Օրվա լրահոսը
Դաժան ծեծի է ենթարկվել Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանը
Ապրիլի 5-ին ժամը 16:00 -ի սահմաններում Սամսոն Խաչատրյանի գլխավորությամբ Արմավիրի մշակույթի տան հետնամասում մի խումբ մարդիկ դաժան ծեծի են ենթարկել ՀՀ Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանին: Մեկ ամիս առաջ մամուլում շրջանառվում էին լուրեր, ըստ որի ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգանը աշխատանքներ էր տանում Սևան ՔԿՀ- ում պատիժը կրող Սամսոն Խաչատրյանին պայմանական վաղակետ ազատման համար,
«Օրանժը» մրցույթ է հայտարարում
Orange Հիմնադրամի մայր գրասենյակը «Թվային համերաշխություն» նախագծի շջանակներում հայտարարում է բարեգործական նախագծերի դրամաշնորհի մրցույթ իր գործունեության բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանում: Առաջարկվող նախագծերը պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին. թվային տեխնիկա, թվային բովանդակության ստեղծում և ադապտացիա, վերապատրաստումներ թվային տեխնոլոգիաների ոլորտում և այլն: Մրցույթի մասնակցության բոլոր պայմաններին, ինչպես նաև դիմումի ձևին ծանոթանալու համար հասարակական կազմակերպություններին խնդրում ենք այցելել
Պատգամավորի թեկնածուին Կապանի փողոցում զբոսնելիս են տեսել
Պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր ոտքով շրջում էր Կապանի փողոցներում, ինչը շատ բնակիչների համար անսպասելի եւ անսովոր էր: Իրենց պատգամավորին սովորական օրերին նրանք փողոցում գրեթե չեն հադիպել, ուստի այսօր պատգամավորին փողոցում տեսած կապանցիների համար անակնկալ էր դա, եւ նույնիսկ ոմանք ուրախությամբ էին պատմում իրենց մտերիմներին այդ մասին: «Զարմացած էի, երբ տեսա պատգամավորին, մի պահ մտածում էի
Սյունիքի մարզում «Մերսեդեսներ» բախվել են իրար. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 385-րդ կմ հատվածում իրար են բախվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Ծովակ Խաչատրյանի կողմից վարած «Մերսեդես Ե 200» մակնիշի 07 ՕՏ 697 համարանիշի և Երևանում գրանցված, սակայն փաստացի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բնակվող
ՀԱԿ-ը քաղաքացիների ընդունելություն է անելու
Հարգելի քաղաքացիներ, Ապրիլի 6-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը կատարելու է քաղաքացիների ընդունելություն: Ձեզ մտահոգող հարցերի, քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող ընտրախախտումների վերաբերյալ կարող եք դիմել ամեն օր, ժամը 11-ից 17-ը` Կորյուն 19Ա, 4-րդ հարկ հասցեով, կամ զանգահարել 055 25.62.80 հեռախոսահամարով: ՀԱԿ գրասենյակ
Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ն պատրաստվում է միաժամանակյա խաղի սեանսի
«Մենք հանգիստ ենք վերաբերվում 3+1 ձեւաչափին»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու մասին փաստաթղթին քաղաքական 4 ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միանալուն: Նա նշեց. «Իրականում շատ մակերեսային է այն ընկալումը, թե այդ 4 քաղաքական ուժերը դաշնակիցներ են եւ տեսնում են մեկ մրցակից՝ ի դեմս ՀՀԿ-ի: Խորքային վերլուծության
Ձվի «չնչին» թանկացում
«Այս տարի Սբ. Հարության տոնի նախօրեին խանութներում ձվի թանկացում չի նկատվի», -վստահեցնում է «Սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը: Այսօր նա «Ա1+»-ի հետ զրույցում հավատացրեց, որ նախորդ տարիների մղձավանջը չի կրկնվի: Մանրամասները կարդացեք այստեղ:
Աշոտյան. Գողն ամենաբարձրն է գոռում՝ «բռնեցեք գողին»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն «Առավոտի» խնդրանքով անդրադարձավ ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետեւյալ պարզաբանմանը. «Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին իմ հայտարարություններին որպես պատասխան հնչած մտքերը, որ ես եղել եմ նախորդ իշխանություններում և իրավունք չունեմ կեղծիքները քննադատելու, պարզապես ծիծաղելի են: Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա այսօր քաղաքական դաշտում չկա մարդ, որը կարող է այդ
Արթուր Բաղդասարյան. «Մեր կարգախոսն է՝ եթե չես օգնում, մի խանգարի»
Ապրիլի 5-ին Արթուր Բաղդասարյանը Իջեւանի մշակույթի տանը հանդիպում է ունեցել իջեւանցիների հետ: Դահլիճը լիքն է եղել, սակայն հիմնականում ներկա են եղել գյուղատնտեսության ոլորտի աշխատողներ՝ Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցները, անասնաբույժներ, նաեւ ՕԵԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանի ղեկավարած Իջեւանի ավտոձեռնարկության աշխատողներ եւ այլն: Արթուր Բաղդասարյանն իր ելույթում արծարծել է երկրի ցավոտ խնդիրները եւ
Գեորգի Վանյան. «Թողեք մենք ինքներս մեր այսօրը եւ վաղը կերտենք».
Ապրիլի 4-5-ը «Ստոպ» կինոփառատոնի շրջանակներում, Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «ՀՔԱ» Վանաձորի գրասենյակում վանաձորցիները հնարավորություն ունեցան դիտելու վրացի ռեժիսորներ Լեվան Թութբերիձեի եւ Գիորգի Խարաբաձեի «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» եւ «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ 2» ֆիլմերը: Ֆիլմերը 90-ական թթ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին են, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, երբ երկիրը ներքաշված էր վրաց -օսական եւ վրաց
Քլինթընը խոստացել է շարունակել ճնշումը Թուրքիայի նկատմամբ` բռնագրավված կրոնական ունեցվածքը վերադարձնելու հարցում
«Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը, պատասխանելով ԱՄՆ-ի կոնգրեսական, Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ Հովարդ Բերմանի կողմից առաջադրված հարցերին, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ խոստացել է շարունակել կրոնական փոքրամասնություններից բռնագանձված ունեցվածքը վերադարձնելու նպատակով Թուրքիայի նկատմամբ գործադրվող ճնշումները»։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն, այս մասին Հիլարի Քլինթընը հայտնել է` պատասխանելով կոնգրեսական Հովարդ Բերմանի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների
Անահիտ Բախշյան. «ՀԱԿ-ը չարության եւ ատելության շուրջ է հավաքվել»
Այսօր մեզ հետ զրույցում «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Անահիտ Բախշյանը վստահեցրին, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ կան լուրջ բախումներ կան: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ այնպիսի բախումներ եւ ցեխարձակում է լինում ՀԱԿ-ի կողմից, որ իրենք արդեն իմունիտետ են ձեռ բերել դրա դեմ. «Պարբերաբար դա արվում է, անընդհատ եղել է` ակտիվ գործընթացից առաջ: Արդեն սովորել ենք, ուղղակի
Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի քաղաքացիներ, Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով եւ համարձակ գործողություններով մենք կվերականգնենք օրինականությունը Մաշտոցի պուրակում, կարող է միանալ մեր նախաձեռնությանը: Քաղաքացիական անհնազանդության մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միանալ Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագրին: Անհնազանդության մասին քաղաքացիների
Արման Մուշեղյանը՝ Բեգլարյանի եւ իր տարբերության մասին (Տեսանյութ)
ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում Գագիկ Բեգլարյանն է, իսկ «Ժառանգության» նույն հորիզոնականում՝ «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանը: Aravot.am-ի հարցին՝ Գագիկ Բեգլարյանի եւ ձեր ներուժն ինչպե՞ս կգնահատեք քաղաքականության մեջ՝ Արման Մուշեղյանը պատասխանեց, որ իրենք տարբեր հարթություններում, տարբեր ոլորտներում են գործում. «Իհարկե, իր ճանաչումով, կարծում եմ, պարոն Բեգլարյանը շատ ավելի հայտնի է համենայնդեպս Երեւանում, քան
«Եթե ՀԱԿ-ը մտածում է, որ իրենց ցուցակում բյուրեղյա մաքրությամբ մարդիկ են՝ չարաչար սխալվում է»
Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրու Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը` Շիրակի նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովը: Ըստ նրա, ինքը ՀԱԿ-ի ցուցակում ընգրկվածներից շատերին անձամբ է ճանաչում, հատ-հատ գիտի նրանց մականունները և եթե իր դաստիարակությունը թույլ չի տալիս անցյալը հիշեցնել, ապա սա չի նշանակում, թե նրանք անաղարտ կենսագրությամբ պաշտոնյաներ են եղել ու այնպես են աշխատել, որ
Անահիտ Բախշյան. «Ընտրություններից հետո առատ բերք եմ հավաքելու» (Տեսանյութ)
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը անհամբեր սպասում է այն օրվան, երբ կբռնի ընտրակաշառք բաժանողի ձեռքը. «Վա՛յ էդ մարդուն, որ բռնել եմ, էէէ»: Իսկ մինչ այդ միայն քաղաքացիներից լսում է, թե ինչպես են կոալիցիոն կուսակցությունները «բարեգործական» նվերներ անում. «Բաժանում են ուտելիք, գումար, ձեթ, օծանելիք: Երբ մարդուն նվեր ես տալիս, նրանց նվաստացնում ես: Իսկ երբ նվաստացնում ես, ինքը
Նախագահներ ու քարտուղարներ՝ ՀՀԿ-ից
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Ազգային ժողովի ընտրություններում նախատեսված անձնագրերի դրոշմակնիքի ձեւը. այն եռանկյունաձեւ է լինելու: Մեկ այլ որոշմամբ, հանձնաժողովը հաստատեց տեղամասային հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահների ու քարտուղարների պաշտոններն ըստ ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցությունների: 903 ներկայացուցիչ Հանրապետական կուսակցությունից է, 397-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 352-ը՝ «Դաշնակցությունից», «Օրինաց երկիր»-ից՝ 176 եւ 154 ներկայացուցիչ՝ «Ժառանգությունից»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դավիթ Հարությունյանը գաղտնազերծել է երկխոսության ընթացքում արվելիք առաջարկը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի՝ հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ստեղծելու փաստին, նկատում է. «ՀՀԿ–ն լավ ընտրությունների անցկացման համապարփակ ծրագրով հանդես էր եկել շատ ավելի վաղ, և այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողությունը, այլ հարցերի
Ռուբեն Հայրապետյանը վերադարձավ՝ Ստյոպա Սաֆարյանի հետ մրցելո՞ւ համար
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժեշտի ասուլիս հրավիրեց, ասաց, որ պատգամավորական մանդատը վայր է դնում, սակայն ՀՀԿ-ն եւ մասնավորապես պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նրան համոզելով, նորից ընդգրկեցին ընտրապայքարում: Այսօր Aravot.am-ի հարցին, Ձեր կարծիքով ՀՀԿ-ն ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանին «բաց չթողեց» ու ընդգրկեց համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով առաջադրումներում՝ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսպես բացատրեց. «Ռուբեն Հայրապետյանը վերադարձավ քաղաքականություն` իմ
Արամ Մանուկյանը լուրջ խոչընդոտների է հանդիպել իր ընտրատարածքում ենթաշտաբեր բացելու հարցում
Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ, Երեւանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներ Ալիլդ Ֆալխի եւ Սքանդեր բեն Մամիի հետ: Արամ Մանուկյանը տեղեկացրել է, որ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու լուրջ խոչընդոտների է հանդիպել իր ընտրատարածքում ենթաշտաբեր բացելու հարցում. տարածքների սեփականատերերը, իմանալով, որ թեկնածուն ներկայացնում է ընդդիմադիր Հայ
Կարող են սրտներն ուզածի չափ թռուցիկ բաժանել (տեսանյութ)
Այսօր կայացած նիստում թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ մերժեց մեծամասնական ընտրակարգով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանի նախընտրական շտաբի ներկայացրած բողոքը, որով վերջինս մեղադրում էր նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի` Վլադիմիր Կարապետյանին` նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված, նախընտրական քարոզչություն իրականացնելու մեջ: Ըստ բողոքաբերների` Վ. Կարապետյանը, ընտրություններին մասնակցելու կոչ պարունակող եւ
Աշխարհի ամենածեր մոդելը եւ 10 փաստ Մայքլ Ջեքսոնի մասին
Ըստ` softopirat.com-ում տեղ գտած ինֆորմացիայի, հետազոտություննների արդյունքում պարզվել է, որ մարդը միջինում կատարում է տարեկան 1140 զանգ: Աշխարհի ամենածեր մոդելը` Կարմեն Դելլ Օրեֆիսը, այս տարի հունիսին կբոլորի իր 81 ամյակը: Կարմենը ծնվել է Նյու Յորքում 1931թ.ին: 1946թ.-ին 15-ամյա աղջնակը պայմանագիր կնքեց ամերիկյան «Vogue» ամսագրի հետ, որի համար նա վաստակում էր 7,5 դոլար մեկ ժամի
Պատգամավորության թեկնածուների վեճը կհասնի ԵԴ
Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայցն ընդդեմ նույն ընտրատարածքում գործող պատգամավոր Սեյրան Սարոյանի գրանցման, որպես պատգամավորության թեկնածուի: Հիշեցնենք, որ վերջինիս սատարում է ՀՀԿ-ն: Հակոբ Հակոբյանը կարծում է, որ Սեյրան Սարոյանին գրանցելու իրավունքն ԸԸՀ-ն եւ ԿԸՀ-ն չունեին, քանի որ վերջինս իր պատգամավորական գործունեության 5
Արձակագիր Արմեն Օհանյան. ընտրակեղծիքների հիմքը 96-ից դրել է ՀՀԿ-ն
Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում կայացավ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած «Ընտրարշավի օրակարգը» թեմայով հերթական քննարկումը: Բանախոսներն էին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը, հրապարակագիր Արմեն Օհանյանը եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը: Քննարկման բոլոր մասնակիցներին հարց ուղղվեց՝ ին՞չ կփոխեին, եթե լինեին թագավոր կոնկրետ ոլորտում: «Թագավոր լինելը լավ բան է, բայց մեծ պարտավորություններ է ենթադրում»,-ասաց Սամվել
Ավագ հինգշաբթի. Խորհրդավոր ընթրիքի հիշատակի օրն է
Մեծ պասն վերջանում է, բայց պասը չի վերջանում: Դրան հաջորդում է Ավագ շաբաթը, որ դարձյալ պաս է, դրա համար էլ պասը տևում է 48 օր: Մեծ պասից հետո եկեղեցին մտնում է Ավագ շաբաթվա մեջ: Ավագ հինգշաբթի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոսի կողմից Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Այս
«Одноклассники.ru»-ի «նորությունը»
Ինչպես հաղորդում է lenta.ru կայքը՝ այսուհետ «Одноклассники.ru» կայքի օգտատերերը կարող են իրենց էջ բեռնել վիդեոներ: Բեռնել հնարավոր է 20կբ.-ից մինչեւ 2գբ. ծավալով հոլովակներ ,ընդ որում՝ հոլովակները կարող են լինել հասանելի բոլորին կամ ըստ ցանկության: Եթե առաջանան խնդիրներ կապված բեռնված հոլովակների հեղինակային իրավունքների հետ, ապա «Одноклассники.ru»-ի մոդերատորները անմիջապես կջնջեն այն, եթե ստանան հաղորդագրություն հեղինակի կողմից: Այժմ
Կուսաթաղանթի պահպանումը գենետիկ անհրաժեշտություն է. սեքսապաթոլոգ (Տեսանյութ)
Սեռական առողջությունը լայնածավալ եւ ընդգրկուն բնագավառ է, որտեղ կան վերջնականապես չուսումնասիրված եւ չբացահայտված հարցեր, հակասական տեսություններ, որոնցից մեկն էլ կոչվում տելեգոնիա: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց բժիշկ-սեքսապաթոլոգ Վերժ Շահրամանյանի հետ: «Գաղտնիք չէ, որ մարդն իր շարունակականությունը ապահովում է սեռական կյանքի ճանապարհով: Երեխան ձևավորվում է կնոջ ձվաբջջի եւ տղամարդու սերմնաբջջի միավորումից եւ 9 ամիս զարգանալով կնոջ օրգանիզմում՝
Քոքոբելյան. «ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ կա ձախողված բանակցություն» (Տեսանյութ)
«Ես առաջին ագամ եմ լսում, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» մեջ բախումներ են սկսվել: Ես բախումներ ասածը լրիվ այլ կերպ եմ պատկերացնում: Քաղաքական պայքար է, եւ ամեն մեկն իր կուլտուրայի եւ իր պատկերացրած մշակույթի սահմանում է պայքարում»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն այսպես արձագանքեց մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երկու քաղաքական ուժի
«Ուսանողը ոչ միայն պետք է ապրանքը վերցնի, այլև մանրն էլ պահանջի»
Դասախոսը տալի՞ս է ուսանողին բավարար գիտելիք և վերցնու՞մ է ուսանողն այդ գիտելիքը: Հարցի պատասխանը գտնելու համար հարցում անցկացրինք տարբեր ուսումնական հաստատություններում և ի զարմանս մեզ, կամ պատահականության սկզբունքով, չգտնվեց մի ուսանող, ով կմեղադրեր միայն դասախոսին: «Կան ուսանողներ, ովքեր գալիս են համալսարան միայն ուսանող կոչվելու և ժամանակ անցկացնելու համար: Այդ դեպքում դասախոսը ինչքան էլ հարուստ գիտելիքներ
Գագիկ Ծառուկյան. «Բարեգործությամբ երկիր չես կառուցի»
«Այս տարիների ընթացքում ես եւ իմ թիմը մշտապես եղել ենք ձեր կողքին, աշխատել ենք թեթեւացնել մեր ժողովրդի հոգսն ու ցավը, մեր հնարավորության սահմաններում սատար կանգնել կարիք ունեցողներին: Սակայն, բարեգործությամբ երկիր չես կառուցի: Բարեգործությունն անձնական պատասխանատվություն է, իսկ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ այդ պահից ինքը պատասխանատու է ժողովրդի, իր ընտրողների եւ իր


















































