Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորության թեկնածուների վեճը կհասնի ԵԴ

Ապրիլ 05,2012 18:30

 Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայցն ընդդեմ նույն ընտրատարածքում գործող պատգամավոր Սեյրան Սարոյանի գրանցման, որպես պատգամավորության թեկնածուի: Հիշեցնենք, որ վերջինիս սատարում է ՀՀԿ-ն:

Հակոբ Հակոբյանը կարծում է, որ Սեյրան Սարոյանին գրանցելու իրավունքն  ԸԸՀ-ն եւ ԿԸՀ-ն չունեին, քանի որ վերջինս իր պատգամավորական գործունեության 5 տարիներից 2 տարի 7 ամիսն անցկացրել է արտերկրում՝ կառավարելով իր բիզնեսները: Վկայակոչելով հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը որպես պատգամավորության թեկնածուի, Հակոբյանը կարծում է, որ օրենսդրական անհստակության պատճառով պետական մարմինները օրենքի կամայական մեկնություններ են անում՝ մի դեպքում Սուքիասյանին չգրանցելով, մյուսում՝ Սարոյանին գրանցելով:

Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ ինքը պատրաստվում է այս հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում, անհրաժեշտության դեպքում, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30