Լրահոս
Օրվա լրահոսը

Վերագործարկվել է «Էրեբունի-Երևան – 2750» շատրվանային համալիրը

Ապրիլ 17,2012 19:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում մասնակցել է «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի վերաբացմանը, որի  հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին փետրվար ամսից:

1968 թվականին` Երևանի 2750-րդ տարեդարձի առիթով շահագործման հանձնված ու նույնքան ջրամղիչ խողովակներ ունեցող շատրվանը մինչ այս միայն ընթացիկ նորոգումների էր ենթարկվել: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ պահպանելով կառույցի նախնական տեսքը և չշեղվելով նախագծային լուծումներից, հիմնանորոգման ընթացքում նախ նորերով են փոխարինվել հին խողովակաշարերը, հարթեցվել, հատուկ ջրակայուն ներկով են պատվել ու  կարգի բերվել ինչպես հատակն ու կողային պատերը, այնպես էլ վնասված եզրաքարերը: Ծանոթանալով վերագործարկված շատրվանային համալիրի աշխատանքին, Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել. «Ավելի քան 40 տարի չհիմնանորոգված այս շատրվանային համալիրը վստահ եմ դեռ շատ երկար կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Ի դեպ, այս տարի նախատեսել ենք գործարկել 11 շատրվանային համալիր և 7 ջրավազան: Հանրապետության հրապարակի շատրվանն ու Կարապի լճի ջրավազանն արդեն գործարկել ենք, ընդ որում այսօրվանից կարապները ևս տեղափոխվել են Կարապի լիճ: Մոտ օրերս կվերագործարկենք նաև Շարլ Ազնավուրի հրապարակի շատրվանը», – նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ այս և առաջիկա տարիներին, նաև մասնավոր կառույցների հետ համագործակցելով, մայրաքաղաքում կվերագործարկվեն մի շարք այլ շատրվաններ, իսկ մինչ այդ, մայիսի 1-ին, կվերաբացվեն մայրաքաղաքում գործող մյուս ջրային կառույցները:

 

      Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

                                                          հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30