Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. ՀԱԿ-ի հանդեպ խորը հիասթափություն կա

Ապրիլ 17,2012 16:44

«Նախ մենք կմաքրենք Գագիկ Մինասյանին: Նրան պետք է ձերբակալել, որ եթե ինքը լինելով իշխանության 10-15 տարի, այդ գողերին չի ձերբակալել»,-այսպես արձագանքեց ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը նրան խնդրեց ՀԱԿ մեկնաբանել ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանի երեկ հայտնած այն կարծիքը, թե «գողությունն ու ավազակապետությունը ձևավորվել և սերմանվել է առաջին նախագահի ղեկավարման տարիներին և հենց ՀՀՇ-ի մեջ: Եվ այսօր, երբ նրանք խոսում են մաքրության և բարոյականության մասին, նախ պետք է իրենց ներսը մաքուր պահեն»:

ՀԱԿ անդամը նաեւ ավելացրեց. «Եթե մենք գանք իշխանության եւ Սերժենք ու Գագիկենք 5 տարի հետո ընդդիմություն լինեն, Գագիկ Մինասյանին գող կհայտարարենք, կգաք կթքեք երեսիս, կասեք` եթե գող է, բռնեիր: Տվյալ դեպքում գողը Գագիկ Մինասյանն է, եղա՞վ, դե թող բռներ: Մազութի գործ էին մոգոնել, տեսան խայտառակ են լինում, ի՞նչ մազութ, ի՞նչ բան»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ ՀԱԿ-ի հանրահավաքները խոչընդոտվում են զանազան ձեւերով՝ սկսած մարդկանց արգելելով հանրահավաքին մասնակցելուց մինչեւ սոցիալական նպաստներից զրկելու սպառնալիքով:

Գնահատելով բնակչության մասնակցությունը ՀԱԿ-ի հանդիպումներին, պարոն Բագրատյանը նախ նշեց, որ բնակչության 15 տոկոսը լքել է Հայաստանը, հետո ավելացրեց. «ՀԱԿ-ի հանդեպ խորը հիասթափություն կա, մարդիկ ասում են` ո՞նց չեք կարում վերցնեք իշխանությունը: Պարտավոր եք վերցնել: Ասում են` պարզապես վերցրեք: Խորը հիասթափություն կա, անկեղծ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30