Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծելու մենթալիտետը

Մարտ 28,2012 10:25

Երբ ՀՅԴ-ն նախաձեռնեց հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու խորհրդարանական լսումները, ՀՀԿ-ն եւ  ՕԵԿ-ը  պատճառաբանեցին, թե հասարակությունը դրան պատրաստ չէ:

Թե ինչու պատրաստ չէ եւ երբ պատրաստ կլինի, չմանրամասնեցին: Փոխարենը երեկ արդեն պարզ դարձավ, թե որն էր հասարակության«անպատրաստ» լինելու գաղտնիքը: Արդեն տարբեր ընտրատարածքներից ընտրողները տեղեկացնում են, որ մեծամասնականի թեկնածուները անցել են «հարձակման», փող են բաժանում, եւ որքան էլ սպասելի է գործընթացը, օր օրի ավելի է նմանվում աուկցիոնի:

Արդեն մեկ ձայնի գինը 6000 դրամից հասել է 13 000-ի (Շենգավիթում երեկվա դրությամբ առաջարկում էին 8 000 դրամ): Պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել եւ արդեն ակնհայտ է, որ  ընտրակաշառքի չափն ավելանալու է:

Ըստ էության` խնդիրը համամասնականի կամ մեծամասնականի մեջ չէ: Խնդիրը կեղծելու` իշխանական մենթալիտետի մեջ է: Նրանք ուզում են երկրում լինել դրության տերը: Եվ ուզում են լինել միայն իրենց հայտնի մեթոդներով` կեղծիք, թանկացումներ,  գործազրկություն, արտագաղթ: Այս ամենը ժողովրդին նետում է մի վիճակի մեջ, որն ընդունելի է դարձնում ցանկացած ընտրակաշառք: Եվ բնական է, որ մեծամասնականի«դեսանտայիններն» իրենց հանդեպ  «բարյացակամությանը» պետք է փոխհատուցեն եւ աջակցեն համամասնական ցուցակին նման ծառայություններով:

Ձեռքը ձեռք է լվանում , երկու ձեռքը` երես:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031