամ Սիմոնյանը հիմնարկի բժշկին բողոքել էր որովայնի շրջանում սուր ցավերից եւ նույն օրն էլ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»: Կատարված գործիքային եւ լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Սիմոնյանի

Զինվորական հագուստ կրել չէր կարող

13 օր է, ինչ հացադուլ է հայտարարել արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում  Կոտայքի մարզից զորակոչված Սուրեն Կիրակոսյանը: Նա 2009թ. զորակոչվել է բանակ, բայց այդ ժամանակվանից ունեցել է առողջության հետ կապված լուրջ խնդիրներ: Հացադուլավորը պահանջում է հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, իրեն կրկին հետազոտել եւ ազատել կալանքից: Զինծառայության առաջին իսկ օրվանից նրա առողջությունը տեղի է

Պատռել են ԱԺ պատգամավորության թեկնածու, փաստաբան Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառը

Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը ընտրախախտման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանության Վանաձորի բաժին: Նա ասում է, որ իր նախընտրական պաստառը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 29 շենքի հարավային պատի արեւմտյան մասից պոկվել եւ պատռվել է: «Ամսի 14-ին փակցրել եմ, 16-ին արդեն գտանք պատառոտված, պոկված վիճակում»,- ասում է

«Պոնչիկ-պերաշկիանոցը»՝ առնետների բո՞ւյն

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը օբյեկտից դուրս առնետներով չի զբաղվում Բաղրամյան 1 հասցեն, ինչպես բնակիչներն են վստահեցնում, դարձել է առնետների «բույն»: Այս հասցեում գործում է, ժողովրդի լեզվով ասած՝ «պոնչիկ-պերաշկիանոց», որից բուրող հոտն ու սննդամթերքի մնացորդներով լի աղբամանը առնետների համար «տնավորվելու» լավ միջավայր է: «Առավոտին» դիմած Բաղրամյան 1-3 եւ Մոսկովյան  20 շենքերի բնակիչները զարմացած են, որ ամբողջ մայրաքաղաքում

Մարալիկում մնացել են միայն «մեռելների վրա նվագողները»

 ՀՅԴ-ին կհաջողվի՞ փրկել կործանվող մարզերը Երեկ Մարալիկի կենտրոնական հրապարակում Գագիկ Ծառուկյանին ունկնդրելու եկած բնակիչները մեզ դժգոհեցին, որ քաղաքը դատարկվում է, ինչ կա-չկա՝ ձեռքերից խլում են, իսկ կուսակցություններից եւ ոչ մեկը գործնական ոչինչ չի ձեռնարկում: «Այս քաղաքը ժամանակին 10 հազար բնակչություն ուներ, հիմա 5 հազար չկա, հավատացեք, մինչեւ ընտրության օրը մարդ չի մնա, որովհետեւ էսօր ելույթ

Ինչպես էր ներկա մարզպետը խորոված հյուրասիրել նախկինին

Երեկ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կոչ անելով քվեարկել մեծամասնական ընտրակարգով թիվ 21 ընտրատարածքում ՀԱԿ-ի առաջադրած թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանի օգտին՝ ՀՀ առաջին նախագահը հիշեց, երբ ՀԱԲ-ի զինաթափման օրը Արմավիրում մի միջադեպ էր եղել: Այդ օրը կալանավորվել եւ Երեւանի Արաբկիրի ոստիկանություն էին տեղափոխվել այդ ժամանակվա մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը եւ վաղամեռիկ Ռուբիկ Եղոյանը: Արմավիրի ներկայիս մարզպետ Աշոտ Ղահրամանյանին,

131 պատգամավորներից 80-ը միլիոնատեր են

Ըստ առաջին նախագահի՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ձայնի քվեն ոչ թե 20 հազար դրամ է, այլ 10 հազար դոլար «Ամեն ազգ արժանի է իր իշխանությանը»,- երեկ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում այս հին ու ըստ իրեն՝ դաժան իմաստնությունն իր ելույթում մեջբերեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ դիմեց հավաքվածներին. «Ո՞վ է այս իշխանությունը՝ Շմայսը, Նեմեցը, Լֆիկը, Սերժիկը,

«Ո՞ւմ դիմենք՝ էն տկլոր աղջկա հետ նկարվածի՞ն»

Վերջերս «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ տեղեկացրել էր, որ Արթիկում խոսք է գնում 25-30 հազար դրամ ընտրակաշառքի մասին: Երեկ կենտրոնական հրապարակում կանգնած արթիկցիներից հետաքրքրվեցինք, թե արդեն սկսե՞լ են բաժանել նախատեսված գումարը: «Հլը չեն սկսել, շուտ է, մարդկանց չենք կարող զրպարտել, բայց ժուռնալիստ մարդ եք, ի՞նչ կլինի, որ մի հատ լավություն անեք, ճշտեք, թե

Ով ում դեմ է քարոզում

Երեկ «Գելափի» հրապարակած սոցիոլոգիական հարցման տվյալները տարօրինակ կերպով լայն արձագանք չեն գտել քաղաքական ուժերի կողմից: Կամ արդյունքները բոլորին ձեռնտու են, կամ էլ, ձեռնտու չլինելով հանդերձ, արժանահավատ են թվում: Այդ արդյունքներից, մասնավորապես, պարզ է դառնում, որ բացի երեք մանր կուսակցություններից, որոնք, շատերի կարծիքով, ներդրվել են իշխանությունների կողմից՝ ՀԱԿ-ի մասին փիս-փիս բաներ ասելու համար, մնացած քաղաքական ուժերը

19.04.2012

«Ժառանգությունը» ԱԺ մոնիթորինգային խմբում երբեք չի եղել, որ հիմա էլ հեռանար

«Ես՝ որպես «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ, արդեն ասել եմ, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գրավոր հրավերը՝ քննարկելու ԱԺ նախագահին կից մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը, ուղղված է եղել խորհրդարանական բոլոր խմբակցություններին: Երկու թե երեք աշխատանքային հանդիպում է եղել, որոնք ավելի շատ նախապատրաստական բնույթ են կրել, որոնց ես մասնակցել եմ, եւ, այո, իմ կուսակցությունը հենց սկզբից էլ

Գաբրիել Բալայանը շնորհակալ է ԿԳՆ–ից, սակայն իր համար ԵՊԼՀ ռեկտորը դեռ Սուրեն Զոլյանն է

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար, Գաբրիել Բալայանը թեև շնորհակալ է, որ Կրթության և գիտության նախարարությունը, իմանալով հանդերձ, որ ինքը նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի թիմակիցն է, այդուհանդերձ, հենց իրեն է նշանակել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում, սակայն դեռ բուհի ռեկտոր է համարում Սուրեն Զոլյանին։ «Նախարարը հրաման է արձակել, որ ես լինեմ պաշտոնակատար: Այսօր

«Ժառանգությունը» ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

Այսօր «Սլաք» ակումբում «Ժառանգությունը» ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Ինչպես նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը`«Սա Նոր Հայաստանի ծրագիրն է: Սա մեր նախընտրական ծրագիրն է, որը վեր է ածվելու հետընտրական ծրագրի»: Ավելի ուշ, երբ ծրագրի հիմնական բաղադրիչները ներկայացված էին, եւ լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս եք այս ամենին հասնելու օրենսդիր աշխատանքի շնորհիվ, «Ժառանգության» ներկայացուցիչները պատասխանեցին, որ «սա

Կարապետ Ռուբինյանը կապտուկ է ստացել, բայց տուգանում են ապամոնտաժողներին (Տեսանյութ)

 Այս օրերին ոստիկանության ներկայացուցիչներն այցելում են Մաշտոցի այգում տաղավարների ապօրինի ապամոնտաժման աշխատանքներին մասնակցած ակտիվիստների տները ու արձանագրություններ կազմում` նրանց տույժի ենթարկելու համար: Արդեն արձանագրություններ են կազմվել ապամոնտաժող բրիգադի անդամներ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի, Կարեն Շիկոյանի մասով: Մինչ այդ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ու զգուշացրել, որ

Ծույլ քարոզարշավ կամ «գալոչկա»

Քարոզարշավային վազքի մեջ նաեւ հետաքրքիր բան կա: Ես համոզվեցի, որ քարոզարշավային ընթացը քաղաքական ուժերի մոտ մի շրջան է, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, պատրաստ են անգամ «մեր ու մանուկ ուրանալ»: Որ նախկին դաշնակիցներն իրար հասցեի ինչ ասես ասում են` արդեն սովորել ենք: Որ նախկինում միմյանց անվանարկած եւ պիտակավորած գործիչները ձեռք են սեղմում ու բարի ժպտում

Գրեթե ամեն ոք կամաչեր ստախոս անվանակոչվելուց

Օսկանյանի «Մյունհաուզենյան» արկածախնդրությունը Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դրսևորում է իրեն որպես նախընտրական քարոզարշավի աղմկահարույց մասնակից՝ մեծ ծավալով կիրառելով ապատեղեկատվության տեխնոլոգիան։ Անգամ սեփական մեմուարների հրապարակումը ներկայացնում է ոչ այնքան «սեփական հաջողությունները» ներկայացնող գովասանք, որքան իր հետ կապ չունեցող դրական գործընթացները յուրացնելու, իրար հետ կապ չունեցող տարբեր երևույթների ներկայացմամբ ներկայիս իրավիճակը սևացնելու «Մյունհաուզենյան» արկածախնդրություն։ Կարծես՝ նախկին նախարարը

Գյումրեցիները կրկին անհանգստացել են Մինասի որմնանկարներով

Առաջիկայում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնն ու Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահը տեխնիկապես կվերազինվեն: Այսօր կառավարությունը հաստատեց այդ երկու հաստատությունների վերազինման գործընթացի մասին որոշումը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերով, Հայաստանում համերգային սրահներ չեն կառուցվել, իսկ տասնյակ տարիներ առաջ կառուցված սրահները չեն վերազինվել «Մեծ դժվարություններ են առաջացել թե տեղական աշխատանքների համար ,

5 կուսակցությունով, ընդամենը 20-25 հոգով, մամուլին էլ չեն հրավիրել

«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ապրիլի 18-ին Իջեւանի մշակույթի տանը հանդիպում էր կազմակերպել ԱԺ-ում ներկայացված 5 կուսակցությունների (ՀՀԿ, ԲՀԿ , ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» ) Տավուշի մարզային ներկայացուցիչների եւ ընտրողների մասնակցությամբ: Սակայն մեծ դահլիճը դատարկ է եղել, 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքից ներկա է եղել ընդամենը 20-25 հոգի, որոնց զգալի մասն էլ՝ ՀՅԴ անդամներ:

Մահացած մարզիկի մարզական իրերը գողացել են

Ավստրալիայում անհայտ անձինք ծնողների տնից գողացել են կրիկետի Անգլիայի հավաքականի մահացած խաղացող Բեն Հոլիոուքի մարզական իրերը: Բենի եղբայրը՝ Ադամ Հոլիոուքը, պատմել է, որ գողերը տարել են ամեն բան՝ եղբոր մականները, սաղավարտները,  հավաքականի մարզաշապիկները, ձեռնոցները, մարզակոշիկները: Ոստիկանությունն արդեն գտել է Բենի պայուսակները, որոնք, սակայն, արդեն դատարկ են եղել: Իսկ Ադամը «Twitter»-ով դիմել է հասարակությանը, խնդրելով, որ

Մարիա Շարապովան կատակել էր ապրիլի 1-ից 17 օր հետո

 Կարճ սանրվածքով լուսանկարները համացանցում հրապարակելուց ընդամենը մեկ օր հետո ռուս թենիսիստուհին խոստովանել է, որ ինքն ընդամենը նոր կեղծամ էր փորձել: «Երբ ես հրապարակում էի դրանք, չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան հեռու կգնա: Բարեկամներս, ես չեմ ասել, թե մազերս կարճացրել եմ: Անցած 24 ժամերն ինձ համար իսկական սթրես եղան եւ դրա համար ձեզ ուզում եմ

ԿԳՆ պաշտոնական հիմնավորում. «Զոլյանի լիազորությունները դադարեցնելու՝ օրենքով սահմանված հիմքի առկայությունը անհերքելի է»

Երևանի  Վ. Բրյուսովի  անվան  պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են և 2008 թվականի մարտի 17-ին նրա հետ կնքված, թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով՝ “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ

ՀՀԿ փոխնախագահ. «ԲՀԿ-ից կան մի երկու հոգի, որոնք ավելի շատ ընդդիմադիր են խոսում, քան պետք է»

Հատված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ հարցազրույցից: – Ձեր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք է ընդունել: Դա իշխանությունների կողմից հատուկ ծրագրված մարտավարությո՞ւն է, որ ընդդիմության ձայների մի մասն էլ մնա կոալիցիային, թե՞ ԲՀԿ-ն, իսկապես, Ձեր հակառակորդն է: – ԲՀԿ-ից կան մի երկու հոգի, որոնք ավելի շատ ընդդիմադիր են խոսում, քան պետք է: Օրինակ, Վարդան Օսկանյանը

Խուզարկություններ են կատարվում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի ազգականների ու մտերիմների բնակարաններում

«ՉԻ» տեղեկություններով, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ գերլարված: Իսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները, ըստ էության, իրենց գործն անում են, քանի որ Շիրակի մարզի իրավապահները առավել օպերատիվ կերպով փորձում են արձագանքել Վարդան Ղուկասյանի նորանոր հաղորդագրություններին՝ խուզարկություններ կատարելով ԲՀԿ Շիրակի  մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի ազգականների ու մտերիմների բնակարաններում, որի

«Օսկանյանը ԲՀԿ էր գործուղվել հենց այն պատճառով, որ ԲՀԿ-ն չափից ավելի ինքնուրույն ու անկանխատեսելի էր դարձել»

Այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ստեղծված կուսակցություն է, հայտնի է բոլորին։ Սակայն իր ակտիվ գործունեության 5 տարիների ընթացքում «Բարգավաճ Հայաստան»-ը կարողացավ վերածվել լուրջ եւ կազմակերպված քաղաքական միավորի, որը նախ եւ առաջ հետապնդում է սեփական կուսակցական (ավելի ճիշտ՝ կուսակցության առաջնորդի) շահերը, եւ ապա միայն հետեւում իր կնքահոր՝ Ռոբերտ Քոչարյանի ցուցումներին։ Դրա օրինակներն

Ուկրաինայում սկսվում է Տիմոշենկոյի դեմ երկրորդ գործով դատը

Հինգշաբթի օրը Ուկրաինայում սկսվում է երկրի նախկին վարչապետ, անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված երկրորդ քրեական գործով դատավարությունը: Ինքը Տիմոշենկոն հրաժարվել է մասնակցել դատական նիստին` պատճառաբանելով, որ վատառողջ է, եւ խնդրել է նիստն անցկացնել իր բացակայությամբ: 51-ամյա Տիմոշենկոն, ով անցյալ տարվա հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս

«Զվարթնոց » պատմամշակութային համալիրը համալրվել է նոր նյութերով և ստացել գիշերային գեղավերստական լուսավորություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ երեկ այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` ծանոթացել թանգարանը համալրած նյութերին և համալիրում տեղադրված նոր գիշերային գեղարվեստական լուսավորության և հնչեղության համակարգերին: Իրականացված պեղումների արդյունքում թանգարանը համալրվել է մի շարք պատմական գտածոներով, որոնց ընդհանուր թիվը հասել է 100-ի: Թանգարանում ցուցադրվում են տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների

ԿԸՀ նախագահի արձագանքը՝ Փաշինյանի քարոզարշավի խոչընդոտմանը

«Ես տեղեկացված եմ, որ խոչընդոտման այդ դեպքերի հետ կապված՝ ոստիկանությանը հաղորդումներ են ներկայացվել, այնտեղ նաեւ բռնության դեպք էր եղել, ինչը մանրամասն կքննարկվի ոստիկանության կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ բռնությամբ ցանկացած հարցի լուծում ինքը համարում է անթույլատրելի։ «Ես վստահ եմ, բոլոր այն անձինք, ովքեր խոչընդոտում են քարոզչությանը, օրենքով սահմանված կարգով

Վախենալու են վաղը դուրս գալ իրենց քվեն պաշտպանելու

Իշխանական կուսակցությունների նախընտրական հանդիպումների իրական թե արհեստական մարդաշատության ֆոնին ուղղակի աչք է ծակում մարդկանց այն սակավությունը, որն արտահայտվում է ընդդիմադիր որոշ ուժերի հանդիպումներում: Երբ անգամ մարդկային հետաքրքրասիրությունը ոչ մի ազդեցություն չի թողնում, նշանակում է` նման պահվածքն ընդամենը մեկ պատճառ կարող է ունենալ` վախը: Ոմանք վախենում են, որ իշխանական կուսակցություններն իրենց կտեսնեն այդ հանդիպումներում եւ չեն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031