Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժել է Ռուբեն Թորոսյանի դիմում-բողոքներով վարչական վարույթների հարուցումը

Ապրիլ 17,2012 20:12

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Բենիկ Համբարձումյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է թիվ 19 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը: Նիստում մերժվել է Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներով բողոքներով վարչական վարույթների հարուցումը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում նշել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` ս.թ. ապրիլի 17-ին`  նախընտրական քարոզչության սկսվելուց հետո 10-րդ օրը, լրանում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնելու վերջնաժամկետը, ինչպես նաև` վերգետնյա  եթերային  հեռարձակում  իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի եզրակացությունը հրապարակելու վերջնաժամկետը:

 

ԿԸՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30