Օրվա լրահոսը
Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն «մասսայական բնույթի խախտումներ է թույլ տալիս» (Տեսանյութ)
Այսօր թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկում էր ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանի դիմում-բողոքը՝ ՀՀԿ թեկնածու Սամվել Ֆարմանյանի խախտումների մասին: Ըստ Վ. Կարապետյանի, իշխանական թեկնածուն, քարոզչական պաստառները փակցնելով բազմաբնակարան շենքերի վրա, չի ստացել բնակիչների համաձայնությունը, ինչն օրենքի խախտում է: Հանձնաժողովը քննարկեց խնդիրն ու որոշեց, որ խախտում չկա: Aravot.am-ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչ, իրավաբան Պատվական Հովակիմյանը
Արտակ Նազարյանի մայրը՝ վկային. «Գյուլնազ տատի հեքիաթն ես պատմում»
Ապրիլի 17-ին Իջեւանում կայացավ 2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Նիստում որպես վկա հարցաքննվեց Գարեգին Սայադյանը: Ռուսական կրթությամբ, թերի բարձագույն կրթություն ունեցող Գ. Սայադյանը վերոհիշյալ զորամասում ծառայել է որպես գրագիր: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչներ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, գործով ամբաստանյալների
Անահիտ Բախշյանը` տնօրեններին. «Ականջներիդ օղ արեք, քաղաքական քարոզն արգելված է դպրոցներում»
ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը վրդոված է: Aravot.am-ի հետ զրույցում նա ահազանգեց, որ Երեւան քաղաքի մի շարք դպրոցներում կրթօջախների ղեկավարները զբաղված են Հանրապետական կուսակցության քարոզչությամբ: « Այսօր Ավանում գտնվող 170 ավագ դպրոցի 4 դասասենյակներում հրավիրված ծնողական ժողովում ՀՀԿ-ական թեկնածուների օգտին է քարոզել 124-րդ դպրոցի ժամանանակավոր պաշտոնակատար Նարինե Մարտիրոսյանը, իսկ 170-ի տնօրեն Անուշ
Հանրապետականի քարոզարշավը Սյունիքում
Սյունիքի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը: Այսօր ՀՀԿ նախագահը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Սիսիանի, Դարբասի, Գորհայքի և մարզի մի շարք այլ բնակավայրերի ընտրողների հետ: Գորիսում Սերժ Սարգսյանը ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ընդգծել է, որ դրանք ներառում են մեր կյանքի բոլոր ասպարեզները, և Հանրապետական կուսակցության համար չկան երկրորդական հարցեր: «Մենք հավակնոտ ենք:
«Բրյուսովցիներ» միությունը պահանջում է Աշոտյանի հրաժարականը
«Բրյուսովցիներ» միությունը, որի մեջ ներգրավված են Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ, շրջանավարտներ, նախկին ու ներկա դասախոսներ խիստ դատապարտում է այն բեմականացումը, որը ստեղծվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի շուրջ, միայն այն բանի համար, որ նա չի անդամակցել Հանրապետական կուսակցությանը: Այս հայտարարությունը թելադրված չէ ռեկտորի կողմից: Նրա հրապարակավ հայտնել է, որ համաձայն չէ այն
Աշոտյանը «ֆեյսբուքահայերին» հանգստացնում է եւ ցավում Զոլյանի «անվայելուչ» պահվածքի համար
Հարգելի ֆեյսբուքահայություն: Այսօրվա իմ հրամանը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ստանում եմ բազմաթիվ հարցեր, նամակներ, զանգեր, գրություններ նախկին և ներկա ուսանողներից, աշխատակիցներից, այլ քաղաքացիներից: … Շնորհակալություն եմ հայտնում նրանցում հայտնվող աջակցության համար: Միաժամանակ, որոշ հարցադրումներում կան նաև տարակուսանքի, անհանգստության և անհամաձայնության դրսևորումներ: Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը, ուզում եմ հայտնել հետևյալը` 1. Աբսուրդային են այն
Ոստիկանությունը բացահայտել է «իրավախախտների իրական, բնապահպանական խնդիրների հետ անհամատեղելի և միանգամայն կանխատեսելի նկրտումները» (տեսանյութ)
2012 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող պուրակում մի խումբ անձանց կողմից հերթական անգամ նախաձեռնվել և փորձ է արվել իրականացնել ժամանակավոր տեղադրված կրպակների ապամոնտաժումը: Նախապես մշակված գործողությունների պլանով և դերերի հստակ բաշխմամբ մեկ տասնյակից ավելի անձինք, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, տապալելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց ենթադրյալ իրավունքների իրացման նպատակով ներխուժել են ոստիկանության աշխատակիցների
ԿԸՀ-ն մերժել է Ռուբեն Թորոսյանի դիմում-բողոքներով վարչական վարույթների հարուցումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Բենիկ Համբարձումյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը: Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է թիվ 19 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ
Զոլյանն Աշոտյանին հորդորում է շարժվել օրենքի տառին համաձայն
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանին ի պատասխան ԵՊԼՀ ռեկտորը հանդես է եկել պատասխան գրությամբ, որտեղ ասված է. «Հարգելի պարոն Աշոտյան, Ղեկավարվելով պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով, ես պարտավոր եմ չկատարելու Ձեր` օրենսդրությանը հակասող
Անազատության երկու տարի. դատարանը չի կարողանում որոշել` ով է մեղավոր
60-ամյա Բենիամին Հովակիմյանն ասում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ գնալ-գալու ճանապարհին ավելի է ծերացել, քան ամբողջ կյանքում: Նա անընդհատ հարցում է ինքն իրեն` ինչու է տղան գտնվում քրեակատարողական հիմնարկում արդեն 26 ամիս, եթե նրա մեղքը դատարանի վճռով ապացուցված չէ: 2010 թ. հունվարին «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու
Վերագործարկվել է «Էրեբունի-Երևան – 2750» շատրվանային համալիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում մասնակցել է «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի վերաբացմանը, որի հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին փետրվար ամսից: 1968 թվականին` Երևանի 2750-րդ տարեդարձի առիթով շահագործման հանձնված ու նույնքան ջրամղիչ խողովակներ ունեցող շատրվանը մինչ այս միայն ընթացիկ նորոգումների էր ենթարկվել: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ պահպանելով կառույցի նախնական
Կարեն Շահբազյան. «Ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած հաղորդում դառնալու է քննարկման առարկա»
Այսօր Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Լոռի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախըտրական շրջանում եւ ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրախախտումների մասին, տեղեկացրեց, որ ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած հաղորդում դառնալու է քննարկման առարկա. «Ցանկացած հաղորդում դառնալու է քննարկման առարկա, եթե կպարզվեն անձի կողմից նշված հանգամանքները, շարժառիթները, կտրվի համապատասխան ընթացք»: Մարզի դատախազը կարեւորորում է այն հանգամանքը, որ
Ձերբակալվել է Գավառում սպանություն իրականացրած երիտասարդը
Այսօր ապրիլի 17-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 108 հոդվածի (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) հատկանիշներով։ Ինչպես Գավառից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ քննչական խումբը Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու թիվ 5 հասցեում գտնվող խանութ–սրահի դիմաց քննչական–փորձարարական գործողություններ էին կատարում։ Գ. Շամշյանը
Ըստ մոնիթորինգի արդյունքների` կուսակցությունները չեն առաջարկում խնդիրների լուծումներ
Այսօր, Կովկասի ինտիտուտում կայացավ «Կուսակցութունների նախընտրական խոստումներ» թեմայով մամլո ասուլիս, որի ընթացքում ինստիտուտը ներկայացրեց հետազոտողների խմբի կողմից 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական խոստումների վերլուծությունը՝ հիմնված ԶԼՄ-ներում եւ կուսակցությունների պաշտոնական կայքերում հրապարակված նյութերի վրա: Հետազոտական ծրագրերի ղեկավար Նինա Իսկանդարյանը նկատեց, որ մոնիթորինգի արդյունքում առավել ակնհայտ էր ոչ թե նախընտրական ծրագրերի նպատակաուղղված բովանդակությունը, այլ կուսակցությունների ուժային
Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք
Մեր հրապարակումներից մեկում խոսել էինք, թե ինչպիսի կանանցից են խուսափում տղամարդիկ, իսկ այժմ գրում ենք ճիշտ հակառակ երևույթի մասին: Կինը կամ սիրում կամ ատում է. նա չգիտի միջինը… (Պուբլիլիի Սիհ): Կանայք չեն սիրում չափազանց զգացմունքային տղամարդկանց, ովքեր հաճախ խղճահարություն են առաջացնում նրանց մոտ: Հոգեբան Անի Հովսեփյանը դա բացատրում է այսպես. «Կինը գրեթե միշտ փորձում է
ԲՀԿ-ն դժգոհ չէր, իսկ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն արձագանքել առաջարկին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է հանդիպումները 2012թ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ: Այսօր Պաշտպանը հանդիպել է «Միավորված հայեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական շտաբերի ղեկավարների հետ և քննարկել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խորհրդատվական և դիտորդական հնարավորությունները` առաջարկելով համագործակցություն նախընտրական, միջընտրական և հետընտրական շրջանում: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների,
Թաղման ժամանակ ստրիպ պարողներ եւ աղմկահարույց կողոպուտներ
Թաղման հետ կապված թերեւս ամենավերջին բանը, որ կանցնի ձեր մտքով, արարողության ժամանկ ստրիպ պարելն է, ու հավանաբար աշխարհը չէր իմանա այդ արտասովոր ավանդույթի մասին, եթե չլիներ հնեաբան Մարկ Մասկովիչի հեղինակած 40- րոպեանոց դոկումենտալ ֆիլմը նվիրված Թայվանի մշակույթային կյանքի առանձնահատկություններին՝ Dancing for the Dead: Funeral Strippers in Taiwan» վերնագրով:Պարզվեց, որ մինչեւ 1980-ական թվականները, այն տարածված է
Քաջարանի գյուղապետը՝ Սերժ Սարգսյանին. «Ամբողջ գյուղը ձեզ հետ է»
Ապրիլի 16-ին Կապանի կենտրոնական հրապարակում ընտրողների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանին է մոտեցել Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նրանց միջեւ տեղի է ունեցել երկխոսություն: Ռաֆիկ Աթայան. Պարոն նախագահ, գյուղս քանդում են: Սերժ Սարգսյան. Ոչ մեկը չի կարող գյուղդ քանդել, մեջքիդ կանգնած եմ: …Եթերից չես իջնում, ինչո՞ւ չես գալիս մոտս: Ռաֆիկ Աթայան. Մի քանի անգամ
Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում են հ/կ-ների գործունեության նկատմամբ ցանկացած ոտնձգություն
Երեկ` 2012 թ. ապրիլի 16-ին տեղի է ունեցել հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա: Հարձակման պատճառ է հանդիսացել իր գրասենյակի տարածքի տրամադրումը` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նպատակով: Շուրջ 200 անձ պաստառներով շրջափակել են կազմակերպության գրասենյակը` պահանջելով չտրամադրել տարածքը ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու նպատակով: Նրանց մի մասը ներխուժել է գրասենյակ, սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղացել աշխատակիցների հասցեին
Սոնա Շահգելդյան. Մեր գործը ոչ միայն երգելն է, այլեւ փող աշխատելը
Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում երգիչներ Սոնա Շահգելդյանը եւ Էրիկը խոսեցին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության վերաբերյալ տպավորություններից եւ առաջիկա անելիքներից: Սոնա Շահգելդյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող էր ճանաչվել «Լավագույն երգչուհի» անվանակարգում: «Որախ եմ, որ այս տարի իմ աշխատանքը գնահատվեց: Հայրենի հողում ստացած մրցանակն ավելի է պարտավորեցնում»,-ասաց երգչուհին եւ հավելեց, որ ի տարբերություն որոշ
Գլխավոր կոմունիստի խորհուրդը՝ բռնությունները մի՛ վերագրեք ՀՀԿ-ին
«Անկախ նրանից, թե ովքեր են այդ բռնությունների հեղինակները, որ կուսակցությունից են, Կոմունիստական կուսակցությունը դատապարտում է այդպիսի երեւույթները»,- վերջին շրջանում պատգամավորի թեկնածուների նկատմամբ բռնություններին անդրադառնալով՝ ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա այն կարծիքին է, որ ճիշտ չէ բռնությունները վերագրել իշխանական կուսակցություններին, որովհետեւ. «Ես համոզված եմ, որ Հանրապետական կուսակցությունն էլ կդատապարտի այդ երեւույթները: Երբեմն
Դադարեցվել են ռեկտորի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ
Կյանքն առանց ցավի. Հայաստանում պայքարում են մարդկանց կյանքի վերջին ժամանակաշրջանը նվազ ցավոտ դարձնելու համար
Օրենսդրության անկատարության պատճառով ծանր հիվանդություն ունեցող հազարավոր հայաստանցիներ աշխարհում վաղուց հասանելի բժշկական օգնություն չեն ստանում, ու քանի դեռ պետությունն առաջին քայլերն է ձեռնարկում մարդկանց ցավը մեղմելու համար, քաղաքացիական հասարակությունը ակտիվ քարոզարշավ է սկսել այդ մարդկանց ցավը մեղմելու համար: «Կյանք առանց ցավի» նախաձեռնության անդամները բարձրաձայնում են` Հայաստանում բավարար չափով ցավամոքիչ մորֆին կա, սակայն այն հասնում է
Ռուբեն Հայրապետյանը կալիբր ասելով՝ նկատի է ունեցել ուղեղի ծավալը
«Որ հայտարարում է իր կալիբրի չեն, ի՞նչ նկատի ունի, ուղեղի՞ ծավալը, թե՞ իր չափսերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հարց տվեց ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ բանավեճերից հրաժարվելուն: Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն Aravot.am-ին այս առնչությամբ ասաց .«Այն բանի ծավալը նկատի ունեմ, որը Հրանտ
Շարմազանովը պատասխանեց Ալիեւին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել մեկնաբանությամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկ Բաքվում կայացած կառավարության նիստում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարության վերաբերյալ: Վերջինս մասնավորապես ասել էր` կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում եւ Շուշիում: Էդուարդ Շարմազանովը այս առնչությամբ ասել է. «Եթե Ալիեւ կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար
«Անկախ կոնֆետներից ու ջեմերից՝ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը». Մարգարիտ Եսայան
«Ընտրություններն ու քարոզարշավը պարզապես շոու է աշխարհի բոլոր երկրներում: Կարծում եմ, դա ոչինչ չի տալիս ընտրությունների բուն օրվա հետ կապված: Այսինքն՝ մարդիկ կարող են գնալ, լսել թեկնածուներին, համերգ նայել, ջեմ ու կոնֆետ վերցնել կամ չվերցնել, բայց մայիսի 6-ին, անկախ կոնֆետներից ու ջեմերից, կկատարեն իրենց ընտրությունը: Հուսով եմ, որ այդպես կլինի ու եթե այսպես լինի, կնշանակի՝
Սուրեն Զոլյան. «Բարոյական հաղթանակը կա, սպասենք մյուսներին» (Տեսանյութ)
Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) գիտական խորհրդի ընդլայնված արտահերթ նիստում քննարկվեց ԿԳ նախարարության կողմից 12.04.2012թ. կազմված ԵՊԼՀ-ի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ակտը: Ի դեպ, ոչ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ոչ էլ ԿԳ նախարարությունից որեւէ մեկը ներկա չէր այս նիստին, չնայած Զոլյան- Աշոտյան «փոխհրաձգությունը» ստացել է մեծ հնչեղություն: Պրոռեկտորներ Գաբրիել Բալայանը եւ
Թիվ 2 ԸԸՀ-ն որոշեց, որ Սամվել Ֆարմանյանը ոչ մի խախտում չի արել
Քիչ առաջ ավարտվեց թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ կապված մեծամասնականով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանի բողոքի հետ՝ ընդդեմ ՀՀԿ թեկնածու Սամվել Ֆարմանյանի: Ըստ Վ. Կարապետյանի, ՀՀԿ թեկնածուն խախտել է օրենքը, բազմաբնակարան շենքի վրա տեղադրել է քարոզչապաստառ՝ առանց ունենալու բնակիչների 2 /3-ի համաձայնությունը: Սակայն հանձնաժողովը գտավ, որ Սամվել Ֆարմանյանը ոչ մի խախտում չի արել,
Գոհար Վեզիրյան. «Ինձնից ասֆալտ են ուզել»
«Քարոզարշավի փուլում արդեն կարող ենք արձանագրել ընտրախախտումների մասին: Մասնավորապես այն ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրված, հասցրել են պոկել իմ պաստառները: Ֆիքսել ենք՝ դա անում են ԲՀԿ ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանի կողմնակիցները, իմ պաստառը պոկելով վրան փակցնում նրանը: ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանի մարդիկ էլ ջանք չեն թափում պոկել իմ պաստառները, պարզապես իմի վրայից նրանն են փակցնում: Ես
Հրանտ Բագրատյան. ՀԱԿ-ի հանդեպ խորը հիասթափություն կա
«Նախ մենք կմաքրենք Գագիկ Մինասյանին: Նրան պետք է ձերբակալել, որ եթե ինքը լինելով իշխանության 10-15 տարի, այդ գողերին չի ձերբակալել»,-այսպես արձագանքեց ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը նրան խնդրեց ՀԱԿ մեկնաբանել ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանի երեկ հայտնած այն կարծիքը, թե «գողությունն ու ավազակապետությունը ձևավորվել և սերմանվել է առաջին նախագահի


















































