Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարից հետո «ԲՄՎ»-ն հայտնվել է հողամասում (ֆոտոշարք)

Մարտ 27,2012 22:11

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՍ 153 համարանիշի ավտոմեքենան Ավան թաղամասի 3-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 7 տան երկաթե ցանկապատին և հայտնվել նշված տան հողամասում՝ կոտրելով երկու ծառ:  Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հավաքվածները վթարի վայր ժամանած ՃՈ աշխատակիցներին կատակով ասում էին՝  հողամասում «ԲՄՎ» ենք ցանել, դուք հանգիստ կարող եք գնալ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031