Օրվա լրահոսը
Առանց ներքնաշորի կանայք կպատժվեն
Այս տարվա մայիս ամսից Ռուսաստանում նոր օրենք է գործելու, որը միտում ունի կարգավորելու քաղաքացիների պահվածքը` հասարակական վայրերում. սույն օրենքով կարգավորվելու են մասնավորապես մարդկանց հագուկապի վերաբերյալ հարցերը` հաղորդում է directadvert.ru կայքը: Ռուսաստանաբնակ կանայք այլեւս իրավունք չեն ունենա հասարակական վայրերում երեւալ առանց նեքնաշորի, կամ թափանցիկ, բարեմասնությունները ցուցադրող հագուստով: Բացի այդ, կանանց արգելվելու է կրել այնպիսի կիսաշրջազգեստներ, որոնց
Երգչուհին իրեն չի զոհաբերի հանուն ընտանիքի
Ջենիֆեր Լոպեսն ու ամուսինը` Մարկ Էնթոնին, պաշտոնապես ամուսնալուծվեցին. այս մասին գորում է eg.ru կայքը: Նշվում է, որ երեխաները ապրում են երգչուհու հետ, ու վերջինս չի պատրաստվում նրանց տալ հորը, ինչի հետ կապված էլ նախկին ամուսինների փաստաբանները դեռ բանակցում ու ընդհանուր հայտարարի չեն գալիս: Եվ չնայած Մարկ Էնթոնին երեխաներին հայրություն անելու պահանջ է ներկայացրել դատարան, երգչուհին
Հարավ-Արեւմտյան թաղամասում կոտրել են ՀԱԿ թեկնածուի քիթը
Այսօր՝ ապրիլի 15-ին Հարավ-Արեւմտյան թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորության թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի 77-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Գարոյանը: Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված, հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները: Այսօր՝ օրվա մեջ խոչընդոտվել էր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Դրանից հետո՝ ժամը 19-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստները փորձել են քարոզարշավը շարունակել Սվաճյան
Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մեջ կասկածյալին կալանավորեցին (ֆոտոշարք)
Այսօր՝ ապրիլի 15-ին ժամը 16.30-ի սահմաններում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Հարություն Սամվելի Սարգսյանը: Ինչպես դատարանից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Սարգսյանը, ով կասկածվում է ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունը կատարելու մեջ: Հ. Սարգսյանին ձեռնաշղթաներով դատարան
«Սուրբ գիրք է, նրան ոչինչ չի լինում». Բարսեղ Կեսարացու ավետարանը բերվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի
2005 թվականից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին ուխտավայր է դարձել: Ամեն տարի Մատենադարանից այստեղ է բերվում Բարսեղ Կեսարացու ավետարանը: Այս ավանդույթը ձևավորվել է շնորհիվ մի խումբ հայրենադարձված պարսկահայերի, որոնք հավատում են նրա մեջ ամփոփված խորհրդավոր զորությանը: Այս տարի ևս բացառություն չէր: Այսօր եկեղեցու բակը վաղ առավոտից լի էր ուխտավորներով: 1498 թվականին գրված Ավետարանը հատկապես պարսկահայերի մոտ
Դավիթ Բեջանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Անթալիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկած մինչեւ 105 կգ քաշային հայ ծանրորդ Դավիթ Բեջանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը: Դավիթը պոկում վարժությունում 185 կիլոգրամով արժանացել է արծաթե մեդալի, իսկ հրումում (220 կգ) եւ երկամարտում (405 կգ) նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրիում ՀԿԳ ավագ քննիչին վրաերթի ենթարկողը տեղափոխվեց բանտ
Այսօր՝ ապրիլի 15-ի կեսօրին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Գյումրիի բնակիչ, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը: Քննչական մարմինը դիմել է նշված դատարանին, որպեսզի Ռ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Դատավոր Լիլիթ Խաչատրյանը դատական դռնփակ նիստ անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից
Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Վրաստանին
Ապրիլի 15-ին Թբիլիսիում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարը: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի մինչև 16 տարեկանների ազգային ընտրանիները: Այսօր կայացան մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Վրաստանի իր հասակակիցներին 0:4 հաշվով, իսկ Թուրքիայի ընտրանին 10:0 հաշվով առավելության հասավ ղազախների նկատմամբ: Ապրիլի 17-ին Հայաստանի և Ղազախստանի
Կենգուրուն նոկաուտ է արել միանգամից երեք ռուս բռնցքամարտիկի
Մարտը կազմակերպվել է Եկատերինբուրգում, որտեղ Չարլի անունով ավստրալական կենգուրուն գտնվել է մոսկովյան կրկեսի հետ: Կենդանին մենամարտել է գլխավորապես ետեւի թաթերով՝ հենվելով հզոր պոչի վրա: Ռուսաստանցի երեք ճանաչված բռնցքամարտիկները պարկավոր մրցակցին հանձնվելու մտադրություն ամենեւին էլ չեն ունեցել եւ աշխատել են նրա հարվածներին հակադրել իրենց տեխնիկան: Սակայն Չարլին բոլորին էլ նոկաուտի է ենթարկել եւ որպես մրցանակ ստացել
«Սև» ըմպելիքը այնքան էլ «բոբո» չէ. Ամեն ինչ սուրճի մասին
«Առավոտ վաղ արթնանալուս միակ մխիթարանքը սուրճն է… Նրա բույրը ինձ միանգամից նոր օրվա համար անհրաժեշտ լիցքեր է հաղորդում»,- ասում է սրճասեր ուսանողուհի Ջեմման: Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է կոֆֆեա բույսի` սրճենու բոված սերմերից: Այն, թերևս աշխարհի ամենատարածված և հայտնի ըմպելիքներց է, որի <<կախարդական» ազդեցությունները հայտնի են անհիշելի ժամանակներց: Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց
Նասայի հեռադիտակները նկարել են Աստծո դեմքը:
Նասայի «Հաբլ» հեռադիտակից նկարված պատկերը մեծ սենսացիայի պատճառ է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նկարում արտացոլված է եղել աստղային համակարգից ձեւավորված մի պատկեր, որ հիշեցրել է մարդու կերպարանք, ինչը միլիոնավոր մարդկանց ստիպել է ենթադրել, որ դա հենց Աստծո պատկերն է: Անգամ ԱՄՆ-ի շատ թերթեր հրապարակվել են «Աստված գոյություն ունի, թեեւ նա գտնվում է շատ հեռվում» գլխագրերով:
Կնոջ արտաքին գեղեցկության գաղտնիքներից մեկը
Մազերի արհեստական երկարացումը ևս մեկ քայլ է դեպի գեղեցիկը Գեղեցիկ և երկար մազեր ունենալն այլևս աղջիկների համար երազանք չէ: Մազերի արհեստական երկարացման միջոցով մի քանի ժամվա ընթացքում յուրաքանչյուր կին կարող է ունենալ երկար և փարթամ մազեր: Խոսելով 20-30 տարեկան երիտասարդ տղաների հետ` պարզեցինք, որ նրանց համար աղջկա գեղեցկության և հմայքի ½ մասը պատկանում է
Հայկ Հակոբյանը փոքր արծաթ նվաճեց
Քիչ առաջ Անթալիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Գերծանր քաշայինների պայքարում Հայկ Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 195 կիլոգրամ, նույնքան, որքան 1-ին տեղն զբաղեցրած վրաստանցի Իրակլի Թուրմանիձեն, սակայն միայն անձնական քաշի պատճառով արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունում մեր մարզիկը պայքարն ավարտեց 220 կգ արդյունքով: Դա 7-րդ արդյունքն էր այս մրցաձեւում: Իսկ երկամարտում Հայկ Հակոբյանը 415 կիլոգրամով
Վարդան Օսկանյանի ելույթը ընտրողների հետ հանդիպմանը
Երևան, «Մոսկվայի տուն» Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր. Առաջին՝ խորհրդարանում փոխել քաղաքական իրավիճակը՝ վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը և հասնել քաղաքական հակակշիռների: Երկրորդ` կազմել նոր կառավարություն, որը կունենա հասարակության լայն շերտերի աջակցությունը, կկարողանա իրականացնել խորքային բարեփոխումներ և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Իրոք, սա սոսկ օրենսդիր մարմնի ընտրություն չէ, սա
«Ամենազավեշտն այն է, որ առաջին ու երկրորդ նախագահները կռիվ են անում երրորդի դեմ»
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, քաղաքական ուժերի մեջ սկսված ընտրապայքարը գնահատելով որպես կռիվ այն բանի համար, թե «ով է վերցնում իշխանությունը», զավեշտալի համարեց այն , որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս են եկել Սերժ Սարգսյանի դեմ: «Դա ամենազավեշտն է, որովհետև նորմալ պետություններում, նրանք, ովքեր արդեն եղել են նախագահներ, գնում են իրենց գործով են
Ռոման Աբրամովիչը ցանկանում է թարմացնել «Չելսիի» կազմը
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար նախատեսել է 1/4 միլիարդ ֆունտ ստերլինգ ($ 400 միլիոն): Ռուս միլիարդատիրոջ համոզմամբ՝ առաջին հերթին պետք է ուժեղացնել թիմի չորս հիմնական օղակ՝ կենտրոնական հարձակվողի, հարձակվողական ոճի կիսապաշտպանի եւ երկու պաշտպանի: Նա խնդրին մոտեցել է ամենայն լրջությամբ՝ սկաուտների օգնությամբ թիմի ապագա գլխավոր մարզչի (թե ո՞վ է փոխարինելու Անդրե
Կանայք հարձակվել են Նիկոլ Փաշինյանի վրա
Սամվել Ալեքսանյանը մեր թեկնածուն է,- վանկարկում են մի խումբ կանայք այս պահին Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ պահանջելով, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները դադարեցնեն իրենց քարոզարշավն այստեղ: Սուրբ Երրորդություն եկեղեցու հետնամասում լարված իրավիճակ է: Ստիպված են խառնվել անգամ ոստիկանները; Նրանց թիվը անընդհատ ավելանում է՝ ՀԱԿ անդամներին այդ կանանցից պաշտպանելու համար: Այստեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ով այս ընտրատարածքում
«Որտեղի՞ց նրան այդ փողը, որ 40 կիլո գարի է բաժանում»
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց, որ պարզ է ` իրենք չեն կարող պայքարել ընտրակաշառքի դեմ, բայց կարող են մարդկանց բացատրել, որ չարժե ընտրակաշառք վերցնելով գնալ իր ուզածին քվեարկել: Ըստ քաղաքական գործչի, դրա համար իրենք գերադասում են աշխատել ընտրազանգվածի 30-40 տոկոսի, այսինքն արժանապատվություն ունեցող, ոչ նվաստ մարդկանց հետ: «Ժողովուրդը պիտի գաղափարախոսության
Օլիմպիական մարզաբազաները Լոնդոնում դռները կբացեն հուլիսի կեսին
Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկները մարզումային բազաներից օգտվելու թույլտվություն կստանան հուլիսի 16-ից: Մոսկվայում կայացած ազգային օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայում այս մասին հայտարարել է Խաղերի կազմկոմիտեի մարզական տնօրեն Դեբի Ջեվոնսը: Նրա խոսքերով, գրեթե բոլոր մարզումային բազաները գտնվում են Օլիմպիական ավանի անմիջական հարեւանությամբ: Օլիմպիական ավանի նախնական բացումը կկայանա հուլիսի 9-ին, իսկ Օլիմպիական ավանը բնակեցնել պատվիրակությունները կսկսեն հուլիսի 16-ից:
Խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին. թեկնածուն դիմել է ոստիկանություն
Այս պահին Բանգլադեշ Ա1 թաղամասում` Սվաճյան 37 հասցեում խոչընդոտում են 7-րդ ընտրատարածքի Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը. երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հետ միասին նամակներ են բաժանում ընտրողներին, որը փորձում են կանխել նույն տարածքի Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: Այս մասին արդեն համապատասխան հաղորդում է տրված իրավապահ մարմիններին: Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբ
«Ի՞նչ տարբերություն ինձ համար, լևոնականնե՞րն էին շատ ուտում, թե՞ սրանք»
Օրերս Գյումրու շախմատի տանը Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը թալանչի անվանեց ինչպես ՀՀՇ-ականներին, այնպես էլ ներկայիս իշխանության ներկայացուցիչներին, որոնք, ըստ նրա, «միլիոներ-միլիարդեր» դառնալու մոլուցքով, մնում են ստվերի մեջ` առանց հարկվելու, կապիտալը արտահանում են դուրս, 10-30 անգամ թանկ են վաճառում ու գերշահույթ ստանալով` կազինոներ, դղյակներ ու կոնյակի գործարաններ են գնում: Aravot.am-ը քարոզարշավից հետո հետաքրքրվեց, թե
ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները խախտում են օրենքը (Տեսանյութ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնի շենքի վրա փակցված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի՝ Մարտուն Գրիգորյանի նախընտրական մեծ պաստառը: «Մենք պատասխանատու չենք ու չգիտենք, թե ով է փակցրել այդ պաստառը, քանի որ սա մասնավոր շենք է, որի մի հատվածն ենք մենք զբաղեցնում»,- www.hra.am –ին պարզաբանում է
Արթուր Բաղդասարյանը հորդորեց «ջիգյարով» քվեարկել (Տեսանյութ)
Դավիթաշենցիների հետ երեկ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հավաքվածներին հորդորեց քվեարկել նրան, ում վստահում են ու քվեարկել «ջիգյարով»: «Մենք առաջարկում ենք փողով չքվեարկել: Քվեարկել հոգու, խղճի մտոք: Այն մարդիկ, որոնք քվեարկելու են փողով, քվեարկելու են իրենց երեխեքի դեմ, որովհետեւ մյուս օրն արթնանալու են, ասելու են գները թանկացան, վատ եմ ապրում: Հիմա շրջաններում
Աննա Կուռնիկովայի մոսկովյան բնակարանը թալանել են
Հանցագործները մտել են նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի մոսկովյան բնակարան, երբ նրա մայրը՝ Ալլա Կուռնիկովան դստեր մոտ էր՝ Ամերիկայում: Ալլա Վլադիմիրովնան վերջին անգամ Մոսկվայում եղել է մոտ մեկուկես ամիս առաջ եւ կողոպուտի մասին իմացել է միայն վերադառնալուց հետո: Նա առայժմ չի կարողանում գնահատել վնասի չափը: Սակայն նրա խոսքերով, տնից անհետացել է հենց ոսկեղենը: Մայր Կուռնիկովայի անունը
Ի՞նչ է կատարվում դելֆինարիումում. բնապահպանները պնդում են, որ «շրջագայության» պատրվակի ներքո արդեն հիվանդ դելֆիններին փորձում են լիկվիդացնել
Երևանյան «Նեմո» դելֆինարիումի կենդանիները, բնապահպանների հավաստմամբ, այժմ լուրջ առողջական խնդիրներ ունեն, որի համար էլ դելֆինարիումի աշխատակիցները «շրջագայության» պատրվակի տակ ուզում են կենդանիներին դուրս բերել երկրի սահմաններից: Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստատեսությամբ գովազդային հոլովակի միջոցով մարդկանց տեղեկացնում են, որ շտապեն, քանի որ դելֆինարիումի ներկայացումները կշարունակվեն մինչև ապրիլի 22-ը: Այն մասին, որ կենդանիները վատառողջ են,
Լեհուհիները պատրաստվում են Եվրո 2012-ի օրերին կռվել
Լոձ քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, թե Եվրո 2012-ի մեկնարկից երկու ամիս առաջ կանանց եւ աղջիկներին ինքնապաշտպանության հնարքներ են սովորեցնում: «Ուժեղ սեռ» թեմայով գործնական սեմինարներին փորձառու մասնագետները հատկապես կանանց եւ աղջիկներին կենցաղային իրերի միջոցով հնարավոր հարձակումներից պաշտպանվելու հնարքներ են սովորեցնում: Բանն այն է, որ Եվրոպայի առաջնության օրերին Լեհաստան հատկապես երիտասարդ տղամարդկանց մեծ հոսք է սպասվում, իսկ
Աղբամանը սպանել է ֆուտբոլիստին
«Լացիո» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի անդամ Մարկո Ֆերսինին վթարից հետո ընկել է կոմայի մեջ եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացել է: 17-ամյա ֆուտբոլիստը իր մոտոցիկլետով բախվել է մետաղյա աղբամանին: Իրավիճակը ծանրացել է նրանով, որ բախումից անմիջապես առաջ պաշտպանիչ սաղավարտը թռել է ֆուտբոլիստի գլխից եւ հենց այդ պատճառով է նա գլխի ծանր վնասվածք ստացել ու կորցրել
Իրինա Շեյկը Բեյոնսեից լավն է
Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Իրինա Շեյկը վաղուց գեղեցկության եւ ոճի չափանիշ է համարվում: Բայց նա էլ, պատահում է, վրիպումներ է թույլ տալիս: Վերջերս լուսանկարիչները ռուս գեղեցկուհուն «բռնացրել» են շորով, որով արդեն հասարակությանը ներկայացել է մեկ այլ գեղեցկուհի՝ երգչուհի Բեյոնսեն: Սակայն նորաձեւության աշխարհի բոլոր փորձագետները միաձայն պնդում են, որ «Havre Leger»-ի արտադրության այդ զգեստն Իրինայի հագին ավելի
Գեղեցկությունն առաջնայինը չէ
Մինչ բուլղարացի ծանր քաշային բռնցքամարտիկ Կուբրատ Պուլեւը, որն անցկացրած բոլոր 15 մարտերում էլ հաղթանակ է տոնել, պատրաստվում է մայիսին նշանակված հերթական մարտին, նրա ընկերուհին՝ ֆոլկ երգչուհի Անդրեան, շարունակում է հանդիսականների նոր բազմություններ նվաճել: Եվ դա նրա մոտ ավելի վատ չի ստացվում, քան փեսացուի՝ մրցակիցների դեմքին հարվածելը: Անդրեան լավ պարում է ու շատ գեղեցիկ արտաքին ունի.


















































