Օրվա լրահոսը

Հայ քաղաքական գործիչների անձնագրերի “Gold” համարները

Մեդիամաքս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները, որոնց մեջ կարելի է բավական ուշագրավ տեղեկություններ գտնել: Պարզվում է, որ հակումը «մոգական» թվերի հանդեպ Հայաստանում արտահայտվում է ոչ միայն մեքենաների պետհամարանիշներում, այլեւ անձնագրերի սերիական համարներում: Այս առումով առաջատարը ԲՀԿ ու ՀՀԿ ցուցակներն են: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնագրի

Կեղծելու մենթալիտետը

Երբ ՀՅԴ-ն նախաձեռնեց հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու խորհրդարանական լսումները, ՀՀԿ-ն եւ  ՕԵԿ-ը  պատճառաբանեցին, թե հասարակությունը դրան պատրաստ չէ: Թե ինչու պատրաստ չէ եւ երբ պատրաստ կլինի, չմանրամասնեցին: Փոխարենը երեկ արդեն պարզ դարձավ, թե որն էր հասարակության«անպատրաստ» լինելու գաղտնիքը: Արդեն տարբեր ընտրատարածքներից ընտրողները տեղեկացնում են, որ մեծամասնականի թեկնածուները անցել են «հարձակման», փող են բաժանում, եւ որքան էլ

Ինտիմ կյանքի ձախողումները՝ դավաճանության պատճառ

Ամերիկացի հետազոտողները փորձել են պարզել, թե ինչն է տղամարդկանց ու կանանց  դավաճանության  պատճառը: pulsplus.ru- ի փոխանցմամբ՝ ամուսնացածների շրջանում  բավականին մեծ մաշտաբով անցկացրած սոցհարցման արդյունքները զարմացրել են հետազոտողներին: Պարզվում է` ամուսնացածներն այդ քայլին գնում են հիմնականում ինտիմ կյանքում ունեցած անհաջողությունների պատճառով: Կանանց դավաճանության պատճառը՝ օրգազմի բացակայությունն է, տղամարդկանցը՝ թույլ արտահայտված էրեկցիան: Հարցմանը մասնակցել է մինչեւ 31

Ամուսնությունը «ոչնչացնում» է համբույրը

Բրիտանացի հետազոտողները բացահայտել են, որ ամուսնությունը «ոչնչացնում» է համբույրը: Անցկացրած հարցման միջոցով գիտնականները պարզել են, որ ամուսնության մեջ գտնվող  յուրաքանչյուր հինգերորդ մարդ շաբաթներով չի համբուրվում ամուսնու/կնոջ հետ: Իսկ նրանք ովքեր, որ համբուրվում են, ապա դա «թռուցիկ» համբույր է լինում: Հետազոտողները սակայն նշում են, որ համբույրի բացակայությունը չի նշանակում որ ամուսիններն իրար քիչ են սիրում, կամ

«Արտավազդներ», հուզում, ակնկալիքներ (ֆոտոշարք)

Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր ՀԹԳՄ 70-ամյակին: «Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց  Տաթեւ Ղազարյանը  (Համազգային թատրոն): «Լավագույն երիտասարդ դերասանները»  երկուսն էին` Մանվել Խաչատրյանը`  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական եւ Նիկոլայ Ավետիսյանը`  Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններից: «Լավագույն երիտասարդ բեմադրիչը»` Սամսոն

Ռուբինյանը չի բացառում, որ կմրցակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

«Ժառանգության» գրասենյակում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որը կազմակերպվել էր նախընտրական համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների՝ միմյանց հետ ծանոթանալու նպատակով, նաեւ առաջարկ եղավ նման մի հայտարարություն ստորագրել, որի հեղինակը, բնականաբար, ինչպես ճիշտ եք կռահել, «Ժառանգության» ներկայացուցիչներն են: Փաստաթուղթն ընթերցվել եւ հավանության է արժանացել, ստորագրվել է ուղղակի որպես ներքին համաձայնություն ֆիքսող փաստաթուղթ: Անձամբ ինձ համար այդ փաստաղթղթում կարեւորն

«Նոր Հայաստանի ուխտը»` ընդդեմ հին կոալիցիոն հուշագրի

Այսօր, որպես՝ «մեկ միասնության ներկայացուցիչներ», «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հրապարակել են իրենց «Ուխտ Նոր Հայաստանի» վերնագրված հռչակագիրը, որը միաձայն ընդունել եւ ստորագրել են «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված ե՛ւ կուսակցականները, ե՛ւ հանրային սեկտորի կողմից առաջադրված թեկնածուները: Հռչակագրում  այսպիսի պարբերություն կա. «Մեր դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը: Այդ արժեքների ամրապնդման ու

Դավիթ Հակոբյան. «Զիմզիմովի խոսքն ուղղում եմ Սամվել Ալեքսանյանին՝ դուն մեծություն իս, մի՜ծ փուղ, մի՜ծ մարդ» (Տեսանյութ)

«Ավետ Ավետիսյանը Կիրակոսովիչ Զիմզիմովի դերում հայելու առաջ ցիլինդրը բարձրացնում է, ասում է՝ դուն մեծ մարդ իս, մեծություն իս, դիփունքը գլուխ ին խոնարհում: Միծ փուղ, միծ մարդ: Մեկ էլ կանգնում՝ ասում է, թե՞ միծ գլուխ, միծ միտք, միծ մարդ: Էէէէէ՜, չէ՜, էս աշխարհը ղոչաղի աշխարհ ա, թե մեկին դեն կբոթես, մեկին դես ու շատը դուն կփախցնիս,

Կոտայքի մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է եղել

Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել: Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը՝ ուղարկվելով կադրերի տրամադրության տակ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը: Գ.Շամշյանը

Ադրբեջանական հեռուստալիքներն Արտակ Նազարյանի դատավարությունից հատվածներ են ցուցադրում

Արտակ Նազարյանի  մահվան գործով դատավարության մարտի 27-ի նստում դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց  մեղադրող Հարություն Հարությունյանին բացարկ հայտնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությունը: Այնուհետեւ դատարանը լսեց վկա, գումարտակի հրամանատար, փոխնգնդապետ Միշա Գաբիրելյանին: Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո  վերջինիս տեղափոխել են Ճամբարակ, մի տարով պաշտոնն իջեցրել: Ա.Նազարյանի նախկին հրամանատարն ասաց, որ ինքը ամոթից չի կարողացել

Վթարից հետո «ԲՄՎ»-ն հայտնվել է հողամասում (ֆոտոշարք)

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՍ 153 համարանիշի ավտոմեքենան Ավան թաղամասի 3-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 7 տան երկաթե ցանկապատին և հայտնվել նշված տան հողամասում՝ կոտրելով երկու ծառ:  Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր

Վահագն Խաչատրյան. «ԱՄՀ-ն լծված է իշխանության ընտրարշավին ու քարոզարշավին»

«Այդ մարդիկ իրականում աչքակապությամբ են զբաղվում: Ես մտածում էի,որ իրենք գոնե դաս կքաղեն ճգնաժամի տարիներից հետո եւ այս կառավարության հետ ավելի լուրջ կաշխատեն: Հաշվի առնելով նախընտրական վիճակը չի կարելի, դրա իրավունքը չունեն, իրենք  իրականությունը շեղում են եւ փորձում են մարդկանց աչքին թոզ փչել»,- Aravot.am-ի հետ զրույցում  ՀՀ տնտեսության աճերի մասին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության

Ոստիկանությունը հայտնաբերեց մահացու վրաերթ կատարածին (Տեսանյութ)

Այսօր՝ մարտի 27-ին, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի աշխատակիցները բացահայտել են  մի քանի օր առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթ կատարող անձին: Ինչպես Վաղարշապատից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ կեսօրին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է բերման ենթարկվել Երևանի Արշակունյաց 135 շենքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Եդիգարյանը:

«Լավ կլինի գաճաճ կուսակցություններին լուծարել, խորհրդարանական դեմքերին էլ` մի քիչ թարմացնել»

Այսօր Aravot.am-ը  ՀՅԴ համամասնական ցուցակի  71-րդ տեղը զբաղեցնող, գյումրեցի պատմաբան Արշավիր Գասպարյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում հաճախակի հնչող այն քննադատություններին, թե կուսակցությունները խորհրդարան են ուղարկում հին,  դարն ապրած  ու լճացած կերպարների:  «Խորհրդարանում իրոք պետք է նորացում լինի, կան մարդիկ, որոնք երկար տարիներ մնացել են նույն տեղում, լճացել են  և կան մարդիկ, որոնք երբևեցէ ոչ

Ոստիկանության հաղորդագրությունը` ընտրացուցակների մասին

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Ընտրողների ցուցակում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու համար կարող եք այցելել www.elections.am և www.police.am համացանցային կայքեր, ինչպես նաև տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար,  մինչև մայիսի 1-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի

ԱՄՀ աշխատակազմի առաքելության Հայաստան կատարած այցի եզրափակման հայտարարություն

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը, պրն. Մարկ Հորթոնի գլխավորությամբ, մարտի  14 –27-ն այցելել է Երևան` «Երկարաձգվող ֆինանսավորման » (EFF)/ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի չորրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Այցի վերջում պրն. Հորթոնն արել է հետևյալ հայտարարությունը. «Չնայած պակաս սատարող արտաքին միջավայրին` ընդհանուր մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելավվել: Ենթադրվում է, որ 2011 թվականին տնտեսությունն

Մարգար Օհանյանին միջնորդեց 8 տարվա ազատազրկում (ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատական վիճաբանությունների փուլում մեղադրական ճառով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը: Նա Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի համար պահանջեց 8 տարվա ազատազրկում՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի համար՝ 5 տարի 11 ամիս 27 օր ազատազրկում, որից պայմանական չի կիրառվի

Ի՞նչ ակնկալիքներ կան ՀԱԿ հանրահավաքից

Հրապարակվել են “Իմ կարծիքը” քաղաքացիական նախաձեռնության հերթական ուսումնասիրության արդյունքները: Հարցումն անց է կացվել Երևանում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքից 1. Ընտրությունների վերահսկման մեխանիզմի առաջարկում – 27% 2. Իշխանափոխության հստակ ծրագիր – 14% 3. Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության առաջարկներ – 26% 4. Հանրահավաքների հաճախակիացում – 29% 5. Այլ պատասխաններ – 4% Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Քննարկվել է Doing Business-ի բարելավման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ: Մինչ քննարկմանն անցնելը վարչապետ Սարգսյանը նշել է. «Նախորդ տարի 6 քայլով առաջընթաց արձանագրեցինք մեր վարկանիշային ցուցանիշներով: Կարևոր է, որ մեր իրականացրած 5 բարեփոխումները գնահատվել էին որպես հաջողված. մեծածավալ բարեփոխումների իրականացմամբ միակն էինք այդ ցուցակում:  6 քայլ առաջ գնալով՝ 61-րդ տեղից տեղափոխվել

Պատգամավոր են դառնում նաեւ վարորդները (Տեսանյութ)

«Միավորված հայեր» կուսակցությունը լավ սպասելիքներ չունի ընտրությունների մասնակից եւ ոչ մի կուսակցությունից: «Հանրապետական կամ մյուս կուսակցություններից, որոնք արդեն եղել են իշխանության թեւ եւ Ազգային ժողովում լինելով հանդերձ, վերջին 5 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չեն արել ու այդ նույն կազմով գնալ ու հույս ունենալ, որ նրանք ինչ–որ բան կփոխեն, պատրանք է: Մեր՝ երրորդ ուժի, նպատակն է

Մշակույթի նախարարությունը ԶԼՄ-ների միայն բլանկի վրա գրված ու կնքված հարցերին կպատասխանի (ձայնագրություն)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր գնահատականներն է հրապարակել ՀՀ մշակույթի նախարարության գործունեության 2011թ. զարգացումների վերաբերյալ: Aravot.am-ը նախարարության լրատվության բաժնից փորձեց պաշտպանի գնահատականների վերաբերյալ պարզաբանում ստանալ: Ի պատասխան՝ Գայանե Դուրգարյանն ասաց, որ լրատվական միջոցի բլանկով, խմբագրի ստորագրությամբ նամակ ուղարկենք նախարարին, քանի որ պաշտպանի գնահատականները ծավալուն են: VOICE022 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Սերժ Սարգսյանին սատարողը՝ ԲՀԿ ցուցակում

2007 թվականի մայիսի 1-ին, խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ՀԱԿ վարչությունը որոշել է ընտրարշավից դուրս գալ՝ կոչ անելով իր ընտրազանգվածին քվեարկել ՀՀԿ-ի օգտին. «Եթե մենք գանք ՀՀԿ–ի հետ այն պայմանավորվածության, որ մեր օրենսդրական նախագծերը իրենց միջոցով օրենսդիր դաշտում կիրականացվեն, ուրեմն որոշումը վերջնական կլինի»,- ասել է Ուրիխանյանը:

Հակոբ Հակոբյանն Իջեւանում 10 հազարական դրա՞մ է բաժանում

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 41 ընտրատարածքում, իր հակառակորդի` ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի մասին իր ունեցած տեղեկատվությունը փոխանցեց. «10 հազարական դրամ արդեն բաժանում է: Բայց իզուր, որովհետեւ ինչ կաս` մարդիկ արդեն տեսել են այս 15 տարվա մեջ: Մարդիկ փողը վերցնում են, ընտրում են իրենց ուզածին: Հարցն այն

«Սեւ իկրա՞», թե՞ համաչափ, կայուն զարգացում (Տեսանյութ)

«Հայելի» ակումբում այսօր բանավիճում էին ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Տիկին Սեդրակյանը, քննադատելով երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը, նկատեց, որ եթե որեւէ այլ երկրում որեւէ քաղաքական ուժ տապալում է իր առջեւ դրված խնդիրները, բոլոր սոցհարցումներով նրա հակառակորդն է առաջատար դառնում, բայց մեզ մոտ այդպիսի բան չի նկատվում: Թվարկելով Հայաստանում առկա

ՀՀԿ պատգամավորը` մարքսիստի մասին. «Ինչ որ ինքը բարբաջել է, իր երեւակայությունների ժանրից է» (Տեսանյութ)

«Ինչ պետք է ասել մի մարդու, որն իր յուրաքանչյուր ասուլիսից հետո ուղղակի զավեշտ է առաջացնում: Հումորով ենք վերաբերվում: Մենք նրան էլ առհասարակ որպես քաղաքական գարծիչ` հումորով ենք վերաբերվում, լուրջ չենք ընդունում: Իսկ հումորի համար կան հատուկ հաղորդումներ, կարող է նաեւ այնտեղ հանդես գալ»,- այսօր ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Մարքսիստական կուսակցության

Անատոլի Կարպով. «ՖԻԴԵ-ն իրավունք չուներ հավակնորդների մրցաշարը տալ Բաքվին»

Հայաստան ժամանած շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը Ծաղկաձորում Aravot.am-ի հետ զրույցում քննադատելով ՖԻԴԵ-ին՝ ասաց. «Տասնյակ տարիներ գործող կանոնակարգի համաձայն՝ հավակնորդների մրցաշարը չի կարող անցկացվել մի երկրում, որն այնտեղ իր մասնակիցն ունի: Եթե, իհարկե, կողմը բարի կամեցողություն չի դրսեւորում: Մագնուս Կարլսենը պաշտոնապես հրաժարվել էր մեկնել Բաքու, որովհետեւ այնտեղ հավակնորդների մրցաշարում խաղալու էր կամ Թեյմուր Ռաջաբովի,

ԱՄՆ-ի կոնգրեսականները կրկին անդրադառնում են Ջավախքին

Ամերիկացի կոնգրեսականները կրկին դիմում են Սպիտակ տանը` Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնության ծավալները մեծացնելու կոչով: Այս մասին երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած լսումների ժամանակ հայտարարեց Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը:  Կապիտոլիումում կազմակերպված լսումները նվիրված էին 2013 թվականի բյուջեի նախագծով Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությանը` USAID-ին հատկացվող չափաբաժնի քննարկմանը: «Ինչ վերաբերում է Վրաստանի Հանրապետության կազմում գտնվող Ջավախքի տարածաշրջանին,

Ռուբեն Հայրապետյան. Ես քարոզչության կարիք չունեմ (Տեսանյութ)

Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում ուսանողների համար հանդիպում էր կազմակերպվել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի եւ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ: ԵՊՀ ռեկտորը ֆուտբոլի հավաքականը երկրի ինքնության խորհրդանիշ որակեց: Իր ձեւակերպմամբ՝ հպարտ է, որ մեր նոր առնականացող երկիրը ունի ֆուտբոլի նման

ՀՀԿ-ն կարմիր կով է, կաշին չի փոխի՞ (Տեսանյութ)

Հանրապետական կուսակցությանը «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը Aravot.am-ի հետ զրույցում նմանեցրեց կարմիր կովի, որն իր կաշին չի փոխի: .«Այն գործընթացները, որ քաղաքական ուժերը տարել են , տանում են նաեւ հիմա: Չնայած ամպագոռգոռ հայտարարությունների, ակնհայտ է մի բան, որ շարունակվելու է նույն գիծը, մասնավորապես՝ ցուցակներում ընդգրկված անձանց հետ: Որոշ դրական փոփոխություններ եղան , բայց

Առաջարկ կուսակցություններին՝ քարոզարշավները ուղիղ կապով հեռարձակել համացանցում (Տեսանյութ)

«Ազգային համագործակցություն» հիմնադրամը ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին առաջարկում է ընտրություններին մասնակցել ոչ թե բուկլետներով, այլ ինտերակտիվ մեթոդներով: Այսօր Հանրային խորհրդում կազմակերպված «կլոր սեղան» քննարկմանը հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը մանրամասնեց իրենց ծրագիրը: Հիմնադրամը կուսակցություններին ու մեծամասնական թեկնածուներին առաջարկեց տեսաձայնագրել իրենց քարոզարշավերը եւ ուղիղ եթերով հեռարձակել համացանցում: Նա ասաց, որ բացի ուղիղ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031