Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հորդորեց «ջիգյարով» քվեարկել (Տեսանյութ)

Ապրիլ 15,2012 13:25

Դավիթաշենցիների հետ երեկ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հավաքվածներին հորդորեց քվեարկել նրան, ում վստահում են ու քվեարկել «ջիգյարով»: «Մենք առաջարկում ենք փողով չքվեարկել: Քվեարկել հոգու, խղճի մտոք: Այն մարդիկ, որոնք քվեարկելու են փողով, քվեարկելու են իրենց երեխեքի դեմ, որովհետեւ մյուս օրն արթնանալու են, ասելու են գները թանկացան, վատ եմ ապրում: Հիմա շրջաններում հետաքրքիր զրույց է ծավալվել, երբ հանդիպում ենք, ասում են փողը կվերցնենք, ձայնը չենք տա… Ես առաջարկում եմ, որ մենք իրոք ժողովենք մեր արժանապատվությունը,  զգանք մեր պատասխանատվությունը ու քվեարկենք նրանց ում վստահում ենք, բայց քվեարկենք ջիգյարով»,- կոչ արեց պարոն Բաղդասարյանը:

Նրա խոսքերով, իրենց կուսակցության մրցակցային առավելություններից մեկն այն է , որ իրենք  օդի մեջ չեն  խոսում.«Չենք ասում  լավ չեն ապրում, պիտի լավ ապրենք եւ այլն: Մենք կոնկրետ ասում ենք՝  ոնց է պետք է անել, ինչ է պետք անել, սա է մեր տարբերությունը: Երկրում կա գործազրկություն, իհարկե կա, բայց ոնց վերացնել այդ գործազրկությունը»:

ՕԵԿ ղեկավարը վստահեցրեց, որ հենց իրենց կուսակցությունն է գործնական լուծումներ առաջարկում երկրում առկա կարեւոր խնդիրների համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30