Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ քաղաքական գործիչների անձնագրերի “Gold” համարները

Մարտ 28,2012 10:29

Մեդիամաքս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները, որոնց մեջ կարելի է բավական ուշագրավ տեղեկություններ գտնել:

Photo: Mediamax

Պարզվում է, որ հակումը «մոգական» թվերի հանդեպ Հայաստանում արտահայտվում է ոչ միայն մեքենաների պետհամարանիշներում, այլեւ անձնագրերի սերիական համարներում:

Այս առումով առաջատարը ԲՀԿ ու ՀՀԿ ցուցակներն են:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնագրի համարն է AK 0688888: 4-րդ տեղը զբաղեցնող ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանի անձնագրի համարն էլ է «հիշվող»` AM 0303333: Պակաս տպավորիչ չէ 8-րդ տեղում գտնվող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի անձնագրի համարը` AH 0500000:

ՀՀԿ ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնագրի համարն է AF 0555555: 2-րդ տեղում գտնվող Հովիկ Աբրահամյանի անձնագրի համարն է AK 0200020, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի համարը «սովորական է»` AG 0463473: 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանի անձնագրի համարը եւս «գոլդ» է` AM 0477777: Հիշվող է նաեւ 13-րդ տեղում գտնվող Դավիթ Հարությունյանի անձնագրի համարը` AH 0222777:

ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձնագրի համարում թվերի յուրահատուկ համընկումներ չկան`AH0232425: Իսկ երրորդ հորիզոնականում գտնվող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անձնագրի համարն է AH0222277:

ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնագրի համարն է AH0330416: Որոշ վերապահմամբ “gold” կարող է համարվել ՀԱԿ-ի ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Սարիբեկ Սուքիասյանի անձնագրի համարը` AM0400100:

ՀՅԴ եւ Ժառանգության ցուցակների վերին մասերում «տպավորիչ» անձնագրի համարներ, կարծես, չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031