Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբամանը սպանել է ֆուտբոլիստին

Ապրիլ 15,2012 11:54

«Լացիո» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի անդամ Մարկո Ֆերսինին վթարից հետո ընկել է կոմայի մեջ եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացել է:
17-ամյա ֆուտբոլիստը իր մոտոցիկլետով բախվել է մետաղյա աղբամանին: Իրավիճակը ծանրացել է նրանով, որ բախումից անմիջապես առաջ պաշտպանիչ սաղավարտը թռել է ֆուտբոլիստի գլխից եւ հենց այդ պատճառով է նա գլխի ծանր վնասվածք ստացել ու կորցրել գիտակցությունը: Չնայած վթարից անմիջապես հետո Ֆերսինին տեղափոխվել է Հռոմի հիվանդանոցներից մեկը, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Մարկո Ֆերսինին Իտալիայի երիտասարդական հավաքականի անդամ էր, որը մարզում է ճանաչված ֆուտբոլիստ Ֆիլիպե Ինձագիի եղբայրը՝ Սիմոնեն:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30