Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդները մտահոգված են ընտրացուցակների որակով

Ապրիլի 6-ին հրապարակվեց ԵԱՀԿ եւ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ընտրությունների Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցը, որն ընդգրկում է մարտի 22-ապրիլի 2-ի ժամանակահատվածը: Զեկույցում մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնել ընտրացուցակների որակի,  ինչպես նաեւ արտասահմանում բնակվող մեծ քանակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ, որոնց անունները դեռեւս առկա են

Օլիգարխներն ու իշխանությունները գրականությանը հատկացնելու կոպեկ չունեն

Խորհրդային Միության փլուզվելուն զուգահեռ,  շատ ավանդույթներ վերանայվեցին կամ վերափոխվեցին: Մոսկվայում հանդիպեցի Հայաստանի գրողների միության անդամ, գրող Ալբերտ Օհանյանին: Ջերմ  ընդունեց: Ռուսաստանի գրողների միությունում Ալբերտ Օհանյանը համակարգում է Կովկասյան տարածաշրջանի հետ գրական կապը, այսինքն` Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի: Երեք երկրներն էլ համաձայնել են, որ Ալբերտ Օհանյանը զբաղվի  այդ աշխատանքով: Վերջինս ծնվել է Թբիլիսիում: Կատարյալ տիրապետում է

Իրանական հեռուստաալիքը ցուցադրեց հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրական կինոնկար

Իրանական «Մանոթո 1» (MANOTO 1) արբանյակային հեռուստաալիքը երեկ՝ ապրիլի 8-ի երեկոյան, ցուցադրեց անգլիացի նշանավոր պատմաբան Լորանս Գարդների հեղինակած «Հայերի ցեղասպանությունը» մեկ ժամանոց փաստավավերագրական կինոնկարը: Կինոնկարը պատրաստվել է 2005 թվականին՝ Ֆրանսիայում և հեռուստաընկերության միջոցով թարգմանվել է պարսկերենի: Ֆիլմում ներկայացվում են ցեղասպանության կենդանի վկաների սարսափազդու պատումները հայերի տեղահանության և կոտորածների մասին. տրվում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների

«Մերսեդեսը» բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր՝ ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 19 ՍԼ 381 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի բետոնե արգելապատնեշներին, որից հետո բախվել էլեկտրասյանը։ Բախման հետևանքով էլեկտրասյունը  պոկվել և մոտ 5 մետր շպրտվել է։

Մեկ ոսկի, երկու արծաթ, ութ բրոնզ

Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնության վերջին օրը հատկապես ուրախալի է հայ սամբիստների համար: Ապրիլի 8-ին գերազանց հանդես եկավ մեր պատանիներից՝ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը, ով գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հաղթանակ տարավ մրցակիցների նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր երիտասարդական հավաքականից՝ օրը հաջողակ էր 74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանի համար. նա

Մանկապարտեզի դաստիարակչուհին չափից ավելի սեքսուալ է

Իտալիայի Կաստելլո դի Սերրավալլե փոքրիկ քաղաքի մանկապարեզի երեխաների ծնողները պահանջում են աշխատանքից ազատել դաստիարակչուհի Միշել Ռոտին: Դժգոհության պատճառը նրա արտաքին տեսքն է: 38-ամյա Միշելը ոչ միայն աշխատանքի է գնում կարճ ու սեքսուալ զգեստով, այլեւ ազատ ժամերին գումար է վաստակում՝ որպես մոդել ««Vanity Fair» հանդեսի համար լուսանկարվելով: Միշելը բազմիցս հաղթել է«Միսս իտալացի մայր» եւ գեղեցկության շրջանային

Թուրքմենստանի նախագահը հաղթել է ավտոարշավում

Աշգաբադում անցկացված ավտոսպորտի մրցմանը հետեւելու եկած մարզասերները հաճելիորեն զարմացել են, որ մրցմանը ներկա լինել ցանկացել է նաեւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը: Ավելին, պետության ղեկավարը մտել է մրցուղի եւ կազմակերպիչներին հարցրել, թե կարո՞ղ է ինքն էլ մասնակցել մրցումներին: Հասկանալի է, նրան չեն մերժել: Նախագահը նստել է «Volkicar» մարզական մեքենայի ղեկին եւ առաջին իսկ շրջանում մրցուղու հաղթական

Քարոզարշավներին ՕԵԿ-ից փող էին ուզում (Ձայնագրություն)

Անվճար ծննդօգնությունը «Օրինաց երկիր» կուսակցության 2008 թվականի նախընտրական իրականացված խոստումներից մեկն է, բայց ոչ միակը: Այս մասին  Aravot.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ վստահեցնելով, որ 2008-ին իրենց ներկայացրած նախընտրական ծրագիրը կառավարության բարեփոխումների ծրագրի 90 տոկոսն է կազմում. «Երբ մենք 2008-ին քարոզարշավի էինք գնում, մարդիկ մեզնից փող էին ուզում, մտահոգված ասում էին, մեր տանը երեխա պետք

«Միստր Տիեզերքը» նշել է իր 100-ամյակը

 Հնդիկ բոդիբիլդեր Մանոհար Այչը, որ «Միստր Տիեզերք» տիտղոսին արժանացել է հեռավոր 1952 թվականին, նշել է ծննդյան 100-ամյա հոբելյանը: «Գրպանի Հերկուլեսը», նրան այդպես կոչել են ոչ  բարձր հասակի համար, ամբողջ կյանքն ապրել է հարազատ Կալկաթա քաղաքում: Նա բոդիբիլդինգով լրջորեն զբաղվել որոշել է բանտում, որտեղ հայտնվել էր հակաբրիտանական ցույցերին մասնակցելու համար: Բանտի ղեկավարությունն էլ, տեսնելով կալանավորի ամենօրյա

Զլատան Իբրահիմովիչ. «Գվարդիոլան տղամարդ չէ»

 «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է այն իրավիճակին, որը հարկադրել է իրեն լքել «Բարսելոնը»: «Երբ ես հեռանում էի «Բարսելոնից», ինքս ինձ ասում էի, թե գնում եմ աշխարհի ամենաուժեղ ակումբային թիմից: Բայց այստեղ մի մարդ կա, ով ինձ հետ բարդություններ ունի: Գվարդիոլան տղամարդ չէ, նա ինձ չի ասել, թե ինչ խնդիրներ ուներ հետս: Ես էլ չէի

Յանա Եգորյանը` նաեւ աշխարհի բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ընթացող սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող հայ մարզուհի Յանա Եգորյանը Մարիա Ռիդելի, Ելիզավետա Կիրյանովայի եւ Տատյանա Սուխովայի հետ միասին թրասուսերակիրների մրցապայքարում դարձավ աշխարհի առաջնության թիմային բրոնզե մեդալակիր: Մի քանի օր առաջ Յանան նույն մրցաձեւում ոսկե մեդալ էր նվաճել անհատական պայքարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նաիրա Զոհրաբյան. «Ես հրաժարվում եմ Աշոտյանի, Կարեն Ավագյանի ասածները մեկնաբանել»

«Ես չեմ կարող մեկնաբանել` ով, ինչպես է ընդունել: Մեկ բան հստակ է` ԲՀԿ-ն ասել է, որ ինքը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հետամուտ են ազատ եւ արդար ընտրություններ իրականացնելու: Նրանք բոլորը մեր գործընկերներն են, մեր համախոհներն են»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ Հանրապետական կուսակցության կողմից բավականին ցավագին ընկալվեց ընտրությունների վերահսկման համատեղ շտաբ ձեւավորելու 

Ծառուկյան. «Ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ի կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը սկսեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդավայրից, որտեղից նա արդեն երկու անգամ ընտրվել է պատգամավոր: Աբովյանի քաղաքապետարանին հարող հրապարակում քիչ առաջ ավարտված հանրահավաքի ժամանակ ներկայացնելով կուսակցության  խորհրդարանական թիմը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ծառուկյանը ոչ փողով է պաշտոնի նշանակում, ոչ ծանոթ-բարեկամով»: Ըստ նրա, թիմի 35 տոկոսը

Զինվորներին այցելեցին հարազատները

Արագածոտնի մարզից Լեռնային Ղարաբաղի զորամասերում ծառայող 245 զինվորի համար ապրիլի 7-ը կրկնակի տոն էր: Նրանց այցելության էին գնացել  իրենց ծնողները, հարազատները, ընտանիքի անդամները: Ավելի լավ նվեր Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ հնարավոր չէր մատուցել հատկապես զինվորների մայրերին, տատիկներին, քույրերին: Անակնկալի հեղինակը Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային կազմակերպությունն էր եւ մարզպետարանը: Նախաձեռնությունը, որն ի դեպ, աննախադեպ չէ,

Մեկնարկեց «Բարգավաճ Հայաստանի» քարոզարշավը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը սկսեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդավայրից` Կոտայքի մարզից, այս պահին Աբովյան քաղաքի քաղաքապետարանին հարող հրապարակում բավականին մեծ թվով մարդիկ են հավաքված: Գագիկ Ծառուկյանի նախընտրական խոստումները լսելու համար այստեղ են բերվել քաղաքի բոլոր պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները: Ծառուկյանը կժամանի ավելի ուշ, իսկ այս պահին հրապարկում երգիչներ եւ հումորիստներ են, որոնք զբաղեցնում են

ՕԵԿ-ի նախընտրական խոստումները

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Նոր աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակների բարձրացումն ու  մենաշնորհների դեմ պայքարը կուսակցության համար առաջնահերթություններ են: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերով, իրենց ծրագրում  ժողովրդի մտահոգություններն  ու խնդիրներն են, բայց ի տարբերություն մյուս կուսակցությունների, իրենց առավելությունն այն է, որ գիտեն` ի՞նչ է պետք է անել.«Ու այդ ամենը խարսխված է մեր փորձի,

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Համայն հայության հոգևոր կենտրոնի Միածնաէջ Սուրբ Տաճարում պատարագ մատուցեց և համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել

Հայկական ավանդական վիճակ

Այս անգամ կխոսեմ հայկական ավանդական տոնախմբություների մասին: Հիշեցում` անցած անգամ խոսում էի «Հայկական ավանդական լուսանկար»-ների մասին.:  Հանկարծ չշփոթեք տոնախմբություն բառը տոն բառի հետ: Քանզի հայկական իրականությունում տոնախմբությունը իր իմաստային  ու պատճառային բնույթով ընդհանրապես տարբերվում է հայկական ավանդական տոներից: Տոն ասելով կարող ենք հասկանալ`  Սուրբ Սարգսին,  Երևանին, բանակին, Հայաստանի Հանրապետության անկախությանը, Ծաղկազարդին նվիրվածները և այլն: Վերը

Ընտրությունների շեմին պետբյուջեից մարդկանց լավություն են անում

Տավուշի մարզպետի 2012թ. ապրիլի 2-ի թիվ 38-Ա որոշմամբ՝ մարզպետարանի ապարատի պահպանման «այլ նպաստներ» բյուջեից հոդվածով մարզի բնակիչներին ցուցաբերվել է դրամական օգնություն : Օգնությունների բաշխման համար հիմք են ընդունվել դրամական օգնության հատկացման մարզային հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները եւ առաջարկները: Որոշումը կայացրել է Տավուշի մարզպետը, որոշման տակ մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանի , իսկ դրամական օգնություն ստացածների ցուցակներով հավելվածների

Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհին «Օպելը» շրջվել է, կան վիրավորներ (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր, ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես Ստեփանավանից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։15-ին «Ստեփանավան բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու հոգի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01։30–ի սահմաններում

Հավկիթները պետք է պարտադիր ներկել կարմիր գույնով

Տիկին Մարինեն գնաց խանութ, գնեց մի քանի գույներ, հավկիթ պետք է ներկի: Չէր կարող թոռնիկների խնդրանքը չկատարել: Նրանք պահանջել էին տատիկից, որ Հարության տոնի հավկիթները լինեն մի քանի գույնի. «Իմ համար մեկ է, ինչ գույն կլինի, կարևոր թոռնիկներս ուրախանան» ,-ասում է տիկին Մարինեն: Մալաթիա Սեբաստիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեկու քահանան Տեր Տիրանը հաստատում է, որ եկեղեցին

Ավտովթար «Սևան–Դիլիջան» թունելում. կա վիրավոր

Երեկ, ապրիլի 7-ին, ժամը 21։40-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներ

Մահվան ելքով ավտովթար Արարատի մարզում

Այսօր ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 1։25-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին, որ Մխչյան–Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար և կա զոհ։ Դեպքի վայր են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Պարզվել է,

Հայ սամբիստների նվաճած մեդալների թիվը հասավ 9-ի

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնություններում ապրիլի 7-ը նույնպես հայ սամբիստների համար հաջող էր: Պատանիների առաջնությունում բորնզե մեդալի արժանացան 52 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը և 81 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը: Երիտասարդների մրցակցությունում Ռաֆիկ Մանուկյանը /68 կգ/ ևս բրոնզ վաստակեց, իսկ Մաքսիմ Մանուկյանը /52 կգ/ զբաղեցրեց երկրորդ տեղը: Հետաքրքիր

Առաջին մեդալները ձյուդոյի եվրոպական գավաթներից

Սալոնիկում և Տվերում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական և պատանեկան գավաթների խաղարկության առաջին օրը: Սալոնիկում 60կգ քաշային կարգում Արսեն Թովմասյանը 4 հաղթանակ տոնելուց հետո մտավ եզրափակիչ, որտեղ բացահայտ առավելություն ուներ վրացի մարզիկի նկատմամբ, սակայն վերջին վարկյաններին չկարողանալով պահել առավելությունը, պարտվեց և զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: Իսկ 55 կգ քաշային կարգում Գարիկ Հարությունյանը բավարարվեց 3-րդ տեղով: Տվերում

Ես «լսեցի» վեպը

Կան գրքեր, որոնք ես պիտի կարդայի երիտասարդ տարիքում, բայց չեմ հասցրել: Բայց հասուն տարիքում կարդալն էլ ունի իր առավելությունը՝ քո այսօրվա կենսափորձով ընկալում ես ավելի շատ բաներ, քան, ասենք. 30 տարի առաջ: Այդպիսի մի գիրք է Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տեւում օրը» վեպը, որի բնաբանը, ինչպես հայտնի է, վերցրած է Գրիգոր Նարիկացու «Մատյան

Աշխարհի ամենաթանկ հուղարկավորության ավտոմեքենան

Բոլոնիայում կազմակերպված մասնագիտացված ավտոմեքենաների հատուկ ցուցահանդեսում պաշտոնապես ներկայացվել է հուղարկավորության աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան: Մեքենայի նախագիծը կազմվել է իտալական «Biemme Spesial Cars» ընկերությունում եւ արտադրվել «Rols-Royce Phantom» լիմուզինի բազայի վրա: Մոդելի երկարությունը յոթ մետր է, շարժչի հզորությունը՝ 453 ձիաուժ: Իտալական ընկերությունն ակնարկել է, որ մեքենան մատչելի է լինելու հագեցվածության երեք աստիճանով: Իսկ վերջին տեղեկություններով, այն արժենալու է

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031