Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդները մտահոգված են ընտրացուցակների որակով

Ապրիլ 09,2012 11:28

Ապրիլի 6-ին հրապարակվեց ԵԱՀԿ եւ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ընտրությունների Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցը, որն ընդգրկում է մարտի 22-ապրիլի 2-ի ժամանակահատվածը: Զեկույցում մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնել ընտրացուցակների որակի,  ինչպես նաեւ արտասահմանում բնակվող մեծ քանակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ, որոնց անունները դեռեւս առկա են ընտրացուցակներում,  եւ որի միջոցով կարելի է դիտավորյալ ավելացնել գրանցված քվեարկողների թիվը։

Իշխանության ներկայացուցիչները պնդում են,  որ բնակչության եւ քվեարկողների ռեգիստրների որակը շարունակաբար բարելավվում է, որի արդյունքում աճում է քվեարկողների թիվը,  դրան գումարվում են այլ գործոններ, ինչպիսին են 18 տարեկան դարձած քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերի թիվը։ Այն քաղաքացիները,  որոնք գրանցված բնակություն չունեն Հայաստանի Հանրապետությունում,  ընտրություններից յոթ օր առաջ կարող են դիմել ԱՎՎ-ն ՀՀ-ում իրենց ներկայիս բնակության վայրում   քվեարկողների լրացուցիչ ցուցակում   ընդգրկվելու համար։ Նույն վերջնաժամկետը կպահանջվի նաեւ այն քվեարկողների համար,  որոնք պլանավորում են քվեարկել ոչ թե իրենց գրանցման վայրում,  այլ այլ համայնքում։ Այն քվերակողները,  որոնք չեն ընդգրկվել ընտրացուցակում,  նույնպես կարող են դիմել այնտեղ ընդգրկվելու համար ընտրություններից չորս օր առաջ,  ինչպես նաեւ ընտրությունների օրը՝ մինչեւ քվեարկության ավարտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30