Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Վրաստանին

Ապրիլ 15,2012 19:15 Share
 Ապրիլի 15-ին Թբիլիսիում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարը: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի մինչև 16 տարեկանների ազգային ընտրանիները: Այսօր կայացան մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Վրաստանի իր հասակակիցներին 0:4 հաշվով, իսկ Թուրքիայի ընտրանին 10:0 հաշվով առավելության հասավ ղազախների նկատմամբ:

Ապրիլի 17-ին Հայաստանի և Ղազախստանի թիմերը կվիճարկեն մրցաշարի երրորդ մրցանակը, իսկ եզրափակիչում կհանդիպեն Վրաստանն ու Թուրքիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել